ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ

ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ Ժամանակակից մոտեցմամբ և գրագետ լուծումներով մաշկային հիվանդությունների և սեռավարակների հետազոտում, ախտորոշում և բուժում:

🔹 Կիսվելով այս տեղեկատվությամն մենք միասին կստեղծենք ավելի գիտակից և իրազեկված հասարակություն։🔸 Մենք միանում ենք իրազեկմ...
15/09/2025

🔹 Կիսվելով այս տեղեկատվությամն մենք միասին կստեղծենք ավելի գիտակից և իրազեկված հասարակություն։

🔸 Մենք միանում ենք իրազեկման այս կարևոր օրվան աջակցելու լիմֆոմայով ապրող մարդկանց և բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը տվյալ հիվանդության վերաբերյալ։

🔹 Յուրաքանչյուր պացիենտ մեզ համար անհատական պատմություն է՝ լի ուժով, հույսով և վճռականությամբ։ Լիմֆոման, որպես լիմֆատիկ համակարգի ուռուցքային գործընթաց, այսօր արդեն դարձել է բուժելի հիվանդություն՝ հատկապես ժամանակին հայտնաբերման և ճիշտ բուժման դեպքում։

🔸 Կարևոր է իմանալ հիմնական ախտանշանները՝ ավշային հանգույցների անցավ մեծացում, անբացատրելի ջերմություն, գիշերային քրտինք, քաշի անկում։ Եթե նկատել եք նմանատիպ փոփոխություններ, խնդրում ենք անհապաղ դիմել մասնագետի։

🔹 Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ բուժում՝ ծանր կողմնակի ազդեցությունների նվազագույն ռիսկով։ Մենք գիտենք, որ ախտորոշումը կարող է սարսափելի թվալ, բայց կարևոր է հիշել՝ դուք մենակ չեք այս ճանապարհին մենք ձեր կողքին ենք լինելու և միասին ենք անցնելու ապաքինման ամբողջ ճանապարհը։

🔸 Մեր առաքելությունն է ապահովել յուրաքանչյուր պացիենտի համար անհրաժեշտ բժշկական օգնությունը և հոգեբանական աջակցությունը։ Միաժամանակ կոչ ենք անում հասարակությանը՝ ցուցաբերել ավելի մեծ ապրումակցում, աջակցություն այս հիվանդությամբ ապրող մարդկանց նկատմամբ։

🔵 Այսօր՝ Ատոպիկ մաշկաբորբի համաշխարհային օրը մենք միանում ենք իրազեկման այս կարևոր նախաձեռնությանը՝ շեշտելով, որ ատոպիկ ...
14/09/2025

🔵 Այսօր՝ Ատոպիկ մաշկաբորբի համաշխարհային օրը մենք միանում ենք իրազեկման այս կարևոր նախաձեռնությանը՝ շեշտելով, որ ատոպիկ մաշկաբորբը ոչ միայն մաշկային չորություն է, այլ համակարգային իմունային խանգարում։

🟠 Այն հաճախ թյուրըմբռնում է առաջացնում հասարակ մարդկանց մոտ, երբեմն նույնիսկ համարվում վարակիչ, ինչը հիվանդին հանգեցնում է սոցիալական մեկուսացման և հոգեբանական ծանր վիճակի։

🔵 Միասին մենք կարող ենք վերափոխել այս թյուրըմբռումը՝ դարձնելով իրազեկումն դիմացկունության, տոկունության և հույսի ուղի։

🟠 Մենք կանգնած ենք մեր պացիենտների կողքին՝ ապահովելով մաշկաբանական նորագույն լուծումներ և խնամք, որն ուղղված է մաշկի բարելավման, քնի որակի, ինքնագնահատականի, հոգեկան առողջության և կյանքի որակի բարելավմանը։

12/09/2025
🔵 Այս տարվա կարգախոսը - Համաձայնություն🟠 Սեռական առողջության մասին խոսելը դեռևս դժվար է շատերի համար: Բայց լռությունը ավ...
04/09/2025

🔵 Այս տարվա կարգախոսը - Համաձայնություն

🟠 Սեռական առողջության մասին խոսելը դեռևս դժվար է շատերի համար: Բայց լռությունը ավելի վտանգավոր է, քան բաց զրույցը:

🔵 Շատ սեռավարակներ ընթանում են առանց ախտանշանների: Մարդը կարող է չիմանալ, որ վարակված է, և անգիտակցաբար վարակել զուգընկերոջը:

🟠 Գրեթե բոլոր սեռավարակները բուժելի են վաղ հայտնաբերման դեպքում: Խնդիրն այն է, որ մարդիկ ուշ են դիմում բժշկի՝ ամոթից կամ վախից իրազեկվածության պակասից:

🔹 Մի՛ վախեցեք բժշկի այցից
🔹 Եղեք անկեղծ զուգընկերոջ հետ
🔹 Հիշեք՝ այս հարցում ամոթը տեղին չէ

Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է ժամանակին դիմելը փրկում մարդկանց առողջությունը և զգալիորեն փոխում կյանքի որակը:

📞 099 29 03 03

💙 Ձեր առողջությունը մեր գործը չէ, մեր կոչումն է

#ՍեռականԱռողջություն #ՄաշկաբանությանԱզգայինԿենտրոն

01/09/2025

🔵 Բժիշկ - մաշկավեներաբան Ղուշչյան Արայիկ
🟠 Միջատներ և ամառ

29/08/2025

🔵 Բժիշկ մաշկավեներաբան - պոդոլոգ Սյուզաննա Գևորգյան
🟠 Ոտնաթաթի սնկային վարակներ և ամառ

26/08/2025
22/08/2025

🔵 Բժիշկ - մաշկավեներաբան Լուսինե Մեժլումյան
🟠 Մաշկային կարմիր գայլախտ և ամառ

20/08/2025
18/08/2025

🔵 Բժիշկ - մաշկավեներաբան Շահեն Սիրականյան
🟠 Ատոպիկ դերմատիտ և ամառ

Մաշկավեներաբան Արամ Շահվերդյանը ներկայացնում է, թե ինչպես ճիշտ կազմակերպել մաշկի առողջ խնամքը ամառային ամիսներին՝ պահպան...
13/08/2025

Մաշկավեներաբան Արամ Շահվերդյանը ներկայացնում է, թե ինչպես ճիշտ կազմակերպել մաշկի առողջ խնամքը ամառային ամիսներին՝ պահպանելով մաշկի բնական պաշտպանական հատկությունները և կանխել շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունները մաշկի վրա։

«Առողջ առավոտը» հեռուստանախագիծ է, որի ընթացքում բացահայտելու ենք առողջության գաղտնիքներն ու մշակույթը։ Եղեք առողջ և փորձեք ապրել ձեր կյանքի ամենից առողջ տար...

ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում զարգացման նոր փուլի շրջանակում տեղի է ունեցել երկրորդ միջոցա...
02/08/2025

ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում զարգացման նոր փուլի շրջանակում տեղի է ունեցել երկրորդ միջոցառումը, որը նվիրված էր արդյունավետ փոխգործակցության, աշխատանքի կառավարման հմտությունների զարգացման, պլանավորման կարևորության, թիմերի և բաժանմունքների միջև աշխատանքային հարաբերությունների կառուցվածքին, PDCA մեթոդաբանության, Kaizen սկզբունքների, ինչպես նաև անհատական և կոլեկտիվ արդյունավետության բարձրացմանը:

Կենտրոնի տնօրեն Հ. Հովհաննիսյանը նշեց. «Գերազանցել սեփական արդյունավետությունը ամեն օր առնվազն մեկ տոկոսով պետք է լինի մեր բոլորի նպատակը»:

Միջոցառման ավարտին մասնակիցները քննարկեցին գործնական մոտեցումներ, ակնկալվող փոփոխություններ և շատ այլ կարևոր հարցեր:

#Համագործակցություն #ԱՄԱԿ

Address

Ֆուչիկի 32
Yerevan
0078

Telephone

+37499290303

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram