08/03/2026
Մի օր առաջարկեցի Լունային կապույտ գույնի զգեստը գնել։ Պատասխանն ապշեցրեց.
-Չէ չէ, մամա, կապույտը տղաներիննա, ինձ միայն վարդագույն...
Այդ օրը երկար խոսեցինք իմ՝ գրեթե 5տ աղջնակի հետ, ով, փաստորեն, արդեն իսկ որոշակի կարծիք ուներ ձևավորված միջավայրի (մասնավորապես՝ մանկապարտեզի) ազդեցության ներքո, այն մասին, որ գոյություն ունի աղջիկ-տղա գունային ու դերային ինչ-որ բաժանում։ Բացատրելն իհարկե անչափ բարդ էր. տեղ հասցնել այն, որ չկա ու չպիտի լինի այս բաժանումը, բայց, միաժամանակ, կա որոշակի պարտականությունների տարանջատում, իրապես նուրբ արվեստ է։
Ու այս պատմությամբ ուզում եմ ցույց տալ, որ ինքս, լինելով ծնված ու մեծացած մի ընտանիքում, ուր կինը միայն մեծարվել ու անչափ սիրվել է, եղել հավասարապես որոշում կայացնող ու գործող մի անձնավորություն, ուզում եմ ասել, որ մենք՝ կանայքս, ինքնուրույն, ուժեղ ու անկախ անձնավորություններ ենք, այո, անխոս տղամարդիկ մեր ուժն ու սատարն են, բայց դե առանց նրանց էլ վատ գլուխ չէինք հանի, այնպես չէ՞ (սիրելի տղամարդիկ, նեղանալ չլինի, այսօր մեր տոնն է🙄😆)։
Թող շնորհավոր լինի մեր տոնը, սիրելիներս, շարունակեք աշխատել, հաղթահարել, ձգտել ու հասնել ձեր երազանքներին, իրականացնել այն, ինչն ասում են «չես կարող» ու չմոռանալ, որ անհնարին ոչինչ չկա, միայն մարդու (կին/տղամարդ) մտքին տեղ լինի 😏։
Հ.Գ. Ծաղկաշատ նկար էի փորձում գտնել, միայն սա հանդիպեց, 5 տարի առաջվա նախահարսանեկան bride to be-ից, մի խոսքով՝ AI գեներացված նկար չէ, ես եմ ես 🤭👰🏻♀️😃🌸։