Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան

Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան 🧑🏻‍⚕️ Ուրոլոգ, օնկոուրոլոգ, լապարասկոպիկ և ռոբոտիկ ուրոլոգ, բժիշկ-սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու

21/10/2025

🩺 Երիկամի կիստայի վիրահատության ցուցումները

📈 Կիստայի մեծ չափեր՝
• Կիստա > 5–6 սմ տրամագծով, հատկապես եթե առաջացնում է շրջակա հյուսվածքների սեղմում կամ ցավ
• Արագ աճող կիստա՝ չափերի ակնհայտ ավելացում 6–12 ամսում
⚡ Ախտանշանների առկայություն՝
• Մշտական կամ պարբերական գոտկային ցավեր
• Ջերմություն, եթե կիստան ինֆեկցվել և բորբոքվել է
• Արյուն մեզում (հեմատուրիա)
• Արյան ճնշման բարձրացում (հիպերտենզիա)
🧫 Բարդացումներ՝
• Կիստայի վարակում
• Կիստայի պատռում և պարունակության արտահոսք։
• Կիստայի արյունազեղում
🧬 Ուռուցքային բնույթի կասկած՝
• Կիստան ունի անհարթ պատեր, խտրոցներ, կալցիֆիկացիաներ, կամ այլ ատիպիկ նշաններ ըստ Bosniak դասակարգման (IIf–IV)
⚙️ Երիկամի ֆունկցիայի խանգարում
• Երբ կիստան խանգարում է մեզի արտահոսքը և առաջացնում է հիդրոնեֆրոզ

📱Խորհրդատվության համար զանգահարեք 8900 հեռախոսահամարով, գրեք անձնական նամակ կամ գրանցվեք doctoryan հավելվածով...

Ձեր ուրոլոգ՝
բ.գ.թ. Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան

🩺 Լապարասկոպիկ ռադիկալ պրոստատէկտոմիա՝ տեղային տարածված շագանակագեղձի քաղցկեղի համարՇագանակագեղձի տեղային տարածվածությու...
19/10/2025

🩺 Լապարասկոպիկ ռադիկալ պրոստատէկտոմիա՝ տեղային տարածված շագանակագեղձի քաղցկեղի համար

Շագանակագեղձի տեղային տարածվածությունը վիրահատության առանձնահատուկ մարտահրավեր է։ Այստեղ առաջնահերթությունն է հիվանդի անվտանգության ու ուռուցքի ամբողջական հեռացման ապահովումը։

Վիրահատությունը անցավ
✅ նվազագույն արյան կորուստով 🩸
✅ կայուն հետվիրահատական ընթացքով 💪

Պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից երկու օր անց՝ լավ ինքնազգացողությամբ և լավատեսությամբ։

Վիդեոտարբերակում ներկայացված են վիրահատության հիմնական էտապներից կարճ էպիզոդներ, որոնք կարող եք նայել մեկնաբանությունների բաժնում տեղադրված իմ թելեգրամյան ալիքի հղմամբ...

📱Խորհրդատվության համար կարող եք զանգահարել 8900 հեռախոսահամարով կամ գրելով անձնական նամակ... գրանցվել կարելի է նաև doctor yan կայքով կամ հավելվածով...

Ձեր ուրոլոգ՝
բ.գ.թ. Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան

#Ուրոլոգիա #ՌադիկալՊրոստատէկտոմիա #Լապարոսկոպիա #Քաղցկեղ #ԹիմայինԱշխատանք #ՀիվանդիԽնամք

Այսուհետ գրանցումները կարող եք անել նաև Doctor Yan հավելվածով կամ կայքի միջոցով...Իսկ նախկին գրանցման ձևը անփոփոխ է, կար...
19/10/2025

Այսուհետ գրանցումները կարող եք անել նաև Doctor Yan հավելվածով կամ կայքի միջոցով...

Իսկ նախկին գրանցման ձևը անփոփոխ է, կարող եք գրանցվել 8900 հեռախոսահամարով...

Ձեր ուրոլոգ՝
բ.գ.թ. Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան

Ուռուցքաբան

Քարի լիճ, շուրջ 3200մ ծովի մակարդակից բարձր...այստեղ ամեն բան խաղաղ է․ կապույտ երկինք՝ պարուրված ամպերով, հայելի ջուր ու...
18/10/2025

Քարի լիճ, շուրջ 3200մ ծովի մակարդակից բարձր...այստեղ ամեն բան խաղաղ է․ կապույտ երկինք՝ պարուրված ամպերով, հայելի ջուր ու սառը գեղեցկություն... 💙🤍

Մի օր ընկերս ասաց.-Վաղուց ֆեյսբուքում գրառում չես արել, աչքիս գործերդ լավ են 😂Ինչ եմ ուզում ասել,,,իսկապես ամեն ինչ լավ ...
13/10/2025

Մի օր ընկերս ասաց.
-Վաղուց ֆեյսբուքում գրառում չես արել, աչքիս գործերդ լավ են 😂

Ինչ եմ ուզում ասել,,,իսկապես ամեն ինչ լավ է ու գերհագեցած... մի խոսքով իմ սրտով... ❤️

Իսկ ես միշտ հասանելի եմ, հասցես անփոփոխ,համարս նույնպես 😉

Գրանցումների համար զանգահարեք 8900 հեռախոսահամարով...

Ձեր ուրոլոգ՝
բ.գ.թ. Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան

Եթե առկա են ալերգիայի հետ կապված խնդիրներ, հարցեր, բուժական մոտեցումների հետ կապված հարցադրումներ, ապա այս ծրագիրը հենց ...
07/10/2025

Եթե առկա են ալերգիայի հետ կապված խնդիրներ, հարցեր, բուժական մոտեցումների հետ կապված հարցադրումներ, ապա այս ծրագիրը հենց ձեզ համար է!!! 😉

🎉 Շնորհավոր Ուրոլոգների օրըՈւրոլոգիան մի ոլորտ է, որտեղ վստահությունը, նրբանկատությունը և մասնագիտական փորձը կենսական նշ...
02/10/2025

🎉 Շնորհավոր Ուրոլոգների օրը
Ուրոլոգիան մի ոլորտ է, որտեղ վստահությունը, նրբանկատությունը և մասնագիտական փորձը կենսական նշանակություն ունեն։
Այսօր ուզում եմ շնորհավորել իմ բոլոր գործընկեր-ուրոլոգներին՝ նվիրումի, համբերության և մարդկանց առողջությանը ծառայելու համար։

Եկե՛ք այս օրը դարձնենք նաև իրազեկման առիթ։ Տղամարդիկ և կանայք, մի՛ սպասեք, մինչև խնդիրն իրեն զգացնել տա։
Առողջ ապրելակերպը սկսվում է ուշադրությունից և ժամանակին խորհրդատվությունից։
Հիշե՛ք՝ հիվանդությունը կանխելը միշտ ավելի հեշտ է, քան բուժելը։

Ձեր՝
բ.գ.թ. Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան

ՀՈւԱ Տարեկան Կոնգրես 2025
29/09/2025

ՀՈւԱ Տարեկան Կոնգրես 2025

Սեպտեմբերի 26-27-ին Մատենադարանում անցկացվեց Հայկական Ուրոլոգիական Ասոցիացիայի Ամենամյա 25-րդ ժողովը:Միջոցառումը համախմբ...
28/09/2025

Սեպտեմբերի 26-27-ին Մատենադարանում անցկացվեց Հայկական Ուրոլոգիական Ասոցիացիայի Ամենամյա 25-րդ ժողովը:

Միջոցառումը համախմբեց առաջատար հայ և միջազգային ուրոլոգներին՝ գիտության, փորձի ու գործընկերության շուրջ։

🙏 Հարգվեց 44-օրյա պատերազմում զոհված բժիշկների և հայորդիների հիշատակը։
📚 Ներկայացվեցին ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման հիմնական ուղղությունները, որոնք իսկապես խոստումնալից են ու շուտով կմտնեն մեր կյանք...

📖 Այցելեցինք Մատենադարանի հին ձեռագրերի բաժին՝
▪️ կրկին ծանոթանալու բժշկագիտական հնագույն գրառումների հարուստ ժառանգությանը,
▪️ հիանալի զգացում է տեսնել, թե ինչպես են դարերի խորքից բացահայտվում նորանոր էջեր մեր պատմության ու բժշկության մասին։

Այս 25 տարին՝ հիմք է նոր գիտական բացահայտումների ու մասնագիտական աճի համար

Ձեր ուրոլոգ՝
բ.գ.թ. Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան

🔹 Լապարասկոպիկ ավազանամիզածորանային սեգմենտի պլաստիկա 🔹Ուրախ ենք կիսվելու մեր հերթական հաջողված վիրահատության արդյունքնե...
23/09/2025

🔹 Լապարասկոպիկ ավազանամիզածորանային սեգմենտի պլաստիկա 🔹

Ուրախ ենք կիսվելու մեր հերթական հաջողված վիրահատության արդյունքներով։

😎Մեր թիմի կողմից հաջողությամբ իրականացվեց հերթական ավազանամիզածորանային սեգմենտի նեղացման պլաստիկան՝ լապարոսկոպիկ եղանակով։

Այս նվազագույն ինվազիվ միջամտությունը թույլ է տալիս՝
✅ Մինիմալ կտրվածք – պակաս ցավ, նվազ սպիավորում
✅ Արագ վերականգնում – հոսպիտալացումը ընդամենը մի քանի օր
✅ Բարդությունների ցածր ռիսկ – բարձր ճշգրտություն տեսախցիկի վերահսկողությամբ
✅ Ավելի կարճ անաշխատունակության շրջան
✅ Էսթետիկ արդյունք – գրեթե անտեսանելի հետվիրահատական սպիեր
✅ Երկարատև արդյունավետություն՝ երիկամի ֆունկցիայի վերականգնում

👨‍⚕️ Վիրահատությունն իրականացվել է ժամանակակից լապարասկոպիկ տեխնոլոգիաների կիրառմամբ։

⭐️Լապարոսկոպիկ մոտեցումը դարձել է ոսկե ստանդարտ շատ ուրոլոգիական միջամտությունների համար՝ ապահովելով բարձր արդյունավետություն և պացիենտների գոհունակություն։

📍 Եթե ունեք նմանատիպ խնդիրներ կամ հարցեր՝ դիմեք ուրոլոգի՝ ժամանակին խորհրդատվություն ստանալու համար։

👉Վիրահատության ընթացքին կարող եք ծանոթանալ իմ թելեգրամյան ալիքի հղմամբ, որը տեղադրված է մեկնաբանությունների բաժնում:

Ձեր ուրոլոգ՝
բ.գ.թ. Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան

📱խորհրդատվության համար զանգահարեք և գրանցվեք 8900 հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակ

Ամենաշատը ուրախանում եմ Ռոման Ամոյանի համար!!! Իսկ Մալխասը մի գլուխ բարձր էր իր բոլոր մրցակիցներից... նույնիսկ անհանգստա...
19/09/2025

Ամենաշատը ուրախանում եմ Ռոման Ամոյանի համար!!! Իսկ Մալխասը մի գլուխ բարձր էր իր բոլոր մրցակիցներից... նույնիսկ անհանգստանալու կարիք էլ չկար... մնում է մարզավիճակը պահել նույն բարձրության վրա!!

📌 Ի՞նչ է միզապարկի ՏՈւՌ-ը և ե՞րբ է այն կիրառվում։Եթե ձեզ մոտ կամ ձեր հարազատի մոտ միզապարկի հետ կապված խնդիր է հայտնաբեր...
18/09/2025

📌 Ի՞նչ է միզապարկի ՏՈւՌ-ը և ե՞րբ է այն կիրառվում։
Եթե ձեզ մոտ կամ ձեր հարազատի մոտ միզապարկի հետ կապված խնդիր է հայտնաբերվել՝ արյունամիզություն, ուռուցքի կասկած կամ այլ ախտանշաններ, բժիշկը կարող է առաջարկել միզապարկի ՏՈւՌ (տրանսուրետրալ ռեզեկցիա)։
Սա միզապարկի ներսում գտնվող գոյացությունների հեռացման մինիմալ ինվազիվ մեթոդ է, որն իրականացվում է առանց արտաքին կտրվածքի։ ՏՈւՌ-ը ծառայում է և՛ ախտորոշման, և՛ բուժման նպատակով։

🔧 Ինչպես է կատարվում վիրահատությունը։
• Վիրահատությունն իրականացվում է միզուկով՝ հատուկ գործիքի (ռեզեկտոսկոպի) օգնությամբ։
• Բժիշկը տեսախցիկի միջոցով վերահսկում է միզապարկի ներքին պատերը և հեռացնում է կասկածելի գոյացությունները։
• Հյուսվածքային նմուշները ուղարկվում են հյուսվածքաբանական հետազոտության՝ ախտորոշման հաստատման համար։
• Վիրահատությունն անցկացնում է ընդհանուր կամ ողնաշարային անզգայացման պայմաններում։
• Դրա տևողությունը սովորաբար կազմում է 30-60 րոպե, իսկ երբեմն ավելի կարճ...

🩺 Վիրահատությունից հետո ի՞նչ է սպասվում։
• Վիրահատությունից հետո միզապարկի մեջ տեղադրվում է կաթետեր՝ մեզը և հնարավոր արյունային արտահոսքը հեռացնելու նպատակով։
• Հիվանդը կարող է մնալ հիվանդանոցում 1-3 օր՝ բժշկական հսկողության տակ։ Հիմնականում մնում են 1օր...
• Վերականգնման շրջանը սովորաբար արագ է ու աշխատունակությունը վերականգնվում է մի քանի օրվա ընթացքում։
• Հետվիրահատական շրջանում ուրոլոգը կտրամադրի մանրամասն ցուցումներ՝ սեռական ակտիվության, ծանրաբեռնվածության և դեղամիջոցների վերաբերյալ։
• Շատ կարևոր է նաև հյուսվածքաբանական պատասխանի արդյունքներից կախված՝ հետագա հսկողության կամ բուժման պլան կազմելը։

✅ ՏՈւՌ-ը համարվում է միզապարկի ոչ մկանային ինվազիվ ուռուցքների բուժման «ոսկե ստանդարտը» և հաճախ հանդիսանում է առաջին անհրաժեշտ քայլը՝ խնդրի լուծման կամ վերահսկման համար։

👉Մեկնաբանություններում տեղադրված իմ թելեգրամյան ալիքով կարող եք տեսնել միզապարկի գոյացության հեռացման ընթացքից կադրեր...

📱Խորհրդատվության և գրանցման համար կարող եք զանգահարել 8900 հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակ:

Ձեր ուրոլոգ՝
բ.գ.թ. Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան

Address

21 Paronyan Street
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00
Saturday 10:00 - 12:00

Telephone

+37498036333

Alerts

Be the first to know and let us send you an email when Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category