Diavant - medical equipment & services

Diavant - medical equipment & services We put all our effort to recommend, supply and service high technology medical equipment and solutions for hospitals and private clinics.
(1)

We help
people improve their lives!

✅ Diavant-ի ինժեներների աշխատանքը հիմնված է ոչ միայն տարիների փորձի, այլ նաև շարունակական վերապատրաստումների, նոր տեխնոլ...
06/11/2025

✅ Diavant-ի ինժեներների աշխատանքը հիմնված է ոչ միայն տարիների փորձի, այլ նաև շարունակական վերապատրաստումների, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրության և արտադրողների հետ սերտ համագործակցության վրա։

📌 Diavant-ում ինժեներներն ունեն ոլորտային մասնագիտացում․ յուրաքանչյուր ինժեներ մասնագիտացած է որոշակի համակարգերի և տեխնոլոգիաների շուրջ։

☝️ Այսպիսի մոտեցումն է ընկած մեր ծառայությունների հուսալիության և Ձեր սարքավորումների անխափան աշխատանքի հիմքում։

🤔 Երբևէ լսե՞լ եք տրաբեկուլային ոսկրային ցուցիչի (TBS) մասին։🦴 Այն լրացնում է ոսկրի հանքային խտության գնահատման (BMD) տվյ...
27/10/2025

🤔 Երբևէ լսե՞լ եք տրաբեկուլային ոսկրային ցուցիչի (TBS) մասին։

🦴 Այն լրացնում է ոսկրի հանքային խտության գնահատման (BMD) տվյալները՝ տրամադրելով ամբողջական պատկերացում ոսկրի ոչ միայն քանակական, այլ նաև որակական (ոսկրի միկրոկառուցվածքի) գնահատման համար։

✅ Hologic Horizon DXA համակարգն օգտագործում է ողնաշարի գոտկային հատվածի պատկերները TBS ցուցիչի հաշվարկման համար։

Hologic Horizon-ի ընձեռած հնարավորություններն են՝
🔸 Երկակի վերլուծություն․ BMD + TBS՝ ոսկրի խտության և որակի համատեղ գնահատում
🔸 Անվնաս և ոչ ինվազիվ հետազոտություն՝ հարմար տարբերակ լայն կլինիկական կիրառության համար
🔸 Արհեստական բանականության և ավտոմատացման հնարավորություններ՝ արագ և հուսալի հաշվարկի համար
🔸 Արդյունքների համադրելիություն միջազգային կլինիկական ուղեցույցների հետ

Իսկ ինչպիսի՞ կլինիկական կիրառություններ ունի TBS ցուցիչն աշխարհում։
• Օստեոպորոզի և օստեոպենիայի վաղ հայտնաբերում
• Երկրորդային օստեոպորոզի գնահատում (դիաբետ, էնդոկրին խանգարումներ, դեղորայքային ազդեցություններ)
• Կոտրվածքների կանխարգելման ռազմավարությունների օժանդակություն
• Ոսկրերի կոտրվածքների ռիսկի ճշգրիտ գնահատում, նույնիսկ եթե BMD ցուցանիշը նորմայի սահմաններում է

📞 Մանրամասների համար զանգահարե՛ք +374 60405070 հեռախոսահամարին։

16/10/2025

🦷 Հոկտեմբերի 10-11-ը “The Art of Tooth Preparation” խորագրով միջոցառման շրջանակներում Հայաստան էր ժամանել ճապոնացի ատամնաբույժ պրոֆեսոր Ջուն Իվատան։

📍 Միջոցառման ընթացքում մենք ներկայացրինք հարավկորեական Ray ապրանքանիշի դեմքի սկաները, կոնաձև ճառագայթով ՀՇ համակարգը և Alliedstar-ի ներբերանային սկաներները, որոնք վերափոխում են ժամանակակից ատամնաբուժությունը՝ սահմանելով պատկերավորման որակի նոր ստանդարտներ։

✅ Այս պահին գործում են լիզինգի շահավետ պայմաններ ատամնաբուժական սարքերի ձեռքբերման համար։

📞 Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարե՛ք +374 60405070 հեռախոսահամարին։

☝️ Ծանոթացե՛ք. «Դիավանտ» ընկերության ինժեներական թիմն է. մարդիկ, որոնց հաճախ չեք հանդիպում մեր սոցիալական էջերում, բայց ...
10/10/2025

☝️ Ծանոթացե՛ք. «Դիավանտ» ընկերության ինժեներական թիմն է. մարդիկ, որոնց հաճախ չեք հանդիպում մեր սոցիալական էջերում, բայց նրանց աշխատանքի արդյունքը տեսնում եք ամեն օր։

Մեր ինժեներական թիմը ներգրավված է սարքերի տեխնիկական ապահովման կենսացիկլի բոլոր հիմնական փուլերում՝

✅ սարքավորումների տեղադրում,
✅ գործարկում և կարգաբերում,
✅ տեխնիկական սպասարկում և ընթացիկ աջակցություն:

📍 Նրանք ապահովում են ձեր սարքավորումների հստակ և անխափան աշխատանքը՝ համաձայն միջազգային ստանդարտների և կարգավորումների։

02/10/2025

📍 Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն-ում տեղադրվել է PENTAX Medical-ի մանկական վիդեոէնդոսկոպիկ համակարգ՝ նախատեսված գաստրոսկոպիայի և բրոնխոսկոպիայի համար։

✅ Այս համակարգն առանձնանում է պատկերավորման բարձր որակով և ճկունությամբ՝ սահմանելով հետազոտությունների անվտանգության և հարմարավետության նոր ստանդարտներ։

☝️ Այն թույլ է տալիս բժիշկներին վստահությամբ իրականացնել մանկական բարդ հետազոտություններ՝ ստանալով առավելագույն ինֆորմացիա ամենաքիչ ինվազիվ եղանակով։

📈 2008 թվականից մինչ այսօր մենք անցել ենք առաջընթացի, նորարարությունների և վստահելի համագործակցությունների մի ողջ ճանապա...
26/09/2025

📈 2008 թվականից մինչ այսօր մենք անցել ենք առաջընթացի, նորարարությունների և վստահելի համագործակցությունների մի ողջ ճանապարհ։

📍 Այդ ընթացքում տեղական ներկրողից վերափոխվել ենք ՀՀ-ում բժշկատեխնոլոգիական ոլորտի առաջ մղող ուժերից մեկի՝ միավորելով համաշխարհային նորարարությունները տեղական առողջապահական համակարգի կարիքների հետ։

🙌 Այս տարիների ընթացքում մենք հայկական շուկա ենք բերել առաջատար տեխնոլոգիաներ, ստեղծել երկարաժամկետ համագործակցություններ այնպիսի համաշխարհային բրենդների հետ, ինչպիսիք են Canon Medical-ը, Hologic-ը, Ziehm-ը, Shimadzu-ն, SonoScape-ը, Pentax Medical-ը, DRGEM-ը, Surgical Science-ը, Ray-ը՝ նպաստելով ախտորոշիչ ստանդարտների առաջխաղացմանը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում։

✅ Հայաստանի առաջին Toshiba ՀՇ համակարգից մինչև վերջին սերնդի 4K վիդեոէնդոսկոպերի և թվային մամոգրաֆիկ համակարգերի տեղադրում. յուրաքանչյուր քայլ իրագործվել է մեր առաքելությանը համապատասխան։

Եվ սա դեռ միայն սկիզբն է։

💙 Շնորհակալ ենք մեր թիմին, գործընկերներին և առողջապահական ոլորտի մասնագետներին՝մեր ճանապարհի կարևոր մասնիկը լինելու համար։

«Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախության մասին ինչպե՞ս կարելի է հարց տալ։ Դա նույնն է, ոնց որ ասես՝ ինչ կարծիքի ես ծ...
21/09/2025

«Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախության մասին ինչպե՞ս կարելի է հարց տալ։ Դա նույնն է, ոնց որ ասես՝ ինչ կարծիքի ես ծնողիդ մասին։

Անկախությունը բացարձակ արժեք է։ Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով Անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է։ Այդ ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը»։

Վազգեն Սարգսյան

📍 Ձեռք բերեք SonoScape-ի բարձրորակ ուլտրաձայնային համակարգերը հատուկ պայմաններով։Այս համակարգերն առանձնանում են իրենց՝✅ ...
12/09/2025

📍 Ձեռք բերեք SonoScape-ի բարձրորակ ուլտրաձայնային համակարգերը հատուկ պայմաններով։

Այս համակարգերն առանձնանում են իրենց՝
✅ բարձր թողունակությամբ,
✅ բարդ և խորը պատկերավորմամբ,
✅ ժամանակակից դիզայնով,
✅ բազմապրոֆիլ կիրառման հնարավորությամբ։

☝️ P15, P25 Elite և P40 Elite ՈւՁ համակարգերի երեք և չորս տվիչով տարբերակներն այժմ հասանելի են զեղչված արժեքներով։

Մենք կօգնենք ընտրել ճիշտ մոդելը՝ Ձեր կլինիկական կարիքներին և պահանջներին համապատասխան։

📞 Զանգահարե՛ք +374 60 40 50 70 հեռախոսահամարին։

🌟 Pentax Medical i20C. նոր չափանիշ էնդոսկոպիայում📍 Ժամանակակից էնդոսկոպիայում կլինիկական արդյունքները մեծապես պայմանավոր...
09/09/2025

🌟 Pentax Medical i20C. նոր չափանիշ էնդոսկոպիայում

📍 Ժամանակակից էնդոսկոպիայում կլինիկական արդյունքները մեծապես պայմանավորված են պատկերավորման որակով և սարքի հարմարավետ կառավարմամբ։

Pentax i20C էնդոսկոպը համատեղում է երկուսը մեկում։

🔹 Այն ապահովում է գերազանց 4K պատկերավորում շնորհիվ կատարելագործված օպտիկայի և առաջադեմ ռեժիմների՝ լորձաթաղանթի մանրամասն կառուցվածքը պատկերավորելու համար։

🔹 Օպտիմալացված ներդրվող խողովակն ապահովում է սարքը կառավարելու մեծ ճկունություն՝ նույնիսկ ամենաբարդ հատվածներին հասնելու համար։

🔹 Ձեռքի բռնակը մշակվել է՝ հաշվի առնելով առաջատար էնդոսկոպիստների փորձն ու կարծիքները՝ ապահովելով բարձր հարմարավետություն երկարատև միջամտությունների ժամանակ։

🔹 Ներդրվող խողովակի ծայրամասում տեղադրված LED լամպը հատուկ հովացման համակարգի շնորհիվ չի տաքանում և չի վնասում հյուսվածքները։

🔹 Դիմացկունության և հուսալիության շնորհիվ i20C-ը հարմար է ինտենսիվ կլինիկական օգտագործման համար՝ ապահովելով կայուն արդյունքներ։

☝️ Այս լուծումների շնորհիվ i20C էնդոսկոպը բժիշկներին հնարավորություն է տալիս կայացնել վստահ որոշումներ և ապահովել պացիենտների անվտանգության բարձր մակարդակ հետազոտության ընթացքում։

04/09/2025

👉 Ինչպե՞ս է Ziehm Solo FD C-arm համակարգը վերափոխում բժիշկ-վնասվածքաբանների ամենօրյա աշխատանքը։

📌 Հարցազրույցում մեր գործընկեր «Սլավմեդ բժշկական կենտրոնի» օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Վահրամի Մարտիրոսյանը պատմում է սարքի կարևորության, ֆունկցիոնալության և հուսալիության մասին։

01/09/2025

📍 «Սլավմեդ բժշկական կենտրոնում» կրծքագեղձի պատկերավորումն իրականացվում է Hologic 3Dimensions թվային մամոգրաֆիկ համակարգով. տեխնոլոգիա, որը սահմանում է ոլորտի ամենաբարձր ստանդարտներն ամբողջ աշխարհում։

🙌 «Սլավմեդ բժշկական կենտրոնի» բժիշկ-ռադիոլոգ, կրծքագեղձի պատկերավորման մասնագետ Աննա Գրիգորյանը ներկայացնում է համակարգով աշխատելու իր փորձառությունը՝ բացատրելով, թե ինչպես է այն նպաստում կրծքագեղձի ախտաբանությունների վաղ հայտնաբերմանը։

Բժշկուհին կարևորում է համակարգի դերը՝
✅ ճշգրիտ պատկերավորման,
✅ պացիենտների հարմարավետության,
✅ հետագա բուժման պլանավորմանն օժանդակելու տեսանկյունից։

🌟 Ժամանակակից ատամնաբուժությունն օրեցօր նոր շունչ է ստանում։📍 Վերջերս մասնակցեցինք «Ժամանակակից ստոմատոլոգիան պրակտիկայո...
28/08/2025

🌟 Ժամանակակից ատամնաբուժությունն օրեցօր նոր շունչ է ստանում։

📍 Վերջերս մասնակցեցինք «Ժամանակակից ստոմատոլոգիան պրակտիկայում» գիտագործնական կոնֆերանսին, որը կազմակերպվել էր Meditrina Training Center-ի կողմից Բյուրականում։

Այն համատեղում էր ամառային ոչ ֆորմալ միջավայրը և ոլորտի արդիական մոտեցումների և կլինիկական դեպքերի շուրջ քննարկումները։

✅ Որպես Ray և Alliedstar ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում՝ ներկայացրինք թվային ատամնաբուժության նորարարական լուծումները՝ RayFace դեմքի սկաները, Ray-ի կոնաձև ճառագայթով ՀՇ (CBCT) համակարգերը, ինչպես նաև Alliedstar-ի ներբերանային սկաներները։

Այս սարքերը հեշտացնում են մասնագետի ամենօրյա աշխատանքը՝ խնայելով բժշկի ժամանակը և ապահովելով ճշգրիտ ախտորոշում, անհատական մոտեցում ու գերազանց արդյունքներ։

📸 Ստորև՝ մի քանի կադր մեր մասնակցությունից

Address

Azatutyan Avenue 24/15
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460405070

Alerts

Be the first to know and let us send you an email when Diavant - medical equipment & services posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Diavant - medical equipment & services:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Մեր մասին

Մենք ներդնում ենք մեր ջանքերն ու հմտությունները՝ հաճախորդներին առաջարկելու ամենաբարձր որակի ծառայություններ և լավագույն տեխնիկական լուծումներ: Մեր ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին: «Դիավանտ» ՍՊԸ-ն առաջարկում է ժամանակակից թվային ուլտրաձայնային համակարգեր, բազմաշերտ համակարգչային շերտագրման սարքեր (KT), մագնիսա-ռեզոնանսային շերտագրման սարքեր (MPT), նորագույն անգիոգրաֆիկ սարքեր՝ թվային դետեկտորներով, անալոգային և թվային ռենտգեն սարքեր, այդ թվում թվային հարթ դետեկտորով ռենտգեն սարքեր։

Մեր նպատակն է մեր պատվիրատուներին տրամադրել ամբողջական ծառայություններ՝ տարածքի պլանավորում, վերանայում, սարքավորումների տեղադրում, մոնտաժ, ուսուցում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: «Դիավանտ» ընկերությունը հաճախ մասնակցում է հանրապետության պետական և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված ծրագրերին և մրցույթներին:

Մենք ներդնում ենք մեր ջանքերն ու հմտությունները՝ հաճախորդներին առաջարկելու ամենաբարձր որակի ծառայություններ և լավագույն տեխնիկական լուծումներ: «Դիավանտ» ՍՊԸ-ն իրականացնում է նաև բժշկական սարքավորումների սպասարկում, վերանորոգում:

Մեր փորձառու անձնակազմը մեծ պատասխանատվությամբ պատրաստ է իր մասնագիտական օգնությունը ցուցաբերել և տալ անհրաժեշտ տեղեկություն ներկայացվող ապրանքատեսականու վերաբերյալ, որը կնպաստի Ձեր ճիշտ ընտրությանը, ինչի արդյունքում, կազմակերպությունը բարձր հեղինակություն է վայելում սպառողների շրջանում: Համակարգչային տոմոգրաֆիա