Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital

Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital Для более подробной информации Вы можете посетить наш сайт www.morevmankan.am This is one of the oldest clinics in Armenia, founded in 1931.

From the date of its establishment to present time, RCMCHP has been home to formation of a school of highly qualified obstetrician-gynecologists, who laid the foundation of Armenian science and practice of obstetric aid and treatment of obstetric-gynecological pathology.

👩‍⚕️ Գինեկոլոգիական ստուգումների կարևորությունը.  ինչ հաճախականությամբ պետք է անցնել, ինչ հետազոտություններ են կատարվում...
03/11/2025

👩‍⚕️ Գինեկոլոգիական ստուգումների կարևորությունը. ինչ հաճախականությամբ պետք է անցնել, ինչ հետազոտություններ են կատարվում:

Կանանց առողջությունը պահանջում է ոչ միայն հոգատարություն, այլև պարբերական բժշկական հսկողություն։ Գինեկոլոգիական ստուգումները կարևոր են ոչ միայն խնդիրների հայտնաբերման, այլ նաև կանխարգելման համար:

🔹 Ինչո՞ւ է կարևոր պարբերական զննումը
Շատ գինեկոլոգիական հիվանդություններ՝ բորբոքումներ, վարակներ կամ արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակներ, կարող են ընթանալ առանց ակնհայտ ախտանշանների։ Ժամանակին կատարված զննումը հնարավորություն է տալիս հիվանդությունը հայտնաբերել դեռ վաղ փուլում՝ կանխելով լուրջ բարդությունները։

🔹 Որքա՞ն հաճախ պետք է ստուգվել
Բժիշկները խորհուրդ են տալիս յուրաքանչյուր կնոջ անցնել գինեկոլոգիական զննում տարին առնվազն մեկ անգամ, նույնիսկ առանց գանգատների։
Եթե առկա են քրոնիկ հիվանդություններ, վարակներ կամ անհանգստացնող նշաններ՝ ստուգումների հաճախականությունը որոշվում է անհատապես։

🔹 Ի՞նչ հետազոտություններ են կատարվում
«Մարգարյան ծննդատանը» իրականացվում են կանանց առողջության ամբողջական գնահատման և պահպանման համար անհրաժեշտ բոլոր հետազոտությունները:

🤍 Պարբերական ստուգումները հնարավորություն են տալիս ժամանակին հայտնաբերել ցանկացած փոփոխություն և պահպանել առողջությունը՝ վստահությամբ և հանգստությամբ։

🤰 Հղիության նորմալ ընթացքի շեղումներ. վիժման կամ վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, բարձր զարկերակային ճնշում, հեստացիոն ...
31/10/2025

🤰 Հղիության նորմալ ընթացքի շեղումներ. վիժման կամ վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, բարձր զարկերակային ճնշում, հեստացիոն (հղիների) դիաբետ։

Հղիությունը միաժամանակ հրաշք է և պատասխանատվություն։ Երբեմն այն կարող է ընթանալ որոշ բարդություններով, որոնք պահանջում են մասնագիտացված և մշտական հսկողություն՝ մոր և պտղի առողջությունն ապահովելու համար ⬇️

✔️ Վիժման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգ

Վիժում համարվում է հղիության ընդհատումը մինչև 22 շաբաթը, 22-ից-37 շաբաթ՝ վաղաժամ ծննդաբերություն: Դրանց կանխարգելման համար կարևոր է պարբերաբար հետազոտվել և հետևել բժշկի բոլոր ցուցումներին։ Մասնագիտական հսկողությունը և ժամանակակից բուժական մոտեցումները մեծացնում են հղիության բարեհաջող ավարտի հավանականությունը հասուն ժամկետում։

✔️ Բարձր զարկերակային ճնշում

Հղիության վերջին ամիսներին զարգացող բարձր ճնշումը կարող է ուղեկցվել այտուցներով և մեզում սպիտակուցի առկայությամբ։ Այս վիճակը վտանգավոր է, քանի որ կարող է առաջացնել մոր մոտ նյարդաբանական կամ սրտաբանական բարդություններ և ազդել պտղի զարգացման վրա։
Մասնագիտական հսկողությունը, ճիշտ սննդակարգը և լաբորատոր մշտադիտարկումը թույլ են տալիս կանխել լուրջ հետևանքները։

✔️ Հեստացիոն (հղիների) դիաբետ

Հղիության ընթացքում զարգացող հեստացիոն (հղիների) դիաբետը պահանջում է առանձնահատուկ մոտեցում։ Արյան շաքարի մակարդակի վերահսկումը և անհրաժեշտության դեպքում ճշգրիտ ինսուլինոթերապիան ապահովում են ինչպես մոր, այնպես էլ փոքրիկի առողջ զարգացումը և անվտանգ ծննդաբերությունը։

📣 «Մարգարյան ծննդատանը» յուրաքանչյուր հղիություն դիտարկվում է անհատական մոտեցմամբ՝ ապահովելով մայրական և մանկական առողջության լիարժեք պաշտպանությունը։

#ՄարգարյանԾննդատուն #Հղիություն #ԲարձրՃնշում #Շաքարախտ #ՎաղԾննդաբերություն #ԿանանցԱռողջություն #Մայրություն #Մանկաբարձություն

Հոկտեմբերի 29-ը՝ գերձայնային հետազոտության բժիշկների մասնագիտական օրն է:Շնորհավորում ենք նրանց անփոխարինելի, պատասխանատո...
29/10/2025

Հոկտեմբերի 29-ը՝ գերձայնային հետազոտության բժիշկների մասնագիտական օրն է:

Շնորհավորում ենք նրանց անփոխարինելի, պատասխանատու և նվիրումով լի աշխատանքի համար։
ԳՁՀ մասնագետներն իրենց գիտելիքով, փորձով և նվիրումով ամեն օր կանգնած են բժշկության ամենազգայուն ոլորտի՝ կանանց և ապագա մայրերի առողջության պահպանման առաջնագծում։

Նրանց աշխատանքն անփոխարինելի է․ նրանց շնորհիվ հնարավոր է վաղ հայտնաբերել հիվանդությունները, վերահսկել հղիության ընթացքը և ապահովել մոր ու պտղի անվտանգությունը։

✨ Մարգարյան ծննդատունը հպարտ է ունենալ նման նվիրված և բարձրակարգ մասնագետների թիմ, որոնց շնորհիվ մեր բուժառուները ստանում են վստահելի և բարձրորակ բժշկական ծառայություն։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարգարյան ծննդատունը» վերազինվել է գերժամանակակից, ՀՀ-ում եզակի գերձայնային սարքավորումներով, որոնք ապահովում են առավել բարձր ճշգրտությամբ ախտորոշում և բարձրացնում բժշկական սպասարկման որակը։

#ՄարգարյանԾննդատուն #ԳՁՀ #ԳերձայնայինՀետազոտություն #ԲժիշկներիՕր #ԿանանցԱռողջություն #ՄայրությանԿենտրոն #ՄասնագիտականՏոն

🎓 ՄՕՄ կենտրոնի գիտաժողովը՝ նվիրված ծննդօգնության նորարարություններին2022 թվականին ՄՕՄ Կենտրոնը մեկնարկեց իր գործունեությ...
28/10/2025

🎓 ՄՕՄ կենտրոնի գիտաժողովը՝ նվիրված ծննդօգնության նորարարություններին

2022 թվականին ՄՕՄ Կենտրոնը մեկնարկեց իր գործունեությունը գիտաժողովով, որը դարձավ ծննդօգնության ոլորտում բացառիկ իրադարձություն։
Հայաստան ժամանեց աշխարհահռչակ մանկաբարձ, բժիշկ և ծննդաբերության ոլորտի նորարար՝ Միշել Օդենը, ով իր կյանքն ու գործունեությունը նվիրել է բնական ծննդաբերության մշակույթի զարգացմանը։
Այդ գիտաժողովը դարձավ Հայաստանի պատմության մեջ առաջին բազմամասնագիտական հանդիպումը, որտեղ քննարկվեցին բնական ծննդաբերության ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև մոր և նորածնի առողջության պահպանման արդի գիտական մեթոդները։
Գիտաժողովից հետո կենտրոնը սահմանեց «Միշել Օդեն» բարձրագույն մրցանակը, որը շնորհվում է այն մասնագետներին, ովքեր իրենց ոլորտում ցուցաբերում են համարձակ, նորարար և նշանակալի ներդրումներ։
✨ Այս տարի մրցանակակիրներից էր Մարգարյան ծննդատան նորածնային բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյանը՝ նեոնատալ բժշկության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման և մանկաբուժական ծառայության զարգացման համար։

🤍 Հպարտ ենք ունենալ նման նվիրված մասնագետ, որի աշխատանքը ոգեշնչում է և բարձրացնում մասնագիտական չափանիշները․ այս մրցանակը ոչ միայն ճանաչման, այլև գնահատանքի խորհրդանիշ է՝ մարդկային կյանքի ամենաթանկ պահերի պահպանման գործում։

Կրծքով կերակրումը՝ որպես սիրո և առողջության շարունակությունԿրծքով կերակրումը պարզապես սնունդ չէ․ դա ամենաանկեղծ շփումն է...
28/10/2025

Կրծքով կերակրումը՝ որպես սիրո և առողջության շարունակություն

Կրծքով կերակրումը պարզապես սնունդ չէ․ դա ամենաանկեղծ շփումն է մոր և երեխայի միջև՝ լի ջերմությամբ, վստահությամբ և հոգատարությամբ։ Մայրական կաթը պարունակում է բոլոր այն սննդարար նյութերը, որոնք անհրաժեշտ են նորածնի առողջ աճի և իմունային համակարգի ամրապնդման համար։

Իսկ եթե Ձեզ հետաքրքրում են ամենահաճախ տրվող հարցերը կրծքով կերակրման վերաբերյալ, դրանք արդեն տեղադրված են կայքում՝ հետևյալ հղմամբ․
https://bit.ly/krcqov-kerakrum-faq

Գտեք պատասխանները, որոնք կօգնեն Ձեզ լինել վստահ մայրիկ՝ տեղեկացված յուրաքանչյուր մանրուքում։

25/10/2025

Առաջին անգամ Հայաստանում՝ Մարգարյան ծննդատանը...

◽️Արտամարմնային բեղմնավորում ICSI տարբերակով,
▫️Սաղմերի կրիոկոնսերվացիա,
▫️Փոխնակ մայրության դեպք:

Լավագույն ավանդույթները շարունակվում են😊

#ՄարգարյանԾննդատուն #Մարգարյանպատմություն #ԱՄԲ #տարիներիփորձ #ավանդույթևնորարարություն

💠 Լապարոսկոպիան՝ ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդԿնոջ վերարտադրողական համակարգի առողջությունը հաճախ կարող է խաթարվ...
24/10/2025

💠 Լապարոսկոպիան՝ ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդ

Կնոջ վերարտադրողական համակարգի առողջությունը հաճախ կարող է խաթարվել տարբեր բորբոքային կամ տարած վիրահատական հետևանքների արդյունքում։ Դրանցից մեկն է արգանդափողերի կպումը, որը շատ դեպքերում հանդիսանում է անպտղության հիմնական պատճառներից մեկը։

👩‍⚕️ Ի՞նչ է արգանդափողերի կպումը

Արգանդափողերի կպումները ձևավորվում են այն ժամանակ, երբ փողերը կորցնում են իրենց շարժունակությունը՝ փոքր կոնքի բորբոքային հիվանդություններից, փոքր կոնքում վիրահատություններից հետո առաջացած բարդությունների կամ էնդոմետրիոզի դեպքում:
Այս փոփոխությունների հետևանքով բեղմնավորված ձվաբջիջը չի կարողանում հասնել արգանդ, ինչն էլ հանգեցնում է հղիության դժվարացման կամ անպտղության։

🔍 Լապարոսկոպիայի դերը ախտորոշման և բուժման մեջ համարվում է ոսկե ստանդարտ՝ արգանդափողերի կպումների հայտնաբերման և բուժման համար։ Այն ապահովում է տեսողական ամբողջական գնահատում և թույլ է տալիս՝
✔️ տեսնել բորբոքային փոփոխությունները և կպումները,
✔️ վերականգնել փողերի անցանելիությունը,
✔️ հեռացնել կպումները նվազագույն ինվազիվ եղանակով:
Այս մեթոդը իրականացվում է մի քանի փոքր կտրվածքների միջոցով՝ ապահովելով արագ վերականգնում, նվազագույն ցավ և կարճ հոսպիտալացման ժամկետ։
____________
📍 Մարգարյան ծննդատուն
📞 060 68 58 48

#ՄարգարյանԾննդատուն #Լապարոսկոպիա #Գինեկոլոգիա #ԿանանցԱռողջություն #Անպտղություն #ՎերարտադրողականԱռողջություն

📅Նոյեմբերի 6, 7 և 8 Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Կապպուշևան Մարգարյան ծննդատանը կիրականացնի լապարոսկո...
22/10/2025

📅Նոյեմբերի 6, 7 և 8

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Կապպուշևան Մարգարյան ծննդատանը կիրականացնի լապարոսկոպիկ և հիստերոսկոպիկ վիրահատություններ:

📞Մանրամասների և նախնական գրանցման համար
զանգահարեք՝ 010-53-13-42
⏰Աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-17։00

Գովազդի թույլտվություն N ԲՄԳ-00059

Լիցենզիաներ՝ Կ-ԲՕ-000492, տրված 13.06.2025թ. և Կ-ԲՕ-000432, տրված 06.05.2025թ.

20/10/2025

Ավարտվեց Մայրության դպրոցի հերթական խմբի դասընթացը🌿

Շնորհակալ ենք բոլոր մայրիկներին և հայրիկներին իրենց մասնակցության, անկեղծ հարցերի ու ջերմ մթնոլորտի համար։
Մեր դասընթացներն օգնում են ավելի վստահ քայլել մայրության ճանապարհին՝ ստանալով թե՛ մասնագիտական գիտելիք, թե՛ հոգեբանական աջակցություն։

Հաջորդ խմբի դաընթացները կմեկնարկի հոկտեմբերի 23-ին 🤱

Միացեք մեզ՝ սովորելու, կիսվելու և պատրաստվելու ամենագեղեցիկ փուլին՝ մայրությանը 💛
Հիշեցնենք, որ Մայրության դպրոցի դաընթացները անվճար են։

Անեսթեզիոլոգների միջազգային օր՝ հոկտեմբերի 16Շնորհավորում ենք անեսթեզիոլոգներին՝ նրանց անգնահատելի աշխատանքի, անսահման պ...
16/10/2025

Անեսթեզիոլոգների միջազգային օր՝ հոկտեմբերի 16

Շնորհավորում ենք անեսթեզիոլոգներին՝ նրանց անգնահատելի աշխատանքի, անսահման պատասխանատվության և բուժառուների հանդեպ ցուցաբերած հոգատարության համար 🤍

Նրանք առանցքային դեր ունեն յուրաքանչյուր վիրաբուժական միջամտության ընթացքում՝ ապահովելով հիվանդի անվտանգությունն ու հանգստությունը։
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում անեսթեզիոլոգի աշխատանքը կենսական նշանակություն ունի՝ ուղղված մոր և նորածնի առողջության պահպանմանը։

✨ Մարգարյան ծննդատան անձնակազմը շնորհավորում է բոլոր անեսթեզիոլոգներին մասնագիտական տոնի առթիվ և երախտագիտություն է հայտնում մեր նվիրված մասնագետներին՝ ամեն օր ցուցաբերած աշխատանքի և հոգատար վերաբերմունքի համար։

#ՄարգարյանԾննդատուն #ԱնեսթեզիոլոգներիՕր #ԲժշկականԹիմ #ԱնվտանգՎիրահատություն #ՄայրությանԿենտրոն

Address

Mashtoc 22
Yerevan
0002

Telephone

+37410530641

Website

https://ivf-arm.com/arm/1/Main

Alerts

Be the first to know and let us send you an email when Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Research center of maternal and child health protection

📷

It is our pleasure to introduce you to our establishment, located in the center of Yerevan, at 22 Mashtots Avenue. This is one of the oldest clinics in Armenia, founded in 1931. From the date of its establishment to present time, RCMCHP has been home to formation of a school of highly qualified obstetrician-gynecologists, who laid the foundation of Armenian science and practice of obstetric aid and treatment of obstetric-gynecological pathology. All modern technologies in obstetrics, gynecology, perinatology, intensive therapy and newborns' resuscitation, medical genetics and reproductive health were developed and introduced for the first time in Armenia in our Center. Our impeccable reputation as a highly qualified medical institution is a result of many years of successful hard work in the sphere of public health. Medical aid, diagnostic and advisory services are provided by highly qualified doctors and healthcare professionals at RCMCHP. Our Center is proud to have three Doctors of Medical Sciences, twenty Candidates of Medical Sciences (Ph.D. equivalent) and two candidates of biological sciences. Our physicians constantly improve their professional skills and raise their qualifications through trainings in Russia, France, Italy, Japan, Germany, Austria and other countries. RCMCHP's reputation as a leader was earned through day-to-day hard work, guided by the principles of highest professionalism, kind and respectful treatment of our patients and their relatives.