Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր

Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր «Արաբկիր» բժշկական համալիրը ՀՀ-ում գործող խոշորագույն մանկական բժշկական կազմակերպություններից է:

Բազմապրոֆիլ բուժհաստատություն, որտեղ գործում են մի շարք նեղ մասնագիտական բաժանմունքներ՝ մանկաբուժություն, մանկական և մեծահասակների. գաստրոէնտերոլոգիա, նեֆրոլոգիա, նյարդաբանություն, սրտաբանություն, էնդոկրինոլոգիա, ալերգոլոգիա, վիրաբուժություն և այլն։

Կյանքը շարունակվում է … Նարինեն է` հերոս աղջնակը, ով  ՀՀ առողջապահության նախարարություն տրամադրած պետական պատվերի, Հայաս...
28/10/2025

Կյանքը շարունակվում է …

Նարինեն է` հերոս աղջնակը, ով ՀՀ առողջապահության նախարարություն տրամադրած պետական պատվերի, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia կողմից կազմակերպված դրամահավաքի և բժշկական մեծ թիմի ջանքերի շնորհիվ կարողացավ հետևում թողնել առողջական լուրջ մարտահրավերներն ու այսօր արդեն կարողանում է լիաթոք ժպտալ ու քայլ առ քայլ վերադառնալ բնականոն կյանքին…

Ութ տարեկան աղջկա մոտ ախտորոշվել էր լյարդի աջ և ձախ բլթի հեպատոբլաստոմա կոչվող չարորակ ուռուցքը: Չափերով մեծ ուռուցքը ներառում էր լյարդի աջ, մասամբ նաև ձախ կեսը: Նախավիրահատական քիմիաթերապիա ստանալու ընթացքում` 2025 թվականի հուլիսի 6-ին, ծանր թոքաբորբի և միոկարդիտի պատճառով երեխան տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական համալիր և 15 օր բուժում ստացել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Երեխայի բուժման հետագա մարտավարությունը որոշելու համար բժշկական համալիրի մասնագիտական թիմը իրականացրեց բազմակողմանի հետազոտություններ: Ստացված տվյալները քննարկվեցին Բելառուսի վիրաբույժ-տրանսպլանտոլոգների և ճապոնացի առաջատար մասնագետների հետ: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ երեխայի կյանքը փրկելու համար պետք է շտապ իրականացնել լյարդի փոխպատվաստում: Դոնորը Նարինեի հայրն էր։

Միևնույն ժամանակ նշում էին, որ հնարավոր է նաև իրականացնել լյարդի ընդլայնված մասնահատում: Սակայն դա տեխնիկապես դժվար մոտեցում էր, քանի որ ուռուցքը ախտահարել էր լյարդի աջ բիլթն ու ձախից որոշ սեգմենտներ: Բարդ, բայց ավելի ցանկալի տարբերակ էր սա, քանի որ հնարավոր կլիներ պահպանել երեխայի օրգանի մի մասը:

«Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմը Մինսկի մասնագետների հետ միասին պատրաստվեցին զուգահեռաբար երկու սցենարներին էլ. Եթե հնարավոր չլիներ պահպանել երեխայի սեփական օրգանի մի մասը, ապա կիրականացվեր լյարդի բլթի փոխպատվաստում:

Ս. թ. սեպտեմբերի 28-ին կատարվեց վիրահատությունը, իրականացվեց ընդլայնված հեմիհեպատէկտոմիա՝ պահպանելով սեփական լյարդի մոտ 30%-ը, թեև երեխայի հայրը միաժամանակ պատրաստ էր հարևան վիրահատարանում, անհրաժեշտության դեպքում փոխպատվաստում կատարելու համար։ Երեխան մնաց իր սեփական օրգանի հետ առանց ուռուցքի ախտահարման հատվածների, որը հաջողվեց հեռացնել: Արտասահմանյան գործընկերների գնահատմամբ նման վիրահատությունը իրականացնելը շատ ավելի բարդ է, քան հենց տիպիկ փոխպատվաստումը:

Վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց, սակայն հետվիրահատական շրջանում զարգացավ սուր լյարդային անբավարարություն՝ պահպանված օրգանի փոքր չափերի և հյուսվածքների այտուցվածության պատճառով։ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները առաջին օրերին բախվեցին լուրջ դժվարությունների, սակայն հմտությամբ կազմակերպեցին լյարդի ֆունկցիան փոխարինող ինտենսիվ թերապիա և դուրս բերեցին աղջկան այս վտանգավոր վիճակից:

Լայն ժպիտով ու մեծ հավատով փոքրիկ Նարենեն վստահ է, որ շատ շուտով կկարողանա տուն վերադառնալ և իրականացնել իր բաղձալի երազանքը: Այս պատմությունը բժշկական արհեստավարժ խմբի հերթական սխրանքի դրսևորումն է:

27/10/2025

🩺 Կիստաները քթի հարակից խոռոչներում ամենահաճախ հանդիպող խնդիրներից են, որոնք հիմնականում տեղակայված են լինում հայմորային խոռոչներում։

❓Մարդիկ նման դեպքերում ի՞նչ գանգատներ են ունենում և ինչպե՞ս է խնդիրը հայտնաբերվում։
👨🏻‍⚕️Այս հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի ընդհանուր քիթ-կոկորդ-ականջ և պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Գուրգեն Հարությունյանը։

#տեղեկատվականբնույթ #վիրաբուժություն #վիրաբույժ

23/10/2025

🩺 Իսկ դուք գիտեի՞ք, որ վայրկյանական հայացքի հառումն ու գործողության կանգը կարող է լինել էպիլեպտիկ ցնցման դրսևորում։

👩🏻‍⚕️ Հարցերին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այս հիվանդությունը և որո՞նք են տարածված տեսակները, պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբան Անի Շառյանը։

«ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

#ՏեղեկատվականԲնույթ #էպիլեպսիա #նյարդաբանություն

21/10/2025

👶🏻 Երեխաները աշխարհը սկսում են ճանաչել` առարկաները շոշափելով, բերանը տանելով, երբեմն էլ կուլ տալով։

🩺 Ի՞նչ ախտանիշներից ծնողը կարող է հասկանալ, որ երեխան օտար մարմին է կուլ տվել, և երբ պետք է անհապաղ դիմել բժշկի` ներկայացնում է «Արաբկիր» ԲՀ գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անի Հովնանյանը։

‼️ Հարգելի՜ ծնողներ, եղե՜ք զգոն, որովհետև հետևանքը կարող է լինել անկանխատեսելի։

«ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

#ՏեղեկատվականԲնույթ #անհետաձգելիբուժօգնություն #գաստրոէնտերոլոգիա

20/10/2025

‼️ Դիմային նյարդի վնասման պատճառները շատ են։ Խնդիրը կարող է առաջանալ նաև ծննդաբերական տարաբնույթ բարդությունների հետևանքով։

🩺 Դիմային նյարդի վնասման հետևանքով մարդը կորցնում է դեմքի միմիկա արտահայտելու կարողությունը։ Խնդիրն ունի վիրահատական լուծում։

#տեղեկատվականբնույթ #առողջապահականտեղեկատվություն
#դիմայիննյարդ

17/10/2025
16/10/2025

🩺 Բարի գալուստ «Արաբկիր» ԲՀ-ի ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Այստեղ անհետաձգելի բուժօգնություն է ցուցաբերվում երեխաներին և դեռահասներին։

👩🏻‍⚕️ Մի քանի դրվագ բաժանմունքի աշխատանքային օրվանից։

🤝 «ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 🩺

#ՏեղեկատվականԲնույթ #անհետաձգելիբուժօգնություն

❓Հարց ունե՞ս բժշկին ...Շարունակում ենք «Հարցեր բժշկին» խորագրով շարքը, որի շրջանակում կարող եք ձեր հարցերը ուղղել բժշկին...
14/10/2025

❓Հարց ունե՞ս բժշկին ...

Շարունակում ենք «Հարցեր բժշկին» խորագրով շարքը, որի շրջանակում կարող եք ձեր հարցերը ուղղել բժշկին, իսկ նա կպատասխանի դրանց ներկայացվելիք տեսանյութերից մեկում։

👨🏻‍⚕️Նախագծի հյուրը «Արաբկիր» ԲՀ անեսթեզիոլոգ ԻԹ, ցավի մասնագետ Վահե Խառատյանն է։

💬 Ձեր հարցերը կարող եք գրել մեկնաբանություններում։ ⬇️

#տեղեկատվականբնույթ #հարցերբժշկին #անեսթեզիոլոգ #անեսթեզիա

13/10/2025

⛑️ Առաջին օգնություն այրվածքների դեպքում

🩺 Այրվածքը կարող է առաջանալ կենցաղային ամենատարբեր իրավիճակներում։ Հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար կարևոր է ցուցաբերել ճիշտ առաջին օգնություն։

👩🏻‍⚕️ Ի՞նչ անել և ի՞նչ չանել այրվածքի դեպքում. ներկայացնում է «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Աննա Առաքելյանը։

🤝 «ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ։ 🩺

#ՏեղեկատվականԲնույթ #ԱռողջապահականՏեղեկատվություն #առաջինբուժօգնություն #այրվածքներ

🩺 Երկշաբաթյա համագործակցությունը մոտեցավ իր ավարտին:     👨🏼‍⚕️ Հայաստան էին ժամանել ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի բժշկությա...
10/10/2025

🩺 Երկշաբաթյա համագործակցությունը մոտեցավ իր ավարտին:
👨🏼‍⚕️ Հայաստան էին ժամանել ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի բժշկության դպրոցի ուրոլոգիայի բաժանմունքի վիրաբույժներ Հանթեր Բ. Վեսելսիսին, Փոլ Մերգերյանը, Մարգրետ Շնորհավորյանը և Կեյտլի Սմիթը:
Այցի ընթացքում վիրաբույժները «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների հետ միասին իրականացրել են բազմաթիվ խորհրդատվություններ և վիրահատություններ թե՛ մեծահասակներին և թե՛ երեխաներին: Հետին միզուկի վնասվածքով կատարվել են հինգ, իսկ միզասեռական օրգանների և ստամոքսաղիքային տրակտի զարգացման արատներով բազմակի վիրահատություններ: Ձևավորված երկարամյա համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:
🤝 Նշենք որ, «Արաբկիր» բժշկական համալիրի ուրոլոգիայի ծառայությունը հատուկ ուղղվածություն է զարգացրել միզուկի վնասվածքների և արատների շտկման նպատակով: Հավատարիմ մնալով իր առաքելությանը` բժշկական համալիրը շարունակաբար զարգանում է որպես ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ:

#ԱռողջապահականՏեղեկատվություն #ՏեղեկատվականԲնույթ #ուրոլոգիա

09/10/2025

🩺 Երեխան օտար մարմի՞ն է կուլ տվել։ Առաջին հերթին չպետք է խուճապի մատնվել. անհրաժեշտ է ցուցաբերել առաջին օգնություն։

👩🏻‍⚕️ Իսկ թե ինչպե՞ս, ներկայացնում է «Արաբկիր» ԲՀ գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անի Հովնանյանը։

🤍 «ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 🤝

#ՏեղեկատվականԲնույթ #ԱռողջապահականՏեղեկատվություն #գաստրոէնտերոլոգիա

08/10/2025

Address

Мамиконянц 30
Yerevan
0014

Website

https://t.me/arabkirmc

Alerts

Be the first to know and let us send you an email when Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Our Story

«Արաբկիր» բժշկական համալիրը ՀՀ-ում գործող խոշորագույն մանկական բժշկական կազմակերպություններից է: Կայք՝ www.arabkirjmc.am