Dr. Angela Lekhlyan/Անժելա Լեխլյան

Dr. Angela Lekhlyan/Անժելա Լեխլյան Մինիմալ ինվազիվ գինեկոլոգիա, ուրոգինեկոլոգիա, կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն

09/10/2025
09/10/2025

Այսօր մեր թիմը հաջողությամբ իրականացրեց TVT սլինգային վիրահատություն՝ կանանց անմիզապահության բուժման ժամանակակից և արդյունավետ մեթոդ։
Խորը հարգանք մեր հիվանդների վստահության համար և երախտագիտություն մեր թիմին՝ նվիրված աշխատանքի ու մասնագիտական կատարելության համար։ 💙👩‍⚕️

🌍 Հոկտեմբերը ողջ աշխարհում նշվում է որպես Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։🎗️Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենա...
02/10/2025

🌍 Հոկտեմբերը ողջ աշխարհում նշվում է որպես Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։

🎗️Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղային հիվանդությունն է։ Վաղ փուլում ախտորոշումը էականորեն նվազեցնում է հիվանդության բարդությունները և հետագա զարգացումը՝ հնարավորություն ընձեռելով արդյունավետ բուժման։

🔎Հիվանդության կանխարգելման լավագույն միջոցը պարբերաբար հետազոտվելն է, որի կարևոր բաղադրիչներից է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունը։
Սքրինինգը կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ չունեցող, սակայն տարիքային ռիսկի խմբին պատկանող կանանց շրջանում իրականացվող հետազոտություն է, որի նպատակն է բացահայտել հիվանդությունը զարգացման ամենավաղ կամ նախաքաղցկեղային փուլերում։

🏥«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ներն իրենց կցագրված բուժառու՝ 40տ․-ից բարձր կանանց առաջարկում են կրծքագեղձի քաղցկեղի անվճար տարեկան սքրինինգային հետազոտություն։

🔗Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորության, ռիսկի գործոնների, տարիքային խմբերի համար անհրաժեշտ զննումների, հնարավոր ախտանիշների և կարևոր այլ մանրամաների ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://surl.lu/jsrccp

🔗Ուիգմոր պոլիկլինիկաներին կարող եք կցագրվել հետևյալ հղմամբ՝https://wigmore.am/uploads/Wigmore_Family_Health.pdf
📞Հերթագրվելու համար զանգահարել՝ 012 345 677 հեռախոսահամարով։

🌍 Հոկտեմբերը ողջ աշխարհում նշվում է որպես Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։

🎗️Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղային հիվանդությունն է։ Վաղ փուլում ախտորոշումը էականորեն նվազեցնում է հիվանդության բարդությունները և հետագա զարգացումը՝ հնարավորություն ընձեռելով արդյունավետ բուժման։

🔎Հիվանդության կանխարգելման լավագույն միջոցը պարբերաբար հետազոտվելն է, որի կարևոր բաղադրիչներից է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունը։
Սքրինինգը կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ չունեցող, սակայն տարիքային ռիսկի խմբին պատկանող կանանց շրջանում իրականացվող հետազոտություն է, որի նպատակն է բացահայտել հիվանդությունը զարգացման ամենավաղ փուլում։

🏥«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ներն իրենց կցագրված բուժառու՝ 40տ․-ից բարձր կանանց առաջարկում են կրծքագեղձի քաղցկեղի անվճար տարեկան սքրինինգային հետազոտություն` մամոգրաֆիա։

🔗Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորության, ռիսկի գործոնների, տարիքային խմբերի համար անհրաժեշտ զննումների, հնարավոր ախտանիշների և կարևոր այլ մանրամաների ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://surl.lu/jsrccp

🔗Ուիգմոր պոլիկլինիկաներին կարող եք կցագրվել հետևյալ հղմամբ՝https://wigmore.am/uploads/Wigmore_Family_Health.pdf
📞Հերթագրվելու համար զանգահարել՝ 012 345 677 հեռախոսահամարով։

✨ English text 👇🏻👇🏻👇🏻✨Բժշկության ամենամեծ հաղթանակները երբեմն գրվում են լռությամբ՝ մեր հիվանդների սրտերում 💚💚💚։Այս երիտա...
30/09/2025

✨ English text 👇🏻👇🏻👇🏻✨

Բժշկության ամենամեծ հաղթանակները երբեմն գրվում են լռությամբ՝ մեր հիվանդների սրտերում 💚💚💚։
Այս երիտասարդ կինը եկել էր բարդ ճանապարհից հետո․ աննոմալ արգանդային արյունահոսություն, պլացենտար պոլիպ և երեք ցավալի վիժումներ։ Ամեն անգամ մայրանալու երազանքը կարծես հեռանում էր։

Մենք իրականացրինք նուրբ #հիստերոսկոպիկ վիրահատություն՝ հեռացնելով #պոլիպը․ քայլ, որը պետք է կատարվեր առավելագույն ճշգրտությամբ, քանի որ մայրանալու պլան ունեցող կանանց համար արգանդի խոռոչի յուրաքանչյուր միլիմետր ունի հսկայական նշանակություն։

Եվ ահա այսօր նա վերադարձել է իմ մոտ ամենաերջանիկ լուրով․ հղիություն՝ 6 շաբաթ։ 💞
Այդպիսի պահերն մեզ հիշեցնում են, թե ինչու ենք ընտրել այս ճանապարհը․ ոչ միայն վիրահատություն, այլ նաև հույս և ապագա ընտանիքներ։ 🌸

Sometimes the most important victories in medicine are written in silence, in the hearts of our patients.
This young woman came to me with a long and difficult history – abnormal uterine , a placental polyp, and three painful miscarriages. Each time, her dream of motherhood seemed to move further away.

We performed a delicate surgery to remove the – a step that had to be done with extreme precision, because for women planning pregnancy, every millimeter of the uterine cavity matters.

And today, she returned to my office with the most wonderful news: an early pregnancy at 6 weeks. 💞
Moments like this remind us why we do what we do – not just surgery, but giving hope and future families. 🌸

🤝 Ամփոփելով սեպտեմբերի 22-26-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում հյուրընկալված ուրոգինեկոլոգիական մասնագիտական...
26/09/2025

🤝 Ամփոփելով սեպտեմբերի 22-26-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում հյուրընկալված ուրոգինեկոլոգիական մասնագիտական այցը՝ շնորհակալություն ենք հայտնում Նյու-Յորքի Bassett Medical Center-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ուրոգինեկոլոգ պրոֆեսոր Սամվել Բադալյանին ու University at Buffalo-ի ուրոգինեկոլոգ, կոնքի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մասնագետ Արմեն Կիրակոսյանին համագործակցության համար։

Այս օրերին մեր ուրոգինեկոլոգիայի թիմը՝ միջազգային գործընկերների մասնագիտական մենթորությամբ, իրականացրեցին համատեղ խորհրդատվություններ և վիրահատական միջամտություններ՝ կիսվելով լավագույն միջազգային փորձով ու մոտեցումներով։

English text ⬇️⬇️⬇️Մեծ պատիվ ունեցանք մեր մենթոր բժիշկ Արմեն Կիրակոսյանին, որը Բուֆալոյից (ԱՄՆ) լավագույն ուրո-գինեկոլոգ...
26/09/2025

English text ⬇️⬇️⬇️

Մեծ պատիվ ունեցանք մեր մենթոր բժիշկ Արմեն Կիրակոսյանին, որը Բուֆալոյից (ԱՄՆ) լավագույն ուրո-գինեկոլոգներից է, հյուրընկալելու Վիգմոր բժշկական կենտրոնում, Երևանում։ 🌍✨
Այցելությունն անցավ հրաշալի մթնոլորտում՝ լի գիտելիքների փոխանակմամբ, թիմային աշխատանքով և հրաշալի վիրաբուժական օրով։ Այս պահերը հիշեցնում են, թե որքան կարևոր է մենթորությունը և միջազգային համագործակցությունը բժշկության զարգացման ու մեր հիվանդների լավագույն խնամքի համար։ 💙👩‍⚕️👨‍⚕️

We had the honor of hosting our dear mentor Dr. Armen Kirakosyan, one of the leading uro gynecologist from Buffalo, USA, at Wigmore Hospital Yerevan. 🌍✨
It was an inspiring visit filled with valuable knowledge, teamwork, and a wonderful surgical day. Moments like this remind us how mentorship and international collaboration elevate our practice and patient care.
💙👩‍⚕️👨‍⚕️

🌸 Ահա հսկայական էնդոմետրիալ պոլիպ, որը հեռացվեց հիստերոսկոպիկ եղանակով երիտասարդ, դեռ չծննդաբերած կնոջ մոտ։Միշտ պետք է հ...
22/09/2025

🌸 Ահա հսկայական էնդոմետրիալ պոլիպ, որը հեռացվեց հիստերոսկոպիկ եղանակով երիտասարդ, դեռ չծննդաբերած կնոջ մոտ։
Միշտ պետք է հիշել՝ արգանդի խոռոչը չվնասելու սկզբունքը, որովհետև դա այն միակ ճանապարհն է, որը կարող է կնոջը մայրության երջանկություն պարգևել։ 🌸

🌸 Ահա հսկայական էնդոմետրիալ պոլիպ, որը հեռացվեց հիստերոսկոպիկ եղանակով երիտասարդ, դեռ չծննդաբերած կնոջ մոտ։Միշտ պետք է հ...
22/09/2025

🌸 Ահա հսկայական էնդոմետրիալ պոլիպ, որը հեռացվեց հիստերոսկոպիկ եղանակով երիտասարդ, դեռ չծննդաբերած կնոջ մոտ։
Միշտ պետք է հիշել՝ արգանդի խոռոչը չվնասելու սկզբունքը, որովհետև դա այն միակ ճանապարհն է, որը կարող է կնոջը մայրության երջանկություն պարգևել։ 🌸

🔬 «  #Կոլպոսկոպիայի ժամանակ տեսանելի այս պատկերն արտացոլում է արգանդի վզիկի ծանր նախաքաղցկեղային փոփոխությունը (   )։ Այ...
20/09/2025

🔬 « #Կոլպոսկոպիայի ժամանակ տեսանելի այս պատկերն արտացոլում է արգանդի վզիկի ծանր նախաքաղցկեղային փոփոխությունը ( )։ Այս փուլում ժամանակին ախտորոշումն ու ճիշտ բուժական մոտեցումը կարևոր են քաղցկեղի կանխարգելման համար։
Մեր նպատակն է պահպանել առողջությունը՝ առավել արդյունավետ և օրգանպահպան մոտեցումներով»։ 🌿👩🏻‍⚕️

Բժ՝ Անժելա Լեխլյան
Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց։

Address

Hrachya Nersisyan 10/7; Wigmore Women’s And Children Hospital (Ուիգմոր)
Yerevan
0014

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 11:00 - 14:00

Telephone

+37493743395

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Angela Lekhlyan/Անժելա Լեխլյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category