Psychologist Tigranuhi Atshemyan

Psychologist Tigranuhi Atshemyan 🔱 Հոգեբան
🌐 Օնլայն և օֆլայն խորհրդատվություններ
🎓 Դասընթացներ և վերապատրաստումներ հոգեբանների համար
📚 Հեղինակային հոգեբանական թրեյնինգների ծրագրեր

📣 Ուշադրություն, սիրելի՛ մասնագետներ։ 📣Սիրով ուզում եմ տեղեկացնել, որԿանանց մեկամսյակի առթիվ0️⃣8️⃣▪️0️⃣3️⃣ ➖0️⃣7️⃣▪️0️⃣4...
08/03/2026

📣 Ուշադրություն, սիրելի՛ մասնագետներ։ 📣

Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ
Կանանց մեկամսյակի առթիվ
0️⃣8️⃣▪️0️⃣3️⃣ ➖0️⃣7️⃣▪️0️⃣4️⃣▪️2️⃣0️⃣2️⃣6️⃣ թվականը ներառյալ կգործի
3️⃣5️⃣➖4️⃣0️⃣% զեղչ
հոգեբանական թրեյնինգների
և բաց դասերի բոլոր պատրաստի ծրագրերի համար։ 💐💞

📚 Ծրագրերը 3️⃣5️⃣➖4️⃣0️⃣% զեղչով ձեռք բերելու համար գրեք ինձ անձնական նամակով 💌 կամ պարզապես ➕ դրեք այս նկարի տակ։

❤️ Սիրով՝
🔱 Հոգեբան Տիգրանուհի Աճեմյան

⚠️ Հ.Գ. Պատրաստի ծրագրերի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ՝ անցնելով հետևյալ հղումով. ⤵️
https://www.facebook.com/share/p/17zpaQtQ3j/
-------------------------



#Թրեյնինգ

#Հոգեբան

💖 Սիրելի՛ կանայք,✨ Մարտի 8️⃣-ին սովորաբար մաղթում են լինել գեղեցիկ ու սիրված։ Բայց ես՝ որպես հոգեբան, ուզում եմ մաղթել Ձ...
08/03/2026

💖 Սիրելի՛ կանայք,

✨ Մարտի 8️⃣-ին սովորաբար մաղթում են լինել գեղեցիկ ու սիրված։ Բայց ես՝ որպես հոգեբան, ուզում եմ մաղթել Ձեզ մի բան, որն, իմ կարծիքով, ավելի կարևոր է՝ լինել ինքնաբավ։ ✨

🌸 Մաղթում եմ, որ Ձեր երջանկությունը կախված չլինի ուրիշի գնահատականից կամ տրամադրությունից։
🌸 Մաղթում եմ Ձեզ այնպիսի հոգեկան անդորր, որը ոչ մի արտաքին փոթորիկ չի կարող խաթարել։
🌸 Եղե՛ք Ձեր սեփական կյանքի գլխավոր հերոսուհին, այլ ոչ թե ուրիշի սցենարի էպիզոդիկ դերակատարը։

🥂 Շնորհավո՜ր տոնդ, ՈՒԺԵՂ ԿԻՆ։ 💐

💐 Սիրով՝ հոգեբան Տիգրանուհի Աճեմյան

❓ Իսկ ո՞րն է այսօր Ձեր ամենակարևոր մաղթանքը ինքներդ Ձեզ։ Գրե՛ք մեկնաբանություններում։ ⤵️💬

--------------------------


#Տոն

#Հոգեբան
#Կին

💚
01/03/2026

💚

#ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

©️ Վահան Տերյան, 1908թ.

#Գարուն

ԳարնանամուտՄանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,Ու երկինքը հոգուս մեջ, ու...
01/03/2026

Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

©️ Հովհաննես Շիրազ, 1935թ.

-----------------------------------------------

#Գարուն
#Գարնանամուտ
#Շիրազ
#Տրամադրություն

«ԿԱԿՏՈՒՍ» 🌵🔱 ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ
26/02/2026

«ԿԱԿՏՈՒՍ» 🌵
🔱 ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ

«ԿԱԿՏՈՒՍ» 🌵

🔱 ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ

ℹ️ Այս մեթոդիկան նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների հետ աշխատելու համար: Այն կարելի է կիրառել նաև դեռահասների և մեծահասակների հետ: Այս մեթոդիկայի շնորհիվ հնարավոր է հասկանալ երեխայի (և մեծահասակի) հուզական վիճակը, նշել ագրեսիայի առկայությունը, դրա ուղղվածությունն, ինտենսիվությունը և այլն:

✍🏻 Առաջադրանք.

🖼️ Սպիտակ թղթի վրա նկարիր կակտուս՝ այնպիսին, ինչպիսին դու ես պատկերացնում։

❗Նկարելու ընթացքում լրացուցիչ հարցեր կամ բացատրություններ չեն թույլատրվում:

📝 Անհրաժեշտ նյութեր.

Հետազոտության ընթացքում փորձարկվողին տրվում է A4 ֆորմատի սպիտակ թուղթ և հասարակ սև մատիտ (HB կարծրությամբ): Կարելի է նաև օգտագործել Լյուշերի թեստին հատուկ 8 գույներից կազմված մատիտներ, որոնց դեպքում արդյունքների մեկնաբանության ժամանակ հաշվի են առնվում նաև այդ գույների լյուշերյան բնութագրերը:

❓ Հարցեր նկարչությունից հետո.

✅ Նկարն ավարտելուց հետո երեխային կարելի է տալ լրացուցիչ հարցեր, որոնք կօգնեն ավելի ճշգրիտ հասկանալ նկարի իմաստը.

1️⃣ Սա տնայի՞ն թե վայրի կակտուս է:
2️⃣ Կակտուսը շա՞տ փշոտ է: Կարելի՞ է դիպչել նրան:
3️⃣ Կակտուսին դո՞ւր է գալիս, երբ նրան խնամում են, ջրում, պարարտացնում:
4️⃣ Կակտուսը միայնա՞կ է աճում, թե՞ որևէ այլ բույսի հարևանությամբ: Եթե կողքին այլ բույս էլ է աճում, ապա ի՞նչ բույս է դա:
5️⃣ Երբ կակտուսը մեծանա, ինչպե՞ս այն կփոխվի (փշեր, չափ, ճյուղեր):

💡 Մեկնաբանություն.

Մեկնաբանության ժամանակ հաշվի են առնվում բոլոր գրաֆիկական մեթոդներին բնորոշ տվյալները՝ նկարի տարածական տեղակայումը, չափը, գծերի բնութագիրը, մատիտի սեղման ուժգնությունը: Բացի այդ, հատուկ ուշադրություն է դարձվում այս մեթոդիկային բնորոշ ցուցանիշներին. կակտուսի պատկերը (վայրի, սենյակային, պարզունակ, մանրամասն նկարված և այլն), փշերի բնութագիրը (չափը, դասավորությունը, քանակը):

🖼️ Նկարում կարող են արտացոլվել հետազոտվողի հետևյալ անձնային որակները. ⤵️

😡 Ագրեսիա. փշերի առկայություն: Երկար, սուր, միմյանց մոտ տեղակայված փշերը վկայում են բարձր ագրեսիվության մասին:

⚡ Իմպուլսիվություն. կտրուկ գծեր, մատիտով գծերն արված են ուժեղ սեղման արդյունքում։

🎯 Եսակենտրոնություն, առաջնորդ լինելու ձգտում. խոշոր չափսի նկար թղթի կենտրոնում:

😣 Անվստահություն, կախվածություն. փոքր չափսի նկար թղթի ներքևի մասում:

💃🏻 Ցուցադրականություն. կակտուսի վրա նկարված լրացուցիչ արտահայտիչ տարրեր։

🔒 Գաղտնիություն, զգուշավորություն. կակտուսի եզրագծի երկայնքով կամ ներսում զիգզագների առկայություն։

🤩 Լավատեսություն. վառ գույների կիրառում, «ուրախ» կակտուսներ (գունավոր մատիտներով տարբերակի դեպքում):

😱 Տագնապայնություն. մուգ գույների կիրառում (գունավոր մատիտներով տարբերակի դեպքում), շտրիխավորումներ կակտուսի ներսի հատվածում:

👒 Կանացիություն. զարդարանքների, ծաղիկների փափուկ գծերի ու ձևերի առկայություն:

👥 Էքստրավերսիա. նկարում կակտուսի կողքին այլ կակտուսների, բույսերի կամ ծաղիկների առկայություն:

😶 Ինտրովերսիա. նկարում միայն մեկ կակտուս է պատկերված:

👨‍👩‍👧 Ընտանեկան պաշտպանության ձգտման և ընտանեկան միասնականության զգացման առկայություն. կակտուսը պատկերված է ծաղկամանի մեջ՝ որպես սենյակային բույս:

🙍🏻‍♀️ Միայնակության զգացում, ընտանեկան պաշտպանության ձգտման և ընտանեկան միասնականության զգացման բացակայություն. վայրի, «անապատային» կակտուս:

⚠️ Ուշադրություն.

Եվս մեկ անգամ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է չափազանց զգույշ մոտենալ թեստի արդյունքների մեկնաբանմանը: Բացի նկարչական հմտություններից, մանկական պատկերացումներից ու տարիքային առանձնահատկություններից՝ նկարի վրա կարող են ազդել նաև այլ գործոններ (օրինակ՝ երեխայի տանն առկա կոնկրետ տեսակի կակտուսի առկայությունը, վերջերս կարդացած ինչ-որ գիրք անապատային կակտուսների մասին և այլն)։
Այս թեստը, ինչպես նաև գրաֆիկական այլ մեթոդներ, արդյունավետ են միայն հոգեբանական դասական մեթոդների հետ համակցված կիրառման դեպքում:

⚠️ Հ.Գ.՝ մեթոդիկայի արդյունքում ստացված տեղեկատվությունը համարվում է հուսալի, երբ այն իրականացվում է միայն համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող հոգեբանի կողմից, հատուկ պայմաններում և թեստավորման համար նախատեսված հատուկ պարագաներով։

📚 Գրականություն.

Панфилова М,А. "Игротерапия общения: Тесты и коррекционные игры". Практическое пособие для психологов, педагогов и родителей. -М.: «ИздательствоГНОМиД», 2001. — 160 с. (В помощь психологу)

#հոգեբանություն #հոգեբան #թեստ

📣 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 📣🔱 Սիրելի՛ կոլեգաներ, 🤝❄️ Ձմեռը շուտով հրաժեշտ կտա մեզ՝ իր տեղը զիջելով գարնանային զարթոնքին։ Եվ հենց այ...
26/02/2026

📣 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 📣

🔱 Սիրելի՛ կոլեգաներ, 🤝

❄️ Ձմեռը շուտով հրաժեշտ կտա մեզ՝ իր տեղը զիջելով գարնանային զարթոնքին։ Եվ հենց այս գեղեցիկ անցումային շրջանի կապակցությամբ հայտարարվում է հատուկ ակցիա։

Միայն 3️⃣ օր՝
2️⃣6️⃣▪️0️⃣2️⃣➖2️⃣8️⃣▪️0️⃣2️⃣▪️2️⃣0️⃣2️⃣6️⃣
թվականը ներառյալ կարող եք ձեռք բերել
2️⃣ ծրագրերից բաղկացած ամբողջական փաթեթը
💥 աննախադեպ 4️⃣0️⃣% զեղչով։

🔱 Փաթեթը ներառում է խմբային հոգեբանական թրեյնինգների հետևյալ 2️⃣ ծրագրերը. ⤵️

1️⃣ «Երեխաների շփման և հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված խմբային աշխատանքի ծրագիր» էլեկտրոնային գրքույկը։ 📚

2️⃣ «Դեռահասության տարիքում համարժեք ինքնագնահատականի ձևավորմանն ուղղված խմբային աշխատանքի ծրագիր» էլեկտրոնային գրքույկը։ 📚

✨ 1️⃣ փաթեթ, 2️⃣ ծրագիր, որոնցից յուրաքանչյուրում կգտնեք 6️⃣-ական հանդիպումներից բաղկացած հագեցած և արդյունավետ աշխատանքային պլան։

✅ Այս ծրագրերը կդառնան ձեր վստահելի օգնականները՝ երեխաների և դեռահասների հետ իրականացվող հոգեբանական աշխատանքն առավել արդյունավետ, համակարգված և մասնագիտական բարձր մակարդակով կազմակերպելու գործում։

🎁 Խմբային հոգեբանական թրեյնինգների վերը նշված 2️⃣ ծրագրերից բաղկացած փաթեթը ձեռք բերելու համար գրեք ինձ անձնական նամակով 💌 կամ պարզապես ➕ դրեք այս նկարի տակ։

—————————————————————

#Երեխա
#Դեռահաս
#Հաղորդակցում
#Ինքնագնահատական
#Հոգեբան

🤍 «Մի՛ դաստիարակեք երեխաներին, նրանք, միևնույն է, Ձե՛զ են նմանվելու․ դաստիարակե՛ք ինքներդ Ձեզ»։©️ անգլիական ասացվածք🔱📚 «...
22/02/2026

🤍 «Մի՛ դաստիարակեք երեխաներին, նրանք, միևնույն է, Ձե՛զ են նմանվելու․ դաստիարակե՛ք ինքներդ Ձեզ»։
©️ անգլիական ասացվածք

🔱📚 «Ինչպիսի ծնող եմ ես» հոգեբանական թրեյնինգի ծրագիր. ⤵️

👨‍👩‍👧‍👦 Ծնող լինելը մարդու կյանքի ամենակարևոր և պատասխանատու դերերից մեկն է։ Այն ոչ միայն երեխայի խնամքն ու դաստիարակությունն է, այլև շարունակական ճանապարհորդություն դեպի սեփական ներաշխարհ:

💡 Հաճախ մենք կենտրոնանում ենք միայն երեխայի վարքի վրա՝ մոռանալով, որ մեր արձագանքները և հուզական վիճակն ուղղակիորեն ձևավորում են երեխայի աշխարհընկալումը։

🧠 Հենց այս մոտեցումն էլ դառնում է այն առանցքը, որի շուրջ կառուցվում է գիտակից ծնողավարումը։

🪞 Ինքն իրեն ճանաչող ծնողը սկսում է տեսնել ոչ միայն երեխայի վարքը, այլ նաև սեփական մասնակցությունը այդ վարքի ձևավորման մեջ։ Նա արձագանքում է ոչ միայն իրավիճակին, այլ գիտակցում դրա առաջացման խորքային պատճառները։

💞 Արդյունքում հարաբերությունները դառնում են ավելի կայուն, անվտանգ և կանխատեսելի, իսկ երեխայի մոտ ձևավորվում է վստահություն աշխարհի և սեփական ուժերի նկատմամբ։

🎯 «Ինչպիսի ծնող եմ ես» հոգեբանական թրեյնինգի նպատակն է աջակցել ծնողներին՝ հասկանալու սեփական ուժեղ և խոցելի կողմերը, գիտակցելու դաստիարակության ընտրված ոճը, ճանաչելու սեփական հույզերը և ձևավորելու հուզական ինքնակարգավորման հմտություններ, որոնք հիմք կհանդիսանան ներդաշնակ ընտանեկան միջավայրի համար։

⚠️ Աշխատանքները նախատեսված են հետևյալ թիրախային խմբի համար.
✅ ծնողներ և խնամակալներ։

⚠️ Խմբում մասնակիցների քանակը՝
✅ 12-16 մասնակից

⚠️ Խմբային հանդիպման տևողությունը՝
✅ 1 հանդիպում, ≈ 90 րոպե։

🔱🤝 Հոգեբանական թրեյնինգի ծրագիրը նախատեսված է ինչպես հոգեբանների,
այնպես էլ ուսուցիչների և հարակից ոլորտների մասնագետների համար։

👨‍👩‍👧‍👦 «Ինչպիսի ծնող եմ ես» հոգեբանական թրեյնինգի ծրագրի փաթեթը ներառում է.

1️⃣«Ինչպիսի ծնող եմ ես» էլեկտրոնային գրքույկը։ 📚
2️⃣ Ծրագրի համար նախատեսված էկրանին ցուցադրվող սահիկաշարը (սլայդեր)։ 🖥️
3️⃣ Թրեյնինգի ժամանակ ցուցադրվող տեսանյութը։ 🎬

🎁 Ծրագրի ամբողջական փաթեթը ձեռք բերելու համար գրեք ինձ անձնական նամակով 💌 կամ պարզապես ➕ դրեք այս նկարի տակ։

—————————————————————

#Ինքնաճանաչում #Ծնող #Ծնողավարում #Հոգեբան #Թրեյնինգ

💡 Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: ✍️
21/02/2026

💡 Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: ✍️

💡 Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

Մայրենի լեզվի օրն ընդունվել է #ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։

Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև #Հայաստանում։ 🇦🇲

🌸🌸🌸

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

©️ ✍🏻 Համո Սահյան




#հայերեն
#հոգեբան
#հոգեբանություն

⏳ Այսօր ակցիայի վերջին օրն է:❤️ Բաց մի՛ թողեք այս հրաշալի հնարավորությունը:
21/02/2026

⏳ Այսօր ակցիայի վերջին օրն է:
❤️ Բաց մի՛ թողեք այս հրաշալի հնարավորությունը:

📣 Ուշադրություն, սիրելի՛ մասնագետներ։ 📣

Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ
1️⃣7️⃣▪️0️⃣2️⃣ ➖2️⃣1️⃣▪️0️⃣2️⃣▪️2️⃣0️⃣2️⃣6️⃣ թվականը ներառյալ կգործի
մինչև 4️⃣0️⃣% զեղչ
խմբային հոգեբանական թրեյնինգների
և բաց դասերի բոլոր պատրաստի ծրագրերի համար։

1️⃣9️⃣▪️0️⃣2️⃣▪️2️⃣0️⃣2️⃣6️⃣ 📚🎁❤️

Թումանյան ✍🏻 1️⃣5️⃣7️⃣  #Թումանյան
19/02/2026

Թումանյան ✍🏻 1️⃣5️⃣7️⃣


#Թումանյան

📣 Ուշադրություն, սիրելի՛ մասնագետներ։ 📣Սիրով ուզում եմ տեղեկացնել, որԳիրք նվիրելու օրվա կապակցությամբ1️⃣7️⃣▪️0️⃣2️⃣ ➖2️⃣...
17/02/2026

📣 Ուշադրություն, սիրելի՛ մասնագետներ։ 📣

Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ
1️⃣7️⃣▪️0️⃣2️⃣ ➖2️⃣1️⃣▪️0️⃣2️⃣▪️2️⃣0️⃣2️⃣6️⃣ թվականը ներառյալ կգործի
մինչև 4️⃣0️⃣% զեղչ
խմբային հոգեբանական թրեյնինգների
և բաց դասերի բոլոր պատրաստի ծրագրերի համար։

1️⃣9️⃣▪️0️⃣2️⃣▪️2️⃣0️⃣2️⃣6️⃣ 📚🎁❤️

📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️💼 Սիրելի կոլեգաներ, 🔱📚 Ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն արդեն լիարժեք ընթացքի մեջ է, և շատ հոգեբանն...
08/02/2026

📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️

💼 Սիրելի կոլեգաներ, 🔱

📚 Ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն արդեն լիարժեք ընթացքի մեջ է, և շատ հոգեբաններ այս շրջանում կանգնած են կարևոր մարտահրավերի առաջ. ⤵️

❓ Ինչպե՞ս սեղմ ժամկետներում կազմակերպել արդյունավետ, հետաքրքիր և կիրառական հոգեբանական թրեյնինգներ, բաց դասեր և սեմինարներ։

❄️ Սակայն ձմեռային աշխատանքային ծանրաբեռնված պայմաններում նոր ծրագրերի մշակումը հաճախ վերածվում է հավելյալ սթրեսի աղբյուրի՝ խլելով ժամանակային և էներգետիկ ռեսուրսներ։

👉 Հարգելի մասնագետներ, Ձեր հոգսը թեթևացնելու համար, առաջարկում եմ հետևյալ մասնագիտական լուծումը. ⤵️

📌 Ես ընդունում եմ պատվերներ ցանկացած թեմայով և տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված հոգեբանական թրեյնինգների, բաց դասերի և սեմինարների ծրագրերի համար։

💡 Կարող եք պատվիրել ինչպես պատրաստի, այնպես էլ խմբային հոգեբանական թրեյնինգների, բաց դասերի և սեմինարների նոր ծրագրեր՝ Ձեր լսարանի կարիքներին համապատասխան։

📖 Յուրաքանչյուր ծրագիր մշակվում է մասնագիտական և համակարգված մոտեցմամբ։ Այն ներառում է փուլ առ փուլ կառուցված տեսա-գործնական սցենար, վարժություններ և քննարկումներ՝ հիմնված ժամանակակից հոգեբանության վստահելի գիտական մեթոդների և միջազգային մասնագիտական աղբյուրների վրա։

💝 Ավելին՝ յուրաքանչյուր ծրագրի հետ միասին նվեր է տրվում էկրանին ցուցադրվող սահիկաշարը (սլայդեր):

⚡ Ծրագրերը մշակվում են կարճ ժամկետում և բարձր որակով։

💌 Պատվերների համար գրեք անձնական նամակով կամ պարզապես մեկնաբանություններում նշեք Ձեզ հետաքրքրող թեմայի անվանումը։

❤️ Սիրով՝
🔱 Հոգեբան Տիգրանուհի Աճեմյան

⚠️ Հ.Գ. Պատրաստի ծրագրերի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ՝ անցնելով հետևյալ հղումով. ⤵️

🔗https://www.facebook.com/share/p/17zpaQtQ3j/

------------------------------------------------------

#Ձմեռ #Հոգեբան #Թրեյնինգ #Սեմինար

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Psychologist Tigranuhi Atshemyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category