06/11/2025
❄️ Մրսածություն, թե՞ գրիպ Հաճախ շփոթում ենք, բայց տարբերություններն իմանալը կարևոր է՝ ճիշտ բուժվելու համար! 😷
👉 Մրսածություն
- Առաջանում է հիմնականում ռինովիրուսներով
- Ախտանշաններ՝ քթահոս, թեթև կոկորդացավ, ոչ շատ բարձր ջերմություն (մինչև 38°C)
- Տևում է 3-7 օր
- Հազվադեպ է բարդություններ առաջացնում
🚨 Գրիպ (ինֆլուենցա)
- Առաջանում է ինֆլուենցայի վիրուսով
- Հանկարծակի սկիզբ՝ բարձր ջերմություն (38-40°C), մկանացավ, գլխացավ, ուժեղ հոգնածություն
- Տևում է 7-14 օր, առաջացնում էր երկարատև թուլություն
- Կարող է բարդություններ առաջացնել՝ թոքաբորբ, սինուսիտ
❗ Ինչո՞ւ են շփոթում
Շատերը գրիպն անվանում են «ուժեղ մրսածություն» և սկսում ինքնաբուժում՝ հակաբիոտիկների, տաք թեյերի, «քրտնեցնելու», տարբեր թուրմերի միջոցով... բայց
☝️հակաբիոտիկները չեն օգնում վիրուսների դեմ!
✅ Ի՞նչ անել:
- Մրսածության դեպքում՝ հանգիստ, շատ հեղուկ
- Գրիպի կասկածի դեպքում՝ անպայման դիմել բժշկի, հատկապես երեխաների, տարեցների կամ խրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ
💡 Կանխարգելում՝
- Ձեռքերի լվացում 👐
- Գրիպի պատվաստում 💉
- Խուսափել մարդաշատ վայրերից հիվանդության սեզոնին
🏥 «Medicus» բժշկական կենտրոն
📍 ք․ Երևան, Նոր-Նորք, Գայի պող․ 4
☎️ +374 10 66 40 04
📲 +374 96 36 40 04
#Մրսածություն #Գրիպ #Առողջություն #Կանխարգելում #Բժիշկ