Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն Ադմինիստրացիա +374 10 475322 (հասանելի է՝՝ 09:00-16:00) Հիվանդանոցի ընդունարան +374 43 356100 (շաբաթվա 7 օր/24 ժամ)

13/11/2025

🔰 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2026 թվականի առողջապահական բյուջեի 3 հիմնական ուղղությունները:
Նախարարը մանրամասն անդրադարձել է առողջության ապահովագրության բարեփոխման` քաղաքական խոստման իրագործման կարևորությանը, փուլերի ներդրմանը:

13/11/2025

🏥 Տարեցտարի ընդլայնելով ապահովագրվածների շրջանակը` պետական պատվերից անցում կկատարենք ապահովագրության:
Ուստի, 2026թ.-ին պետպատվերը` որպես միջոցառում, դեռ արտահայտված է պետական բյուջեում:
Բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու տարիներին չեն ներառվի ապահովագրության համակարգում, բայց պետպավերի շահառու են, կշարունակեն օգտվել պետական պատվերի ծառայությունից` մինչ ապահովագրության ամբողջական ներդրումը:

🤝 Առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններում գրանցված 18 տարեկան և բարձ...
13/11/2025

🤝 Առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններում գրանցված 18 տարեկան և բարձր անձանց կանխարգելիչ այցի շրջանակում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և շաքարային դիաբետի սքրինինգ իրականացնելու նպատակով Կոռնիձորում համագործակցության հուշագիր է ստորագրվել «Հենար» հիմնադրամի հետ:
🏥 Ծրագիրը փորձարարական եղանակով կգործի Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի սպասարկման տարածքում գտնվող Շաքիի և Ախլաթյանի, Խնձորեսկի ԱԱՊԿ-ի սպասարկման տարածքում գտնվող Կոռնիձորի և Հարթաշենի բնակավայրերում:
💬 «Բնակչության առողջության պահպանումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը, մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը շատ կարևոր են: Եվ, հաշվի առնելով սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի տարածվածությունը, հաստատվել է առողջական այս խնդիրների վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտությունների իրականացման ծրագիր, որն իրականացվելու է «Հենար» հիմնադրամի աջակցությամբ»,- նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հուշագրի ստորագրման ժամանակ:
Սքրինինգային հետազոտությունը 2 փուլ ունի: Սկզբում հետազոտության բոլոր մասնակիցները հարցաթերթիկ են լրացնում, գրանցվում են նրանց անթրոպոմետրիկ ցուցանիշները (քաշը, հասակը), կատարվում է զարկերակային ճնշման չափում։ Արդյունքներից կախված, ըստ անհրաժեշտության, կարող են իրականացվել լրացուցիչ հետազոտություններ՝ արյան մեջ գլյուկոզի և լիպիդային պրոֆիլի որոշում, ինչի արդյունքում ռիսկային հիվանդներն ուղեգրվում են նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու։ Ռիսկի գործոնների բացակայության պարագայում անձը սքրինինգին կրկին մասնակցում է երկու տարի անց։
Ծրագրի արդյունքները հնարավորություն կտան ապացուցողական բազա ստեղծել առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված կանխարգելիչ այցն արդյունավետ իրականացնելու համար։

10/11/2025
10/11/2025
🔰🏥ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք: Առողջապահության նախար...
10/11/2025

🔰🏥ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նոր և վերազինված պայմաններին:
Բաժանմունքը նախատեսված է արագ բուժօգնություն, կարճատև հոսպիտալացում և տարբերակիչ ախտորոշում պահանջող իրավիճակների համար։
Նախարարը նոր բաժանմունքի բացումը համարել է կարևոր քայլ մայրաքաղաքի բնակչությանը որակյալ շտապ բուժօգնությամբ ապահովելու և համաճարակաբանական անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
📊Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը սպասարկում է պետական պատվերի շրջանակում՝ համապատասխան բժշկական ցուցումների դեպքում։
Նորաբաց բաժանմունքում կարող են սպասարկվել բոլոր տարիքային խմբերի անձինք։
🔬🧫Միջազգային ու տեղական բոլոր ժամանակակից չափանիշներին համապատասխան կահավորված բաժանմունքում հասանելի են նաև լաբորատոր և գործիքային ախտորոշման շուրջօրյա ծառայություններ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` պատվաստված քաղաքացիների թիվը գրեթե կրկնապատկվել է: Հիշեցնենք, որ շարժական կե...
10/11/2025

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` պատվաստված քաղաքացիների թիվը գրեթե կրկնապատկվել է: Հիշեցնենք, որ շարժական կետերը կգործեն մինչև նոյեմբերի 28-ը:

Գրիպի դեմ պատվաստումների այս տարվա ցուցանիշները🔰

Փոքրիկ արձանագրում.

Նախ ավելի շուտ ենք սկսել գործընթացը:

Երկրորդ. քաղաքացիները շատ ավելի պատասխանատու են մոտենում իրենց առողջության պահպանմանը:

Սա նաև իրազեկման աշխատանքների, պատվաստումը հեշտացնելու և մոբիլ թիմերով քաղաքացիներին մոտեցնելու արդյունքն է:

Շնորհակալ ենք, որ արձագանքում եք և միասին ենք հանրային առողջությունը պահպանում:

Քանի որ պահանջարկը մեծ է, խնդրում ենք ռիսկի խմբերին ժամանակ չկորցնել և հնարավորինս արագ գալ պատվաստման:

Առողջ եղեք🤍

10/11/2025

🏥 Համընդհանուր ապահովագրությամբ ոչ բոլոր, բայց ամենակարևոր ու ամենահաճախ հանդիպող բուժծառայությունները կտրամադրվեն. թե կոնկրետ որոնք` պատասխանում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
🔗 Հարցազրույցի ամբողջական տարբերակը` https://www.youtube.com/watch?v=R9TZzBKbn2w

06/11/2025

🩸 Ընդլայնվել է արյան մեջ գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերով երեխաներին ապահովելու պետական ծրագիրը` շահառուների տարիքային շեմը հասցնելով մինչև 18 տարեկանը:

ՄԱԿ-ի գրասենյակում կայացել է Հայաստանում կատարված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքներում սննդի միջավայրի վեր...
06/11/2025

ՄԱԿ-ի գրասենյակում կայացել է Հայաստանում կատարված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքներում սննդի միջավայրի վերաբերյալ FEEDcities նախագծի արդյունքների ներկայացումը, որն իրականացվել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա են գտնվել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան, ՄԱԿ-ի գործակալություններից և շահագրգիռ կառույցներից ներկայացուցիչներ, տարբեր երկրների դեսպաններ։
🔹Ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատելու պատրաստի սննդի մեջ աղի, շաքարի և տրանսճարպերի պարունակությունը՝ Երևանում գործող արագ սննդի կետերում և սուպերմարկետներում։
📌Արդյունքները ցույց են տվել, որ թեև առանձին սննդատեսակներում այդ բաղադրիչների մակարդակները հիմնականում չեն գերազանցում ԱՀԿ-ի սահմանած չափաբաժինը, դրանց կուտակային օրական օգտագործումը կարող է հանգեցնել զգալի գերազանցման՝ հատկապես աղի և շաքարի պարագայում։
💬«Առողջ ապրելակերպի խթանումը կառավարության և նախարարության կարևոր առաջնահերթություններից է։ Այս ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում, այժմ մեր ուշադրության կենտրոնում է առողջ սնուցման մշակույթի զարգացումը: Ուրախ եմ, որ այս հետազոտության արդյունքները կօգնեն մեր քաղաքացիներին կատարել ավելի իրազեկ ընտրություն՝ հասկանալու, թե որ մթերքն է ցանկալի ներառել սննդակարգում, իսկ որը՝ սահմանափակել»,- նշել է Լենա Նանուշյանը` ընդգծելով պետական կառույցների միջև համագործակցության և քաղաքացիների իրազեկվածության բարձրացման կարևորությունը:
💬Սիդարթա Դատտան ընդգծել է, որ ԱՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը առողջապահության նախարարության և այլ գործընկեր կառույցների հետ՝ ուղղված Հայաստանում տրանսճարպերի, աղի և շաքարի կարգավորման արդյունավետ քաղաքականության մշակմանը:
Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները՝ մասնակիցները ընդգծել են ապացույցների վրա հիմնված առողջ սնուցմանն ուղղված քաղաքականության մշակման կարևորությունը։

06/11/2025
04/11/2025

...

Address

ԵՐԵՎԱՆ, ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ, ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ Փ․, 1/3, հոգեբուժական հիվանդանոց
Yerevan
0071ՏՆՕՐԵՆԻԸՆԴՈՒՆԱՐԱՆ+37410475322(09:00-16:00)ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻԸՆԴՈՒՆԱՐԱՆ+37443356100(

Alerts

Be the first to know and let us send you an email when Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram