04/11/2025
🙋♂️Եվս մեկ հետաքրքիր դեպք մեր պրակտիկայից
Երկարատև դադարից հետո՝ հիմնականում գերզբաղվածության պատճառով, ցանկանում եմ կիսվել հերթական բարդ, բայց միաժամանակ շատ հետաքրքիր լուծմամբ։👇
Բուժառուին, որը, ի դեպ, 87 տարեկան է, կատարվել է հերթական վիրահատությունը՝ կիրառելով 🖨️ #պրինտերով պատրաստված անհատական #կոմպոնենտ։ Տարիքը, սակայն, ոչ մի կերպ չի խանգարել նրան՝ արդեն վիրահատությունից ընդամենը երկու օր անց ինքնուրույն քայլելու🚶➡️։
Այսպիսի դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ #ժամանակակից #տեխնոլոգիաների և թիմային աշխատանքի համադրությամբ հնարավոր է հասնել տպավորիչ արդյունքների՝ անկախ հիվանդի տարիքից կամ դեպքի բարդությունից
#Սահակ #Սարիբեկյան