CT Scan

CT Scan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from CT Scan, Medical and health, Arshakunyats 44, Yerevan.

Իմպլանտացիայի առաջին պացիենտը🧐Առաջին պացիենտը Գոստա Լարսոնն էր👨: Նա դեռ 34 տարեկանում էր կորցրել ստորին ծնոտի բոլոր ատամ...
25/11/2019

Իմպլանտացիայի առաջին պացիենտը🧐
Առաջին պացիենտը Գոստա Լարսոնն էր👨: Նա դեռ 34 տարեկանում էր կորցրել ստորին ծնոտի բոլոր ատամները, նրա քիմքը ճաքած էր, վերին ծնոտն ու կզակը տձևացել էին, իսկ ուտելիս ու խոսելիս անասելիորեն ցավ էր զգում:🦷 Լարսոնը գրեթե հաշտվել էր այդ ամենի հետ, քանի դեռ չէր լսել նոր հետազոտությնունների մասին: Չնայած, այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին Բրանեմարկն ու գործընկերները, դիմածնոտային վիրաբույժների և վնասվածքաբանների մեծամասնությունը չէր ընդունում, այնուամենայնիվ, Գոստա Լարսոնի համար կատարված բուժումն առաջինն էր և այն հաջող անցավ: Պացիենտին ստորին ծնոտի շարժական պրոթեզի ամրացման համար տեղադրվեց 4 իմպլանտատ: Անցկացված բուժումից հետո Լարսոնը կարողանում էր լիարժեք ծամել և նորմալ խոսել, նա այդ պրոթեզով նորմալ ապրեց մինչև իր կյանքի վերջը, 2006 թվականը:✔ Առաջին իմպլանտացիայի համար բերանի խոռոչի խնդիրներով պացիենտի պատահական ընտրությունը մեկնարկային կետ դարձավ ստոմատոլոգիայում բոլորովին նոր ուղղության` իմպլանտոլոգիայի զարգացման համար: Դիմածնոտային ոլորտում անատոմիական և իմունային առանձնահատկությունները հնարավորություն տվեցին հատկապես ստորին ծնոտում իմպլանտատի սերտաճման, ինչպես նաև, դրանց երկարատև օգտագործման վերաբերյալ լավագույն կանխատեսումները կատարել:👨‍⚕️

❗Շաքարային դիաբետը՝ բացարձակ կամ հարաբերական ինսուլինային անբավարարությամբ պայմանավորված, խրոնիկական հիպերգլիկեմիայի և գ...
07/11/2019

❗Շաքարային դիաբետը՝ բացարձակ կամ հարաբերական ինսուլինային անբավարարությամբ պայմանավորված, խրոնիկական հիպերգլիկեմիայի և գլյուկոզուրիայի կլինիկական համախտանիշ է, որը հանգեցնում է նյութափոխության խանգարման, անոթների ախտահարման, նեյրոպաթիաների, տարբեր օրգանների և հյուսվածքների ախտաբանական փոփոխությունների։❗❗ Շաքարային դիաբետը տարածված է աշխարհի բոլոր երկրներում, և ըստ ԱՀԿ–ի տվյալների, աշխարհում հաշվվում է ավելի քան 382 մլն դիաբետով հիվանդ, 2030 թվականին այդ թիվը կլինի 435 մլն ավել։😱 Ամերիկայի և Եվրոպայի զարգացած երկրներում շաքարային դիաբետը կազմում է 6-7% և ունի հետագա աճի միտում, հատկապես՝ 40 տարեկանից բարձր տարիքային խմբերում։😷 Տարբերում են երկու հիմնական տիպի շաքարային դիաբետ՝ տիպ 1 ՇԴ (ինսուլինկախյալ շաքարային դիաբետ) և տիպ 2 ՇԴ (ինսուլին ոչ կախյալ շաքարային դիաբետ)։

Միգրենի դեպքում կիրառվող դեղեր 💊 🧐 Միգրենն իրենից ներկայացնում է սուր գլխացավ, որին բնորոշ է ուժեղ պուլսացիան (հիմնականո...
04/11/2019

Միգրենի դեպքում կիրառվող դեղեր 💊
🧐 Միգրենն իրենից ներկայացնում է սուր գլխացավ, որին բնորոշ է ուժեղ պուլսացիան (հիմնականում գլխի որոշակի հատվածում): 😣 Այն նաև կարող է ներառել լույսի, աղմուկի և հոտերի նկատմամբ զգայունության բարձրացում, ուղեկցվել տեսողական խանգարումներով ու սրտխառնոցով: Այդ ամենը վատթարացնում են հիվանդի առօրյա կյանքը:
Միգրենը հիմնականում բուժվում է դեղերով 💊 , չնայած որ այժմ հաջողությամբ նաև վիրահատական ճանապարհով են կիրառում:
🔹 Դեղորայքային թերապիայի 2 տեսակ են տարբերում` ինտենսիվ (ուղղված ցավերի դեմ) և պրոֆիլակտիկ (գլխացավերի հաճախականությունն ու ծանրությունը նվազեցնելու նպատակով):
🔹 Միգրենի բուժումը բարդանում է նաև այն հանգամանքով, որ գոյություն ունի վերջինիս մի քանի տեսակ, որի ախտորոշման համար պետք է դիմել բժշկի:
❗️ Միգրենի դեպքում ԻՆՔՆԱԲՈՒԺՄԱՄԲ ՉՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵԼ ❌
💊 Միգրենի բուժման համար կիրառվում են.
🔸 ցավազրկողներ (ասպիրին, ացետամինոֆեն, իբուպրոֆեն, դիկլոֆենակ, նապրոքսեն, կետորոլակ),
🔸 էրգոտամիններ (էրգոտամին, դիհիդրոէրգոտամին, մեթիլէրգոնովին, մեթիսերգիդ, էրգոտամին+կոֆեին),
🔸 տրիպտաններ (էլետրիպտան, ալմոտրիպտան, նարատրիպտան, ֆրովատրիպտան, զոլմիտրիպտան, ռիզատրիպտան, սումատրիպտան (+նապրոքսեն)),
🔸 օփիատներ (կոդեին, մորֆին, օքսիկոդոն, մեպերիդին),
🔺 2018թ.ին նոր դեղ է գրանցվել` էրենումաբ (մոնոկլոնալ հակամարմին), որը կալցիտոնինի գենի հետ կապված պեպտիդային ընկալիչի անտագոնիստ է: Այդ դեղի ամենամսյա ներարկումը կանխում է միգրենը։

Գրիպի սեզոնին ընդառաջ😉Կանխարգելում🤔Գրիպի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է օրգանիզմը կոփել💪, ինչպես նաև անհրաժեշտ է ...
31/10/2019

Գրիպի սեզոնին ընդառաջ😉
Կանխարգելում🤔
Գրիպի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է օրգանիզմը կոփել💪, ինչպես նաև անհրաժեշտ է ժամանակին բուժել քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները👃: Հատուկ դեպքերում կիրառում են հակագրիպային վակցինաներ: Վակցինայի ներարկումը ոչ միշտ է կանխում գրիպի առաջացումը, սակայն հիվանդությունն ընթանում է բավականին թեթև🧪💉:

Բավական հաճախ է բորբոքվում միջին ականջը: Որպես կանոն, այն որևէ վարակիչ հիվանդությամբ, գերսառեցումով, գրամդրական կամ գրամ...
28/10/2019

Բավական հաճախ է բորբոքվում միջին ականջը: Որպես կանոն, այն որևէ վարակիչ հիվանդությամբ, գերսառեցումով, գրամդրական կամ գրամբացասական միկրոօրգանիզմների առկայությամբ պայմանավորված հիվանդություն է:

Միջին ականջի բորբոքումն ունի իր սուր և քրոնիկ դրսևորումները: Այն դեպքերում, երբ անտեսված կամ թերի է բուժված միջին ականջի սուր բորբոքումը, կարող է հիվանդությունը քրոնիկ ձևի վերափոխվել:

Այս հիվանդության ժամանակ նկատելի է ականջի ուժգին ցավ, երբեմն՝ գլխացավերով ուղեկցվող: Հաճախ են հիվանդները նշում ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, գլխապտույտներ: Նկատելի է ականջից տարբեր բնույթի ու որակի, մեծամասամբ թարախային արտադրություն:

Միանշանակ է, որ ականջի բորբոքումն անհապաղ բուժում է ենթադրում:

Իմպլանտացիայի առավելությունները`   .Կորցրած ատամի վերականգնում՝ առանց հարևան    ատամները փոփոխելու:   .Անշարժ պրոթեզավոր...
25/10/2019

Իմպլանտացիայի առավելությունները`
.Կորցրած ատամի վերականգնում՝ առանց հարևան
ատամները փոփոխելու:
.Անշարժ պրոթեզավորման հնարավորություն
(ամբողջությամբ անատամ ծնոտի անշարժ
պրոթեզավորում):
.Իմպլանտի վրա տեղադրված արհեստական պսակը
գործում է բնական առողջ ատամի նման, և ունի բնական
տեսք:
.Ատամի երկար ժամանակ բացակայությունը բերում է
ոսկրի հյուծման: Իմպլանտը հնարավորություն է տալիս
պահպանելու ծնոտոսկրը և խուսափել դեմքի օվալի
ձևափոխման վտանգից, ինչպես նաև ծնոտի իջեցման
(մաշման) հետ կապված դեմքի արհեստական
ծերացումից:

Ցանկացած տարիքի մարդու մոտ բացակայող ատամի խնդիրը բարեհաջող լուծվում է  ստոմատոլոգիայի առաջատար ուղղության՝ իմպլանտոլոգի...
24/10/2019

Ցանկացած տարիքի մարդու մոտ բացակայող ատամի խնդիրը բարեհաջող լուծվում է ստոմատոլոգիայի առաջատար ուղղության՝ իմպլանտոլոգիայի միջոցով:
Ատամնային իմպլանտ, վիրաբուժական բաղադրիչ, արհեստական պատրաստված, հիմնականում բազմակոմպոնենտ կոնստրուկցիա, որը ներդրվում է ծնոտի ոսկրային հյուսվածքի մեջ` հետագա սերտաճումից հետո (օստիոինտեգրացիա) պրոթեզավորման նպատակով։ Իմպլանտները փոխարինում են կորցրած ատամների արմատներին, որոնք հետագայում թույլ են տալիս վերականգնել ատամնաշարը:

Acteon X MindPanoramic
23/10/2019

Acteon X Mind
Panoramic

X Mind Trium City Scan YerevanTel: 041300120Arshakunyants 44
21/10/2019

X Mind Trium
City Scan Yerevan
Tel: 041300120
Arshakunyants 44

X- Mind Trium-ի պանորամային պատկերները աջակցում են արագ և հեշտ ախտորոշմանը: Պատկերը կարող է ազատորեն վերակառուցվել կարգա...
18/10/2019

X- Mind Trium-ի պանորամային պատկերները աջակցում են արագ և հեշտ ախտորոշմանը: Պատկերը կարող է ազատորեն վերակառուցվել կարգավորելի ֆիլտրի մակարդակներով `հիմնված տեղեկատվության թիրախային մակարդակի անհրաժեշտության վրա:

18/10/2019

X Mind Trium

ACTEON X-Mind Trium
18/10/2019

ACTEON X-Mind Trium

Address

Arshakunyats 44
Yerevan
5252

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+37441300120

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when CT Scan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram