27/01/2026
DDC Թվային ախտորոշիչ կենտրոնի, Bionix Academy-ի և Եվրոպական Միության բժշկական Medilintegro միջազգային կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ
հունվարի 24-ին DDC Թվային ախտորոշիչ կենտրոնում կայացավ միջազգային մասնագիտական հանդիպում։
Հանդիպմանը մասնակցում էին Սլովակիայից ժամանած Medilintegro միջազգային կազմակերպության ներկայացուցիչները։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Եվրոպական Միության երկրներում, մասնավորապես Սլովակիայում, բժշկական մասնագետների ինտեգրման ամբողջական փուլերը՝ սկսած դիպլոմների հավատարմագրումից, շարունակելով մասնագիտական կրթության և վերապատրաստման հնարավորություններով, մինչև աշխատանքի տեղավորում եվրոպական բժշկական հաստատություններում։
Հանդիպումը բաց էր բժշկական ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար՝ ուսանողների, օրդինատորների և գործող բժիշկների, ովքեր նպատակ ունեն շարունակել մասնագիտական զարգացումն ու բժշկական կարիերան Եվրոպայում։
Ինտեգրման գործընթացների կազմակերպումն ու համակարգումը իրականացվում են DDC Թվային ախտորոշիչ կենտրոնի և Bionix Academy-ի կողմից՝ Եվրոպական Միության առողջապահական ինտեգրման կենտրոնի հետ սերտ համագործակցության շրջանակում։