31/12/2025
Սիրելի՛ բուժառուներ,
Ամանորի շեմին ցանկանում եմ իմ սրտանց շնորհավորանքներն ու երախտագիտությունը փոխանցել ձեզ։ Թող գալիք տարին ձեզ համար լինի առողջության, ներքին խաղաղության, ուժի և նոր հույսերի տարի։
Ձեզնից յուրաքանչյուրի վստահությունը, համբերությունն ու հավատը մեծ արժեք ունեն ինձ համար։ Մաղթում եմ, որ Նոր տարին ձեր տուն բերի ջերմություն, ժպիտներ, ընտանեկան բարօրություն և ամենակարևորը՝ ամուր առողջություն։
Ես միշտ ձեր կողքին եմ՝ աջակցելու, օգնելու և միասին հաղթահարելու բոլոր դժվարությունները։ Թող 2026 թվականը լինի նոր հաջողությունների, լավ լուրերի և իրականացած նպատակների տարի։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ 🎄