30/03/2026
📢Սիրով տեղեկացնում ենք մեր սպառողներին, որ «Տոնուս-Լես» դեղագործական ընկերության կողմից կենսաբանական ակտիվ հավելումների (ԿԱՀ) արտադրությունը սերտիֆիկացվել է ❗️ԻՍՕ 22000 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ ❗️
📌Սույն սերտիֆիկացումը հավաստում է, որ արտադրական բոլոր գործընթացները՝ սկսած հումքի ընտրությունից մինչև վերջնական արտադրանքի ստացումը, իրականացվում են սննդի անվտանգության կառավարման միջազգային ընդունված սկզբունքների և խիստ վերահսկողության ներքո։
👩🏫ԻՍՕ 22000 ստանդարտին համապատասխանությունը երաշխավորում է
💊արտադրանքի անվտանգության բարձր մակարդակ, ռիսկերի կառավարման արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև՝ արտադրության բոլոր փուլերում որակի շարունակական վերահսկում։
💙«Տոնուս-Լես»-ը կարևորում է սպառողների առողջությունն ու վստահությունը՝ շարունակաբար բարելավելով արտադրական գործընթացները և ներդնելով միջազգային լավագույն փորձը։