NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, Hospital, Yerevan.

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ

Ստացիոնար կլինիկա
Հայաստան, 0038, Երևան Բաբաջանյան փող., 42 շենք
Տնօրենի ընդունարան` +374-10-654240
Պացիենտների ընդունարան` +374-10-655042

Ամբուլատոր կլինիկա
Հայաստան, 0040, Երևան Աճառյան փող., 2 շենք
Տնօրենի ընդունարան` +374-10-617107
Պացիենտների ընդունարան` +374-10-610920

Թոքաբանության ազգային կլինիկա
Հայաստան, 2204, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Արզնու խճուղի 10
Պացիենտների ընդունարան` +374-222-2-02-22

03/11/2025

❓Որոնք են սուր շնչառական վարակների հիմնական պատճառները,
❓որոնք են ախտանշանները,
❓որոնք են տարբերակող ախտանշանները.

👩‍⚕️ներկայացրել է ԻՀԱԿ մեծահասակների բաժանմունքի բժիշկ-վարակաբան Լենա Նազարյանը:

30/10/2025

😷Սուր շնչառական վարակների սեզոնն է:

❓Թե որ ախտանշաններով են դրսևորվում վարակները,
❓ովքեր են ռիսկի խմբում,
❓և ինչ անել վարակվելու դեպքում,

«Կենտրոն» ՀԸ հետ զրույցում ներկայացրել է ԻՀԱԿ մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատար Անահիտ Առաքելյանը:

🎤📹Մանրամասները՝ ռեպորտաժում:

29/10/2025

📌ԻՀԱԿ նախաձեռնությամբ շարունակվում են ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի ԱՆՎՃԱՐ և ԱՐԱԳ հետազոտությունները:

📹Ծրագրի մանրամասները Լուրերի հետ զրույցում ներկայացրել են ԻՀԱԿ տնօրեն Արմեն Օհանյանը և բժիշկ-լաբորանտ Տաթևիկ Ավագյանը:⬇

29/10/2025

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի բացումը կատարեց Հայաստանը: 🇦🇲

Ելույթ է ունեցել ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արազ Չիլոյանը:⬇

 💊ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում է կլինիկական դեղագետի:Անհրաժեշտ է ունենալ՝🔹բարձրագույն կրթություն,🔹կլինիկական դեղագետի որ...
28/10/2025



💊ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում է կլինիկական դեղագետի:

Անհրաժեշտ է ունենալ՝

🔹բարձրագույն կրթություն,
🔹կլինիկական դեղագետի որակավորում,
🔹հավաստագիր:

📩Աշխատանքին դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականները (CV) և մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթերն ուղարկել ncid@ncid.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը:

📣Մեկ ամիս ԱՐԱԳ և ԱՆՎՃԱՐ հետազոտություններԻՀԱԿ-ը, կարևորելով հանրային առողջությունը, նախաձեռնում է ԱՆՎՃԱՐ հետազոտությունն...
27/10/2025

📣Մեկ ամիս ԱՐԱԳ և ԱՆՎՃԱՐ հետազոտություններ

ԻՀԱԿ-ը, կարևորելով հանրային առողջությունը, նախաձեռնում է ԱՆՎՃԱՐ հետազոտությունների ՄԵԿԱՄՍՅԱԿ:

🗓Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 27-ը այցելի՛ր ԻՀԱԿ ամբուլատոր, ստացիոնար կլինիկաներ կամ Թոքաբանության ազգային կլինիկա և անցի՛ր լիովին անվճար հետազոտություն ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ:

⏱Հետազոտությունների պատասխանը տրամադրվելու է 30-40 րոպեի ընթացքում: Դրանց քաղցած մոտենալը պարտադիր չէ:

Տրամադրիր մի քանի րոպե քո առողջության համար. ստուգվի՛ր անվճար։

Հետազոտությունների համար կարող եք մոտենալ հետևյալ ժամերին՝

📍ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա` Բաբաջանյան 42 (ստացիոնար կլինիկա)՝ ՇՈՒՐՋՕՐՅԱ
📍ք. Երևան, Ավան` Աճառյան 2 (ամբուլատոր կլինիկա)՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-15:00
📍ք. Աբովյան, Արզնու խճուղի 10 (Թոքաբանության ազգային կլինիկա)՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-15:00

23/10/2025

🏥ԻՀԱԿ մեծահասակների բաժանմունքը հանրապետության մասնագիտացված ամենամեծ բաժանմունքներից մեկն է, որտեղ շուրջօրյա ռեժիմով կարող են բուժօգնություն ստանալ ՀՀ և օտարերկրյա` 18 տարեկանից բարձր քաղաքացիները:

👩‍⚕️Ներկայացրել է բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը:

📌ԻՀԱԿ-ը հաջողությամբ ժամանակին արձագանքել է որովայնային տիֆի՝ Հայաստան բերված դեպքին:🏥Վերջերս Ինֆեկցիոն հիվանդություններ...
21/10/2025

📌ԻՀԱԿ-ը հաջողությամբ ժամանակին արձագանքել է որովայնային տիֆի՝ Հայաստան բերված դեպքին:

🏥Վերջերս Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հոսպիտալացվել էր 23-ամյա պացիենտ, որը Հայաստան էր եկել այլ երկրից և ներկայացել երկարատև բարձր ջերմությամբ, գլխապտույտով և գիտակցության խանգարումներով։

Բուժառուն ընդունվել էր հիվանդության 8️⃣-րդ օրը՝ ինտոքսիկացիոն համախտանիշով, հալյուցինացիաներով և խիստ արտահայտված թուլությամբ։

🔬Լաբորատոր հետազոտություններով արձանագրվել է թրոմբոցիտոպենիա և հետագայում՝ հեպատոսպլենոմեգալիա։ Մալարիայի, բրուցելոզի և հեմոռագիկ տենդերի քննությունները բացասական են եղել: Հոսպիտալացման 3️⃣-րդ օրը մեր արհեստավարժ մանրէաբանի կողմից արյան հեմոկուլտուրայի և ստերիլության հետազոտման միջոցով և կղանքի մանրէաբանական քննությունով հայտնաբերվել է Salmonella thypi և դրվել է որովայնային տիֆ ախտորոշումը:

👩‍⚕️👨‍⚕️ԻՀԱԿ-ի մուլտիդիսցիպլինար թիմի համատեղ աշխատանքի շնորհիվ ապահովվել է նպատակային բուժում, և պացիենտը դուրս է գրվել լիարժեք կլինիկական լավացումով։

Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է՝

🔹 ԻՀԱԿ-ի պատրաստվածությունը բերովի և բարդ վարակների կառավարման հարցում,
🔹 լաբորատոր և կլինիկական բարձր կարողությունները,
🔹 գլոբալ առողջապահական ռիսկերի նկատմամբ զգոնությունը և արագ արձագանքումը:

ԻՀԱԿ-ը շարունակելու է իր ներդրումը երկրի ինֆեկցիոն անվտանգության ապահովման գործում։

🇦🇲🇫🇷Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հյուրընկալել էր Ֆրանսիայի Պաստյորի ինստիտուտի վիրուսաբանության բաժնի ղե...
17/10/2025

🇦🇲🇫🇷Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հյուրընկալել էր Ֆրանսիայի Պաստյորի ինստիտուտի վիրուսաբանության բաժնի ղեկավար Ժան-Պիեռ Վարդանյանին և Nuclear Organization & Oncogenesis-ի գիտահանրապետական տնօրեն Պասկալ Պինոյին, որոնք Հայաստան էին այցելել Բաց բժշկական ինստիտուտի «Սթրեսը, գեներն ու վիրուսները. եռամիասնություն քաղցկեղում» խորագրով սիմպոզիումի շրջանակում:

🤝Հանդիպման ընթացքում երկու կառույցների ներկայացուցիչները քննարկել են վիրուսաբանության ոլորտի արդի ձեռքբերումներն ու միջազգային նոր ուղղությունները, փորձի փոխանակման և համատեղ գիտահետազոտական նախագծերի հնարավորությունները։ Քննարկումները նպատակ ունեին բացելու համագործակցության նոր հարթակներ, որոնք կնպաստեն ԻՀԱԿ-ի մասնագիտական ներուժի հզորացմանը, նորարար մոտեցումների ներդրմանը և ոլորտի շարունակական զարգացմանը Հայաստանում։

ԻՀԱԿ տնօրեն Արմեն Օհանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել կենտրոնի ամբուլատոր կլինիկայում և լաբորատոր ախտորոշման ծառայության բաժանմունքում՝ ծանոթանալով մատուցվող ծառայություններին և կենտրոնում առկա ժամանակակից սարքավորումներին։🔬🧪

💉Շրջայցի ընթացքում Պասկալ Պինոն նաև պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ՝ ընդգծելով պատվաստումների կարևորությունը հանրային առողջության պահպանման գործում։

🏥Կենտրոնը կարևորում է ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումների անցկացումն ու քննարկումները՝ ի նպաստ առողջապահական ոլորտի նորագույն մեթոդների տեղայնացմանը:

16/10/2025

🧑‍⚕️👩‍⚕️Հոկտեմբերի 16-ը Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների համաշխարհային օրն է:

🏥ԻՀԱԿ-ը շնորհակալություն է հայտնում է կենտրոնի Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկներին և ոլորտի բոլոր մասնագետներին կյանք փրկող աշխատանքի համար:🩺

👏Հոկտեմբերի 15-ը Ձեռքերի լվացման համաշխարհային օրն է, որն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին`ՄԱԿ-ի մանկական հիմնադրա...
15/10/2025

👏Հոկտեմբերի 15-ը Ձեռքերի լվացման համաշխարհային օրն է, որն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին`ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ: Օրվա նշանավորումը նպատակ ունի հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել ձեռքերի լվացման պարզ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոց:🫧

💦Օրն այս տարի նշվում է «Դարձիր ձեռքերի լվացման հերոս» (Be a Handwashing Hero) կարգախոսով՝ կոչ անելով յուրաքանչյուրին դառնալ օրինակ սեփական ընտանիքում, աշխատավայրում կամ համայնքում՝ խթանելով ձեռքերի հիգիենայի մշակույթը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է ներհիվանդանոցային վարակների 14 միլիոն դեպք, որոնց 4️⃣0️⃣-8️⃣0️⃣%-ը փոխանցվում է ձեռքերի միջոցով:

🧼🧴Օճառով և մաքուր ջրով ձեռքերը լվանալը շարունակում է մնալ ամենաարդյունավետ և մատչելի միջոցը վարակների կանխարգելման համար։ Այն կարող է նվազեցնել փորլուծություն առաջացնող հիվանդությունների ռիսկը մինչև 4️⃣0️⃣%-ով և շնչառական վարակները՝ շուրջ 2️⃣0️⃣%-ով։ Ձեռքերի ճիշտ լվացումը կանխում է նաև այնպիսի հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են COVID-19-ը, գրիպը և մաշկային վարակները։

💦Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ձեռքերի լվացման կանոնները՝ հիշեցնելով, որ անհրաժեշտ է այս պարզ գործողությունը դարձնել սովորություն:

Դեպրեսիա, պարանոյա, դեմենցիա, շիզոֆրենիա, երկբևեռ խանգարում, խուճապի նոպաներ, նյարդային անորեքսիա և օբսեսիվ-կոմպուլսիվ խ...
10/10/2025

Դեպրեսիա, պարանոյա, դեմենցիա, շիզոֆրենիա, երկբևեռ խանգարում, խուճապի նոպաներ, նյարդային անորեքսիա և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում․․․

💡Հիվանդությունների այս մեծ շարքի պատճառ կարող են լինել նաև ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք վնասում են ուղեղը:

👉Բացի վերոնշյալ խնդիրներրից` սովորաբար այլ գանգատներ ևս լինում են ինֆեկցիոն հիվանդություններին բնորոշ (ջերմություն, մկանացավեր, գլխացավ, պարանոցային մկանների լարվածություն, գոտկային ցավեր․․․) և բուն նյարդաբանական (տարատեսակ ցավեր, պարեզներ, պարալիչներ, ՄՌՏ փոփոխություններ)
☝️ Սակայն կարող են նաև բացակայել

✅Նշված խանգարումները վերաբերում են, մասնավորապես, նեյրոբորելիոզին՝ Լայմի հիվանդությանը, և նեյրոբրուցելոզին:

✅Վերջնական ախտորոշման համար, երբ գերակշռում են, կամ միայն առկա են հոգեկան ոլորտի խնդիրներ, հարկավոր է իրականացնել ողնուղեղային հեղուկի հետազոտություններ:

✅Այս ախտորոշումները շատ են բաց թողնվում, որն ապացուցվում է առանձին հետազոտություններով։ Պարզվում է, որ ոչ միայն կա նման բան, այլև հաճախությունն էլ ենթադրվողից բավականին շատ է։

✅Նեյրոբրուցելոզի վերաբերյալ տվյալները շատ ավելի սակավ են, քանի որ զարգացած երկրներում հիվանդությունը հազվադեպ է հանդիպում՝ ի տարբերություն մեր երկրի:

Address

Yerevan

Telephone

+37495952025

Alerts

Be the first to know and let us send you an email when NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category