EMDR Psychotherapists' Association of Armenia

EMDR Psychotherapists' Association of Armenia Eye Movement Desensitization and Reprocessing Psychotherapists' Association of Armenia

Հինգ տարի սպասել էինք այս դասընթացին՝ Երեխաների և դեռահասների ԱՇԴՎ, առաջին փուլ։ Այն վերջապես տեղի ունեցավ հոկտեմբերի 18...
20/10/2025

Հինգ տարի սպասել էինք այս դասընթացին՝ Երեխաների և դեռահասների ԱՇԴՎ, առաջին փուլ։ Այն վերջապես տեղի ունեցավ հոկտեմբերի 18-19-ին: Իսկապես արժեր այսքան սպասել այս դասընթացին, քանի որ այն դարձավ մի բացառիկ փորձառություն մասնակիցներիս համար: ☺️

Դասընթացավարը՝ մանկական հոգեբույժ և հոգեթերապևտ Կերստին Շտելերմանը, ոչ միայն տիրապետում էր թեմային պրոֆեսիոնալ մակարդակով, այլ նաև իր յուրահատուկ մոտեցման և կլինիկական մտածողությոան շնորհիվ բոլորիս ստիպեց տեսնել ԱՇԴՎ-ն նոր դիտանկյունից՝ էլ ավելի ստեղծագործ, էլ ավելի խորքային և մարդակենտրոն։

Մենք հեռացանք տպավորված, ներշնչված և ամենակարևորը՝ գործելու պատրաստ։ 🫠

Շնորհակալ ենք նաև հոգեբան, հոգեթերապևտ, ֆասիլիտատոր Դագմար Ջենկներին, ով իր հերթին իր յուրահատուկ ներդրումն ունեցավ դասընթացին:

07/10/2025

ԱՇԴՎ-ն կիրառվում է նաև երեխաների հետ աշխատանքում: Այդ մասին է խոսում մեր ասոցիցաիայի համահիմնադիր Տաթևիկ Աբրահամյանը

Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ «ԱՇԴՎ-ն դիսոցիատիվ խանգարումների ժամանակ» թրենինգը։ Ինչպես արդեն նշել ենք, ԱՇԴՎ-ն ունի կիր...
25/09/2025

Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ «ԱՇԴՎ-ն դիսոցիատիվ խանգարումների ժամանակ» թրենինգը։ Ինչպես արդեն նշել ենք, ԱՇԴՎ-ն ունի կիրառման լայն սպեկտոր և դիսոցիացիան հենց դրանցից է։
Դասընթացը վարում էր ԱՇԴՎ լիցենզավորված դասընթացավար, հոգեթերապևտ Դոլորես Մոսկերան, ում բազմամյա փորձը և պրոֆեսիոնալիզմն իսկապես անգնահատելի է։

Շնորհակալ ենք մեր խմբի բոլոր մասնակիցներին և իհարկե, դասընթացավարին, ում հետ շփումը և փորձի փոխանակումը ինքնին մասնագիտական աճ է ապահովում մեզ։ ❤️

Նախորդ շաբաթ, սեպտեմբերի 18-20-ը, հնարավորություն ունեինք իրականացնելու շատերի կողմից երկար սպասված ԱՇԴՎ առաջին մակարդակ...
22/09/2025

Նախորդ շաբաթ, սեպտեմբերի 18-20-ը, հնարավորություն ունեինք իրականացնելու շատերի կողմից երկար սպասված ԱՇԴՎ առաջին մակարդակի դասընթացը։
Անչափ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ԱՇԴՎ-ի մեր մասնագիտական համայնքն ընդլայնել այսքան մոտիվացված և հետաքրքրված մասնագետներով։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին հրաշալի փորձառության համար: 🫠

Հատուկ շնորհակալություն լիցենզավորված ԱՇԴՎ դասընթացավար Դոլորես Մոսքերային և իր թիմին: ❤️

01/09/2025

ԱՇԴՎ մեթոդի կիրառումը դրական փոփոխություններ է առաջացնում նաև գլխուղեղի այն մասերում, որոնք փոխվում են տրավմատիկ փորձառությունների արդյունքում: ԱՇԴՎ մեթոդի և նեյրոկենսաբանական փոփոխությունների կապին է անդրադարձել ԱՇԴՎ հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի համահիմնադիր, նախագահ Անուշ Գաբրիելյանը:

28/08/2025

Շատերը պնդում են, որ ԱՇԴՎ-ն կարճատև միջամտության ձև է, բայց ԱՇԴՎ միջամտությամբ թերապիան կարող է տևել բավականին երկար: Բայց քիչ չեն նաև այն դեպքերը, երբ կարճատև ժամանակահատվածում դրական արդյունք ենք ունենում:

Այս թեմայի շուրջ խոսում է ԱՇԴՎ ասոցիացիայի համահիմնադիր, փոխնախագահ Լիլիթ Ղահրամանյանը:

Հարգելի՛ գործընկերներ, Սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 20:00-ին տեղի կունենա  «ԱՇԴՎ-ն հոգեթերապիայում․նե...
27/08/2025

Հարգելի՛ գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 20:00-ին տեղի կունենա «ԱՇԴՎ-ն հոգեթերապիայում․ներածություն» ներածական հանդիպումը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները
📌 կծանոթանան ԱՇԴՎ մեթոդի և դրա կառուցվածքի հետ
📌 կտեղեկանան ԱՇԴՎ կիրառման յուրատակությունների մասին
📌 կստանան ԱՇԴՎ թերապիայի մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
📍Հանդիպումը կվարի հոգեբան, հոգեթերապևտ, ԱՇԴՎ թերապևտ և սուպերվիզոր Միրիամ Ռամոսը:
💡Հանդիպումն անվճար է և նախատեսված է ԱՇԴՎ-ով հետաքրքրված բոլոր մասնագետների համար։
💻Հանդիպումը տեղի կունենա առցանց։
🔗Բոլոր գրանցմված մասնակիցները կստանան հանդիպմանը միանալու հղում։
📝Գրանցվելու համար հետևեք հղմանը https://forms.gle/jrbeAn4SeD4C6rEC9

26/08/2025

ԱՇԴՎ առաջին հանդիպումը կարևոր է և դրանից նաև կախված է, թե մենք ինչպես կհասկանանք այցելուի խնդիրը և բուժման ինչ պլան կմշակենք այցելուի հետ միասին: ԱՇԴՎ առաջին հանդիպման մասին է պատմում հոգեբան, հոգեթերապևտ Լուսինե Աղաբեկյանը, ով ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների Ասոցիացիայի խորհրդի կազմում է:

22/08/2025

ԱՇԴՎ մեթոդը ի սկզբանե ստեղծվել է տրավմայի հաղթահարման համար, սակայն ներկաումս այն կիրառվում է նաև հոգեկան առողջության շատ լայն սպեկտորի խնդիրների բուժման համար:
Այս մասին անդրադարձել է ԱՇԴՎ Հայաստանի Հոգեթերապևտների համահիմնադիր, քարտուղար Տաթևիկ Աբրահամյանը

📖 ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիան 🤝 համագործակցությամբ ԱՇԴՎ Ռուսաստանի ասոցիացիայի հետ հրավիրում է ձեզ անվճար,...
21/08/2025

📖 ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիան 🤝 համագործակցությամբ ԱՇԴՎ Ռուսաստանի ասոցիացիայի հետ հրավիրում է ձեզ անվճար, առցանց հանդիպման։

🗓 Օգոստոսի 25-ին, ժամը 11:00-ին
🎤 Հանդիպման հյուր՝ Դոլորես Մոսքերա
📚 Ներկայացվելու է նրա նոր գիրքը՝
«Ներքին ձայներ և անձի դիսոցիատիվ կողմեր․ հոգեթերապևտիկ աշխատանքը ԱՇԴՎ մեթոդով»

Գիրքը, որը լույս կտեսնի սեպտեմբերին, համադրում է գիտական խորությունը, կլինիկական փորձը և մարդկային նրբազգացությունը՝ դառնալով արժեքավոր ուղեցույց մասնագետների համար։
Հանդիպման հղումը ստանալու համար հարկավոր է գրանցվել հղմամբ https://forms.gle/nvHRbxqJ7HcQ2WPu8

18/08/2025

ԱՇԴՎ-ն բազմաթիվ հետազոտություններով հաստատված արդյունավետ մեթոդ է, որով հնարավոր է հաղթահարել հոգեկան առողջության ոլորտի բազմաթիվ դժվարություններ։

ԱՇԴՎ մեթոդի մասին խոսում է ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի նախագահ Անուշ Գաբրիելյանը:

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when EMDR Psychotherapists' Association of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to EMDR Psychotherapists' Association of Armenia:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

About EMDR Psychoterapists’ Association of Armenia

What is EMDR?

EMDR psychotherapy is an evidence-based integrative psychotherapy for Post Traumatic Stress Disorders (PTSD), and of other psychiatric disorders, mental health problems and somatic symptoms. EMDR has a broad base of published case reports and case controlled research that supports it as an empirically validated treatment of trauma and other adverse life experiences. EMDR therapy has been recognized by World Health Organization (WHO) as a treatment of choice for PTSD and by the Substance Abuse and Mental Health Service Administration (SAMHSA) acknowledged it among the most effective treatments for treating anxiety, depression and PTSD. For more information we invite you to visit https://emdr-europe.org/

Mission

Our Mission is to support mental health care by promoting EMDR psychotherapeutic practice in Armenia and encourage research related to this modality .