«Մարի Նուբար» Ակնաբուժական կլինիկա

«Մարի Նուբար» Ակնաբուժական կլինիկա Մեծահասակների և մանկական ակնաբուժական կլինիկա

Հոկտեմբերի 3-5-ը «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի   «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի ղեկավար բ....
09/10/2025

Հոկտեմբերի 3-5-ը «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի ղեկավար բ.գ.դ. պրոֆեսոր Ա.Ռ. Գաբրիելյանը և կլինիկայի մանկական ակնաբույժ բ.գ.թ. Ի.Ս.Սարգսյանը մասնակցեցին Թբիլիսիում կայացած TIOC 2025 համաժողովին, որը համախմբել էր մանկական ակնաբուժության ոլորտի մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից։

Հպարտությամբ նշում ենք, որ մեր կլինիկայի ակնաբույժ, բ.գ.թ. Ինգա Սարգսյանը եղել է ոչ միայն սեսիայի նախագահության անդամ, այլև ներկայացրել է գիտական աշխատանք, որը մեծ հետաքրքրությամբ և բարձր գնահատանքով է ընդունվել միջազգային մասնագիտական հանրության կողմից։ 👏

Մասնակցությունը նման հեղինակավոր գիտաժողովներին ևս մեկ անգամ ընդգծում է մեր թիմի շարունակական զարգացումը, միջազգային ճանաչումն ու նվիրումը՝ երեխաների տեսողության առողջության պահպանման գործում։

Մեզ համար մեծ պատիվ էր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայում Arme...
09/10/2025

Մեզ համար մեծ պատիվ էր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայում Armenian Eye Care Project-ի ամենամյա գիտաժողովի շրջանակներում հյուրընկալել մի շարք միջազգային ճանաչում ունեցող ակնաբույժների՝
Dr. John Hovanesian (ԱՄՆ, AECP փոխնախագահ ), Dr. Carmen Balian (Կանադա), Dr. Nathan Schramm (ԱՄՆ), Dr. Thomas Arnold (ԱՄՆ) և Dr. Nune Yeghiazaryan (ՀՀ)։

Նրանց այցը մեր կլինիկա հագեցած էր ջերմ շփումներով, մասնագիտական քննարկումներով և փոխադարձ փորձի փոխանակմամբ։ Հյուրերը ծանոթացան մեր բժշկական թիմին, աշխատանքային միջավայրին, սարքավորումներին և նույնիսկ մեր մի քանի պացիենտներ ունեցան հնարավորություն նրանց հետ անցկացնելու խորհրդատվություն։

Այցը դարձավ գեղեցիկ օրինակ մասնագիտական համերաշխության, համագործակցության և անկեղծ մարդկային կապերի։
Շնորհակալություն մեր գործընկերներին՝ իրենց ջերմ վերաբերմունքի, գիտելիքի ու փորձի անշահախնդիր կիսման համար։

Սեպտեմբերին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի ակնաբույժներ ՝ բ....
09/10/2025

Սեպտեմբերին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի ակնաբույժներ ՝ բ.գ. թ. Թամարա Ռուբենի Գևորգյանը, Լիլիթ Դորվարդի Աղայանը և կլինիկայի ղեկավար ՝ բ. գ. դ. պրոֆեսոր Ահարոն Ռոբերտի Գաբրիելյանը , մասնակցեցին Դանիայում կայացած ESCRS 2025 միջազգային կոնֆերանսին՝ եվրոպական ակնաբուժության ամենահեղինակավոր գիտաժողովներից մեկին։
Այստեղ մեր մասնագետները հնարավորություն ունեցան ծանոթանալու ակնաբուժական նորագույն տեխնոլոգիաներին, լսելու աշխարհահռչակ մասնագետների զեկույցները և փոխանակելու մասնագիտական փորձ։

Մասնակցությունը նման միջազգային հարթակներում մշտապես մեծ ու կարևոր քայլ է մեր բժիշկների համար՝ շարունակ զարգանալու և մեր պացիենտներին առաջարկելու ամենաժամանակակից բուժման մոտեցումները։

09/09/2025

👁 «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի ակնաբույժ Լյուսի Գյուլամիրյանը Լուրեր-ի շրջանակում անդրադարձել է ակնաբուժական ամենատարածված հիվանդություններից մեկի՝ չոր աչքի համախտանիշին:

👩‍⚕️Ակնաբույժը խոսել է հիվանդության առաջացման պատճառներից, ախտանշաններից՝ նշելով բուժման մեթոդները:

👀Համալսարանական ակնաբույժն արժանացել է միջազգային մրցանակի🏥ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի «Մարի Նո...
19/05/2025

👀Համալսարանական ակնաբույժն արժանացել է միջազգային մրցանակի

🏥ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի ակնաբույժ Լիլիա Գյունաշյանը վերջերս արժանացել է Միջազգային ակնաբուժական հիմնադրամի կրթաթոշակային մրցանակին։

🔬Կրթաթոշակի շնորհիվ նա ներկայումս անցում է եռամսյա վերապատրաստում Մասաչուսեթսի աչքի և ականջի կլինիկայում, որը Հարվարդի համալսարանի կլինիկական հիվանդանոց է և հանդիսանում է ԱՄՆ լավագույն ակնաբուժական կենտրոններից մեկը։🔽

https://heratsi.am/lilia_gyunashyan/

ՀՀ Մանկական ակնաբույժների ասոցիացիան ապրիլի 25-ին ժամը 16:00-ին սիրով հրավիրում է բոլոր ակնաբույժներին «Հերացի» թիվ 1 հի...
13/04/2025

ՀՀ Մանկական ակնաբույժների ասոցիացիան ապրիլի 25-ին ժամը 16:00-ին սիրով հրավիրում է բոլոր ակնաբույժներին «Հերացի» թիվ 1 հիվ. համալիրի 1-ին լսարան ՝ ներկա գտնվելու ասոցիացիայի 2025թ.-ի ԱՌԱՋԻՆ նիստին:Նիստի ընթացքում քննարկվելու են ոլորտի կարևորագույն խնդիրները։ Մանկական ակնաբույժների ներկայությունը խիստ ցանկալի է։

26/03/2025
11/03/2025

🔬Ցանկալի է պարբերաբար ստուգել տեսողությունը

👁 Տեսողությունը մեր` աշխարհի հետ կապ պահպանելու լավագույն միջոցներից է, սակայն տեսողությունը լավ պահելու համար անհրաժեշտ է հոգ տանել տեսողական օրգանների մասին և չթողնել, որպեսզի աչքերը սկսեն խոսել խնդիրների մասին, այլ պարբերաբար ստուգել տեսողությունն ակնաբույժի մոտ:

💠Անգամ եթե գանգատ չկա, պարբերաբար ակնաբուժական ստուգումներ անցնելը չի խանգարի:

📲Իսկ հետևյալ գանգատների դեպքում ակնաբույժի մոտ խորհրդատվական այցը պարտադիր է

🧬եթե առաջացել է մշուշոտ տեսողություն,
🧬հեռուն կամ մոտիկը սկսել եք վատ տեսնել,
🧬աչքերում առկա է քոր կամ մրմռոց,
🧬ավազահատիկի զգացողություն,
🧬արտադրություն,
🧬բորբոքային պրոցեսներ, կամ այլ անհանգստացնող ախտանշաններ:

👩‍⚕️Ակնաբուժական ստուգումը սկսվում է տեսողության սրության որոշումից, հաջորդիվ ճեղքային լամպի (աչքի բիոմիկրոսկոպիա) միջոցով մասնագետին հնարավորություն է ընձեռվում մանրազնին, համալիր հետազոտել աչքը:
Երրորդ փուլում ստուգվում է ներակնային ճնշումը:

✅Յուրաքանչյուր պացիենտի համար ամեն հաջորդ այց անհատական է:
Ժամկետը րոշվում բժշկի կողմից` ըստ անհրաժեշտության:

📽Առավոտ լուսո-ն հյուրընկալվել էր «Մարի Նուբար» Ակնաբուժական կլինիկա-յում և ակնաբույժ Լյուսի Գյուլամիրյանից ստացել տեսողությանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխաններ: ⤵️

https://shorturl.at/aILih

Հարգելի՛ պրոֆեսոր Ահարոն Ռոբերտի Գաբրիելյան,«Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավոր...
04/03/2025

Հարգելի՛ պրոֆեսոր Ահարոն Ռոբերտի Գաբրիելյան,
«Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ։ Ձեր անգնահատելի ներդրումը հայկական ակնաբուժության զարգացման գործում, Ձեր նվիրվածությունը բժշկական կրթությանը և մեր հիվանդների բարօրությանը օրինակ են բոլորիս համար։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և նոր ձեռքբերումներ՝ հանուն գիտության և մեր համատեղ մեծ գործի։ Թող յուրաքանչյուր օրը Ձեզ բերի միայն ուրախություն և նոր հաջողություններ։
Շնորհակալություն Ձեր անմնացորդ նվիրումի համար։

25/02/2025

Դիտեք մեր կլինիկայի բժշկուհիներ .lucy_gyulamiryan -ի և -ի հարցազրույցները շուտով -ի եթերում 🎥👀

🎉 Հարգելի՛ Եղիշե Ալիկովիչ ,«Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի ողջ անձնակազմի կողմից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդ...
12/02/2025

🎉 Հարգելի՛ Եղիշե Ալիկովիչ ,
«Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի ողջ անձնակազմի կողմից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք առողջություն, անսպառ ուժ, մասնագիտական նոր ձեռքբերումներ և երջանկություն Ձեր ամեն քայլում։ Թող Ձեր բարի ու նվիրական աշխատանքը միշտ գնահատված լինի, իսկ կյանքը լի լինի պայծառ պահերով։ 🥂🎂

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ շնորհավորանքների և նախատոնական տրամադրություն ապահովելու համար 🍾🎂🎅🏻
27/12/2024

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ շնորհավորանքների և նախատոնական տրամադրություն ապահովելու համար 🍾🎂🎅🏻

Address

Yerevan

Telephone

+37410301000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Մարի Նուբար» Ակնաբուժական կլինիկա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to «Մարի Նուբար» Ակնաբուժական կլինիկա:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram