Մայրիկիս մի քանի անգամ հարցրել եմ, որ դուրս եմ ուզում գալ տնից։ Բայց նա այս պահին տներն է մաքրում ու չի լսում։ Դրանից շատ բարկանում եմ ու միանգամից ուժեղ խփում եմ նրան ու ասում՝ «ԴՈււււււրս եմ ուզոււււմ»։ 😏
Վայ, ես էլ չգիտեմ թե ինչպես դա պատահեց։ Մայրիկս մի պահ թողում է աշխատանքը, ու անում մի բան, որը տարբեր է իր ամեն անգամվա արձագանքից։
Նա իջնում է իմ հասակին ու ասում՝ «Տեսնում եմ որ շատ բարկացած ես, քանի որ չկարողացա քեզ լսել։ Բայց չես կարող խփել։
Արի կրկին փորձենք և ես քեզ լսեմ»։
«Մամ, կարող ե՞նք դուրս գալ»։
Այս անգամ, մայրիկս մի պահ կանգ է առնում, նայում է աչքերիս մեջ ու ժպիտով ասում՝
«Ես քեզ լսեցի, անպայման դուրս կգանք, երբ ավարտեմ աշխատանքս»։
Սպասելը դժվար է, ես հենց հիմա էի ուզում դուրս գալ։ Բայց մայրիկս հստակ ասեց, ավելի լավ է սպասեմ։ Ինձ դուր է գալիս երբ մայրիկս ինձ լսում է և միևնույն ժամանակ կառավարում է իրավիճակը։
Երբ ես 6 եմ, կարողանում եմ մայրիկիս ասել որ բարկացել եմ, բայց արդեն չեմ խփում։
Երբ 8 եմ, պատմում եմ նրան դպրոցի դժվարությունների մասին։
Երբ 12 եմ, խոսում եմ նրա հետ հարաբերությունների դժվարություններից և կարողանում եմ հանգստացնել մարմինս
Ինչ լավ է, որ մայրիկս փոքր ժամանակվանից աշխատում էր իր վրա, որպեսզի կարողանա հասկանալ ինձ և օգնել կառավարեմ հույզերս։
Ամեն ինչ սկսում է փոքր տարիքից 🤗
«Ամեն ինչ 1-3 տարեկան երեխաների» դասընթացի մեկնարկը` շուտով
👉🏻 Օնլայն դասընթաց ծնողների, ծնողների և երեխաների հետ աշխատող մասնագետների համար
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ էլեկտրոնային սարքերը, համացանցն ու սոցիալական ցանցերը դարձել են մեր և մեր երեխաների կյանքի մի մասը։
❓ Ինչպե՞ս օգտագործել դրանք որպես զարգանալու, առողջ ժամանցի և ուսման միջոց՝ առանց վնասելու երեխաներին և նրանց հետ մեր փոխհարաբերությունները։
Ամբողջ օրը Էլեկտրոնային սարքերից օգտվելը նույնքան ծայրահեղ է, որքան լրիվ դրանցից հրաժարվելը:
😊 Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Ծնողի դպրոցի» կողմից անցկացվող օնլայն դասընթացին, որի ընթացքում կսովորեք․
🔶 Ինչպես օգնել երեխաներին քաղել էլեկտրոնային սարքերի օգուտները և չվնասվել դրանց կիրառումից
🔶 Որ տարիքային փուլում որքան էկրանային ժամանակն է արդյունավետ
🔶 Ինչպես օգնել երեխաներին էլեկտրոնային սարքերից բացի այլ հաճելի զբաղմունքներ գտնել
🔶 Ինչպես կանոններ սահմանել էկրանների օգտագործման վերաբերյալ
🔶 Ինչ հետևանքներ կարելի է կիրառել սահմանված կանոնները չպահպանելու դեպքում
Ծրագրի մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է
📆 Ձեզ հարմար օրերն ու ժամերը կարող եք ընտրել այստեղ՝
📌 «Ծնողավարումը թվային դարում» ծրագիրն անկցավում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ծնողի դպրոց» ծնողավարման, կրթական և հոգեբանական աջակցության կենտրոնի» համատեղ ջանքերով։
🙂 1-3 տարեկանները փոքր են, սակայն՝ մեծ փոփոխությունների փուլում:
Այս տարիքում երեխան սկսում է ավելի ակտիվ ճանաչել աշխարհը, արտահայտել իր հույզերը, փորձում է դառնալ ավելի ինքնուրույն, այս ամենի հետ կարիք ունելալով ծնողի իրական ներկայության և աջակցության։
❗️Չմոռանանք, որ այս տարիքը չափազանց կարևոր փուլ է երեխայի՝ որպես անձ ձևավորման համար։
Հենց այս շրջանն է, երբ ծնողները հաճախ իրենց տալիս են բազմաթիվ հարցեր․
- ինչո՞ւ է երեխան այդքան հաճախ լացում կամ բարկանում
- ինչպե՞ս արձագանքել հուզական պոռթկումներին
- ինչպե՞ս սահմաններ դնել, որ դրանք չվերածվեն մշտական պայքարի
- ինչպե՞ս պահպանել սեփական ներքին հավասարակշռությունը ծնողավարման այս ակտիվ փուլում
Ծնողի դպրոցում սկսում ենք ՆՈՐ դասընթաց․ «Ամեն ինչ 1-3 տարեկանների մասին»։
Դասընթացի ընթացքում դուք կստանաք՝
✨ 5 + 2 կարևոր թեմաներ՝ մեկ ամբողջական ծրագրում
✨ տեսական նյութեր
✨ իրական իրավիճակների քննարկում
✨ գործնական մոտեցումներ՝ երեխային և ինքներդ ձեզ աջակցելու համար
Միասին կխոսենք՝
— 1-3 տարեկանների զարգացման առանձնահատկությունների մասին
— հուզական պոռթկումների և դժվար վարքի մասին
— սահմանների և համագործակցության ձևավորման մասին
— բաժանման և գիշերանոթի թեմաների մասին
— և շատ կարևոր՝ նաև ծնողի հույզերի ու ինքնախնամքի մասին
Դասընթացի ընթացքում կլինեն հանդիպումներ քնի և սննդային վարքի մասնագետների հետ։
😴 Երբ սուրճը դառնում է անբաժան ընկեր, իսկ գիշերները թվում են երկար
✨ Եթե երեխայի քունը դարձել է տագնապների ու անհանգստության աղբյուր,
✨ Եթե ցանկանում ես ճանաչել փոքրիկի քունն ու բացահայտել առողջ քնի գաղտնիքները,
✨ Եթե շրջապատում հակասական խորհուրդներ են, ու չգիտես՝ որն է ճիշտ, ապա քնի խորհրդատուի հետ աշխատանքը կօգնի քեզ
🥰 Աստղիկ Նադիրյանը քնի հոլիստիկ խորհրդատու է, «Նանիկ արա, իմ բալիկ» գրքի հեղինակը։
Ծնողի դպրոցում այսուհետ կարող եք ամրագրել քնի խորհրդատվություն լավագույն մասնագետի հետ:
Հիշեք` հոգնածությունը ժամանակավոր է, բայց ճիշտ աջակցությամբ ժամանակը շատ ավելի արագ է անցնում։
24/02/2026
🤭 Քանի՞ հայրիկ սիրով կխոսի, եթե նրանց այսօր հարցնենք՝ ոնց եք․․․
Խոսի իր մտահոգություններից, հույզերից, հոգնածությունից, գուցե վախերից, կամ երջանիկ պահերից, հատկապես տանը՝ երեխաների և ընտանիքի հետ, կիսվի հաջողված փորձով, ստացված հնարքներով ու արժեքավոր հուշումներով, ուղղի իրեն հուզող հարցերը մասնագետին ու ստանա պրոֆեսիոնալ աջակցություն։
👉 «Ծնողի դպրոցում» սկսում ենք հայրերի փոխօգնության խումբ՝ օգնելու նրանց լինել լսված, կայուն, ներուժով ու դրական զգացմունքներով լի, կապի մեջ իրենց հույզերի ու կարիքների հետ, քանի որ հայրերի հոգեկան բարեկեցությունը, ծնողավարական երջանկությունը, ինքնաջակցման հմտությունները, փորձի փոխանակումը կարևոր են երջանիկ ընտանիքի ու երջանիկ երեխաների համար։ Խումբը վարելու են լավագույն հոգեբանները՝ ապահովելով մասնագիտական աջակցություն ողջ ընթացքում։
✅ Ամիսը 2 հանդիպում x 2 ժամ
✅ Փակ խմբով՝ խմբում 12 մասնակից
📍 Վայր՝ Կոմիտաս 3
💰 Արժեք՝ 5000 դրամ /1 հանդիպման համար
📆 2-րդ խումբը` ՄԱՐՏ ամսին
(Հստակ օրերն ու ժամերը կքննարկվեն խմբի հետ)
Բոլոր հարցերով կարող եք ուղիղ կապ հաստատել «Ծնողի դպրոցի» հետ՝
📲 (094) 224 223 համարով կամ info@parenting.am էլփոստով։
Մենք այստեղ ենք, որպեսզի դուք վայելեք ծնողավարությունը ❤️
19/02/2026
Դու հետախույզ ես։ Քաղաքում ծանր ու մռայլ մթնոլորտ է, և հենց դու պետք է բացահայտես՝ ինչ է կատարվել Քեմփդեն փողոցում, որ ստիպում է մարդկանց կողպել դռներն ու պատուհանները, երբ արևը մայր է մտնում։
Դու վիրավոր զինվոր ես։ Գերմանացիները գրոհում են, իսկ դու չգիտես՝ ինչպես խրամատ հասցնել ընկերոջդ։ Արկերը պայթում են, փամփուշտները սուլելով անցնում են կողքովդ, իսկ դու մոլորվել ես ֆրանսիական անծայրածիր դաշտերում։
Դու սիրահարված դեռահաս ես։ Անհամբեր սպասում ես արձակուրդներին, որն անցկացնելու ես համադասարանցու հեմփթոնյան առանձնատանը։ Արդյո՞ք այն տղան էլ կգա, ու եթե գա, ինչպե՞ս պիտի պահես քեզ։
Դու կարող ես լինել ու ապրել հազարավոր դերեր, երբ ձեռքդ վերցնում ես գիրքը։
Դու միֆական աստվածուհի ես, հետո՝ փիլիսոփա, հետո՝ կաշառված ոստիկան, մյուսում՝ բարի կախարդ, և կարողանում ես «մտնել» հերոսների կաշվի մեջ։
🪄 Գրքերը բացում են դռներ դեպի աշխարհներ, որտեղ մենք չենք եղել ու հնարավոր է՝ երբեք չլինենք։
Միայն թե գրականությունն էլ պետք է խնամքով ընտրել. չէ՞ որ ի տարբերություն ֆիլմերի, կարդալիս մեր ուղեղն ակտիվ աշխատում է՝ փորձելով տեքստերը վերածել պատկերների, ձայների ու հոտերի։ Մարդկության փորձը ցույց է տվել, որ գրքերը կարող են հասարակարգեր ու աշխարհներ փոխել։ Կարող են մխիթարել ու սփոփել։ Կարող են վնասել ու դրդել անմիտ արարքների։
📚 Շատ կարդացեք։ Լա՛վ գրքեր կարդացեք։ Վարակե՛ք երեխաներին ընթերցանության սիրով՝ օգնելով երեխային ապրումակցել, ունենալ ավելի լավ բառապաշար, ավելի լայն մտահորիզոն ու աշխարհայացք։
Ո՞րն է ձեր կյանքը փոխած գիրքը, ինչու՞, եկեք կիսվենք գրքային պատմություններով։
05/02/2026
🤔 Ինչպե՞ս երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնել գրքերի և ընթերցանության հանդեպ
Եվս 5 առաջարկ
6. Թո՛ւյլ տվեք երեխան ինքն ընտրի գիրքը, անգամ, եթե իր ընտրածը Ձեզ դուր չի գալիս:
7. Սկսե՛ք քչից. թեկուզ մի քանի էջ կարդալը կարող է երեխայի մոտ մեծ հետաքրքրություն առաջացնել:
8. Այցելե՛ք գրադարաններ, գրախանութներ, մասնակցե՛ք գրքի քննարկումների, տոնավաճառների ու գրքերի հետ կապված այլ միջոցառումների:
9. Քննարկե՛ք երեխայի հետ այն, ինչ ընթերցում է: Ոչ թե ստուգեք («Ի՞նչ էր գրված այս էջերում»), այլ հետաքրքրվե՛ք («Ի՞նչը քեզ դուր եկավ», «Ո՞րն էր գրքի ամենահետաքրքիր պահը քեզ համար», «Քո կարծիքով ինչպե՞ս կշարունակվի պատմությունը» և այլն):
10. Խրախուսե՛ք ընթերցանության բոլոր փորձերը, գրքերի հանդեպ ցուցաբերվող ցանկացած հետաքրքրությունը ու խուսափե՛ք երեխային կարդալու թեմայով քննադատելուց: lo
05/02/2026
🤭 Քանի՞ հայրիկ սիրով կխոսի, եթե նրանց այսօր հարցնենք՝ ոնց եք․․․
Խոսի իր մտահոգություններից, հույզերից, հոգնածությունից, գուցե վախերից, կամ երջանիկ պահերից, հատկապես տանը՝ երեխաների և ընտանիքի հետ, կիսվի հաջողված փորձով, ստացված հնարքներով ու արժեքավոր հուշումներով, ուղղի իրեն հուզող հարցերը մասնագետին ու ստանա պրոֆեսիոնալ աջակցություն։
👉 «Ծնողի դպրոցում» սկսում ենք հայրերի փոխօգնության խումբ՝ օգնելու նրանց լինել լսված, կայուն, ներուժով ու դրական զգացմունքներով լի, կապի մեջ իրենց հույզերի ու կարիքների հետ, քանի որ հայրերի հոգեկան բարեկեցությունը, ծնողավարական երջանկությունը, ինքնաջակցման հմտությունները, փորձի փոխանակումը կարևոր են երջանիկ ընտանիքի ու երջանիկ երեխաների համար։ Խումբը վարելու են լավագույն հոգեբանները՝ ապահովելով մասնագիտական աջակցություն ողջ ընթացքում։
✅ Ամիսը 2 հանդիպում x 2 ժամ
✅ Փակ խմբով՝ խմբում 12 մասնակից
📍 Վայր՝ Կոմիտաս 3
💰 Արժեք՝ 5000 դրամ /1 հանդիպման համար
Be the first to know and let us send you an email when Parenting School Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
The relationship between each parent and child is a very personal and private matter. It is hard, if not impossible, to develop and provide all parents with a universal rule book or guideline on how to relate and communicate with children correctly and effectively.
Every parent dreams of being a friend to his/her child, a helper, a shoulder to lean on, the one who the child can always rely on. Meanwhile, we often have a misleading notion that all this comes automatically once we give birth, as a granted gift from above. Moreover, very often parental instinct of protecting our offspring from everything and everyone leads the children to unhealthy dependency from adults, thus depriving them from the most natural and essential skills of thinking on their own, analyzing their and others’ behavior, finding the best solutions for all involved parties, etc. All this seems a too tough task to fulfill.
It turns out that there are common, clear and very important methods of parenting that can be used by every parent and that should be written in red letters in their diaries.
The mission of our Parenting School is to make parents feel happier so that they make their kids happy. We are here to help parents find their very own formulas for happiness as parents, to learn the skills and methods of communicating with children in a way that will affirm the dignity and respect of both parents and children, and bring harmony into their lives and homes.
For detailed programs, duration, prices and enrollment, please visit www.parenting.am.
For queries and cooperation ideas, please contact us at info@parenting.am.
---------------------------------------
Ամեն ծնողի ու երեխայի միջև փոխհարաբերությունները խիստ անձնական են: Դժվար է, եթե չասել՝ անհնար, մշակել և մատուցել մեկ համընդհանուր կանոն կամ ուղեցույց, թե ինչպես է պետք բոլոր ծնողներին ճիշտ ու արդյունավետ հարաբերվել ու հաղորդակցվել իրենց երեխաների հետ:
Յուրաքանչյուր ծնող երազում է լինել իր երեխայի ընկերը, օգնականը, ուսը, մեկը, ում վրա երեխան միշտ կարող է հույս դնել: Միևնույն ժամանակ մենք շատ հաճախ ունենում ենք թյուր պատկերացում, թե դա ինքնըստինքյան պիտի լինի՝ բնությունից տրված շնորհի տեսքով: Հաճախ էլ երեխային ամեն ինչից ու ամենքից պաշտպանելու ծնողական բնազդը բերում է երեխայի գերկախվածությանը մեծերից՝ զրկելով նրան ինքնուրույն մտածելու, իր ու դիմացինի արարքները վերլուծելու, բոլոր կողմերի համար լավագույն լուծումները գտնելու այդքան կենսական և այդքան բնական հմտություններից:
Պարզվում է՝ կան երեխայի հետ շփման ընդհանուր, մատչելի և շատ կարևոր մոտեցումներ, որոնք կիրառելի են բոլոր ծնողների համար և որոնք կարմիր տառերով պետք է գրված լինեն բոլոր ծնողների նոթատետրերում։
Ծնողի դպրոցի առաքելությունն է դարձնել ծնողներին երջանիկ, որպեսզի նրանք մեծացնեն երջանիկ երեխաների։ Մենք այստեղ ենք՝ օգնելու ծնողներին գտնել երեխաների հետ շփման եզրեր և մոտեցումներ, որոնք լավագույնս կամրապնդեն և՛ երեխաների, և՛ ծնողների՝ սեփական արժանապատվության զգացումը, ջերմ ու հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ և կապահովեն ընտանիքներում ներդաշնակ մթնոլորտը։
Ծրագրերին, տևողությանը, մասնակցության արժեքներին և պայմաններին մանրամասն ծանոթանալու համար այցելեք www.parenting.am։ Հարցերի և համագործակցության առաջարկների համար գրեք info@parenting.am հասցեով։