11/09/2025
Ես հոգեբան Անի Դավթյանն եմ, և կփորձեմ վերլուծել կնոջ կյանքը և կառաջարկեմ հաղթահարման ուղիներ։
Հետևիր👉
Անանուն կնոջ իրական կյանքի պատմությամբ կիսվել եմ երեկ։ Ով չի կարդացել, կարող է կարդալ, որ հասկանա ինչի մասին է խոսքը.
📝Ինչպես նշել է կինը իրենց տանը ապրում են ևս 3 կին` սկեսուր, տալ, տեգրոջ կին, բայց տնային գործերը անում է ինքը։ Եվ պատճառաբանելով, որ նրանք աշխատում են։
1.Աշխատելը որևէ պատճառաբանություն փաստացի չի կարող լինել։
2.Մեր հերոսուհին է թույլ տվել, որ ամբողջ գործերը ընկնի իր ուսերին։
3.Եվ իր խնդիրը կապված է նրա հետ, որ գործերը այնքան շատ են, որ իրեն ժամանակ չի հասնում, որ միշտ գերհոգնած է, նյարդային, դեպրեսիվ։
‼️Իր պատմության մեջ պետք է ընդգծենք մի կարևոր նախադասություն.
"Ամուսինս միշտ ասում է մի արա, թող գործերը, քեզանով զբաղվիր։Բայց ինչպես չանեմ, որ ես տանն եմ, չեմ աշխատում, հարս եմ"։
✅️Այս նախադասությունից հետո պարզ է դառնում մի բան, որ իրականում խնդիրը ոչ այնքան մեծ ընտանիքի մեջ է, այլ նրա, որ մանուկ հասակից իր մեջ դրված է այն համոզմունքը, որ ՀԱՐՍ Է, ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ, ՊԵՏՔ Է ՏՆԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԸ ԱՆԻ, ՈՒ ԲԱՎԱՐԱՐԻ ԲՈԼՈՐԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ` ՄՈՌԱՆԱԼՈՎ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ։
✅️Եվ եկեք միշտ հիշենք մի բան, մարդը սկսում է հոգեբանական խնդիրներ ձեռք բերել հատկապես այն պատճառով, երբ իր պահանջմունքները չեն բավարարվում։
1.Հերոսուհին չունի աշխատանք, չունի եկամուտ, հետևաբար չի բավարարվում գումար վաստակելու և ծախսելու պահանջմունքը։
2.Հերոսուհին չի զբաղվում սիրելի հոբբիով, նույնիսկ մոռացել է, թե ինչ է սիրում և ինչով կուզի զբաղվել, հետևաբար բավարարված չէ ազատ ժամանց ապահովելու պահանջմունքը։
3.Հերոսուհին իր պատմությամբ նշել էր հետևյալ նախադասությունըէ "Բոլորը ինձնից սպասելիք ունեն` մաքուր տան, համեղ ճաշերի և այլն"։
Իր կյանքը կենտրոնացրել է ուրիշի սպասելիքները արդարացնելու վրա, և մոռացել է իր կյանքի սպասելիքների մասին, և այստեղ էլ տուժում է ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ, առանց մեղքի զգացման հանգստանալու պահանջմունքը։
4.Ու ամենակարևորը հերոսուհին ունի սիրո և գնահատման կարիք։ Եվ ինքը մտածում է, որ պետք է իր պարտականությունները անի, որ սիրվի ընտանիքի կողմից։
Կնոջ խնդրի հաղթահարման մասին կարդացեք մեկնաբանության դաշտում👇