Armenian Paramedical Association - Հարբժշկական հայկական ասոցիացիա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Armenian Paramedical Association - Հարբժշկական հայկական ասոցիացիա

Armenian Paramedical Association  - Հարբժշկական հայկական ասոցիացիա Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Armenian Paramedical Association - Հարբժշկական հայկական ասոցիացիա, A. Khachatryan 4, Yerevan.

📣Այսօր  «Գորիսի նոր սերունդ» ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ մեկնարկեցինք  «Կարողությունների հզորացում` հանուն յուրաքանչյու...
14/10/2024

📣Այսօր «Գորիսի նոր սերունդ» ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ մեկնարկեցինք «Կարողությունների հզորացում` հանուն յուրաքանչյուր երեխայի» խորագրով բազմամասնագիտական դասընթացների 2-ամսյա ծրագիրը Գորիս համայնքի հարբժշկական մասնագետների համար։

📍Փորձագիտական թիմում ընդգրկված մասնագետներն այս երկու ամիսների ընթացքում 20-ից ավել մասնագետների մոտ զարգացնելու են մի շարք մասնագիտական ոլորտների հմտությունները` վարելով 72 ժամ տեւողությամբ դասընթացներ։

📍Մասնագիտական բազմափորձ թիմի հետ կարող եք ծանոթանալ հրապարակմանը կից նկարում 👇

*****************
Սույն ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի նոր սերունդ» ԲՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։

«Գորիսի նոր սերունդ» ԲՀԿ
USAID Armenia
Գորիսի մամուլի ակումբ
Eurasia Partnership Foundation-Armenia

📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ✅Հարբժշկական Հայկական Ասոցիացիան այսուհետ ընդգրկված կլինի «Հոգեկան առողջություն» Ազգային Կոալիցիայում՝ կա...
22/09/2024

📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

✅Հարբժշկական Հայկական Ասոցիացիան այսուհետ ընդգրկված կլինի «Հոգեկան առողջություն» Ազգային Կոալիցիայում՝ կարևորելով հոգեկան առողջության բարելավմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր շահագրգիռ կառույցների հետ համագործակցությունը և համատեղ գործողությունները։

❗️❗️❗️Հոգեկան առողջությունը կարևոր է❗️❗️❗️

📌Ս․թ․ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Հարբժշկական Հայկական Ասոցիացիայի կողմից նախաձեռնված «Հետազոտության մեթոդների ընտրութ...
21/09/2024

📌Ս․թ․ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Հարբժշկական Հայկական Ասոցիացիայի կողմից նախաձեռնված «Հետազոտության մեթոդների ընտրությունը» թեմայով առցանց դասընթացը, որը վարում էր սոցիոլոգ, «Էքսպերտ»հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ–ի հիմնադիր Դիանա Եղոյան -ը։

✅Դասընթացի ընթացքում քննարկվեց հետազոտություն իրականացնելու կարևորությունը հարբժշկական ծառայությունների ոլորտում, ✅հետազոտության փուլային հաջորդականությունը և ✅յուրաքանչյուր փուլի ճիշտ պլանավորման հարցերը։
✔️Քննարկվեցին նաև մեթոդաբանության կազմման նրբություններն ու տրամաբանության պահպանման կարևորությունը,✔️հետազոտության մեթոդների տարբերությունը և դրանց ճիշտ ընտրության մեխանիզմները, ✔️գործիքների կազմման օրինաչափությունները, ինչպես նաև դասընթացավարը ներկայացրեց ☑️հետազոտող-նեղ մասնագետ համատեղ աշխատանքի առանձնահատկությունները՝ արդյունավետ հետազոտությունների իրականացման գործընթացում։

📍Շնորհակալություն ենք հայտնում բանիմաց մասնագետ Դիանա Եղոյանին և տեղեկացնում ենք, որ Armenian Paramedical Association - Հարբժշկական հայկական ասոցիացիա -ն շարունակելու է հարբժշկական ծառայություններ մատուցող մասնագետների կարողությունների զարգացման դասընթացները՝ տարբեր ոլորտներին վերաբերող գիտելիքների տրամադրման և ամրապնդման միջոցով։

📌Երեկ՝ 11․09․2024թ․-ին, տեղի ունեցավ ՀՄՀ Ասոցիացիայի նախագահ, աջակցող միջոցների փորձագետ  Հայկ Մկրտչյանի «Հայաստանում պե...
12/09/2024

📌Երեկ՝ 11․09․2024թ․-ին, տեղի ունեցավ ՀՄՀ Ասոցիացիայի նախագահ, աջակցող միջոցների փորձագետ Հայկ Մկրտչյանի «Հայաստանում պետական հավաստագրով տրամադրվող աջակցող միջոցները» թեմայով ԱՌՑԱՆՑ դասընթացը, որին մասնակցեցին շուրջ 30 մասնագետներ։
✔️Դասընթացի նպատակն էր հարբժշկական մասնագետներին ներկայացնել՝
✅ՀՀ-ում աջակցող միջոցների տրամադրման մեկդարյա պատմությունը,
✅Աջակցող միջոցների պետական ցանկը,
✅Աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգերը

✔️ինչպես նաև դասընթացավարի կողմից ներկայացվեց, թե մասնագետները ինչպես կարող են նպաստել մարզերում աջակցող միջոցների հասանելիության բարելավմանը։

📌Սա աջակցող միջոցների վերաբերյալ այս տարվա վերջին դասընթացն էր, սակայն հաջորդ տարի այս ոլորտի հետ կապված կլինեն ևս մի քանի դասընթացներ, այդ այդ թվում՝ միջազգային փորձի փոխանակման շրջանակներում։

❗️❗️❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ հարգելի՛ հարբժշկական մասնագետներ📢Տեղեկացնում ենք, որ Հարբժշկական Մասնագետների Հայկական Ասոցիացիայի ա...
07/09/2024

❗️❗️❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ հարգելի՛ հարբժշկական մասնագետներ

📢Տեղեկացնում ենք, որ Հարբժշկական Մասնագետների Հայկական Ասոցիացիայի անդամակցությունն արդեն ԲԱՑ է։

📝 Ասոցիացիային անդամակցելու ցանկություն ունեցող մասնագետներն արդեն կարող են ներկայացնել անդամակցության հայտադիմում հետևյալ պայմաններով և կարգով 👇

✅Ասոցիացիայի անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած հարբժշկական ծառայությունների ոլորտի ցանկացած մասնագետ ( Ասոցիացիայի մասնագիտական համայնքների ցանկն այստեղ՝ https://drive.google.com/file/d/1Wd6uZuHI2p0d-Minfwing5tCbjof_LaE/view?usp=sharing ) , այդ թվում՝ դեռևս ուսանող անձ, ով ընդունում է Ասոցիացիայի կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:
✔️Նպատակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1s4alUvyOPnM4tE3QxTXCcq65rM0xsHNl/view?fbclid=IwY2xjawFJHHBleHRuA2FlbQIxMAABHakq48mXBHA3hVe2baT9Rsb7KEyj3PaWjcAHVAnORgbgCiR2Av_FqVitUA_aem_zZEPueQcnTqEZ_2rTTFMjA

✅Ասոցիացիան ունի անդամության 2 տեսակ՝
☑️Լիիրավ անդամ կամ
☑️Ասոցացված անդամ

✔️Անդամակցության տեսակների համար պահանջվող փորձառությունը և պայմանները՝ կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/11pbWCa8OJBs1GlWaJRPsTWFmOz678Lyk/view?fbclid=IwY2xjawFJHI9leHRuA2FlbQIxMAABHWBjf1cohCwb-RJN1WyT8og6tVQL0b-uQ-OEPlB75Z0NJsm6C3XLOu9QVA_aem_IclXq40-FVuOFkjGjAUkfQ

✅Ասոցիացիայի անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը, paramedicarmenia@gmail.com էլ․ փոստին նամակ 📧 ուղարկելով, դիմում է Կազմակերպության Նախագահին՝ վերանագիր տողում գրելով մասնագիտության անվանումը և ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1️⃣ անդամակցության հայտադիմումը, մասնավորապես՝
📌Լիիրավ անդամակցության հայտադիմումը, որի ձևը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/document/d/1SIr6t2wA_pL8CnjWLsCfodoUn1RFJihs/edit?rtpof=true&sd=true&fbclid=IwY2xjawFJHKhleHRuA2FlbQIxMAABHXTPjycF8L2TicdAasPEayXUw_imP1l1HaFe4_YW-SkkO-OVLu4pA53-IQ_aem_Cd5JmNPP5xL8JSWtFQBcEg

📌Ասոցացված անդամակցության հայտադիմումը, որի ձևը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/document/d/1zuZcVKosbDvfhwAfIOH6_jJ3yqW-H4xW/edit?fbclid=IwY2xjawFJHLhleHRuA2FlbQIxMAABHWBjf1cohCwb-RJN1WyT8og6tVQL0b-uQ-OEPlB75Z0NJsm6C3XLOu9QVA_aem_IclXq40-FVuOFkjGjAUkfQ

2️⃣ինքնակենսագրականը (CV), որի մեջ, ի թիվս այլ տվյալների, նշված կլինի Ձեր կրթության և աշխատանքային գործունեության մասին

3️⃣ լիիրավ անդամների կողմից տրվող երաշխավորագիրը (եթե դիմում եք լիիրավ անդամակցության համար)։ Ասոցիացիայի լիիրավ անդամների հետ կարող եք կապ հաստատել նրանց ֆեյսբուքյան էջի միջոցով: Այս պահին լիիրավ անդամներն են ՝ Hayk Mkrtchyan Hrant Hakobyan Anna Malkhasyan Маро Агабабян Nune Melikyan Մերի Ավետիսյան` https://www.facebook.com/meri.avetisyan.77 , Նաիրա Ապրեսյան` https://www.facebook.com/Naira.Apresyan և Կարեն Մարգարյան՝ https://www.facebook.com/karen.margaryan.7106 :
✔️Լիիրավ անդամները երաշխավորագրի ձևը կարող են ներբեռնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/document/d/16qbH0L5QRYtwO_0f1HkbAaW02xOmms2N/edit?fbclid=IwY2xjawFJHNVleHRuA2FlbQIxMAABHakq48mXBHA3hVe2baT9Rsb7KEyj3PaWjcAHVAnORgbgCiR2Av_FqVitUA_aem_zZEPueQcnTqEZ_2rTTFMjA

4️⃣Դիպլոմը կամ եթե դեռ սովորում եք՝ ուսանողական գրքույկը՝ Ասոցացված անդամի դեպքում)
5️⃣Վերապատրաստումների վկայականների լուսանկարը (Ասոցացված անդամի դեպքում)

ℹ️ Անդամակցության հայտադիմումը դրվում է համապատասխան քվեարկության՝ ոչ ուշ քան դիմելու օրից 15-օրյա ժամկետում։ Տեղեկացնում ենք նաև, որ 2024-2026 թթ-ի համար Ասոցիացիայի անդամակցության վճար սահմանված չէ։

✅Հետաքրքրված մասնագետները կարող են ծանոթանալ անդամակցության ամբողջական կարգին և անդամակցելու դեպքում անդամների իրավունքների, արտոնությունների և պատասխանատվություն շրջանակին ստորև⬇️

🔰Ասոցիացիային անդամակցելու դեպքում իրավունքների, արտոնությունների և պատասխանատվության շրջանակը հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1rVgtwudrPnBOXyAyn2MF9Z0pKLps3UEW/view?fbclid=IwY2xjawFJHO9leHRuA2FlbQIxMAABHTHDiYAdIcnzrUjBJzSqSstm4qcrj2l8bP_qJb770aoVTw_kt3LngJS8MQ_aem__QBxaxxQ6g1SMxgD_VsIkA

🔰Ասոցիացիային անդամակցելու և անդամակցությունից դուրս գալու կարգը հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1FAUFmL4iPqyflC58S8UUfk2RJkbFJgF2/view?fbclid=IwY2xjawFJHQtleHRuA2FlbQIxMAABHWBjf1cohCwb-RJN1WyT8og6tVQL0b-uQ-OEPlB75Z0NJsm6C3XLOu9QVA_aem_IclXq40-FVuOFkjGjAUkfQ

☎️Բոլոր հարցերի և հայտադիմումը ներկայացնելու դժվարությունների դեպքում կարող եք գրել էջին կամ զանգահարել՝ 094252244։

📝Ասոցիացիայի վերաբերյալ կարևոր այլ փաստաթղթեր՝

📍Ասոցիացիայի կառուցվածքի գծապատկերը հետևյալ հղումով՝
https://drive.google.com/file/d/1ufUNBS4WE5lJLt67VomukCR22jefwc35/view?fbclid=IwY2xjawFJHT9leHRuA2FlbQIxMAABHZQd5FMLUXuJJRqmqz-FQM83WgTmTa_vyIF0U7hyZ9UAqmg9qXM3_xhiYQ_aem_wsn3BERaCc8e7QPuKpF0RA

📍Ասոցիացիայի ռազմավարական ուղղությունները հետևյալ հղումով՝
https://drive.google.com/file/d/1-cqHOADDr-BoFyugWZpXsRvq9W-wpJTn/view?fbclid=IwY2xjawFJHVlleHRuA2FlbQIxMAABHfn0OqCF6cxgjhrSEl1RkL6fRcVTKTjoIvVdleCfNfGfqT_zb5X31if5rg_aem_jjtNPE0ob-NeoX2VMd2cWQ

📍Ասոցիացիայի Նախագահի ընտրության կարգը և համաժողովի ընթացքում որոշումների կայացման մեխանիզմը հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1RzrUnQglVe7ykNqyXBvuk71e1-_V7Zfb/view?usp=sharing

🌐Շտապի՛ր անդամակցել Ասոցիացիային և քո ներդրումը բեր ՀՀ-ում հարբժշկական ծառայությունների մասնագիտական համայքների ոլորտի զարգացմանը՝ մասնագիտական կարողությունների զարգացման ու շահերի պաշտպանության միջոցով։

📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՔՆՆԱՐԿՄԱՆ📢 ❗️❗️❗️Հարգելի հարբժշկական մասնագետներ📌ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարո...
04/09/2024

📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՔՆՆԱՐԿՄԱՆ📢

❗️❗️❗️Հարգելի հարբժշկական մասնագետներ

📌ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է Կառավարության որոշման Նախագիծ, որով առաջարկվում է մի շարք հարբժշկական մասնագետների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայությունները 2026 թվականի նոյեմբերի 1-ից մատուցել միայն պետական հավաստագրերի միջոցով։

📍 Նախագծով ներկայացված է նաև ✅ մասնագիտությունների ցանկը, ✅ ծառայությունների համար փոխհատուցվող գումարների չափը և ✅ ծավալը, ինչպե նաև հավաստագրի միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման ✅չափորոշիչները։

🌐Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7578

❗️❗️❗️Հաշվի առնելով, որ այս իրավակարգավորումները առաջիկա տարիներիներին կարող են կանխորոշել հարբժշկական մասնագիտական հանրույթի ներգրավածության ուղիները սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման գործում, բոլոր հետաքրքրված մասնագետներին հրավիրում ենք առցանց քննարկելու այս Նախագիծը։

📝Քննարկման համար գրանցվել այստեղ՝ https://forms.gle/qBHcr5sWCsp8agSb9

📍Այսօր, 25․ 08․ 2024թ․ Հարբժշկական Մասնագետների Հայկական Ասոցիացիայում տեղի ունեցավ Ասոցիացիայի  համահիմնադիր, տիֆլոմանկ...
25/08/2024

📍Այսօր, 25․ 08․ 2024թ․ Հարբժշկական Մասնագետների Հայկական Ասոցիացիայում տեղի ունեցավ Ասոցիացիայի համահիմնադիր, տիֆլոմանկավարժ Մարո Աղաբաբյանի «Սպիտակ ձեռնափայտի կիրառման հմտությունները տեսողության խնդիրներ ունեցող անձանց կյանքում » թեմայով տեսագործնական դասընթացը։

✅Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ՝
1) Ի՞նչու հենց սպիտակ ձեռնափայտ, կարևորությունը և կիրառությունը
2) Ովքե՞ր և ո՞ր տարիքից կարող են կիրառել/ օգտագործել սպիտակ ձեռնափայտ
3) Ինչպե՞ս սովորեցնել տեսողության խնդիրներ ունեցող անձանց կիրառել սպիտակ ձեռնափայտ
4)Ինչպես կարող են համագործակցել սոցիալական մանկավարժը/աշխատակիցը, հոգեբանը և այլ մասնագետները այս գորժընթացում
5) Ընտանիքի դերը տեսողության խնդիրներ ունեցող անձանց սպիտակ ձեռնափայտի օգտագործման հարցում

✔️Դասընթացը հագեցած էր գործնական աշխատանքներով, որի ընթացքում իրակացվեցին ակտիվ քննարկումներ՝ փորձի փոխանակում։

Իսկ ստորև, մի քանի նկարներ այս հույժ կարևոր դասընթացից👇

📍Նախորդ տարի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, աջակցող միջոցների հարցերով փո...
03/08/2024

📍Նախորդ տարի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, աջակցող միջոցների հարցերով փորձագետ, Ասոցիացիայի նախագահ Hayk Mkrtchyan-ի ղեկավարությամբ գործող Հարբժշկական Հայկական Ասոցիացիայի փորձագիտական թիմի կողմից մշակվել է երկու գործիք, որոնք կարող են օգտակար լինել ոլորտի կազմակերպությունների և մասնագետների համար։

1️⃣-ին գործիքն առաջնահերթ աջակցող միջոցների առաջարկվող ցանկն է։ Փաստաթուղթը նպատակ ունի կենտրոնացնելու ռեսուրսներն ու ջանքերն այն աջակցող միջոցների վրա, որոնք մեծ ազդեցություն ունեն և կարող են կիրառվել հայաստանյան համատեքստում։ Սույն գործիքը աշխատանքային կարգով քննարկվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող 7 կազմակերպությունների և անհատների հետ։
✅ Այս Գործիքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1YsEX3uLQUAuVyKvPzjRzfm3T4NoHm0lG/view?fbclid=IwY2xjawEbPUhleHRuA2FlbQIxMQABHZqIC4i9ZKfpSPPaGxM_a2Vd4xSs7tgVyGKTKA-XDjYCI3RCPbZWQ5l1RA_aem_dAh3QeyW6_ZTpBMg3b5pRg

2️⃣-րդ գործիքը աջակցող միջոցների կարիքի գնահատման համար է։ Այն հիմնված ԱՀԿ Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման հիման վրա։ Նպատակն է աջակցել մասնագետներին և դյուրացնել աջակցող միջոցների կարիքի բացահայտման գործընթացը՝ ներկայացնելով առաջարկների ցանկ։

✅2-րդ Գործիքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1GOS50IsA2l1odIFUMlq0CogsKhRNV3rO/view?fbclid=IwY2xjawEbPUhleHRuA2FlbQIxMQABHZqIC4i9ZKfpSPPaGxM_a2Vd4xSs7tgVyGKTKA-XDjYCI3RCPbZWQ5l1RA_aem_dAh3QeyW6_ZTpBMg3b5pRg

📝 Սույն Փաստաթուղթերը նախագիծ տարբերակներ են և ենթակա են լայն քննարկումների արդյունքում բարելավման։

Սկզբնաղբյուրը՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի ՖԲ էջ։

Address

A. Khachatryan 4
Yerevan
0037

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Paramedical Association - Հարբժշկական հայկական ասոցիացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Armenian Paramedical Association - Հարբժշկական հայկական ասոցիացիա:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram