31/05/2025
🟪🟩
Երկար տարիներ ես ապրում էի շահումի ետևից վազելով՝ հավատալով, որ հաջորդ խաղն է փոխելու իմ կյանքը։ Խաղը պարզապես հոբբի չէր ինձ համար. այն դարձավ կախվածություն։ Ավտոմատներ, պոկեր, սպորտային խաղադրույքներ՝ ես կորցնում էի ժամանակ, գումար, վստահություն՝ հանուն այդ կարճաժամկետ հաճույքի։
Ստում էի ընտանիքիս, կորցրեցի իմ խնայողությունները, աշխատանքը: Ամեն ինչ զոհաբերում էի՝ նույն հույսով՝ «հաջորդ խաղը ամեն ինչ ետ կբերի»։ Բայց այդ «հաջորդը» այդպես էլ չեղավ։ Պարտքերս բազմապատկվեցին, նույնիսկ կինս հեռացավ ինձանից։ Ես հասա անդունդին։ Ու չգիտեի՝ ինչպես դուրս գալ։
Եվ այդ ժամանակ, երբ հասկացա, որ ամենինչ կորցրոցի ես համարձակվեցի դիմել օգնության։ Գրանցվեցի վերականգնողական կենտրոնում։ Սկզբում ամեն բան շատ դժվար էր՝ օրվա յուրաքանչյուր վայրկյան պայքար էր։ Բայց քայլ առ քայլ, սկսեցի հասկանալ՝ իմ խնդիրն ավելի խորն է, քան պարզապես գումար շահելու ցանկությունը։ Խոսքը դատարկության, վախի ու ճնշման մասին էր, որ փորձում էի թաքցնել խաղերի ետևում։
Վերականգնողական կենտրոնում ես հանդիպեցի մարդկանց, ովքեր չդատեցին ինձ, այլ օգնեցին հասկանալ՝ ինչպես վերականգնել ինքս ինձ։ Սովորեցի նոր միջոցներ՝ դիմակայելու գայթակղությանը՝ թերապիայի, անհատական քննարկումների ու սեփական մտքերի գիտակցման միջոցով։
Ամեն ինչ փոխվեց, երբ սկսեցի փոքր քայլերով առաջ գնալ։ Ամեն օր մի որոշ գումար խնայել, շաբաթը մեկ խոսել երեխաներիս հետ, պատասխանատու լինել նոր աշխատանքում։ Մասնագետները ինձ օգնեցին ձերք բերել կայունություն, նպատակասլացություն և աջակցող համայնք։
Այսօր ես շարունակում եմ քայլել այդ ճանապարհով՝ դեպի առողջ, լիարժեք կյանք։ Ու հավատում եմ՝ երբ անկեղծ ես ինքդ քեզ հետ և օգնությունն ընդունում ես, հնարավո´ր է նոր սկիզբ ստեղծել։💪🏻💪🏻