28/01/2026
🎙 Երբ ցավը խոսում է․ ինչ է բացահայտում ՄՌՏ-ն ռևմատոլոգիայում | EMERTÉ Podcast #9
Այս թողարկման հյուրն է բ.գ.թ., ռևմատոլոգ, Varus Med կլինիկայի համահիմնադիր և ղեկավար Վալենտինա Վարդանյանը:
Զրույցի ընթացքում խոսեցինք ռևմատոլոգիական տարբեր խնդիրների մասին՝ ընդգծելով ՄՌՏ-ի առանցքային դերը ճիշտ և ժամանակին ախտորոշման գործընթացում։ Անդրադարձ եղավ ՄՌՏ-ի բարձր արդյունավետությանը և ինֆորմատիվությանը, կլինիցիստ–ռադիոլոգ համագործակցության կարևորությանը, ինչպես նաև մեր օրերում ՄՌՏ հետազոտության ավելի մեծ հասանելիությանը՝ արժեքային մատչելիության շնորհիվ։
Քննարկեցինք նաև կարևոր մի միտք․ անգամ բացասական արդյունքը պատասխան է։ Հերքումը կարևոր է, սակայն ռևմատոլոգիական հիվանդությունների դեպքում առավել կարևոր է ժամանակին և ճշգրիտ ախտորոշումը։
Եվս մեկ անգամ շեշտեցինք կանխարգելիչ հետազոտությունների նշանակությունը՝ առողջության պահպանման տեսանկյունից։
Դիտե՛ք թողարկումը, կիսվե՛ք այն ձեր շրջապատի հետ և մեկնաբանություններում գրե՛ք հարցերը, որոնց կցանկանաք, որ անդրադառնանք հաջորդ փոդքասթներում։
Բաժանորդագրվեք նաև մեր YouTube ալիքին՝ www.youtube.com/ :