23/03/2026
📌 Մասնագիտական սխալներ, որոնք հանդիպում են դեռահասների հետ հոգեթերապևտիկ աշխատանքում.
⚡️ Լսելու փոխարեն՝ խորհուրդ տալ.
երբ թերապևտը շտապում է խորհուրդ տալ՝ առանց մինչև վերջ լսելու և հասկանալու դեռահասին, նա իրեն չի զգում ընդունված։ Արդյունքում՝ փակվում է և հեռանում գործընթացից։
⚡️ Չափազանց «ուսուցչական» դիրք.
երբ թերապևտը փորձում է բացատրել ու «կյանք սովորեցնել», դեռահասի ապահովության զգացումը թուլանում է։ Դեռահասը սկսում է պաշտպանվել և հեռանալ։
⚡️ Ավտորիտար մոտեցում.
երբ հարաբերությունը կառուցվում է «ես գիտեմ՝ դու ոչ» սկզբունքով, դեռահասը իրեն անօգնական է զգում։ Սա նվազեցնում է վստահությունը թերապևտի և թերապիայի հանդեպ։
⚡️ Ծնողների հանդեպ կողմնակալություն.
երբ թերապևտը ակնհայտորեն պահում է ծնողի կողմը, դեռահասը կորցնում է անվտանգ տարածքի զգացումը։ Նա այլևս չի ցանկանում լինել բաց ու անկեղծ։
⚡️ Արագ արդյունքներ սպասելը.
դեռահասի վստահությունը չի ձևավորվում արագ։ Այն պահանջում է ժամանակ, համբերություն և կայունություն։
Հույզերը արագ «կարգավորելու» փորձ
առանց հույզերի վավերացման փուլը անցնելու՝ կարգավորումը դառնում է մակերեսային և ոչ կայուն։ Դեռահասը չի սովորում իրական ինքնակարգավորում։
⚡️ Դեռահասի լեզվով չխոսելը.
չափազանց ակադեմիական կամ «հեռու» լեզուն դժվարացնում է կապը։ Դեռահասը կորցնում է հետաքրքրությունն ու ներգրավվածությունը։
⚡️ Շատ արագ խորանալը
առանց վստահության՝ խորը թեմաներին անցնելը կարող է ընկալվել որպես ճնշում։
Սա հաճախ բերում է փակվածության։
⚡️ Պիտակավորելը.
«դժվար», «պրոբլեմատիկ», «մոտիվացիա չունեցող» ձևակերպումները սահմանափակում են դեռահսի կողմիվ թերապևտիկ գործընթացի ընկալումը և ազդում աշխատանքի արդյունավետության վրա։
⚡️ Հումորի բացակայություն.
չափազանց պարտադրող և ծանր միջավայրը խանգարում է կապի ստեղծմանը։
Անվտանգ հումորը հաճախ օգնում է կոնտակտի հաստատմանը։
———
👉🏻 «Հոգեբանի աշխատանքը դեռահաս այցելուների հետ» դասընթացի մեկնարկը 16.04-ին է:
Ծրագիր և գրանցում`
https://librapsy.am/course/workint-with-teens/