R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն

R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն R5 կենտրոն՝ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտում տարաբնույթ ծառայություններ

R5 Կենտրոնի գործունեության 5 ուղղությունները․
1․ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2․ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
3․ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
4․ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5․ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

12/11/2025

R5 կենտրոնի Առաջին օգնության թիմը շարունակում է անցկացնել առաջին օգնության դասընթացները, որպես արդյունք ունենալով պատրաստված և հմուտ մասնակիցներ:

Միասին անվտանգությունը դարձնենք կենսակերպ...

Այս անգամ R5 կենտրոնի թիմը անցկացրեց վարժանք Armswiss Bank-ում։Պլանավորված, կազմակերպված և արդյունավետ աշխատանք՝ անվտանգ...
10/11/2025

Այս անգամ R5 կենտրոնի թիմը անցկացրեց վարժանք Armswiss Bank-ում։

Պլանավորված, կազմակերպված և արդյունավետ աշխատանք՝ անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար։

🆕️ Արմսվիս բանկը կարևորելով իր աշխատակիցների, հաճախորդների և բանկային ակտիվների անվտանգությունը հերթական անգամ R5 Կենտրո...
30/10/2025

🆕️ Արմսվիս բանկը կարևորելով իր աշխատակիցների, հաճախորդների և բանկային ակտիվների անվտանգությունը հերթական անգամ R5 Կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ:
🔹️ 146 աշխատակից ներգրավվեցին վերապատրաստման ծրագրում և ստացան գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն աշխատավայրում, այլ ամենուր:

🔹️ Շնորհակալ ենք շարունակական համագործակցության և վստահության համար հարգելի գործընկերներ

☺️ Իսկ ծրագրի շարունակությունը` շուտով)))

💙 Միասին անվտանգությունը դարձնենք կենսակերպ...

🆕️ ⛑️ Առաջին օգնության դասընթաց📌 Դասընթացի տևողությունը՝ 8 ժամՆերառում է հետևյալ թեմաները․🔹 Առաջին օգնության DRABCC քայլ...
03/10/2025

🆕️ ⛑️ Առաջին օգնության դասընթաց

📌 Դասընթացի տևողությունը՝ 8 ժամ
Ներառում է հետևյալ թեմաները․
🔹 Առաջին օգնության DRABCC քայլերը
🔹 Գիտակցության խանգարումներ և օգնություն անգիտակից տուժածին
🔹 Սիրտ-թոքային վերակենդանացում (ներառյալ ԱԱԴ)
🔹 Արյունահոսության դադարեցման մեթոդներ
🔹 Վիրակապական նյութեր և վիրակապություն
🔹 Ոսկրամկանային համակարգի վնասվածքների առաջին օգնություն
🔹 Ջերմային խանգարումներ և այրվածքներ
🔹 Առաջին օգնություն տարբեր վնասվածքների դեպքում
🔹 Առաջին օգնության, արագ արձագանքման և գոյատևման պայուսակներ
🔹 Տուժածների տեղափոխման տեխնիկա

🗨 Կարող են մասնակցել ինչպես սկսնակները, այնպես էլ այն անձիք, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները։

🏆 Ավարտած մասնակիցները կստանան վկայագրեր։
💰 Դասընթացի արժեքը՝ 20.000 դրամ

👉 Գրանցման համար խնդրում ենք նախապես լրացնել հղումը։

https://forms.gle/AjG3HN7rUJVhe9EX9

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
📞 +374 99 49 49 55

🟡 Ի՞նչ անել, եթե առկա է սողանքի վտանգ✅️ Հետևել պաշտոնական տեղեկատվությանը, ազդանշաններին և գործել տրված ցուցումների համա...
29/09/2025

🟡 Ի՞նչ անել, եթե առկա է սողանքի վտանգ

✅️ Հետևել պաշտոնական տեղեկատվությանը, ազդանշաններին և գործել տրված ցուցումների համաձայն
✅️ Հեռու մնա ճաքած հողամասերից կամ լանջերից
✅️ Չկանգնել ու չճնշել վտանգավոր հատվածը (օր.՝ մարդկանց մեծ խումբով կամ մեքենաներով)
✅️ Ունենալ գոյատևման պայուսակ
✅️ Սովորել վարքագծի կանոնները
✅️Չկատարել լանջերի վրա գործողություն

☝️Ինչ անել սողանքից հետո՝

✅️ Տեղեկացրու փրկարար ծառայությանը, եթե ունես վնասցածքներ, կամ կան մարդիկ որոնք ունեն օգնության կարիք ☎️911
✅️ Մի վերադարձիր վտանգավոր գոտի առանց պաշտոնական թույլտվության
✅️ Օգնիր տուժածներին, երեխաներին, ծերերին

ՍՈՂԱՆՔ ինչպես գործել📣 Սողանքը Հայաստանին ամենաբնորոշ վտանգներից մեկն է:Սողանքը հողատարածքի տեղաշարժ է՝ պայմանավորված ծան...
21/09/2025

ՍՈՂԱՆՔ ինչպես գործել
📣 Սողանքը Հայաստանին ամենաբնորոշ վտանգներից մեկն է:

Սողանքը հողատարածքի տեղաշարժ է՝ պայմանավորված ծանրության ուժի ազդեցությամբ։
☝️Սողանքն առաջանում է մի քանի հիմնական պատճառով.
• Երկրաբանական կառուցվածք. հողի և ժայռերի անկայուն շերտեր:
• ​Կլիմայական պայմաններ. Ինտենսիվ տեղումներ, ձնհալ, հողի խոնավացում:
• ​Սեյսմիկ ակտիվություն. երկրաշարժերը կարող են խթանել սողանքների առաջացումը:
• ​Մարդկային գործոն. շինարարություն, ճանապարհների կառուցում

⛰️ Կարող է զարգանալ դանդաղ (տարիներով կամ տասնամյակներով) կամ արագ (վայրկյանների/րոպեների ընթացքում)
⏳️ Ինչպես նկատել սողանքի նշանները.
⛰️Տան պատերին և հատակին ճաքեր․ եթե նկատում եք նոր ճաքեր, որոնք աստիճանաբար մեծանում են, դա կարող է սողանքի նախանշան լինել։
⛰️ Դռների և պատուհանների դժվար բացվելը/փակվելը․ եթե դռները կամ պատուհանները սկսում են «սեղմվել» և դժվարությամբ են բացվում կամ փակվում, դա կարող է վկայել հողի տեղաշարժի մասին։
⛰️ Հողի մակերեսին փոփոխություններ․ ճանապարհներին, մայթերին կամ հողամասում հայտնվող ճաքեր, կուտակումներ կամ փոսեր։
⛰️ Ջրի նոր ելքեր․ լանջերի հիմքերի մոտ կարող են հայտնվել ստորգետնյա ջրերի նոր աղբյուրներ։
⛰️Ծառերի կամ ցանկապատերի թեքվելը․ ծառերը, սյուները կամ ցանկապատերը կարող են թեքվել կամ «տեղաշարժվել» իրենց տեղից։

☝️ Ի՞նչ անել, եթե արդեն սկսել է սողանքը 👇

✅️ Եթե տրվել են պաշտոնական ցուցումներ, ապա հետևիր դրանց
✅️Արագ հեռացիր վտանգավոր տարածքից` գնալով դեպի կողային կամ բարձրադիր վայր
✅️ Մի գնա սահող հողազանգվածի ուղղությամբ
✅️ Եթե չես կարող հեռանալ՝ փորձիր բարձրանալ որևէ ամուր կառույցի կամ ծառի վրա
✅️ Պաշտպանիր գլուխդ և շնչառական ուղիները (հնարավոր է՝ հողը կամ փոշին ծածկեն քեզ)։
✅️ Ցանկալի է որևէ միջոցով փակել բերանը, քիթը։

💙 Մենք միշտ ցանկություն ունենք ձեզ հետ կիսվելու մեր մասնագիտական, տպավորիչ այցերով` դեպի ՀՀ տարբեր մարզեր, տարբեր ծրագրե...
10/09/2025

💙 Մենք միշտ ցանկություն ունենք ձեզ հետ կիսվելու մեր մասնագիտական, տպավորիչ այցերով` դեպի ՀՀ տարբեր մարզեր, տարբեր ծրագրերի շրջանակում ...
սակայն միշտ չէ, որ կարող ենք հանրայնացնել մեր գործունեության բոլոր դրվագները:

💙 Դուք մեզ կարող եք հանդիպել Կապանի գեղեցիկ կամրջի մոտակայքում, Էջմիածնի Մայր Տաճարի բակում, Գյումրու ամենատեսարժան վայրերում, Ստեփանավանի գեղեցիկ այգիներում, Երևանի սրտում և ըստ էության ամենուր, որտեղ կարևորվում են բնակչության պաշտպանության հարցերը ...

😊 Մեր մասնագիտությունը թույլ է տալիս մեզ անվտանգությունը կենսակերպ դարձնել ամենուր ))

📣 ՀՀ ՆԳՆ նախարարի N 38-Լ հրամանի համաձայն R5 Կենտրոնի հիմնադիր-տնօրեն Անի Տերտերյանը ներառվել է նախարարին կից հասարակակա...
08/09/2025

📣 ՀՀ ՆԳՆ նախարարի N 38-Լ հրամանի համաձայն R5 Կենտրոնի հիմնադիր-տնօրեն Անի Տերտերյանը ներառվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմում:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք: 💙

04/09/2025

🆕️ Սննդային թունավորում 🚑

🍔🍖Սննդային թունավորումը կարող է առաջանալ մանրէներից. վիրուսներից, մակաբույծներից:

📣 Թունավորման հիմնական ախտանիշներն են.
• Սրտխառնոց
• Գլխապտույտ
• Փորլուծություն
• Փսխում
• Որովայնային ցավեր
• երբեմն՝ ջերմության բարձրացում

☝️ Օգնություն ցուցաբերելիս
🔹️ Տուժածին տվեք հարմար, կայուն դիրք
🔹️ Համոզվեք, որ նրա մոտ առկա է սննդային թունավորում
🔹️Նրա ընդունած սննդի նմուշը պահպանեք` բժշկին փոխանցելու համար
🔹️ Տվեք մեծ քանակությամբ ջուր, որպեսզի տուժածի օրգանիզմը չջրազրկվի
🔹️ Հանգստացրեք տուժածին
🔹️ Տուժածին և իր ընդունած սննդի նմուշը տեղափոխեք բուժ. հաստատություն:

👨‍🚒👩‍🚒 Շնորհավո՜ր տոնդ փրկարարՄենք միասին ենք անվտանգությունը դարձնում կենսակերպ ... 💙R5 Կենտրոն
04/09/2025

👨‍🚒👩‍🚒 Շնորհավո՜ր տոնդ փրկարար

Մենք միասին ենք անվտանգությունը դարձնում կենսակերպ ... 💙

R5 Կենտրոն

Address

Gevorg Kochhar 21/7
Yerevan
0009

Telephone

+37499494955

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram