Wigmore Family Health

Wigmore Family Health At Wigmore Family Health Center, our mission is to provide advanced medical services in the field of family healthcare.

Welcome to the Wigmore Family Health Center, a contemporary healthcare facility committed to delivering high-quality and compassionate healthcare services for families. With a focus on patient-centered care, our team of medical professionals is dedicated to ensuring the wellbeing and satisfaction of every individual who walks through our doors. We strive to offer comprehensive and personalized care to patients of all ages, ensuring their physical, mental, and emotional well-being. We believe in fostering long-lasting relationships with our patients based on trust, respect, and open communication.

02/03/2026

Հաճախ մեզ հարցնում են՝ ինչպե՞ս կցագրվել «Ուիգմոր» պոլիկլինիկային։

✍️«Ուիգմոր» պոլիկլինիկային կցագրումն իրականացվում է դիմում-հայտի հիման վրա։ Այն լրացնելու համար անհրաժեշտ է մոտենալ մեր չորս մասնաճյուղերից մեկը՝
📍Կենտրոն՝ Պուշկին 56,
📍Նոր Նորք՝ Լվովյան 2,
📍Էրեբունի՝ Արցախի 17/9,
📍Աջափնյակ՝ Քըրքորյան 36,

🌐Դիմումը կարող եք նաև լրացնել առցանց wigmore.am կայքում և ուղարկել մեզ էլ․փոստով։

🔎Ինչու՞ կցագրվել «Ուիգմոր» պոլիկլինիկային։ «Ուիգմոր» պոլիկլինիկաներն առաջարկում են՝🔹Անվճար բժշկական ծառայություններ տարի...
27/02/2026

🔎Ինչու՞ կցագրվել «Ուիգմոր» պոլիկլինիկային։

«Ուիգմոր» պոլիկլինիկաներն առաջարկում են՝
🔹Անվճար բժշկական ծառայություններ տարիքային բոլոր խմբերի համար։
🔹Կանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական բազմատեսակ ծառայություններ՝ մեկ վայրում։
🔹Փորձառու և մասնագիտացված բժշկական անձնակազմ։
🔹Հերթագրման կազմակերպված գործընթաց։
🔹Ժամանակակից բժշկական սարքավորումներ և հարմարավետ միջավայր։

🏥Առաջնային օղակի ծառայությունների բարձր որակը և հասանելիությունն առաջնային են առողջության պահպանման համար։

25/02/2026

👩‍⚕️Ո՞վ է ընտանեկան բժիշկը և ո՞րն է նրա գործառույթը։

«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավար Սոնա Տերմենջյանը ներկայացնում է առողջության առաջնային պահպանման օղակի կարևոր մասնագետներից մեկի՝ ընտանեկան բժշկի դերի մասին։

Ընտանեկան բժշկի հիմնական գործառույթներն են՝
1️⃣Հիվանդությունների կանխարգելումը,
2️⃣Առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը,
3️⃣Սուր և քրոնիկ հիվանդությունների բուժումն ու վարումը,
4️⃣Առողջության պահպանումը։

🩺Յուրաքանչյուր բուժառու, կանխարգելիչ հետազոտման նպատակով, տարին մեկ անգամ պետք է այցելի իր ընտանեկան բժշկին՝ անկախ գանգատներից և առողջական խնդիրներից։

📣ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԱՇԽԱՏԱՆՔ«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Նոր-Նորքի մասնաճյուղն աշխատանքի է հրավիրում ընտանեկան ...
24/02/2026

📣ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԱՇԽԱՏԱՆՔ
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Նոր-Նորքի մասնաճյուղն աշխատանքի է հրավիրում ընտանեկան բժիշկի։

🔶ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

🔸Երեխաների և մեծահասակների զննում, սուր և քրոնիկ հիվանդությունների վարում,
🔸Սքրինինգային հետազոտությունների և պատվաստումների իրականացում,
🔸Նեղ մասնագիտական խորհրդատվությունների և հիվանդանոցային ծառայությունների ուղեգրում,
🔸Տեղեկանքների տրամադրում,
🔸«Արմեդ» ծրագրի տիրապետում։

🔷ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

🔹Աշխատանքային փորձ պոլիկլինիկական ծառայությունների ոլորտում (կդիտվի որպես առավելություն),
🔹Հիվանդությունների վարմանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի՝ չափորոշիչների և ուղեցույցերի իմացություն,
🔹Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office),
🔹Հայերեն լեզվի իմացություն,
🔹Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն,
🔹Շարունակական ինքնակրթության և կատարելագործման ձգտում,
🔹Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն,
🔹Պարտաճանաչություն, ճշտապահություն, բուժառուի հետ հաղորդակցման լավ հմտություններ և թիմում աշխատելու կարողություն:

📍Աշխատավայր՝ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», Նոր-Նորք, Լվովյան 2։
✉️Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն nornorkfamilyhealth@wigmore.am էլ. հասցեին, վերնագրի դաշտում գրելով՝ «Ընտանեկան բժիշկ»:

🗓Դիմելու վերջնաժամկետը՝ 10 մարտի 2026թ.։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։

📣 ԲՈՒԺՔՐՈՋ ԱՇԽԱՏԱՆՔ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ն աշխատանքի է հրավիրում փորձառու, պատասխանատու, շփման գերազան...
23/02/2026

📣 ԲՈՒԺՔՐՈՋ ԱՇԽԱՏԱՆՔ
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ն աշխատանքի է հրավիրում փորձառու, պատասխանատու, շփման գերազանց հմտություններ ունեցող բուժքրոջ։

🔶ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
🔸Երեխաների և մեծահասակների հիմնական չափումների իրականացում (քաշ, հասակ, գլխի շրջագիծ, ջերմություն, սատուրացիա և այլն),
🔸Բժշկական նշանակության իրերի ընթացիկ ախտահանման իրականացում,
🔸Այցելուների հետ հետադարձ կապի ապահովում, զանգերի իրականացում,
🔸Բժիշկներին աջակցում այլ աշխատանքներում։
🔷ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
🔹Բուժքրոջ որակավորում, հավաստագիր (ընտանեկան բուժքրոջ որակավորման առկայությունը կդիտվի առավելություն),
🔹Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (պոլիկլինիկայում աշխատանքային փորձը ցանկալի է),
🔹Համակարգչային գիտելիքներ,
🔹Հիվանդներին բարեհամբույր սպասարկման հմտություն,
🔹Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն։

📍Աշխատավայր՝ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն», ք․Երևան, Պուշկին 56։
🗓Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա:
✉️ Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն familyhealth@wigmore.am էլ. հասցեին, վերնագրի դաշտում գրելով՝ «Բուժքույր»:

🗓Դիմելու վերջնաժամկետը՝ 10 մարտի 2026թ.։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։

⏳Հանդիպման օրը մոտենում է։ Միացե՛ք մեզ փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, կրծքով կերակրման վերաբերյալ կարևոր քննարկմանը։ Գրա...
20/02/2026

⏳Հանդիպման օրը մոտենում է։
Միացե՛ք մեզ փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, կրծքով կերակրման վերաբերյալ կարևոր քննարկմանը։

Գրանցումը շարունակվում է․կարող եք միանալ մեզ՝ գրանցվելով հիմա հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/Mxh2CR74eTUYaoeD7:
Հանդիպման մանրամասներին ծանոթացեք ստորև👇

«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ը կազմակերպում է կրծքով կերակրման վերաբերյալ հեռավար հանդիպում՝ նախատեսված հղիների և կրծքով կերակրող մայրերի համար։

🔎Հանդիպման ընթացքում կքննարկենք՝
🤱Կրծքով կերակրման կարևորությունը,
👶Կրծքով կերակրման ճիշտ կազմակերպումը կյանքի առաջին իսկ օրերից (ճիշտ դիրքավորում, ամրակցում),
✅Կերակրման ընթացքում հաճախ հանդիպող դժվարությունները և դրանց լուծումները։

👩‍⚕️Հանդիպումը կվարի «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի կրծքով կերակրման մասնագետ, մանկաբույժ՝ Կարինե Շամիլյանը, ով ստացել է կրծքով կերակրման խորհրդատուի միջազգային որակավորում։

🗓️Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը՝ 16։00, Zoom հարթակում:
Մասնակցությունն անվճար է։

📩 Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ հանդիպման հղումը ստանալու համար։
✍️Գրանցվելիս կարող եք նաև նշել Ձեզ հուզող հարցերը՝ հանդիպման ընթացքում դրանց անդրադառնալու նպատակով։

🔗Գրանցման հղում՝ https://forms.gle/Mxh2CR74eTUYaoeD7

👩‍⚕️Ուրախությամբ ներկայացնում ենք «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Աջափնյակ մասնաճյուղի ընտանեկան բժիշկ, մանկաբո...
19/02/2026

👩‍⚕️Ուրախությամբ ներկայացնում ենք «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Աջափնյակ մասնաճյուղի ընտանեկան բժիշկ, մանկաբույժ՝ Հեղինե Վարդանյանին։

💜Բարի գալուստ Ուիգմոր ընտանիք․․․

18/02/2026

🦷Պե՞տք է արդյոք հեռացնել իմաստության ատամները։

🩺«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի բժիշկ-ստոմատոլոգ Սմբատ Մարուքյանը տեսանյութում անդրադառնում է իմաստության ատամների հեռացման բացարձակ ցուցումներին և դրանից բխող հետևանքներին։

Իմաստության ատամը հեռացման ցուցում ունի, երբ՝
🔹Այն թեքված է դեպի յոթերորդ ատամը և հարում է նրա արմատին։
🔹Ատամը գտնվում է ծնոտի հաստության մեջ։
🔹Առկա է ատամի մասնակի ծկթում։
🔹Կարիեսով ախտահարված օջախը բավականին մեծ է։

📣ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ👩‍⚕️Ընտանեկան բժիշկ, աղեստամոքսաբանի անվճար խորհրդատվություն«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Աջափն...
16/02/2026

📣ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ
👩‍⚕️Ընտանեկան բժիշկ, աղեստամոքսաբանի անվճար խորհրդատվություն

«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Աջափնյակ մասնաճյուղը փետրվարի 21-ին, ժամը՝ 10։00-14։00, հայտարարում է ընտանեկան բժիշկ, աղեստամոքսաբանի խորհրդատվության բաց դռների օր 18տ․-ից բարձր անձանց համար:

📌Նախապես հերթագրվելը պարտադիր է։
📞Գրանցվելու համար զանգահարել` 012 345 677:

«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ը կազմակերպում է կրծքով կերակրման վերաբերյալ հեռավար հանդիպում՝ նախատեսված հղիներ...
13/02/2026

«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ը կազմակերպում է կրծքով կերակրման վերաբերյալ հեռավար հանդիպում՝ նախատեսված հղիների և կրծքով կերակրող մայրերի համար։

🔎Հանդիպման ընթացքում կքննարկենք՝
🤱Կրծքով կերակրման կարևորությունը,
👶Կրծքով կերակրման ճիշտ կազմակերպումը կյանքի առաջին իսկ օրերից (ճիշտ դիրքավորում, ամրակցում),
✅Կերակրման ընթացքում հաճախ հանդիպող դժվարությունները և դրանց լուծումները։

👩‍⚕️Հանդիպումը կվարի «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի կրծքով կերակրման մասնագետ, մանկաբույժ՝ Կարինե Շամիլյանը, ով ստացել է կրծքով կերակրման խորհրդատուի միջազգային որակավորում։

🗓️Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը՝ 16։00, Zoom հարթակում:
Մասնակցությունն անվճար է։

📩 Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ հանդիպման հղումը ստանալու համար։
✍️Գրանցվելիս կարող եք նաև նշել Ձեզ հուզող հարցերը՝ հանդիպման ընթացքում դրանց անդրադառնալու նպատակով։

🔗Գրանցման հղում՝ https://forms.gle/Mxh2CR74eTUYaoeD7

11/02/2026

📣Առողջությունն ունի նոր հասցե՝📍Աջափնյակ վարչական շրջան, Ք. Քըրքորյան 36։
🩺 Ուիգմոր պոլիկլինիկայի նորաբաց մասնաճյուղը բուժառուներին մատուցում է բարձրորակ բժշկական ծառայություններ անվճար հիմունքներով։
Ծառայությունները ներառում են կանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական համալիր միջոցառումներ՝ նախատեսված տարիքային բոլոր խմբերի համար։

📝 Ուիգմոր պոլիկլինիկաներին կցագրվելու համար կարող եք այցելել ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել դիմում-հայտն առցանց՝
🌐 wigmore.am կայքում։

🕘 Աշխատանքային ժամեր․
Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–19:00
Շաբաթ՝ 10:00–14:00
📞 Հեռախոսահամար՝ 012 345 677

💙 Ուիգմոր․ վստահություն առաջին այցից։

09/02/2026

🩺«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի գինեկոլոգ Մերի Վարդանյանը տեսանյութում անդրադառնում է հակաբեղմնավորիչ միջոցներից հորմոնալ և ոչ հորմոնալ ներարգանդային պարույրներին, դրանց կիրառման ցուցումներին և ընտրությանը։

📌 Ներարգանդային պարույրի տեսակի ճիշտ ընտրությունը խիստ անհատական է և պետք է իրականացնել գինեկոլոգի հետ խորհրդակցության ընթացքում։

Address

📍56 Pushkin Street 📍 2 Lvovyan Street 📍17/9 Artsakh Street 📍36 Kerkorian Street
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 10:00 - 14:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Wigmore Family Health posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category