19/01/2026
Բազմապտուղ Հղիություն
Վաղաժամ ծննդաբերության ռիսկի կանխատեսում
🔸Բազմապտուղ հղիությամբ կանանց մոտ ավելի բարձր է ինքնաբեր վաղաժամ ծննդաբերության ռիսկը,եթե նախորդ միապտուղ հղիությունն ավարտվել է ինքնաբեր վաղաժամ ծննդաբերությամբ:
🔸 Բազմապտուղ հղիությունների ժամանակ ինքնաբեր վաղաժամ ծննդաբերության ռիսկի կանխատեսումը չի կատարվում միայն ֆետալ ֆիբրոնեկտինի թեստի հիման վրա:
🔸 Բազմապտուղ հղիությունների ժամանակ ինքնաբեր վաղաժամ ծննդաբերության ռիսկի կանխատեսման համար տնային պայմաններում արգանդի ակտիվության վերահսկումը չի կիրառվում:
🔸 Բազմապտուղ հղիությունների ժամանակ ինքնաբեր վաղաժամ ծննդաբերության ռիսկի կանխատեսման համար արգանդի պարանոցի երկարության ռուտին չափումը (ֆետալ ֆիբրոնեկտինի թեստի հետ մեկտեղ կամ առանց դրա)չի կիրառվում:
#խորհրդատվություն #գինեկոլոգ #հղիություն
Նյութի հեղինակ ` բժշկուհի, մանկաբարձ֊գինեկոլոգ
Գայանե Պարգևի Սահակյան։
Նախապես զանգահարել մեր Գինեկոլոգիական մասնագիտական կենտրոնի հեռախոսահամարներին և գրանցվել խորհրդատվություն։