TMM - Teach Me More

TMM - Teach Me More TMM -Teaching and Development, Rehabilitation Centre
🧩TMMSoft
🏊‍♂️Aquatic Therapy
☎️094420133
📍Manandyan 25/2
📍Artashisyan 16/1

Կարևոր❗️
02/04/2026

Կարևոր❗️

Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է։ Այս առիթով Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Մասնագետ-ծնող հա...
02/04/2026

Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է։ Այս առիթով Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Մասնագետ-ծնող համագործակցություն իրական փորձի միջոցով․էթիկա, ընդունում և մարտահրավերներ» խորագրով միջոցառումը։
Շնորհակալ ենք հրավերի և այս կարևոր օրը մեզ մասնակից դարձնելու համար։ Ուժը միշտ թիմային է , իրազեկումը՝ անցած փորձի ու նոր գիտելիքների հիման վրա🥰

Կարևոր ու բովանդակալից օր ունեցանք🥰
02/04/2026

Կարևոր ու բովանդակալից օր ունեցանք🥰

Պատմություն 6Հուսահատության խավարից դեպի անսպառ լույս և հավատ35 տարեկանը մի հանգրվան է, որտեղ միահյուսվում են կնոջ իմաստ...
29/03/2026


Պատմություն 6
Հուսահատության խավարից դեպի անսպառ լույս և հավատ
35 տարեկանը մի հանգրվան է, որտեղ միահյուսվում են կնոջ իմաստնությունն ու մոր անսահման ուժը: Ես ունեմ երկու դուստր՝ իմ կյանքի երկու լույսերը: Մեծ աղջիկս՝ 9 տարեկան իմ խելացի օգնականը, իմ կյանքի գույներից մեկն է, իսկ 3 տարեկան փոքրիկս՝ իմ ամենամեծ դասն ու հոգու ամենանուրբ լարը:
Ամեն ինչ սկսվեց, երբ նա դեռ 7 ամսական էր: Մայրական բնազդս հուշեց, որ ինչ-որ բան այն չէ, և մենք սկսեցինք տարբեր հետազոտությունների երկար ճանապարհը: Պարզվեց, որ փոքրիկիս մոտ կա մկանների թուլացում, և մենք անհապաղ պետք է հաճախենք վերականգնողական կուրսերի: Սկսվեց մի շրջան, որը լի էր սպասումով. մեկ, երկու, երեք ամիս, ու... ոչ մի արդյունք:

Հուսահատության և պայքարի գիշերները
Այդ օրերին հուսահատությունն ինձ պարզապես խելագարեցնում էր: Չգիտեի էլ ուր տանել, ում դիմել, որպեսզի գոնե չնչին արդյունք գրանցենք: Անկեղծ կլինեմ. նայում էի աղջկաս հասակակիցներին ու սիրտս արցունքով էր լցվում. գուցե նույնիսկ նախանձում էի նրանց անհոգ ու վստահ քայլերին: Գիշերները քունս փախչում էր. անընդհատ կարդում էի, ինֆորմացիա էի հավաքում բալիկիս վիճակի մասին, ժամերով նստում, նայում էի նրան ու լացում: Որպես մանկավարժ, ով ամեն օր աշխատում է երեխաների հետ, տեսնում նրանց աճն ու զարգացումը, սեփական զավակի պարագայում անզորության զգացումն անտանելի էր:

Լույսի շողն ու նոր սկիզբը
Բայց մոր սերը երբեք չի հանձնվում: Երկար ու տանջալից փնտրտուքներից հետո, ի վերջո, գտա այն մասնագետին, ով կարողացավ խորապես հասկանալ խնդիրն ու այն ճշգրիտ աշխատանքը, որը պետք էր տանել նրա հետ: Այդ օրվանից մենք սկսեցինք առաջ գնալ՝ թեկուզ փոքր, բայց հաստատուն քայլերով:

Այսօր. Գլուխը բարձր և լի հավատով
Հիմա ես այլևս չեմ լացում, չեմ նեղվում: Ես դուրս եմ գալիս փողոց գլուխս բարձր, որովհետև իմ ներսում մի անխախտ համոզմունք կա. գիտեմ, որ օրերից մի օր իմ աղջիկը շա՜տ մեծ անակնկալ է անելու բոլորիս: Նա մեր տան լույսն է, մեր ուրախությունը, ով շրջապատված է անսահման սիրով ու ջերմությամբ:
«Իմ պատմությունը պարտության կամ հուսահատության մասին չէ. այն մոր անկոտրում հավատի և հաղթանակի ճանապարհի մասին է: Ես Մարին եմ, ով գիտի՝ անսահման սերը և չհանձնվելու կամքը կարող են հրաշքներ գործել»։

Պատմության մեջ անունը փոխված Է🤍

TMM-ում մեր ծնողների համար նախատեսված դասերը շարունակում են իրենց ընթացքը՝ սիրով, հոգատարությամբ ու մեծ հավատով։Յուրաքան...
29/03/2026

TMM-ում մեր ծնողների համար նախատեսված դասերը շարունակում են իրենց ընթացքը՝ սիրով, հոգատարությամբ ու մեծ հավատով։
Յուրաքանչյուր հանդիպում նոր ուժ է տալիս, նոր գիտելիք ու վստահություն՝ մեր բալիկների հետ ճանապարհը ավելի ճիշտ ու գիտակցված անցնելու համար։
Մենք միասին ենք՝ սովորում ենք, կիսվում ենք ու աճում… 🤍

28/03/2026

Վերջապես եկավ սպասված ապրիլը, և TMM-ը սիրով հայտարարում է իր համագործակցությունը «Walking With Alex Foundation»-ի հետ։

Ապրիլ ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկվել են 4 երեխա։ Յուրաքանչյուր երեխա մեկ ամսվա ընթացքում կստանա 2 մասնագետի ամբողջական փաթեթ աջակցություն։

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին այս մեծ ու բարի նախաձեռնության համար։ Մեծ հույս ունենք, որ այս համագործակցությունը կլինի շարունակական և առաջիկա ամիսներին ևս կշարունակի իր կարևոր առաքելությունը։

Ծրագրում ընդգրկվել են այն երեխաները, ովքեր երկար ժամանակ հաճախում են TMM և ունեն առավել մեծ աջակցության կարիք։

Պարբերաբար այս էջում կներկայացնենք երեխաների առաջընթացն ու հաջողությունները, իսկ դուք հետևեք մեր էջին, որպեսզի բաց չթողնեք TMM-ի նորությունները 🤍

Lena Harutyunyan🤍
🤍

27/03/2026
Ապրիլի 2-ին՝ Աուտիզմի իրազեկման միջազգային օրը, կարևոր և իմաստալից միջոցառում է տեղի ունենալու ՀՊՄՀ-ում։Այդ օրը ձեզ հետ ...
27/03/2026

Ապրիլի 2-ին՝ Աուտիզմի իրազեկման միջազգային օրը, կարևոր և իմաստալից միջոցառում է տեղի ունենալու ՀՊՄՀ-ում։

Այդ օրը ձեզ հետ կլինեն Լենա Հարությունյանը և Մելեա Միլիտոսյանը, ովքեր կկիսվեն իրենց տարիների փորձով՝ հանդես գալով միաժամանակ որպես ծնող և մասնագետ։
Նրանք կխոսեն այն մասին, թե որքան մեծ նշանակություն ունի ծնող–մասնագետ ճիշտ և վստահելի համագործակցությունը երեխայի լիարժեք զարգացման ճանապարհին։

Սա պարզապես հանդիպում չէ․
սա հնարավորություն է՝
տեսնելու իրական պատմություններ,
լսելու անկեղծ փորձառություն,
և ավելի խորությամբ հասկանալու ձեր ապագա մասնագիտության պատասխանատվությունն ու արժեքը։

Սիրով սպասում ենք բոլոր ուսանողներին՝
միասին սովորելու, զգալու և փոխվելու համար ❤️🧩
Lena Harutyunyan

🔸ԱՈՒՏԻԶՄԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ (ԱՊՐԻԼԻ 2)
Համալսարանական բաց-դաս հանդիպում

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հատուկ հանդիպման՝ նվիրված աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան
Ձևաչափ՝
պանելային քննարկում և ֆիլմի դիտում
Տեղը` ՀՊՄՀ Գիտական խորհրդի դահլիճ /կարմիր դահլիճ, 305/
Ժամը՝ 14։20-16։00
Տևողություն՝
80 րոպե
Թեման ՝ Մասնագետ–ծնող համագործակցություն իրական փորձի միջոցով․ էթիկա, ընդունում և մարտահրավերներ

Այս հանդիպումը հնարավորություն է՝

• լսելու իրական ծնողական փորձ մասնագետների հետ աշխատանքի համատեքստում
• հասկանալու մասնագետ–ծնող հարաբերությունների բարդ դինամիկան, էթիկական մարտահրավերները
• քննարկելու ծնող-մասնագետ վստահության, ընդունման և համագործակցության հիմնարար հարցեր
• վերաիմաստավորելու մասնագետի դերը

Հանդիպմանը կմասնակցեն աուտիզմ ունեցող
երեխաների ծնողներ, ովքեր ունեն շուրջ 15 տարվա փորձառություն մասնագիտական
համայնքի հետ աշխատանքում։
Նրանք են՝
• Մելեա Միլիտոսյան՝
ֆեյսբուքյան հարթակների հիմնադիր,
ծնողական համայնքների հետ աշխատանքների համակարգող, մի շարք ծառայությունների
կենտրոնների համակարգող
• Լենա Հարությունյան՝
TMM կենտրոնի հիմնադիր, ծնողական
համայնքների հետ աշխատանքների համակարգող

Հանդիպումը կվարի ՝ ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոս
Հայկ Մկրտչյանը։
Հանդիպումը կազմակերպելու են արտթերապիայի մագիստրատուրայի
2-րդ կուրսի ուսանողները՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԷԹԻԿԱ ԵՎ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԵՏ առարկայի շրջանակներում։

• Հանդիպման ընթացքում կներկայացվի նաև ֆիլմ՝ ծնողի կողմից երեխայի
առանձնահատկության ընդունման գործընթացի մասին, որին կհետևի խորքային քննարկում
մասնագետի դերի մասին վաղ միջամտության ծառայությունների և այդ փուլում էթիկական
մարտահրավերի մասին։

Ինչու մասնակցել
Այս հանդիպումը պարզապես տեսական քննարկում չէ․ այն իրական փորձի, էթիկական երկխոսության և մասնագիտական կատարելագործմանն ուղղված հանդիպում է, որտեղ կարող եք՝
• ավելի լավ հասկանալ ծնողի տեսանկյունը
• սովորել բարդ հաղորդակցական իրավիճակներում աշխատելու մոտեցումներ
• ձևավորել ավելի զգայուն և արդյունավետ մասնագիտական դիրքավորում

Պատմություն 5 Ես Նառան եմ՝ Ադամի մաման։Լենային շնորհակալ եմ՝ իմ պատմությունը լսելու ու այստեղ հրապարակելու  համար։Խնդրու...
26/03/2026


Պատմություն 5
Ես Նառան եմ՝ Ադամի մաման։
Լենային շնորհակալ եմ՝ իմ պատմությունը լսելու ու այստեղ հրապարակելու համար։
Խնդրում եմ… վատ բան իմ մասին մի ասեք։ Ես պարզապես մի ժամանակ հուսահատության մեջ էի…
Եվ մինչև այսօր էլ… ինքս ինձ չեմ կարողանում ներել…

25 տարեկան էի, երբ հանդիպեցի իրեն։ Ինձանից 15 տարով մեծ էր, հասուն, վստահ, ուժեղ։
Սիրահարվեցի այնպես, ինչպես միայն առաջին անգամ են սիրում՝ ամբողջ սրտով, առանց մտածելու հետևանքների մասին։
Նա ամուսնացած էր… բայց ասաց՝ ինձ է սիրում։
Ասաց՝ իր կյանքում առաջին անգամ է այսպես զգում։

Ես հավատացի…
Նա բաժանվեց կնոջից, ու մենք ամուսնացանք։ Նա ուներ 2 երեխա… ես մտածում էի՝ սերը կհաղթի ամեն ինչին…

Մեկ տարի անց ծնվեց Ադամս։
Իմ փոքրիկ հրաշքը… կապույտ աչքերով, անսահման բարի ժպիտով։
Երբ նրան առաջին անգամ գրկեցի՝ ինձ թվաց, թե աշխարհը կանգ առավ… ու ես վերջապես գտա իմ ամբողջությունը։

Բայց երբ Ադամը դարձավ 3 տարեկան…
ինչ-որ բան սկսեց փոխվել։

Նա չէր խոսում…
Նրա շարժումները տարօրինակ էին…
Նա կարծես իմ աչքերի մեջ չէր նայում…
Ես կանչում էի՝ չէր արձագանքում…
Երբեմն թվում էր՝ իմ կողքին է… բայց ապրում է լրիվ ուրիշ աշխարհում…

Սկզբում ինքս ինձ խաբում էի։
Ասում էի՝ տղաները ուշ են խոսում…
Ասում էի՝ կանցնի… կլավանա…

Բայց մի օր… երբ հերթական անգամ նրան գրկել էի ու նա հանկարծ սկսեց հիստերիկ լաց լինել՝ առանց պատճառի…
իմ ներսում ինչ-որ բան կոտրվեց։

Այդ օրը առաջին անգամ ընդունեցի ճշմարտությունը…
և առաջին անգամ… սարսափեցի։

Ախտորոշումը եկավ, ինչպես սառը ջուր…
բառեր, որոնք չէի ուզում լսել…
բառեր, որոնք մինչև հիմա ցավում են…

Երկար ժամանակ ես ինձ էի մեղադրում։
Մտածում էի՝ գուցե սա իմ ընտրությունների պատի՞ժն է…
գուցե Աստված ինձ պատժե՞լ է…
գուցե ես էի սխալ…

Նույնիսկ մտածում էի…
որ ուրիշի ընտանիքը քանդելու համար Աստված ինձ այսպիսի Ադամ ուղարկեց…Ես բաժանվեցի, ինձ չէի ներում…..

Եվ ամենածանրն այն էր, որ…
ես սկսեցի ինձ ատել…

Բայց մի օր…
Ադամը մոտեցավ ինձ…
իր փոքրիկ ձեռքերը դրեց դեմքիս…
նայեց ուղիղ աչքերիս… ու ժպտաց…

Այդ ժպիտը…
ոչ մի բառ չուներ…
բայց ասաց ամենակարևորը։

Այդ պահին հասկացա՝
նա չի եկել իմ կյանք՝ ինձ պատժելու համար։
Նա եկել է… ինձ փոխելու համար։

Այսօր ես դեռ սովորում եմ ընդունել ինձ։
Դեռ սովորում եմ չմեղադրել…
դեռ սովորում եմ սիրել ինձ այնպես, ինչպես սիրում եմ իմ երեխային…

Ես Նառան եմ։
Ես Ադամի մաման եմ։

Եվ եթե նույնիսկ երբեմն կոտրվում եմ…
մեկ բան հաստատ գիտեմ՝

իմ որդին սխալ չէ։
Իմ որդին պատիժ չէ։

Նա… իմ ամենամեծ սերն է։
Իմ ամենամեծ դասը։
Իմ լույսը… նույնիսկ ամենամութ օրերին։

Պատմության մեջ անունները փոխված են 🤍

Այսօր մեր շատ սիրելի  TMM ի էրգոթերապիստ՝ Նարինե Մուրադյանի ծննդյան օրն է 🎂.                                            ...
23/03/2026

Այսօր մեր շատ սիրելի TMM ի էրգոթերապիստ՝ Նարինե Մուրադյանի ծննդյան օրն է 🎂. Բոլորս սրտանց շնորհավորում ենք ու մաղթում առողջություն, երջանկություն ու սեր🤍.
Միշտ լինենք միասին , սիրով ու ջերմությամբ լի🎂
Սիրով TMM թիմ 🤍

Address

Մանանդյան 25/2, , Արտաշիսյան 16/1
Yerevan
0039

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TMM - Teach Me More posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category