14/10/2025
ՀՂԻՆԵՐԻ ՅՈԳԱ
Նոյեմբերի 13-ից վերսկսում ենք հղիները յոգայի դասերը Նելլիի հետ։
Ի՞նչ օգուտներ կարող է տալ Birthlight բրիտանական ծրագրով հղիների յոգան ապագա մայրիկին ու բալիկին։
👉Այն մարզում եւ ամրացնում է ողնաշարը, հանում գոտկային հատվածի ցավերը , նստանյարդի ցավը և բալանսավորում ծանրության կենտրոնը,
👉մայրիկին և բալիկին ապահովում է անհրաժեշտ քանակի թթվածնով,
👉լավացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը և այրոցը,
👉կայուն է պահում քաշը,
👉օգնում բալիկի սխալ դիրքն ուղղել համապատասխան տեխնիկաների միջոցով,
👉կանխարգելում է վարիկոզը,
👉լավացնում է կոնքազդրային հատվածի շարժունակությունը,
👉կարգավորում է արյան ճնշումն ու սրտի զարկերը ռիթմը,
👉նախապատրաստում է հեշտ ու բնական ծննդաբերության՝ համապատասխան շնչառական և ֆիզիկական տեխնիկաների միջոցով։
👉բալանսավորում նյարդային համակարգի աշխատանաքը ու ապահովում հղիության ընթացքում լավ տրամադրությունը։😊
Նելլին Birthlight բրիտանական բժշկական ծրագրի որակավորում ունեցող միակ ուսուցիչն է Հայաստանում։ Նա ունի հղիների յոգայի դասավանդման 11 տարվա փորձ և իր գիտելիքով բազմաթիվ հղիների օգնել է ունենալ առողջ ու բնական, հեշտ ընթացող հղիություն եւ ծննդաբերություն, որին ամիսներ առաջ ավելացել է սեփական ծննդաբերության փորձառությունը։
Մեր ստուդիայում միջավայր է ստեղծված, որտեղ հղիները ոչ միայն լավացնում են իրենց ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, այլ նաեւ ձեռք են բերում ընկերներ,ում հետ կարող են կիսվել հղիության հետ կապված մտահոգություններով եւ նախկին ծննդաբերության ու բալիկի խնամքի հետ կապված փորձով ։
Միացեք մեր դասերին
🤰երեքշաբթի ժ. 13։00-ին,
🤰չորեքշաբթի ՝ժ. 19։00-ին,
🤰հինգշաբթի ՝ ժ.13։00-ին,
🤰շաբաթ՝ ժ. 14։00-ին։
Գրանցվեք նախապես խմբում Ձեր տեղն ունենալու համար :😊🙏🧘♀️🤱🤰