Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն

Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն, Hospital, Artashisyan 46/1, Yerevan.
(217)

Որպես մանկական բժշկական ծառայությունների մատուցման առաջատար՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի առաքելությունն է յուրաքանչյուր պացիենտին մատուցել որակյալ բժշկական օգնություն և ապահովել փոխադարձ վստահության մթնոլորտ: Գործունեության 40 տարիների ընթացքում կենտրոնի նպատակը ևս մնացել է անփոփոխ` բարելավել ու արդիականացնել բժշկական ծառայություննները` մշտապես ընդլայնելով կապերը միջազգային առաջատար գործընկերների հետ, ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ կենտրոնի եւ արտասահմանյան մասնագետների միջև ու կրթելով ոլորտի ապագա առաջատարներին: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնն արժևորում է բարձր պրոֆեսիոնալիզմը, թափանցիկությունն, ազնվությունը և կարևորում է վստահությունը։ Կենտրոնի կարևորագույն արժեքներից մեկը որակյալ բժշկական ծառայության մատուցումն է` միաժամանակ ցուցաբերելով հոգատարություն ամեն պացիենտի նկատմամբ:

08/10/2025

Երբ անտեսվում են հիվանդ նշիկները. Իմացեք հետաքրքիր և կարևոր փաստեր հենց փորձառու բժշկից։ Այս թողարկման հյուրը Սուրբ Աստվածամայր բ/կ քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Անդրանիկ Սերոբյանն է։ Դիտեք Մեդինֆորմը հոկտեմբերի 10-ին, Նոր Հայաստան Tv-ի եթերում, 9։10

Մանկական ուղեղային կաթվածի (ՄՈՒԿ) սպաստիկության վիրահատական բուժում Հայաստանում✅ Առաջին անգամ Հայաստանում նախատեսում ենք...
23/09/2025

Մանկական ուղեղային կաթվածի (ՄՈՒԿ) սպաստիկության վիրահատական բուժում Հայաստանում

✅ Առաջին անգամ Հայաստանում նախատեսում ենք սելեկտիվ դորզալ ռիզոտոմիա (ՍԴՌ) կատարել մանկական ուղեղային կաթվածով պացիենտների սպաստիկության բուժման և քայլվածքի բարելավման նպատակով։

Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Չինաստանի Շանհայի Մանկական հիվանդանոցի Պրոֆեսոր, Սելեկտիվ դորզալ ռիզոտոմիայի աշխարհում առաջատար մասնագետ, մանկական նյարդավիրաբույժ Շիաո Բո-ին (Xiao Bo), ով ս.թ. նոյեմբերի 3-7-ը Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում կկատարի վիրահատություններ։

Սելեկտիվ դորզալ ռիզոտոմիան ապացուցված վիրահատական միջամտություն է, որը կարող է նվազեցնել սպաստիկությունը և օգնել բարելավել շարժունակությունն ու քայլելու ունակությունը ուղեղային կաթվածով պացիենտների դեպքում։

ՍԴՌ վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումով․
https://www.facebook.com/share/p/172jBpM2Sb/

Վիրահատական պացիենտների նախնական գրանցումը մինչև ս․թ․ հոկտեմբերի 10-ը։

Գրանցման և նախնական խորհրդատվության համար՝

Պացիենտի անուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և նախկինում կատարված հետազոտությունների եզրակացությունները կարող եք ուղարկել․

📞 +374 95 04 04 31 WhatsApp/Viber հավելվածներին
Կամ զանգահարել 010461841 հեռախոսահամարին

12/09/2025

«Առողջ Առավոտ» հաղորդման հյուրն էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ՝ Սեյրան Հովհաննիսյանը։

🌟 ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԴԱՍԸՆԹԱՑԻ 🌟Թեմա․ «Բուժքույրական գործի ժամանակակից տեսական և գործնական ասպեկտները»📍 Վայրը․ Երևանի «Սուրբ ...
21/08/2025

🌟 ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԴԱՍԸՆԹԱՑԻ 🌟

Թեմա․ «Բուժքույրական գործի ժամանակակից տեսական և գործնական ասպեկտները»

📍 Վայրը․ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
📅 Ամսաթիվ․ 2025թ. սեպտեմբերի 15-19

💠 Դասընթացին կարող են մասնակցել բուժքույրեր։
💠 Դասընթացի տևողությունը` 10:00-14:00
💠 Դասընթացի ավարտին կշնորհվի ՇՄԶ 17 տեսական և 4 գործնական կրեդիտ։
💠Արժեքը 10 000դրամ։

👨‍⚕️ Դասընթացավարներ․
Արման Հարությունյան
Արթուր Մարտիրոսյան

ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ,ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ։
📞 Գրանցվելու համար զանգահարել․ 094 64 30 00
ԾՐԱԳՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԵՔ ՀՂՈՒՄՈՎ👇
https://docs.google.com/document/d/1G1rSpwemPXfsl017Dc6xGlverlqou4vYRK5pPNMjj7I/edit?usp=sharing

14/08/2025

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գործում է անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը:

Այստեղ հիմնական ուղղությունը պացիենտներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է հանկարծակի առաջացած սուր հիվանդությունների և վիճակների դեպքում:

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով և գործիքներով, իսկ պացիենտներին սպասարկում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ:

Ընդլայնելով Մանկական Նյարդավիրաբուժության հորիզոնները 🇦🇲🤝🇺🇸 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական նյարդավիրաբու...
05/08/2025

Ընդլայնելով Մանկական Նյարդավիրաբուժության հորիզոնները 🇦🇲🤝🇺🇸

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սամվել Սարգսյանը այցելելով Միացյալ Նահանգների առաջատար մանկական նյարդավիրաբուժական բաժանմունքներից մեկը՝ Առնոլդ Փալմեր Մանկական Հիվանդանոց (Arnold Palmer Hospital for Children) անգնահատելի փորձ ձեռք բերեց Մանկական նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, Օռլանդոյի Մանկական նյարդաբանության ինստիտուտի նախագահ Սամեր Էլբաբայի հետ համատեղ մասնագիտական աշխատանքի ընթացքում։

Բարդ և կոմպլեքս նյարդավիրաբուժական վիրահատական դեպքերից մինչև բազմամասնագիտական հանդիպում-քննարկումներ, նեղ մասնագիտական կլինիկաներ (ողնաշարի վիրաբուժություն, էպիլեպսիա, նեյրո-ուռուցքաբանություն, ֆետալ նյարդավիրաբուժություն)։

Ի թիվս այլ նյարդավիրաբուժական վիրահատությունների՝ Ուիննի Փալմեր Կանանց ու Երեխաների Հիվանդանոցում (Winnie Palmer Hospital for Women & Babies) հնարավորություն ընձեռնվեց մասնակցել ֆետալ (ներարգանդային) նյարդավիրաբուժական վիրահատությունների, որոնք եզակի են աշխարհում, իսկ Հայաստանում դեռևս չկիրառված։

«Հնարավորություն ունենալով մասնակցել եզակի և բարդ ներարգանդային նյարդավիրաբուժական վիրահատություններին՝ գիտակցում ես, որ այն եզակի և մեծ փորձառություն է, որը կարող է երեխաներին պոտենցիալ առողջ կյանքի սկիզբ և առավել վառ ապագայի հնարավորություն ընձեռել դեռևս մոր արգանդում:

Ցավոք շատերը մեկնում են արտերկիր առավել զարգացած մասնագիտական բժշկական օգնություն ստանալու նպատակով, սակայն այսպիսի համագործակցության շնորհիվ մեծ պոտենցիալ կա ներարգանդային վիրահատությունների հեռանկարը զարգացնել մեր հայրենիքում՝ Հայաստանում։

Անհրաժեշտ և կարևոր եմ համարում մնալ և շարունակել աշխատել Հայաստանում հանուն հայ մանուկների և նրանց վառ ապագայի։ Միասին մենք կարող ենք մարտահրավերները վերածել հույսի», - նշում է Սամվել Սարգսյանը։

Մանկական Նյարդավիրաբուժության ապագան այստեղ է, և այն սկսվում է նույնիսկ մինչ մանկան առաջին ճիչը, մինչ նորածնի առաջին շունչը։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում առկա է թափուր աշխատատեղ։🚩 էմերջենսի (անհետաձգելի բուժօգնություն) բաժանմունքի հեր...
05/08/2025

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում առկա է թափուր աշխատատեղ։

🚩 էմերջենսի (անհետաձգելի բուժօգնություն) բաժանմունքի հերթապահ մանկաբույժ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել
055 71 10 21 հեռախոսահամարով կամ ուղարկել ինքնակենսագրականը mc@astvatsamayr.am էլ. հասցեին:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում առկա են թափուր աշխատատեղեր։🚩 Դեղագետ🚩 ԴեղագործՀարցերի դեպքում կարող եք զանգահարե...
04/08/2025

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում առկա են թափուր աշխատատեղեր։

🚩 Դեղագետ
🚩 Դեղագործ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել
098 83 86 31 հեռախոսահամարով կամ ուղարկել ինքնակենսագրականը mc@astvatsamayr.am էլ. հասցեին:

02/08/2025

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան մի քանի տասնամյակ է իր ծառայություններն է մատուցում ազգաբնակչությանը:

Պոլիկլինիկայի և բուժկենտրոնի սերտ համագործակցությունը թույլ է տալիս առաջնային օղակից անցնել երկրորդային օղակին:

Պրոֆեսիոնալ ու փորձառու բժշկական թիմն ամեն օր բուժօգնություն է տրամադրում հազարավոր մարդկանց:

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պատվիրակությունը տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի գլխավորությա...
18/07/2025

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պատվիրակությունը տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի գլխավորությամբ կարևոր հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի առաջատար մանկական բժշկական հաստատություններից Ֆլորիդայի Arnold Palmer Hospital for Children մանկական հիվանդանոցի նախագահ պարոն Ջասթին Ուիլյամսի հետ։

Այս հանդիպման ժամանակ երկու հաստատությունների քննարկման արդյունքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ համագործակցության լայն հնարավորություններով հետևյալ ուղղություններով՝

🧠 Մանկական նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն՝ գիտելիքների և բուժման ժամանակակից մեթոդների փոխանակում, վերապատրաստում, համատեղ վիրահատությունների և կլինիկական նախագծերի իրականացում։

🚑 Մանկական էմերջենսի և ինտենսիվ թերապիա՝ արտակարգ իրավիճակներում պատրաստվածության և արագ արձագանքման գործընթացի բարելավում։

👩‍⚕ Համագործակցություն մանկաբուժական այլ մասնագիտությունների ոլորտում, ինչպիսիք են` նորածնային վիրաբուժություն, վերակենդանացում և ինտենսիվ թերապիա, նեոնատոլոգիա և վերականգնողական բուժում։

Քննարկումն ավարտվել է երեխաների բուժօգնության բարելավմանն ուղղված շարունակական համագործակցության փոխադարձ համաձայնությամբ՝ ներառելով բժիշկների և բուժքույրերի համատեղ ուսումնական և ակադեմիական փոխանակային ծրագրեր, պացիենտների վարման ուղեցույցների մշակում, վիրահատական միջամտությունների իրականացում։

Երկու կողմերն էլ արտահայտեցին երկարաժամկետ համագործակցության իրենց պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով համատեղել փորձը և ռեսուրսները՝ հանուն երեխաների առողջության բարելավման թե՛ Հայաստանում և թե՛ Միացյալ Նահանգներում։

Այս համագործակցությունը մեր գործունեությանը համահունչ նոր էջ է բացում՝ Հայաստանում ապահովելու համաշխարհային մակարդակին համապատասխան մանուկների բուժում և խնամք՝ լավագույն բժշկական ծառայություններ մատուցելով մեկ բժշկական կենտրոնում։

Համատեղ ջանքերով մենք առաջ ենք շարժվում յուրաքանչյուր երեխայի համար էլ ավելի պայծառ և առողջ ապագա կերտելու հեռանկարով։

Address

Artashisyan 46/1
Yerevan
0039

Telephone

+37411303303

Alerts

Be the first to know and let us send you an email when Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category