Dr. Meline Navasardyan

Dr. Meline Navasardyan Ռադիոլոգ,սոնոգրաֆիստ
22 տարվա մասնագիտական փորձ
📲 091-000-662 077-076-077

👉 Ինձ կարող եք դիմել հետևյալ սոնոգրաֆիկ հետազոտություններն իրականացնելու նպատակով.  • Որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ • Փ...
31/03/2026

👉 Ինձ կարող եք դիմել հետևյալ սոնոգրաֆիկ հետազոտություններն իրականացնելու նպատակով.


• Որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ
• Փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ
• Վահանաձև գեղձի ՈւՁՀ
• Կրծքագեղձի ՈւՁՀ
• Փափուկ հյուսվածքների ՈւՁՀ
. Ավշային հանգույցների ՈւՁՀ
• Միզասեռական համակարգի ՈւՁՀ
. Փոշտի ՈւՁՀ
• Հոդերի ՈւՁՀ
.Հղիության վաղ շրջանի ՈւՁՀ

Էլաստոգրաֆիա

• Վահանաձև գեղձի էլաստոգրաֆիա
• Կրծքագեղձի էլաստոգրաֆիա
• Լյարդի էլաստոգրաֆիա

🚑«Տնային կանչ» սոնոգրաֆիկ ծառայություն

📍Կրծքագեղձի յուրաքանչյուր գոյացություն քաղցկեղ չէ։Խոսենք կրծքագեղձի օջախային փոփոխությունների մասին:👇🏻👇🏻👇🏻🔎ՖԻԲՐՈԱԴԵՆՈՄԱՆ...
30/03/2026

📍Կրծքագեղձի յուրաքանչյուր գոյացություն քաղցկեղ չէ։
Խոսենք կրծքագեղձի օջախային փոփոխությունների մասին:👇🏻👇🏻👇🏻

🔎ՖԻԲՐՈԱԴԵՆՈՄԱՆԵՐ
⭕Առավել հաճախ հանդիպում է 25-40տ. աղջիկների և կանանց մոտ։ Հասարակ ֆիբրոադենոման կյանքին վտանգ չի սպառնում։ Հաճախ ախտահարվում է մի կուրծքը, երբեմն երկկողմանի։

🔎ԿԻՍՏԱՆԵՐ
⭕Հեղուկով լցված պարկեր են և իրենցից ներկայացնում են բարորակ գոյացություններ։ Կրծքագեղձում կարող են լինել մեկ կամ բազմաթիվ կիստաներ։ Կարող են լինել ինչպես միակողմանի, այնպես էլ երկկողմանի։ Որոշ դեպքերում կիստան կարող է առաջացնել ցավ և դիսկոմֆորտ։

🔎ՄԱՍՏԻՏ
⭕Կրծքագեղձի բորբոքային հիվանդություն է։ Մաստիտի առաջացման պատճառը կաթնածորանների խցանումն , որը նպաստում է ինֆեկցիայի տարածմանը կրծքագեղձում։

🔎ԱԹԵՐՈՄԱ
⭕ Բարորակ գոյացությում է, հանդիպում է քիչ։ Ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձերի արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հիմնականում դրանք անցավ են։

🔎ԼԻՊՈՄԱ
⭕Քիչ հանդիպող բարորակ գոյացություն է և կարող է վերածվել չարորակ նորագոյացության:

📌«Սիրի՛ր քեզ,գնահատի՛ր կյանքդ,հետազոտվի՛ր ժամանակին»

👩‍⚕️❤ Հիշեցնեմ,որ պրոֆիլակտիկ հետազոտությունները փրկում են կյանքեր:

#կրծքագեղձիգոյացություններ
#կրծքագեղձիօջախայինփոփոխություններ
#բարորակգոյացություններ
#կրծքագեղձիկիստաներ
#ֆիբրոադենոմա
մաստիտ
աթերոմա
լիպոմա
կրծքագեղձիքաղցկեղ
dr_Meline_Navasardyan
ուձհ
կրծքագեղձիուձհ
կրծքագեղձիսոնոգրաֆիա
բժիշկ_Մելինե_Նավասարդյան

Եվս մեկ աշխատանքային հասցե, նույն հոգատար մոտեցումը🤍📍Էրեբունի 29📞091-000-662. 077-076-077
25/03/2026

Եվս մեկ աշխատանքային հասցե, նույն հոգատար մոտեցումը🤍

📍Էրեբունի 29
📞091-000-662. 077-076-077

Սոնոգրաֆիկ հետազոտության կարող եք գրանցվել նաև հետևյալ հղմամբ👇🏻
24/03/2026

Սոնոգրաֆիկ հետազոտության կարող եք գրանցվել նաև հետևյալ հղմամբ👇🏻

Ծանոթացեք ռադիոլոգ սոնոգրաֆիստ Մելինե Գևորգի Նավասարդյանի մասնագիտական էջին: Ստացեք արդի մշտապես թարմացվող տեղեկատվություն նրա բժշկական գործունեության, փորձի, գ...

👩🏻‍⚕️Լրագրող Անի Կարապետյանի հետ խոսել եմ սոնոգրաֆիկ հետազոտությունների կարևորության մասին
15/03/2026

👩🏻‍⚕️Լրագրող Անի Կարապետյանի հետ խոսել եմ սոնոգրաֆիկ հետազոտությունների կարևորության մասին

Ուլտրաձայնային հետազոտությունն ախտորոշիչ մեթոդների շարքում առաջնակարգ տեղ է զբաղեցնում՝ բարձր տեղեկատվության, բուժառուի առողջությանը վնաս չպատճառելու շնորհիվ։...

12/03/2026

https://www.facebook.com/share/17Ey5u584u/?mibextid=wwXIfr
Իմ շատ սիրելի հետևորդներ,կխնդրեմ հետևել այս էջին,քանի որ շուտով ֆբ.հարթակում որպես մասնագիտական էջ շարունակելու եմ աշխատանքային գործունեությունն իրականացնել այս էջում:
Կանխավ շնորհակալ եմ Ձեր ակտիվության համար:

Հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու,ցանկության դեպքում կարող եք միանալ մեզ և հղել Ձեր հարցերը❤️
06/03/2026

Հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու,ցանկության դեպքում կարող եք միանալ մեզ և հղել Ձեր հարցերը❤️

👩🏻‍⚕️Սիրով տեղեկացնում եմ, որ 2026 թվականի մարտի 1-ից մասնագիտական գործունեությունս շարունակելու եմ իրականացնել «Դիագեն+...
22/02/2026

👩🏻‍⚕️Սիրով տեղեկացնում եմ, որ 2026 թվականի մարտի 1-ից մասնագիտական գործունեությունս շարունակելու եմ իրականացնել «Դիագեն+» լաբորատորիայում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»բժշկական կենտրոնում:

Շնորհակալ եմ պացիենտներիս տարիների վստահության,իսկ կլինիկաներին`համագործակցության համար։

❤️Սիրով սպասում եմ Ձեզ՝ նոր միջավայրում, նույն պատասխանատվությամբ և հոգատարությամբ:meline_navasardyan

Սիրելի գործընկերներ, բարեկամներ, հետևորդներ, պացիենտներ և բոլոր նրանք, ովքեր եղել են իմ մասնագիտական ճանապարհի մի մասը.Ա...
05/02/2026

Սիրելի գործընկերներ, բարեկամներ, հետևորդներ, պացիենտներ և բոլոր նրանք, ովքեր եղել են իմ մասնագիտական ճանապարհի մի մասը.
Այսօր ես փակում եմ մի կարևոր էջ իմ կյանքում, ավարտում եմ իմ գործունեությունը «Ռոյալ» կլինիկայում որպես բուժգծով տնօրեն , որտեղ աշխատել եմ ոչ թե ժամերով, այլ օր ու գիշեր, մեծ սիրով, հավատով և լիարժեք նվիրումով։
Այստեղ եմ թողնում իմ ժամանակը, իմ ուժը, իմ ապրումները, իմ հոգին։
Սա պարզապես աշխատանք չի եղել․ ամեն մի որոշում, ամեն մի աշխատանքային օր եղել է պատասխանատվության և հավատարմության արտահայտություն իմ մասնագիտության հանդեպ:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կլինիկայի տնօրինությանը՝ վստահության, գնահատանքի և այս պատասխանատու ուղին ինձ վստահելու համար։ Այդ վստահությունը եղել է մեծ պատիվ և միաժամանակ մեծ պարտավորություն, որը փորձել եմ արդարացնել ամեն օր՝ ազնվորեն ու ամբողջ սրտով:
Շնորհակալ եմ իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի, փոխադարձ հարգանքի, աջակցության և մարդկային ջերմ մթնոլորտի համար։
Եվ անսահման շնորհակալ եմ բոլոր պացիենտներին`վստահության, համբերության և այն լուռ շնորհակալ հայացքների համար, որոնք իմ աշխատանքի ամենամեծ պարգևն են եղել:
Աշխատանքը ավարտվեց,
բայց նվիրումը մնաց որպես արժեք և խաղաղություն՝ սրտում։
Այս օրը դարձավ լռությամբ ասված շնորհակալություն, արժանապատիվ հրաժեշտ
և հավատով բացվող նոր ճանապարհ։
#սիրումեմիմաշխատանքը 🤍

Անցնող տարին եղավ փորձությունների ու ձեռքբերումների համադրություն,ինչպես նաև աշխատանքի, պատասխանատվության և շարունակական...
31/12/2025

Անցնող տարին եղավ փորձությունների ու ձեռքբերումների համադրություն,ինչպես նաև աշխատանքի, պատասխանատվության և շարունակական առաջընթացի տարի։Այն բերեց կարևոր ձեռքբերումներ և մասնագիտական ու անձնական աճ, սակայն նաև դրոշմվեց անդառնալի բացակայությամբ, որը փոխեց ժամանակի զգացողությունը և արժեքների ընկալումը։ Այդ ցավը դարձավ լռելի հիշողություն, իսկ հիշողությունը՝ ներքին ուժի և խոնարհության աղբյուր։
✨Նոր տարին դիմավորում եմ երախտագիտությամբ անցած ճանապարհի հանդեպ և վստահությամբ՝ գալիքի նկատմամբ։ Թող այն լինի նոր նպատակների, արժևորումների և հավասարակշռված առաջընթացի տարի՝ լի խաղաղությամբ, առողջությամբ և կայուն հաջողություններով։
Թող մեր ճանապարհը առաջնորդվի սիրով, հավատքով և իմաստությամբ🙏🏻
Շնորհավոր Նոր տարի🎄🍷🐎

Когда я пошёл в школу, меня спросили, кем я хочу стать, когда вырасту. Я написал «счастливым». Мне сказали – «ты не поня...
19/12/2025

Когда я пошёл в школу, меня спросили, кем я хочу стать, когда вырасту. Я написал «счастливым». Мне сказали – «ты не понял задание», я им сказал – «вы не поняли жизнь».
Джон Ленон
#спасибо2025🙏🏻meline_navasardyan

«Պատասխանում եմ Ձեր կողմից նախապես ուղարկված և հղված հարցերին՝ ներկայացնելով անհրաժեշտ պարզաբանումները։»
11/10/2025

«Պատասխանում եմ Ձեր կողմից նախապես ուղարկված և հղված հարցերին՝ ներկայացնելով անհրաժեշտ պարզաբանումները։»

❓Ինչպե՞ս գրանցվել ՈՒՁՀ-ն

Գրանցման համար օգտագործել «ԶԱՆԳԵԼ»կոճակը,ի դեպ հեռախոսահամարը հասանելի է կլինիկայի էջում կամ գրել անձնական նամակով:

❓ Որքա՞ն է տևում ՈւՁՀ-ը

⏱️Միջինում մեկ հատվածի սոնոգրաֆիկ հետազոտությունն իրականացնում եմ 20 րոպեում:
⏱️Երբեմն ընդլայնելով հետազոտության հատվածները,ինչպես նաև օգտագործելով լրացուցիչ հնարքներ և մեթոդներ կարող է երկարացնել հետազոտության ժամանակը:Այդ իսկ պատճառով լավ է ի նկատի ունենալ լրացուցիչ 10-15 րոպե և չձեռնարկել շտապ գործեր:

❓Ի՞նչ վերցնել Ձեր հետ ՈւՁՀ-ն ներկայանալիս:

✔️ՈՒՁՀ-ն ներկայանալիս Ձեր հետ վերցրեք այն բոլոր հետազոտությունները որոնք ունեք:
✔️Եթե Ձեզ հետազոտության են ուղղորդել ուղեգրով,ապա Ձեզ հետ ունեցեք նաև բժշկի կողմից տրված ուղեգիրը:

❓Անհրաժե՞շտ է արդյոք ՈւՁՀ-ն ներկայանալուց առաջ նախապատրաստվել :

Կան մի շարք հետազոտություններ,որոնց ներկայանալուց առաջ անհրաժեշտ է նախապատրաստվել,վերջիններիս մասին կարող եք տեղեկանալ մինչ կլինիկա մոտենալը:📞
❓Ի՞նչ հաճախականությամբ ներկայանալ ՈՒՁՀ-ն:

ՈւՁՀ-ն ներկայանալու հաճախականությունը որոշում է ուղեգրող բժիշկը:
✔️Երբեմն սոնոգրաֆիա իրականացնում ենք ամեն օր,օրըմեջ(օրինակ դինամիկ հսկողության տակ պահելով երիկամի քարը,կամ առկա հեղուկի քանակը):
✔️Երբեմն սոնոգրաֆիա իրականացնում ենք ամսվա մեջ մի քանի անգամ(օրինակ ֆոլիկուլոմետրիայի ժամանակ):

‼️Շատ ողջունելի է,երբ սոնոգրաֆիկ հետազոտություններն իրականացվում են պրոֆիլակտիկ նպատակներով:

❓Ինչու՞ ընտրել ինձ որպես սոնոգրաֆիստ

✔️Չնայած նրան,որ ես ունեմ բավականին աշխատանքային փորձ,այնուամենայնիվ չեմ դադարում սովորել:
✔️Ես աշխատում եմ ապացուցողական բժշկության չափորոշիչներին համաձայն,ինչպես նաև միջազգային ուղեցույցներով:Իմ աշխատասենյակից Դուք չեք հեռանա գոյություն չունեցող և մտածածին ախտորոշումներով:
✔️Ես աշխատում եմ էքսպերտ կարգի ուլտրաձայնային ապարատներով,իսկ դա նշանակում է,որ այն ինչ նախկինում կարող էր տեսանելի չլինել,այժմ չի վրիպում իմ աչքից:
✔️Ինձ համար թանկ է հեղինակությունս և մասնագիտական դաշտում ԵՐԲԵ՛Ք կոմերցիոն շահը ավելի վեր չեմ դասում:
✔️Հետազոտության ընթացքում ես պատասխանում եմ բուժառուի կողմից հնչեցված բոլոր հարցերին՝ կապված ՈՒՁՀ-ն հետ:
Եվ ամենակարևորը
✔️Ես շա՜տ եմ սիրում իմ աշխատանքը և իմ բուժառուներին❤️:

📍Հասցե՝ Ք. Երևան, Ավան, Սայաթ-Նովա թաղամաս
☎️ Հեռ․՝ (011) 333011

Address

Yerevan
0040

Website

https://www.instagram.com/dr.meline_navasardyan?igsh=MTNrdHBsem

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Meline Navasardyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Meline Navasardyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category