Motivation psychology

Motivation psychology Մոտիվացիան որպես անձի պահանջմունքների դրսևորում

ՈրոնելՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈղբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ. Մովսես Խորենացու...
18/02/2024

Որոնել

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ. Մովսես Խորենացու միշտ արդի «Ողբը»
Iammedia16.12.2020

Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:

Երանի՜ առաջին և երկրորդ փոփոխություններին, որովհետև եղավ մի ժամանակ, որ փեսան և խաչեղբայրը հեռացան, բայց դու, հարսդ, համբերեցիր, ողջախոհությամբ պահելով ամուսնությունդ։ Մյուս անգամ էլ, երբ մեկը սիրեկանի նման հանդգնաբար հարձակվեց քո անարատ առագաստի վրա, դու, հարսդ, չապականվեցիր, թեպետ բռնի կերպով փեսան վտարվեց, երբ ընդվզող որդիները իրենց ծնողին անարգեցին, նման այն խորթերին, որոնք արժանապես անարգում են օտար հորը և եկվոր խորթ հորը, բայց դու այս անգամ էլ ամեն բանով լքված չմնացիր, ակնկալելով քո (փեսայի) դարձին, դու հովվակցի ձեռքով մանուկներիդ փայփայեցիր, ոչ ինչպես տեգերոջ, այլ ինչպես նույն զավակների տեր երկրորդ հոր ձեռքով։ Իսկ այս երրորդ անգամ հեռանալիս՝ այլևս չկա դարձի ակնկալություն, որովհետև մարմնից բաժանվեց իր ընկերոջ ու գործակցի հետ։

Նրանց համար լավ է Քրիստոսի հետ բնակվել, Աբրահամի գոգում հանգչել և հրեշտակների խմբերը տեսնել: Բայց դու ես, որ այրիությանդ մեջ առանց հոգացողի մնացիր, և մենք ենք խղճալի, որ զրկվեցինք հայրական խնամակալությունից։ Որովհետև այնպես չէ (մեր վիճակը), ինչպես հնում այն (իսրայելացիների) ժողովուրդը, այլ մեր թշվառությունն ավելի է։ Որովհետև Մովսեսը վերացվում է, բայց Հեսուն չի հաջորդում, որ առաջնորդի դեպի Ավետյաց երկիրը։ Ռոբովամն իր ժողովրդից մերժվեց, բայց նրան փոխարինեց Նաբատի որդին, և աստծու մարդուն ոչ թե առյուծը ոչնչացրեց, այլ հիսուն տարիքը։ Եղիան համբարձվեց, բայց Եղիսեն չմնաց կրկնակի հոգով՝ Հեուեին օծելու, այլ դեռ Ազայելն էլ հրավիրվեց Իսրայելին կոտորելու, Սեդեկիան գերի տարվեց, բայց չկա Զորաբաբելը, որ տերությունը նորոգի։ Անտիոքոսը հարկադրում է թողնել հայրենի կրոնը, բայց Մադաթիան չի դիմադրում, պատերազմը մեզ շուրջանակի պաշարել է, բայց Մակաբեն չի փրկում։ Այժմ ներսը կռիվներ, դրսից արհավիրք, արհավիրք հեթանոսների կողմից և կռիվներ հերձվածողների կողմից, և չկա այն խորհրդականը, որ խրատեր և պատերազմի պատրաստեր։ Ավա՜ղ այս զրկանքներին, ավա՜ղ այս թշվառ պատմությանը։ Ի՜նչպես դիմանամ այս ցավերին, ի՜նչպես ամրապնդեմ միտքս ու լեզուս և հայրերիս հատուցեմ խոսքով ծնունդի և սնունդի փոխարեն։ Որովհետև նրանք ինձ ծնեցին և սնեցին իրենց տված ուսումով և ուրիշների մոտ ուղարկեցին կատարելագործվելու։ Եվ մինչ նրանք սպասում էին մեր դարձին, որ փառավորվեին իմ ամենիմաստ գիտությամբ և լիակատար պատրաստությամբ, և մենք էլ Բյուզանդիայից շտապ–շտապ դիմելով, հույս ունեինք հարսանիքում պարել, խիզախ և արագ շարժումներով, և առագաստի երգեր երգել, այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմ ասում, ողորմելի հառաչելով, նույնիսկ չհասցրի տեսնել նրանց աչքերի փակվելը, լսել նրանց վերջին ձայնն ու օրհնությունը։

Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում։ Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը շեղվածների համար, ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ հետևողներ է գրավում, ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը, կորավ ժողովուրդը, ծածկվեց նավահանգիստը, լքեց օգնականը, լռեց խրախուսիչ ձայնը։

Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն խոսքի առթիվ նրանք հավասարապես նեղանում են, և մարդկանց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ: Ո՜վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով և չափ դնի խոսքի և լռության:

Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում և արտասվում է և ցանկանում եմ տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ ի՞նչպես հորինեմ իմ ողբը, և կամ ո՞ւմ արտասվեմ. արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն նետվեց և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ, որի գլխից վերցվեց փառավորող գեղեցիկ կյանքին օգտակար պսակը, արդյոք իմ հո՞րն ու քահանայապետին, այն վսեմ մտքին, որ ուր գնում, տանում էր կատարյալ խոսքը, որով կառավարում էր և բարեկարգում, և սանձերը բուռը հավաքած՝ ուղղություն էր տալիս դեմքերին ու սանձահարում էր օտարոտի լեզուները, թե ինձ, նրա հոգու խանդից զրկվածիս ու տնանկիս, արդյոք իմ ծնողի՞ն, այն վարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը և իբրև հեղեղ դուրս էր քշում ամբարշտությունը, թե ինձ, նրա խրատները խմելու ծարավից ցամաքածիս ու թառամածիս, արդյոք մեր երկրին, արդեն եկա՞ծ աղետները, թե ապագայում սպասվողները։

Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի` մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու։ Զարթի՛ր, Երեմիա, զարթի՛ր և մարգարեանալով հանդերձ ողբա այն, ինչ թշվառություններ որ կրեցինք և ինչ պիտի կրենք, գուշակիր, որ տգետ հովիվներ պետք է երևան գան, ինչպես (գուշակեց) Զաքարիասը իսրայելացիների համար։

Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։

Եվ ի՞նչ կա այս բոլորի դիմաց, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնույթը, գարունը երաշտացած, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև։ Քամիները բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող, ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևներն անժամանակ և անօգուտ, եղանակը դաժան, եղյամաբեր. ջրերի ավելանալը անօգուտ, իսկ պակասելը՝ չափազանց. հողի պտուղների անբերրիություն և անասունների անաճելություն, այլև երկրաշարժեր և սասանումներ։ Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա։

Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։

Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։

Սրանից թող փրկի Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան։ Նրան փա՜ռք բոլոր արարածներից, ամեն։

ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ 7 ՔԱՅԼ Անկառավարելի հույզերը հաճախ ագրեսիվ կամ տագնապային բնույթի են լինում՝ վախ, խուճապ, կատաղություն, գրգռ...
19/09/2023

ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ 7 ՔԱՅԼ

Անկառավարելի հույզերը հաճախ ագրեսիվ կամ տագնապային բնույթի են լինում՝ վախ, խուճապ, կատաղություն, գրգռվածություն և այլն:
Հույզերը զսպելու փորձերը հենց այն պահին, երբ դրանք բուռն կերպով դրսևորվում են, ուղղակի անիմաստ է: Երբ հույզն առաջ է եկել և ամբողջությամբ կլանել մարդուն, ուշադրությունը սևեռվում է ապրումների, հույզերի և նրանց ֆիզիոլոգիական դրսևորումների վրա, գիտակցությունը նեղանում է, իսկ արդյունավետ մտածելու կարողությունը ժամանակավորապես թուլանում: Այդ պատճառով ուժեղ հույզերի ժամանակ կամ պետք է ուշադրությունը շեղել որևէ չեզոք բանի վրա, կամ սպասել մինչև այդ փոթորիկը հանդարտվի:

🌀 Բուռն հուզական արձագանքների կանխատեսումն ու կառավարումը շատ կարևոր նշանակություն ունի:
Բանն այն է, որ այս տեսակի հուզական դրսևորումներն ունեն պայմանառեֆլեկտոր ծագում: Այլ կերպ ասած` կրկնվող հուզական բռնկումները յուրահատուկ «վատ սովորություններ» են, իսկ դրա դեմ պայքարելու ամենալավ միջոցը հակառակ արձագանքն ունենալու սովորություն ձևավորվելն է:
Սա կամ կանգնեցնում է անցանկալի հույզերը, կանխում դրանց տարածումը կամ, առհասարակ, առաջացումը:

📝 Այս սկզբունքով են աշխատում մի շարք աշխարհահռչակ մեթոդներ (Է. Ջեյկոբսոնի` մկանների աստիճանաբար թուլացման մեթոդը, Ջ. Վոլպեի` ֆոբիաների հաղթահարման մեթոդը և այլն): Այժմ ծանոթանանք նմանատիպ մեթոդներից մեկին:

1️⃣ Սկզբում վերլուծեք անկառավարելի հույզերի առաջացման բնորոշ իրավիճակները: Դա կարելի է անել ինքնուրույն կամ ընկերոջ օգնությամբ: Դժվար իրավիճակներում կարող է օգտակար լինել նաև հոգեբանի կամ հոգեթերապևտի միջամտությունը:

2️⃣ Կազմեք անկառավարելի հույզեր առաջացնող իրավիճակների ամբողջական ցուցակ: Հետագա աշխատանքի համար դրանց միջից ընտրեք մեկը կամ երկուսը` առավել արդիականները:

3️⃣ Ուշադիր ուսումնասիրեք, թե ինչպես են ծագում և զարգանում այդ իրավիճակները: Հատուկ ուշադրություն դարձրեք երկու բանի վրա.
1) երբ են հույզերը ծագում, երբ դեռ կարելի է դրանք հեշտությամբ փոխել,

2) երբ են հույզերն ուժեղանում և անկառավարելի դառնում:

4️⃣ Գտեք անկառավարելի հույզերի առաջացման վաղ նշանները: Դրանք կարող են սթրեսի տիպիկ նշանները լինել կամ ձեզ համար հատկանշական ինչ-որ մկանների խմբի լարվածություն, ձեռքերի որոշակի դիրք և այլն:

5️⃣ Վերլուծեք բոլոր հնարավոր քայլերը, որ կարող եք գործադրել անցանկալի հույզերի առաջացումը զսպելու համար: Ընտրեք ձեզ համար ավելի հարմար 2-3 տարբերակ:

6️⃣ Դրանք որպես հիմք ընդունեք նոր սովորություններ ձևավորելու համար, որոնք զսպում, կանգնեցնում, կանխատեսում են անկառավարելի հույզերը: Եթե այս տարբերակները չեն աշխատում, վերադարձեք 5-րդ կետին կամ սովորեք ռելաքսացիայի տեխնիկաներ:

7️⃣ Շարունակեք մշակել նոր սովորություններ, գիտակցաբար «միացրեք» դրանք հուզական լարվածության առաջին իսկ նշանները նկատելիս: Շարունակեք աշխատել այնքան, մինչև դրանք ինքնուրույն ակտիվանան:

→ Վերադարձեք իրավիճակների ցուցակին, որը կազմել եք 2-րդ քայլում: Եթե կարիք կա, կրկնեք 3-7 քայլերը այն իրավիճակների համար, որոնք դեռևս չափազանց հուզական արձագանք են առաջացնում:

__________

Այժմ ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում մարդկանց, որոնք իրենց երեխայի վարքի և հուզական վիճակի ամեն տատանման համար դիմում են մասնագետների օգնությանը կամ, սաստիկ անհ...

🧠 ԵՐԲԵՄՆ ԵՐԵԽԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼ ՃՆՇԵԼ ԻՐ ԱԳՐԵՍԻԱՆ։ Սակայն եթե ագրեսիան միայն ճնշվում է, չի նշանակում, որ անհետանում է:...
14/09/2023

🧠 ԵՐԲԵՄՆ ԵՐԵԽԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼ ՃՆՇԵԼ ԻՐ ԱԳՐԵՍԻԱՆ։ Սակայն եթե ագրեսիան միայն ճնշվում է, չի նշանակում, որ անհետանում է: Դրա հետևանքով առաջացած նյարդային լարվածությունը կկուտակվի և կամ վատ ազդեցություն կթողնի երեխայի առողջության ու զարգացման վրա, կամ անադեկվատ ձևով կարտահայտվի երեխայի վարքում։

↪️ Թվենք երեխայի ագրեսիվ վարքի դրսևորման հաջորդականությունը՝

• Նորածին երեխան, եթե քաղցած է, ապա բարկանում է ամբողջ աշխարհի վրա:

• 1տ երեխան, բարկանալով մայրիկի վրա, կարող է հարվածել նրան:

• 1.5տ-ում երեխան արդեն կարողանում է զսպել բարկությունը և ոտքերը գետնին խփելով կամ բարձր գոռալով հանգստանալ:

• 2տ երեխան առանց մտածելու կարող է ինչ-որ իրով հարվածել այն մարդուն, որն իրենից վերցրել է խաղալիքը:

• 3տ-ում երեխան ավելի բարեհամբույր է: Նա ընդամենը կվիճի այն մարդու հետ, ով իրենից վերցրել է խաղալիքը. համենայն դեպս առաջին րոպեներին:

• 6տ-ում երեխան աստիճանաբար սովորում է տեղափոխել իր բարկությունը խաղի մեջ: «Պիֆ-պաֆ»,- կրակում է երեխան: Նա արդեն գիտի, որ չի կարելի այլ մարդկանց ցավ պատճառել, որ սեփական հույզերը կարելի է արտահայտել խոսքով կամ խաղի միջոցով: Դա էլ հենց սոցիալականացումն է, երեխան աստիճանաբար ընդգրկվում է հասարակության մեջ, իսկ այդ բարդ պրոցեսում նրան օգնում են ծնողները:

Շատ մասնագետներ կարծում են, որ մինչև 3տ երեխան ագրեսիա չի դրսևորում, որովհետև նրան դա չեն սովորեցնում (գիտակցված կամ չգիտակցված): Երեխան մեծանալով սովորում է արտահայտել իր բարկությունը տարրական ձևերով:

❔ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՐԵԽԱՅԻ ՄԵՋ ԱՅԴՔԱՆ ԱԳՐԵՍԻԱ

Ագրեսիայի ձևավորման վրա կարող են ազդել երեխայի և մոր անձնային առանձնահատկությունները, օրինակ` նրանց խառնվածքների անհամապատասխանությունը:

Որոշ մայրեր հեշտությամբ են ղեկավարում ակտիվ երեխաներին, իսկ մյուսները` ավելի հանգիստ երեխաներին:

Եթե մայրը դժվարանում է կառավարել ակտիվ երեխային, ապա մեծ հավանականությամբ նա երեխային կընկալի՝ որպես չլսող, անկառավարելի, և դա իրեն կնյարդայնացնի:
Եվ ենթադրաբար դաստիարակության միջոցները կկիրառվեն երեխայի ակտիվությունը նվազեցնելու և զսպելու համար:
Մոր կռիվը երեխայի բնական ակտիվության հետ նրա մոտ առաջացնում է ագրեսիվ ռեակցիա, որի արդյունքում երեխայի ակտիվությունն է՛լ ավելի է սրվում:

Պետք է շատ զգույշ և ուշադիր վերաբերվել երեխայի զարգացմանը: Երբեմն երեխան փորձում է սովորել ճնշել իր ագրեսիան, սակայն եթե ագրեսիան միայն ճնշվում է, չի նշանակում, որ ա...

27/08/2023

Ինչ է դեպրեսիան

Ողջույն հարգելի ընթերցող։ Դեպրեսիան ստիպում է մարդուն կյանքը տեսնել գորշ գույների ներքո, կորցնել հետաքրքրությունը ամեն բանի նկատմամբ և լինել տխուր ու լարված հոգեվիճակում։ Դեպրեսիան հաղթահարելը երբեմն շատ դժվար է լինում, սակայն դա անհնար չէ։ Այսօր ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ է դեպրեսիան և ինչպես է առաջանում: Դե, ինչ, եկեք անդրադառնանք բուն թեմային։
☄️Ըստ համընդհանուր բնորոշման դեպրեսիան իրենից ներկայացնում է հոգեբանական խանգարում, որի հիմնական նշաններն են ցածր տրամադրությունը և հաճույք ստանալու կորուստը (անգեդոնիան)։ Դեպրեսիայի լրացուցիչ ախտանիշներից են նաև ցածր ինքնագնահատականը, անադեկվատ մեղքի զգացումը, պեսիմիստությունը, կենտրոնացման խանգարումը, քնի և ախորժակի խանգարումը, ինքնասպանության հակումները։ Դեպրեսիայի ծանր ձևերը բնորոշվում են այսպես կոչված « դեպրեսիվ եռյակով․ տրամադրության անկում, մտածողության արգելակում և շարժողական արգելակում»։
⚡️Դեպրեսիվ տրամադրությունը որոշ դեպքերում կարող է լինել նորմալ ռեակցիա կյանքի իրադարձությունների նկատմամբ, օրինակ՝ հարազատ մարդու կորուստը։ Դեպրեսիան նաև կարող է լինել որոշ ֆիզիկական հիվանդությունների պատճառ կամ դեղամիջոցների կամ բուժման լրացուցիչ էֆֆեկտ․ եթե դեպրեսիայի պատճառը հայտնի չէ և այն կախված չէ արտաքին ազդեցություններից ապա դա կոչվում է էնդոգեն դեպրեսիա։ Ինչպես արդեն ասացի, դեպրեսիայի դեպքում նկատվում է ինքնագնահատականի անկում, կյանքի և սովորական գործունեության նկատմամբ հետաքրքրության կորուստ։ Դեպրեսիան ինչպես ակտիվության կորուստն է, այնպես էլ կյանքի որոշ կարևոր մոտիվների և արժեքների։ Այս կորուստը նկատելի է առավելապես, երբ կյանքի իրավիճակը կապված է բաժանման, մահվամբ կամ էլ ծանր հիվանդությամբ։ Այն ամենի կորուստից հետո ինչը մեր կյանքին գույներ էր հաղորդում և լցնում էր մեր կյանքը, մեզ մոտ առաջանում է դատարկության զգացում ու ամեն բան կորցնում է իր իմաստը։
☄️ Դեպրեսիվ վիճակում գտնվելով մենք զգում ենք մեզ «լքված» և դրա հետ միասին մեզ մոտ առաջանում են այլ էքզիստենցյալ ապրումներ, ինչպիսիք են՝ էքզիստենցյալ միայնությունը, էքզիստենցյալ մեղքի զգացումը, էքզիստենցյալ վակումը։ Վերջինս հոգեբանության մեջ է մտցրել Վիկտոր Ֆրանկլը, ըստ որի մարդը հանդիպում է դատարկության հետ, բայց այստեղ նա ի նկատի է ունեցել կոնկրետ կյանքի իմաստի կորուստը։ Կյանքի իմաստ ասելով նա ի նկատի ուներ մարդու գործունեությունը, այլ մարդկանց հետ հարաբերությունները, արվեստները, հոգևոր հարցերի պատասխանների փնտրտուքը։ Այսպիսով մենք կարող ենք համաձայնվել այս մտքի հետ, երբ այս ամենը կորցնելուց հետո մարդը հանդիպում է դատարկությանը։
Այսօրվա համար նախատեսել էի այսքանը։ Եթե հավանեցիք այս հոդվածը և այն հետաքրքիր էր ապա լայքեք և կիսվեք։😃☺️

13/08/2023

ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ԳՐՈՀ (PANIC ATTACK)

-Հանկարծակի, սովորաբար առանց պատճառի, առաջացող ուժեղ, անկառավարելի վախի, տագնապի զգացողություն

-Օդը «չբավարարելու», շնչահեղձ լինելու սուր զգացողություն

-Սրտխփոց, հաճախակիացած շնչառություն

-Կրծքավանդակում ուժեղ սեղմոց, ցավ

-Գունատություն, գլխապտույտ, սրտխառնոց, սառը քրտինք

-Դեմքի, պարանոցի շրջանում այրոցի զգացողություն

-Ոտքերում, ձեռքերում դող, թմրածության զգացողություն

-Սաստիկ վախ շնչահեղձ լինելուց, մահանալուց

-Ինքնատիրապետման կորուստ

-Առավել ծանր դեպքերում դեռեալիզացիայի՝ շրջապատից կտրվածության, զգացողություն

-Ոչ հազվադեպ շփոթում են սրտային նոպայի հետ և դիմում են սրտաբանի, շտապ օգնության, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ

Տևում է միջինը՝ 15-30 րոպե, հազվադեպ՝ մինչև 1 ժամ։

Գրեք մեր էջին սիրով կպատասխանենք ձեզ ։

📍 տերմինով ընդունված է բնութագրել նյարդա-հոգեբանական մի շարք ֆունկցիոնալ խանգարումներ, որոնց առաջացմանը կարող են նպաստել...
12/08/2023

📍 տերմինով ընդունված է բնութագրել նյարդա-հոգեբանական մի շարք ֆունկցիոնալ խանգարումներ, որոնց առաջացմանը կարող են նպաստել սթրեսները,նյարդա-հոգեկան գերլարվածությունը և մի շարք այլ գործոններ։
👉 հիմնական դրսևորումներն են՝
🔹️Սթրեսների նկատմաբ բարձր զգայունություն, սթրեսային չնչին իրավիճակներին մարդիկ արձագանքում են ծայրահեղ ծանր կամ ագրեսիվ կերպով:
🔹️Լացկանություն
🔹️Նեղացկոտություն, խոցելիությունը
🔹️Տագնապ
🔹️Հոգետրավմատիկ իրավիճակակների վրա կենտրոնանալ
🔹️Արագ աշխատելու դեպքում հոգնում են, նվազում է հիշողությունը, ուշադրությունը, մտածողական ունակությունները
🔹️Բարձր ձայների, վառ լույսի, ջերմաստիճանի տատանումների նկատմաբ զգայունություն:
🔹️Քնի խանգարում, հաճախ մարդ դժվարանում է քնել չափից շատ գրգռված լինելու հետևանքով, քունը մակերեսային, տագնապալի է , ինչպես նաև հանգստացնող չէ: Առավոտյան հաճախակի նկատվում է քնկոտություն:
🔹️Վեգետատիվ խանգարումներ՝ քրտնարտադրություն, արագ սրտխփոց, զարկերակային ճնշման տատանումներ(հաճախակի նվազում), ստամոքսի աշխատանքի խանգարումներ:
🔹️Երբեմն լիբիդոյի ու պոտենցիայի նվազում:
👉 հանգեցնում է աշխատունակության ընդգծված խանգարման, ընդհուպ մինչև որևէ հանձնարարություն կատարելու անկարողության առաջացման: Բացի այդ, դյուրագրգռվածությունը, անհանդուրժողականությունը դառնում են մտերիմների հետ կոնֆլիկտի պատճառ, որը ավելի շատ է ծանրացնում վիճակը:
Հետևաբար շատ կարևոր է ժամանակին դիմել գրագետ և փորձառու մասնագետի,ով Ձեզ համար կկազմի բուժման անհատական ծրագիր,կօգնի հաղթահարել նշված խնդիրները և վերադառնալ լիարժեք և առողջ կյանքի ✅
👩‍⚕️Խորհրդատվության հերթագրվելու,ինչպես նաև Ձեզ հետաքրքրող հարցերի համար կարող եք գրել մեր էջին ,սիրով կպատասխանենք 🙂

Ինչ է սոցիալականացումըՍոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդուն...
19/07/2023

Ինչ է սոցիալականացումը
Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը: Այդ ընթացքում ավագ սերունդը կրտսեր սերնդին է փոխանցում իր գիտելիքները, հմտություններ է ձևավորում, որոնք անհրաժեշտ են ինքնուրույն կյանքի համար:

Սոցիալականացումը համարվում է «ինտերակտիվ» պրոցես, քանզի ենթադրում է նախևառաջ ավագ և կրտսեր սերունդների ներկայացուցիչների համագործակցություն ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդավորված զանգվածային հաղորդակցման ձևով: Բացի այդ, սոցիալականացման ընթացքը ներառում է նաև անհատի զանազան կապերը հասակակիցների հետ, որոնց յուրօրինակ դասերը նույնպես նպաստում են հասարակության մեջ նրա մուտք գործելուն: Հենց այլ մարդկանց հետ պարբերաբար համագործակցության միջոցով են անհատի մեջ ձևավորվում սեփական համոզմունքները, բարոյական նորմերը, սովորությունները՝ այն ամենը, ինչն ապահովում է անձի եզակիությունը:

Գիտության մեջ կան մի քանի տարի հարաբերական մեկուսացման պայմաններում ապրած երեխաների դիտարկման տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ բնականոն ֆիզիկական և հոգևոր զարգացումն անհնար է առանց այլ մարդկանց հետ պարբերաբար շփվելու: Ներդաշնակ զարգացման համար երեխային անհրաժեշտ են սերտ փոխարաբերություններ առնվազն մեկ մեծահասակի հետ: Ամերիկացի հետազոտողների տվյալների համաձայն՝ մանկատանը մեծացած երեխաների մոտ հայտնաբերվել են լուրջ անձնային խնդիրներ: Նշվել է, որ կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում մանկատանն ապրող երեխաների զարգացումն էապես չի տարբերվում տանն ապրող երեխաների զարգացումից, սակայն դառնալով 2 տարեկան` մանկատանը դաստիարակված երեխաներից շատերն այնքան են հետ մնացել իրենց հասակակիցներից, որ նրանց կարելի էր տեղափոխել զարգացման խնդիրներ ունեցող երեխաների խումբ: Շատ հետազոտողներ նշում են, որ մանկատանը մեծացող երեխաների մոտ հետագայում առաջանում են մտածողության և հուզական ոլորտների խանգարումներ: Նրանք նաև ունենում են մտավոր զարգացման ցածր ցուցանիշներ, պակաս նախաձեռնող են և ավելի ագրեսիվ են այլ մարդկանց հանդեպ:

Այլ մարդկանց աջակցությունը կարևոր է նաև մեծահասակ մարդու համար: Հայտնի է, որ տևական մեկուսացումը կարող է առաջացնել դեպրեսիա, անհանգստություն, մտավոր ունակությունների կորուստ:

Սոցիալականացումը շարունակվում է անհատի ամբողջ կյանքի ընթացքում: Դա ենթադրում է անձի սոցիալական զարգացման շարունակականություն:

Կարելի է առանձնացնել սոցիալականացման 4 հիմնական փուլեր.

Վաղ (ծննդյան օրվանից մինչև դպրոց ընդունվելը)
Ուսուցում (դպրոց ընդունվելու պահից մինչև ընդհանուր և մասնագիտական կրթության ավարտը)
Սոցիալական հասունություն
Կյանքի ցիկլի ավարտ (սկսած պաշտոնական կազմակերպությունների շրջանակներում մշտական աշխատանքային գործունեության դադարեցումից)
Սոցիալականացման առաջին տեսություններն այն դիտարկել են որպես երեխայի վրա հասարակության միակողմանի ազդեցության պրոցես, որի նպատակն է ձևավորել այնպիսի անձնավորություն, ով կկարողանա «ներծծվել» համապատասխան սոցիալական կառույցների մեջ:

Այդ տեսությունների հոգեբանական հիմքն է հանդիսանում կենդանի օրգանիզմների հարմարումը շրջապատող միջավայրին, այսինքն՝ նրա գոյության տարբեր պայմաններին: Եթե խոսում ենք անձնավորության մասին, ապա անհրաժեշտ է նշել և՛ նյութական, և՛ սոցիալական, և՛ հոգևոր միջավայրերի դերը՝ որպես հոգեկանի վրա ազդող գործոն:

Լ. Ս. Վիգոտսկին առաջ է քաշել հոգեբանության համար առավել կարևոր հոգեկան պրոցեսների հասկացման պատմական սկզբունքը: Ըստ այդմ` ժամանակակից չափահաս բարեկիրթ մարդու վարքն իրենից ներկայացնում է զարգացման երկու տարբեր պրոցեսների արդյունք՝ կենդանիների կենսաբանական էվոլյուցիա և մարդկության պատմական զարգացում, որի արդյունքում պարզունակ մարդը վերածվում է ժամանակակից բարեկիրթ մարդու:

Վիգոտսկու կարծիքով ֆիլոգենեզում այս երկու պրոցեսներն էլ ներկայացված են որպես զարգացման ինքնուրույն և անկախ գծեր: Օնտոգենեզում դրանք միաձուլված են, քանի որ երեխան անմիջապես ծնվելուց հետո հայտնվում է իրեն շրջապատող սոցիալական միջավայրի որոշակի ազդեցության տակ, ինչի ընթացքում շարունակվում է նաև նրա օրգանական զարգացումը:

Վիգոտսկու կարծիքով մարդկության զարգացման ընթացքում առաջանում և ձևավորվում են վարքի մշակութային ձևերը: Այդ ժամանակ յուրաքանչյուր տարիքային փուլի սկզբում առաջանում են տվյալ տարիքին հատուկ հարաբերություններ երեխայի և շրջապատող միջավայրի միջև: Այդ հարաբերությունները Վիգոտսկին անվանել է տվյալ տարիքում զարգացման սոցիալական իրավիճակներ:

Զարգացման սոցիալական իրավիճակը մեկնարկային կետ է բոլոր դինամիկ փոփոխությունների համար, որոնք տեղի են ունենում երեխայի զարգացման մեջ տվյալ տարիքային փուլի ընթացքում: Դա սահմանում է երեխայի զարգացման ձևերն ու ուղիները, որոնց հետևելու ընթացքում ձեռք են բերվում անձի նոր հատկանիշներ: Եվ այսպես, Վիգոտսկին եզրահանգում է, որ որևէ տարիքի ուսումնասիրության ժամանակ առաջնայինը հանդիսանում է զարգացման սոցիալական իրավիճակի պարզաբանումը:

Անձը սոցիալականացման յուրաքանչյուր փուլում ձեռք է բերում և յուրացնում է այս կամ այն սոցիալական դերը, ներգրավվում է նոր սոցիալական խմբերի մեջ, փորձում է կայանալ: Սոցիալական հասունությունը բնութագրվում է այն բանով, որ մարդն ընտրում է այս կամ այն աշխատանքը, որը համապատասխանում է նրա կրթությանը, մասնագիտացմանը, հետաքրքրություններին և աշխատաշուկայի պահանջներին: Իրավիճակի կամ անձնական հետաքրքրությունների փոփոխությունը ստիպում է մարդուն փնտրել նոր աշխատանք: Այդ պատճառով էլ այս փուլում այդքան կարևոր է աշխատանքային սոցիալականացումը:
Հասարակության մեջ մարդու կենսագործունեությունը ենթադրում է նաև նրա քաղաքական սոցիալականացում: Այդպես է անվանվում որոշակի քաղաքական համակարգի մեջ անձի ներգրավվածությունը: Այս պրոցեսն իրականացվում է քաղաքական սիմվոլների, կառույցների և իրադարձությունների մասին անձի ձեռք բերած տեղեկությունների միջոցով: Աճող սերունդը տվյալ տեղեկությունները յուրացնում է կրթական համակարգի, զանգվածային հաղորդակցության, քաղաքական կառույցների տարբեր ակցիաների օգնությամբ:

07/07/2023

*English below ⬇️

Ինչպես արդեն նշվեց՝ մեր մանկությունը միշտ ապրում է մեր ներկայում: Իսկ ինչպե՞ս տեսնենք, նկատենք այդ ներկայությունը մեր կյանքում:

Որպես օրինակ` խոսենք թերարժեքության բարդույթի մասին.

- Երբ շատ հարցերում (եթե ոչ բոլոր) մեղադրում ենք ինքներս մեզ` «Սխալ վարվեցինք, սխալ խոսեցինք, սխալ հագնվեցինք...»;
- Եթե ուրիշների կարծիքը այնքան որոշիչ է, որ մենք չափազանց լարվում ենք կամ վարվում ենք ոչ այնպես, ինչպես կցանկանայինք, իսկ հետո՝ նեղվում դրանից;
- Երբ լավ վերաբերմունքից նեղվում ենք և ցանկանում ենք անպայման «փոխհատուցել» արված լավությունը;
- Դժվարանում ենք օգնություն խնդրել;
- Չենք համարում, որ գեղեցիկ ենք, մեզ դուր չի գալիս մեր մարմինը, դեմքի ձևը և այլն...;
- Գտնում ենք, որ ուրիշներն ավելի ընդունակ են, քան մենք;
- Մեզ արժանի չենք համարում որոշակի պաշտոնների` «Պատահաբար ստացվեց/բախտս բերեց, որ ինձ ընդունեցին աշխատանքի»;
- Չենք հավատում, որ սիրված ենք կամ որ արժանի ենք սիրո;
- Ունենք հավանության արժանանալու մշտական պահանջ;
- Քննդատության նկատմամբ ցավագին վերաբերմունք ենք դրսևորում;
- Ունենք սխալվելու վախ և այլն;

Այսինքն՝ բավարար չենք, արժանի չենք, արժանիքներ չունենք։ Այս ամենը մանկության տարիներին երեխայի՝ ծնողների դաստիարակության ձևերի յուրովի կամ հենց ուղիղ ընկալումն է։

Երբ երեխան լույս աշխարհ է գալիս, իրեն անհրաժեշտ է՝
- ֆիզիոլոգիական պահանջների բավարարում (սնունդ, ջերմություն, ապահովություն, բազային պահանջմունքների բավարարում) առանց որոնց երեխան չի զարգանա;
- հոգեբանական առողջ զարգացման ապահովում (հուզական ճիշտ մոտեցում, սեր, քնքշանք, ջերմություն և այլն):

Սակայն հաճախ երեխայի պահանջների բավարարման վերաբերյալ մեր պատկերացումները և նրա՝ բոլոր առումներով առողջ զարգացման համար պահանջները բախվում են իրար: Երեխան ցանկանում է ակտիվ լինել, իսկ մենք արգելում ենք՝ վախենալեվ, որ կվնասվի: Երեխան ցանկանում է պաղպաղակ ուտել, իսկ մենք վախենում ենք, որ կհիվանդանա: Նա ցանկանում է, որ իրեն գրկենք, իսկ մենք չենք ցանկանում սովորեցնել գրկելուն կամ էլ հոգնած ենք... Նա ցանկանում է խաղալ, բայց մենք զբաղված ենք մեր առօրյա հոգսերով, և այդպես շարունակ։ Այդպես երեխան իր պահանջների, ցանկությունների մերժումից ենթադրում է, որ ինքը բավարար արժանի չէ:

Ահա, թե ծնողի ինչպիսի վարքն է (ծնողավարական կամ դաստիարակության ձևը) երեխայի կողմից ընկալվում յուրովի կամ նույնիսկ ուղիղ, և ինչը հետագայում կարող է դառնալ թերարժեքության բարդույթի պատճառ։

Երեխաներին կատարյալը տեսնելու ձգտումը բերում է նրան, որ երեխայի ցանկացած սխալ, ոչ ճիշտ արարք արժանանում է դիտողության և նախատինքի: Մենք ցանկանում ենք, որ նա կատարյալ լինի, իսկ երեխան հասկանում է, որ ինքը ոչինչ ճիշտ չի անում, որ իր ծնողների սպասված երեխան չէ, որ չունի որևէ արժանիք։ Հաճախ մեր դատողությունները երեխայի արտաքինի վերաբերյալ՝ «Լավ կլիներ՝ մազերդ գանգուր լինեին...» կամ հակառակը՝ «Լավ կլիներ՝ մաշկդ ավելի սպիտակ լիներ», «Տատիկին կամ պապիկին է նմանվել մեծ քթով, հուսանք՝ մեծանա, կփոխվի...» հանգեցնում են նրան, որ երեխան իրեն տգեղ է համարում։ Խրախուսանքի, գովասանքի, հիացմունքի բացակայությունը, ոչ կատարյալ կողմերի շեշտումը հանգեցնում են թերարժեքության բարդույթի։ Եվ այս ամենը դեռ այն դեպքում, երբ չկան ծայրահեղություններ (ֆիզիկական բռնություն, պատիժներ, մեղադրանքներ և այլն), իսկ եթե վերջիններս առկա են, այդ բարդույթն էլ ավելի խորն է, իսկ սեփական անձը ոչնչություն զգալու ուժգնությունը՝ շատ ավելի մեծ։ Առանց իրենց ցանկության և արարքի խորը գիտակցման՝ ծնողները դրսևորում են մերժում, և երեխան իրեն զգում է ամբողջովին մերժված։

Թերարժեքության բարդույթը արտահայտվում է ոչ միայն այդպես. սեփական անձը ոչնչություն համարելու ցավալիությունը հաղթահարելու համար հաճախ այն դրսևորվում է փոխահատուցվող (կոմպենսատոր) վարքով:
Հաջորդիվ թերարժեքության բարդույթի դրսևորման կոմպենսատոր ձևերի և դրանց հաղթահարման մասին…

*Eng

As already mentioned, our childhood experiences continue to influence our present lives. It is crucial to recognize and understand how these early influences shape our perception and behavior.
Let's delve into one particular example: the inferiority complex.
The inferiority complex manifests itself in various ways:
Self-blame: We tend to blame ourselves for numerous issues, believing that we behaved, spoke, or dressed incorrectly.
Overemphasis on others' opinions: The opinions of others hold immense sway over us, causing excessive stress or leading us to behave contrary to our desires. Subsequently, we feel upset and dissatisfied.
Discomfort with kindness: Instead of accepting and appreciating kind treatment, we may feel the need to "compensate" for it, as if we are undeserving.
Difficulty asking for help: We find it challenging to seek assistance from others, possibly due to a deep-seated belief that we are incapable or inadequate.
Negative body image: We struggle to perceive ourselves as beautiful, often disliking our physical attributes such as our body shape or facial features.
Comparing ourselves to others: We consistently view others as more capable or accomplished than ourselves, further reinforcing our sense of inferiority.
Underestimating achievements: We undermine our accomplishments, attributing them to chance or luck rather than recognizing our own merit or competence.
Self-doubt in love and relationships: We find it difficult to believe that we are truly loved or deserving of love, leading to a constant need for reassurance.
Excessive need for approval: We constantly seek validation and approval from others, relying on external sources to validate our self-worth.
Fragile response to criticism: We exhibit a hypersensitive attitude towards criticism, often feeling deeply hurt by even constructive feedback.
Fear of making mistakes: We develop a fear of making errors, which can hinder our personal growth and prevent us from taking risks.

In essence, the core of the inferiority complex lies in the perception of being unworthy or inadequate, primarily shaped by our childhood experiences and upbringing.

When a child is born, their needs must be met on both physiological and psychological levels. Physiological requirements include providing food, warmth, security, and fulfilling basic needs for healthy development. Equally important is the nurturing of a child's psychological well-being, through emotional support, love, tenderness, and warmth.

However, there are instances when our understanding of meeting a child's needs clashes with their own desires and requirements for healthy development. We may forbid a child from engaging in certain activities out of fear they might get hurt, deny them certain treats due to concerns about their well-being, or fail to provide the emotional support they seek due to our own fatigue or preoccupations. Consequently, the child may interpret these rejections as indicators of their unworthiness.

It is crucial to note that the parent's behavior and upbringing, even without extreme forms of abuse or punishment, can significantly influence the development of an inferiority complex. The desire to view children as perfect often leads to criticizing and scolding any perceived wrong or incorrect actions. This constant emphasis on imperfections, coupled with a lack of encouragement, praise, or admiration, reinforces feelings of inferiority.
In extreme cases, where physical violence, punishments, and accusations are present, the inferiority complex can become even deeper, intensifying the sense of worthlessness. Without a deep awareness of their desires and actions, parents unknowingly convey rejection, resulting in the child feeling utterly dismissed.
The inferiority complex, however, does not solely manifest through feelings of inadequacy. In an attempt to cope with the pain of considering oneself as worthless, individuals often exhibit compensatory behaviors.
In the following discussion, we will explore the various forms of compensatory behavior associated with the inferiority complex and explore strategies for overcoming them.

Address

Yerevan

Telephone

+37496205266

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Motivation psychology posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Motivation psychology:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category