Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն

Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն Shengavit Medical Center "Shengavit" Medical Center is one of the leading multi-disciplinary hospitals and also the maternity hospital in Yerevan, Armenia

29/10/2025

Հոկտեմբերի 29-ը՝ սոնոգրաֆիստների համաշխարհային օրն է։

Այս թեմայով «Առավոտ Լուսո» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել էր «Շենգավիթ» ԲԿ ճառագայթաբան Հայկ Մարտիկյանը։

Շնորհավորում ենք մեր սիրելի մասնագետներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝
ցանկանալով նոր մասնագիտական հաջողություններ:

ՄԵՐ ԲԺԻՇԿՆԵՐԸ «Շենգավիթ» ԲԿ մանկական և մեծահասակների ԼՕՌ վիրաբույժ Լենա Հակոբյան։Բժշկի համար իր մասնագիտությունն առաքելո...
28/10/2025

ՄԵՐ ԲԺԻՇԿՆԵՐԸ

«Շենգավիթ» ԲԿ մանկական և մեծահասակների ԼՕՌ վիրաբույժ Լենա Հակոբյան։

Բժշկի համար իր մասնագիտությունն առաքելություն է, որի շնորհիվ նա վերականգնում է անտեսանելի, բայց կարևոր կապը մարդու և աշխարհի միջև։

Բժշկին կարող եք դիմել հետևյալ խնդիրների դեպքում`

▪️Դժվարաշնչություն
▪️Քթից արտադրություն
▪️Հաճախակի անգինաներ
▪️Ականջների փակվածություն
▪️Լսողության իջեցում
▪️Ձայնի խզվածություն և այլն

Լավագույն բժիշկները՝ մեկ կլինիկայում 👩‍⚕️

💚

Բժշկի մոտ գրանցվելու համար՝
📞011 560-560
🏥Մանանդյան 9

#առողջություն #բժիշկ #ԼՕՌ #լօռվիրաբույժ

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մասնագետները օրերս Շենգավիթ ԲԿ-ում անցկացրեցին մասնագիտակ...
27/10/2025

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մասնագետները օրերս Շենգավիթ ԲԿ-ում անցկացրեցին մասնագիտական քննարկում, որին մասնակցեցին մանկաբարձ-գինեկոլոգներ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգներ և գենետիկներ։

Մասնագետները ներկայացրեցին ժամանակակից գենետիկական հետազոտությունների հնարավորությունները՝ սկսած սքրինինգային մեթոդներից մինչև ախտորոշիչ հետազոտություններ։
Առանձնապես կարևոր ուշադրություն դարձվեց NIPT հետազոտության, ինչպես նաև ամնիոտիկ հեղուկի, խորիոնի թավիկների և բիոպսիայի հետազոտությունների դերին՝ պտղի առողջության վերահսկման գործում։

Կարևոր է ընդգծել, որ այս բոլոր գենետիկական հետազոտությունները այժմ հասանելի և իրականացվում են հենց Հայաստանում՝ առանց նմուշների արտասահման ուղարկելու անհրաժեշտության։
Սա ապահովում է՝ արագ և վստահելի արդյունքներ և ամբողջ գործընթացի վերահսկում տեղում։

Շենգավիթ ԲԿ-ում մեր աշխատանքի հիմքում մեկ կարևոր նպատակ է`
առողջ սերունդ և անվտանգ մայրություն։

Եվրակովկասյան սրտաբանության 9-րդ երկօրյա համաժողովը (ECCC 2025) մեկ հարկի տակ էր հավաքել սրտաբաններին և ոլորտի պատասխանա...
23/10/2025

Եվրակովկասյան սրտաբանության 9-րդ երկօրյա համաժողովը (ECCC 2025) մեկ հարկի տակ էր հավաքել սրտաբաններին և ոլորտի պատասխանատուներին՝ ստեղծելով հարթակ, որը տարիներ շարունակ նպաստում է գիտելիքների շարունակական փոխանակմանն ու հայկական սրտաբանության զարգացմանը։

Երկօրյա համաժողովին մասնագիտական զեկույցներով հանդես եկան նաև «Շենգավիթ» ԲԿ Սիրտ-անոթային կենտրոնի ղեկավար, բ.գ.թ. Տիգրան Աստվածատրյանը և ինտերվենցիոն սրտաբան Դավիթ Հայրապետյանը։

Այս համաժողովը կարևոր հարթակ է՝ սրտաբանության ոլորտի նորագույն ձեռքբերումների ներկայացման, մասնագիտական փորձի փոխանակման և գործընկերային կապերի ամրապնդման համար։

«Շենգավիթ» ԲԿ-ի մասնագետների ակտիվ մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է կենտրոնի դերը հայկական սրտաբանության առաջխաղացման և միջազգային գիտական հանրության մեջ արժանի ներկայության գործում։

22/10/2025

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում
կարող եք անցնել մի շարք դժվարամատչելի հետազոտություններ` սոց. փաթեթի և պետ. պատվերի շրջանակում

Հետազոտությունները ներառում են`

🖇կոնտրաստային և առանց կոնտրաստային համակարգչային շերտագրություն (СТ)
🖇կորոնար զարկերակների և սրտի համակարգչային շերտագրություն
🖇 կորոնար զարկերակների սելեկտիվ անգիոգրաֆիա
🖇վերջույթների դուպլեքս
🖇հղիների դոպլեր` մայր – պտուղ - ընկերք համակարգ
🖇 լաբորատոր քննություններ

✅️«Շենգավիթ» բժշկական կենտրոնում հետազոտության հերթագրումն իրականացվում է նաև օնլայն տարբերակով, ինչը հնարավորություն կտա ձեզ խուսափել հերթերից և խնայել ձեր ժամանակը։

Հերթագրման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար զանգահարել` 011 560 560 , 055 560 562 հեռախոսահամարներով։

Առողջ եղեք

20/10/2025

👼🏻 Ծանոթացեք, մեր սուպեր հերոս Լիլին է:

Լիլին ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում` 29 շաբաթականում` 1250 գրամ քաշով 🫶🏻

Կյանքի 44-րդ օրը նա տուն է գնում 2080 գրամ քաշով և բավարար վիճակում:

Անհասությունը լուրջ խնդիր է, սակայն մասնագիտացված կլինիկայի և բժշկի ընտրությունը ստիպում է ծննդկանին լինել վստահ ու ապահով, իսկ այդ վստահությունը «Շենգավիթ» ԲԿ-ի պատերից ներս իրական է:

🏥Մանանդյան 9
📞011560-560

#անհասիկ

18/10/2025

Բացառիկ վիրահատություն՝ «Շենգավիթ» ԲԿ-ում

15-ամյա Հովիկի մոտ բկանցքի հետին պատին հայտնաբերվել էր խոշոր կիստա։

Քթային դժվարաշնչության նախանշաններով նա դիմել էր «Շենգավիթ» ԲԿ ԼՕՌ վիրաբույժ Կարինե Սարգսյանին, ով՝ գնահատելով խնդրի առանձնահատկությունը, պացիենտին ուղղորդել էր դիմածնոտային վիրաբույժի մոտ։

Վիրահատությունն իրականացրել են դիմածնոտային վիրաբույժ Գևորգ Շահսուվարյանը և ԼՕՌ վիրաբույժ Արթուր Պողոսյանը։

Բարդ անատոմիական տեղակայման պատճառով միջամտությունն առանձնահատուկ ճշգրտություն էր պահանջում, սակայն բժիշկների փորձառության և թիմային աշխատանքի շնորհիվ կիստան ամբողջությամբ հեռացվել է։

Հովիկն արդեն իրեն լավ է զգում և գտնվում է վերականգնման փուլում։

«Շենգավիթ» ԲԿ-ում յուրաքանչյուր դեպք դիտարկվում է համակողմանի՝ թիմային աշխատանքի և բարձր մասնագիտական պատասխանատվության շրջանակում։

17/10/2025

Անեսթեզիոլոգների օրվա կապակցությամբ «Շենգավիթ» ԲԿ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովհաննես Գասպարյանը հյուրընկալվել էր «Առավոտ Լուսո» հաղորդման տաղավարում։

Շնորհակալ ենք ջերմ հրավերի և անկեղծ զրույցի համար։

17/10/2025

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի հրավերով` նոյեմբերի 3-5-ը Հայաստանում կրկին բարեգործական խորհրդատվություն կիրականացնի նշանավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Կալիֆոռնիայի համալսարանի ամերիակահայ պրոֆեսոր, ԱՄՆ մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի անդամ, Կալիֆոռնիայի Օրինջ Քաունթիի բժշկական ասոցիացիայի անդամ, ԱՄՆ լապարասկոպիստ մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի անդամ Պետրոս Քոջյանը:

Հետագա բուժման ռազմավարությունն ու տակտիկան կորոշվի խորհրդատվությունից հետո:

👨🏻‍⚕️Տարիներ շարունակ Պետրոս Քոջյանի այցի նպատակն է իր մասնագիտական փորձի փոխանակումը «Շենգավիթ» ԲԿ-ի երիտասարդ գինեկոլոգներին:

❗️Հետազոտությունների և վիրահատությունների համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել
📲+374 98 415715

Shengavit Medical Center

16/10/2025

Հոկտեմբերի 16-ը անեսթեզիոլոգներ-ռեանիմատոլոգների միջազգային օրն է💉

👨‍⚕️👩‍⚕️Նրանք սպիտակ խալաթներով անտեսանելի հերոսներն են, ովքեր ամեն օր կանգնած են կյանքի նուրբ սահմանագծին՝ ապահովելով պացիենտների անվտանգությունն ու հանգստությունը։

Անեսթեզիոլոգների աշխատանքի ամեն վայրկյանը պատասխանատվություն է, սթափություն և հոգատարություն։

Շնորհակալ ենք, որ բոլոր վիրահատությունները դարձնում եք ավելի ապահով, իսկ յուրաքանչյուր կյանք՝ ավելի պաշտպանված։

#ՄերԲժիշկները #Անեսթեզիոլոգիա #ԱնեսթեզիոլոգիայիՕր

Մանկաբարձուհի  էմմա Ինջիղուլյանը «Շենգավիթ» ԲԿ-ի հնաբնակներից է՝ սիրված ու գնահատված։Ավելի քան 39 տարվա իր նվիրված աշխատ...
16/10/2025

Մանկաբարձուհի էմմա Ինջիղուլյանը «Շենգավիթ» ԲԿ-ի հնաբնակներից է՝ սիրված ու գնահատված։

Ավելի քան 39 տարվա իր նվիրված աշխատանքով տիկին Էմման օգնել է լույս աշխարհ գալ հարյուրավոր երեխաների՝ դառնալով բազմաթիվ ընտանիքների երջանկության մասնակից։

Այսօր նրան, սահմանված կարգով,ճանապահեցինք վաստակած հանգստի՝ ջերմությամբ և երախտագիտությամբ։

«Շենգավիթ» ԲԿ-ի ղեկավարությունը շնորհակալություն հայտնեց տիկին Էմմա Ինջիղուլյանին երկարամյա անբասիր ծառայության, մասնագիտական բարձր պատասխանատվության և անմնացորդ նվիրումի համար՝ պարգևատրելով խորհրդանշական հուշանվերով և շնորհակալագրով։

Մենք արժևորում և բարձր ենք գնահատում տիկին Էմմայի տարիների նվիրումը, հոգատարությունն ու մարդկային ջերմությունը։

Մաղթում ենք առողջություն, երջանկություն և երկար, խաղաղ տարիներ։ 💐

13/10/2025

«Շենգավիթ» ԲԿ- ում դուք և ձեր փոքրիկը ապահով ձեռքերում եք:
____________________

🏥Մանանդյան 9
📞+374 11 560-560

#հղիությանսքրինինգ #ուլտրաձայնայինհետազոտություն #դիագնոստիկա

Address

Manandyan 9
Yerevan
0006

Alerts

Be the first to know and let us send you an email when Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Մեր մասին

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը Հայաստանի Հանրապետության ժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, հարմարավետ, եվրոպական չափորոշիչներին համապատասխանող բժշկական կենտրոն է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան, բարձրակարգ, բազմապրոֆիլ բժշկական օգնություն :

Կլինիկայում աշխատում է բազմափորձ, բարձրակարգ և իր մասնագիտական որակը շարունակաբար բարձրացնող բուժանձնակազմ: Մենք կարևորում ենք մեր մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեությունը, այդ իսկ պատճառով նրանք պարբերաբար վերապատրաստվում են ինչպես ՀՀ – ում, այնպես էլ եվրոպական, արտասահմանյան և Իսրայելի հայտնի կլինիկաներում, ինչպես նաև նրանց մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, հնարավորություն են տալիս բժշկության նորագույն ձեռքբերումները մշտապես ներդնել կենտրոնի պրակտիկ գործունեության մեջ:

Կլինիկան վերազինված է հանրահայտ բուժտեխնիկա արտադրող եվրոպական ընկերությունների լավագույն բուժսարքավորումներով՝ «Սիմենս», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս»,«Տոշիբա», «Ջեներըլ էլեքթրիքս»:

Կլինիկան հագեցած է հարմարավետ հիվանդասենյակներով, բազմապրոֆիլ բաժանմունքներով, որոնք ապահովում են հետազոտությունների, միջամտությունների և վիրահատությունների ողջ ծավալը :