Dr. Tatevik Arshakyan / Obstetrician-gynecologist

Dr. Tatevik Arshakyan / Obstetrician-gynecologist Pregnancy� Baby's delivery� Everything about woman's health���

27/02/2025

Condoms prevent most sexually transmitted infections, including HIV. Pre-Exposure Prophylaxis (PrEP) prevents HIV but not other sexually transmitted infections.

Choose both for maximum protection!

20/01/2025

Հղիների ֆետալ էխոսրտագրություն՝ ախտորոշելու պտղի սրտի բնածին արատները։

Պարտադիր հետազոտությունների շարքից` համապատասխան ռիսկի խմբի հղիներին ցուցված

#հղի #սքրինինգ #սրտիարատ #պտղի #ֆետալ #Էխոսրտագրություն #բնածինարատ

15/01/2025
20/12/2024

  Այս շաբաթ Պերուի մայրաքաղաք Լիմայի Սանտա Իզաբել կլինիկայում ծնվել է աշխարհում առաջին երեխան, որը բեղմնավորվել է մարմնից դ

 #Հղիության   սքրինինգային հետազոտություններ #Պրենատալ ախտորոշումն իրենից ներկայացնում է հետազոտությունների մի համալիր, ...
16/09/2024

#Հղիության սքրինինգային հետազոտություններ

#Պրենատալ ախտորոշումն իրենից ներկայացնում է հետազոտությունների մի համալիր, որը թույլ է տալիս գնահատել դեռևս չծնված պտղի առողջությունը և ախտաբանական վիճակները (զարգացման արատներ, քրոմոսոմային և գենային անոմալիաներ):

Ներկայումս ամբողջ աշխարհում ըստ ընդունված ուղեցույցի` հղիության ընթացքում կատարվում է 3 սքրինինգային հետազոտություն.
✅առաջին եռամսյակի սքրինինգ՝ հղիության 10- 13 շաբաթական 6 օրականը, որը ներառում է`
🔗արյան մեջ հղիության հետ կապված պրոտեին A-ի (PAPP-A) և խորիոնալ գոնադոտրոպինի β ենթամիավորի որոշում (β-HCG free)
🔗ՈւՁՀ-ի միջոցով պտղի օձիքային գործակցի չափում և քթոսկրի հայտնաբերում։

✅երկրորդ եռամսյակի սքրինինգ՝ հղիության 18- 22 շաբաթականը. ներառում է՝
🔗արյան մեջ ալֆա–ֆետոպրոտեինի (AFP), մարդու խորիոնային գոնադոտրոպինի (հCG) , ազատ էստրիոլի (E3 Free) և Ինհիբին-A-ի որոշում։
🔗ՈւՁՀ, որը հնարավորություն է տալիս ստուգել պտղի բոլոր օրգան-համակարգերը, արդեն ավարտված օրգանոգենեզի հիման վրա

✅Երրորդ եռամսյակի սքրինինգ, որն արդեն ինքնին ծննդաբերության նախապատրաստումն է ենթադրում և կատարվում է 32-34 շաբաթում։ Որոշվում է պտղի քաշը, դիրքը, դրությունը, առաջադրությունը, պտղաջրերի քանակը, ընկերքի տեղակայումը, պտղի առաջադրի մասի և կնոջ կոնքի համատեղելիությունը, պորտալարի վիճակը։

Սքինինգային հետազոտությունները չեն կարող տալ այն հարցի պատասխանը, թե արդյոք Ձեր դեռ չծնված երեխան ունի որևէ կոնկրետ հիվանդություն թե ոչ: Դրանք պարզապես տեղեկատվություն են տալիս ռիսկերի մասին, որոնցից ելնելով Դուք կարող եք պատկերացում կազմել՝ արդյոք երեխայի մոտ որոշ հիվանդությունների հավանականությունը բարձր է, թե ցածր: Եվ դրանից հետո է միայն, որ բարձր ռիսկի խմբի հղիներին առաջարկվում են ախտորոշիչ հետազոտություններ, ինչպիսիք են`
🧪 #խորիոնի բիոպսիան
🧪 #ամնիոցենտեզը :

Առողջ եղեք👼👼👼

Մանկաբարձ-գինեկոլոգ
Տաթևիկ Արշակյան
☎+374 91 555 305 կամ 💌

#սքրինինգ #հղիության20րդշաբաթ #հղիությանսքրինինգ #ուձհ gynecology

 #Կեսարյան հատումը բնական ճանապարհով ծննդաբերության այլընտրանք չէ, այլ վիրահատություն: #Կեսարյան հատումը մանկաբարձական վ...
14/09/2024

#Կեսարյան հատումը բնական ճանապարհով ծննդաբերության այլընտրանք չէ, այլ վիրահատություն:

#Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը արգանդից դուրս են բերվում արգանդի պատի վրա կատարված կտրվածքի միջով։

Կեսարյան հատման #ցուցումները կարող են լինել.
✅բացարձակ` հղիության և ծննդաբերության այն բարդությունները, որոնց ժամանակ ծննդաբերությունը բնական ուղիներով անհնարին է, սպառնում է կնոջ կամ պտղի կյանքին:

✅հարաբերական` մանկաբարձական իրավիճակները, որոնց դեպքում հարցականի տակ է դրվում առողջ և կենսունակ պտղի ծնունդը բնական ուղիներով:

Կեսարյան հատումը պետք է կատարվի բժշկական ցուցումներով, քանի որ այս դեպքում մեծ է հետվիրահատական մոտակա և հեռավոր #բարդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են`
1. արգանդային արյունահոսություն
2. թարախասեպտիկ բարդություններ
3. թրոմբոէմբոլիկ բարդություններ
4. անզգայացման բարդություններ
5. մանկածնման ֆունկցիայի խանգարում
6. արգանդի պատռվածքի ռիսկի մեծացում
7. կրկնակի կեսարյան հատման հաճախականության բարձրացում և այլն:

Առողջ եղեք👼👼👼

Մանկաբարձ-գինեկոլոգ
Տաթևիկ Արշակյան
☎+374 91 555 305 կամ 💌

#կեսարյան #ծննդալուծում #վիրահատություն #ցուցումներ

13/09/2024
14/08/2024
24/07/2024

43 տարեկանում Հերմինեն 9-րդ զավակին է լույս աշխարհ բերում։ 6 աղջիկ և արդեն՝ 3 տղա։ Բազմազավակ ընտանիքի ավագն ու վերջին երկուսը Երևանում են ծնվել, մյուսներն՝...

23/07/2024

#ԳՈՐԾԿԱ՝ ԾՆՆԴԱՏԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԾՆՆԴԱՏՈՒՆՆ աշխատանքի է հրավիրում ընդունարանի աշխատակիցների

❗ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

✓ Համակարգչային գիտելիքներ (Արմեդ և 1C ծրագրերի իմացությունը՝ կդիտարկվի որպես առավելություն)
✓ Գրագետ խոսք
✓ Օտար լեզուների իմացությունը ցանկալի է
✓ Թիմակիցների և պացիենտների հետ գրագետ և ճիշտ հաղորդակցվելու կարողություն
✓ Խնդիրները հարթելու և էմոցիաները կառավարելու ունակություն
✓ Պատասխանատվություն

❗ Աշխատանքային գրաֆիկը՝ հերթապահությամբ

Աշխատանքային պայմանները՝ միայն հարցազրույցի հրավիրված թեկնածուների հետ՝ տեղում:

Մինչև ՀՈՒԼԻՍԻ 30-ը ներառյալ, ուղարկե՛ք Ձեր CV-ն info@sglmc.am հասցեին՝ թեմա դաշտում նշելով «ընդունարանի աշխատակից» բառը։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Tatevik Arshakyan / Obstetrician-gynecologist posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram