Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center
Բարձրակարգ հոգեբանական, հոգեբուժական, թմրաբանական և նյարդաբանական օգնություն:
Կենտրոնն ունի ամենամեծ գիտական պոտենցիալը հոգեկան առողջության ոլորտում:
Ծառայություններ`
1. Անհատական հոգեբանական խորհրդատվություն կապված՝
-նևրոզների
-ֆոբիաների
-տագնապալիության
-հոգեմարմնական և մարմնահոգեկան խնդիրների հետ:
2. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված սուր սթրեսի և հետտրավմատիկ սթրեսի հաղթահարմանը:
3. Հոգեբանական խորհրդատվություն ընտանիքի և զույգերի համար' ուղղված տարբեր կոնֆլիկտային, պրոբլեմային, ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանը:
4. Անհատական հոգեբանական խորհրդատվություն դեռահասների համար' ուղղված միջանձնային, ներընտանեկան հարաբերությունների բարելավմանը, դեռահասության ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանը:
5. Անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք հոգեկան խանգարումների դեպքում /կոգնիտիվ-վարքային թերապիայի օգնությամբ/:
6. Խմբային հոգեբանական թրեյնինգ' ուղղված անձնային աճին:
7. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված ավելորդ քաշի նվազեցմանը:
8. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված տարբեր կախվածությունների հաղթահարմանը՝
-համակարգչային
-ալկոհոլային
-թմրանյութային
-ծխախոտային
-ազարտային խաղերի
-կրոնական:
9. Հոգեբանական աշխատանք սուիցիդալ վարքի դեպքում:
10. Հոգեախտորոշում և հոգեթերապիա մեջքի քրոնիկական ցավի դեպքում:
Սիրելի բարեկամներ:
Սիրով հրավիրում ենք ձեզ հոկտեմբերի 15-ին, ժամը 12:30–15:00, մասնակցելու "WHY EXPO 2025" ԷՔՍՊՈ-յին, որը կազմակերպվել է Փիլիսոփայության և Հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և ՈւԽ-ի կողմից:
✨ Միջոցառման ընթացքում մեր սեղանիկի մոտ դուք կկարողանաք․
• ծանոթանալ կենտրոնի գործունեությանը,
• տեղեկանալ հնարավոր աշխատանքային ու համագործակցության առաջարկներին,
• մասնակցել հետաքրքիր ու ինտերակտիվ խաղերին, որոնք պատրաստել ենք հատուկ ձեզ համար։
👉 Մեր շեշտը դնում ենք հոգեկան առողջության կարևորության վրա, ու մենք հավատում ենք, որ նման հանդիպումները օգնում են մեզ ավելի բաց ու տեղեկացված լինել։
Սիրով սպասում ենք բոլորիդ 🫶
📍 ԵՊՀ- 8րդ մասնաշենքի առաջին հարկ
#ՀոգեկանԱռողջություն #ԵՊՀ
12/10/2025
12/10/2025
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆԿԱՐՆԵՐ
12/10/2025
✨ Միջազգային 10-րդ գիտաժողով
🎤 6 զեկույց սպորտի հոգեբանության մասին
Հպարտ ենք մասնակից լինել։ 🇦🇲
YSU, Chair of General Psychology ԵՊՀ, Ընդհանուր հոգեբանության ամբիոն
12/10/2025
💫 Հարգելի բարեկամներ և գործընկերներ,
Մեծ ուրախությամբ կիսվում ենք, որ հոկտեմբերի 12-ին մասնակցեցինք ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկած «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 10-րդ գիտաժողովին։
Այս ամենամյա գիտական միջոցառումը հավաքել է 10 երկրների ավելի քան 50 առաջատար գիտնականների, որոնք քննարկում են հոգեբանության ոլորտի ամենաակտուալ հիմնախնդիրները։
Հատուկ ուրախություն է, որ կենտրոնի ղեկավար Արմեն Սողոյանը այս անգամ հանդես եկավ երկակի դերում՝
✅ Մոդերատոր - Ղեկավարելով սպորտի հոգեբանության թեմատիկ նստաշրջանը
✅ Զեկուցող - Համատեղ հետազոտություն Լիլիթ Բաղդասարյանի հետ
🎤 Մեր զեկույցը՝ «Մարզիկների հոգեկան առողջության խնդիրների գնահատում և վաղ հայտնաբերում» ներկայացվեց նստաշրջանի առաջին կեսում և առաջացրեց ակտիվ քննարկումներ մասնակիցների շրջանում:
Գիտաժողովը հավաքեց իսկական «դրիմ թիմ»՝
🏅 Պրոֆեսիոնալ մարզիկներ - Ովքեր իրենց փորձառությամբ կիսվեցին հոգեկան առողջության մարտահրավերների մասին
👨🏫 Փորձառու մարզիչներ - Ովքեր ամեն օր աշխատում են սպորտի առաջնագծում
🔬 Ոլորտի առաջատար մասնագետներ - Հոգեբաններ, հետազոտողներ, պրակտիկներ
Նման միջավայրում փորձի փոխանակումը անգնահատելի է։ Երբ գիտությունը հանդիպում է պրակտիկային, ստեղծվում են իրական լուծումներ։
Ինչու՞ է սա կարևոր
Մարզիկների հոգեկան առողջությունը այլևս «տաբու» թեմա չէ։ Այսօր խոսում ենք բացահայտ՝
💪 Հոգեկան կայունության մասին
🧠 Սթրեսի կառավարման մասին
❤️ Վաղ միջամտության կարևորության մասին
Շնորհակալություն ԵՊՀ-ին այսպիսի հարթակ ստեղծելու համար և բոլոր մասնակիցներին՝ ոգևորիչ քննարկումների համար։
YSU, Chair of General Psychology ԵՊՀ, Ընդհանուր հոգեբանության ամբիոն
11/10/2025
10/10/2025
🌍✨ Հոկտեմբերի 10 – Հոգեկան առողջության համաշխարհային օր ✨🌍
Այս օրը հիշեցում է, որ հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը։
Այն մեր ներքին հավասարակշռության, կյանքի որակի և հարաբերությունների հիմքն է։ 🕊️
💚 Հոգ տանեք ձեր հոգեկան առողջության մասին․
• լսեք ձեր զգացմունքները,
• խոսեք ու կիսվեք,
• դիմեք մասնագետի՝ երբ զգում եք, որ դա անհրաժեշտ է։
Մեր կենտրոնում մենք հավատում ենք, որ հոգեկան առողջության մասին խոսելն ուժ է, ոչ թե թուլություն։
Եկեք միասին ձևավորենք մի միջավայր, որտեղ հոգեկան առողջությունը գնահատվում է և պահպանվում ամեն օր։
#ՀոգեկանԱռողջություն #ԿյանքԱռանցԽոչընդոտների
08/10/2025
Ինքնախաբեությունը մեր ամենամեծ թշնամին է 🧠
Մենք երբեք չէինք անտեսի ընկերոջ ցավը, բայց ինչու՞ ենք դա անում մեզ հետ։
Ցավը, զգացմունքները, փորձառությունը - դրանք բոլորն էլ ԻՐԱԿԱՆ են և արժանի ուշադրության։
Այլևս ժամանակն է դադարեցնել մեր զգացմունքները նվազեցնելը, համեմատելը, անտեսելը։
Քո զգացմունքներն արժեք ունեն ✨
Քո ցավը իրական է 💙
Դու արժանի ես խնամքի 🌱
Զգում ես, որ պետք է խոսել մասնագետի հետ? 💬
Մենք այստեղ ենք քեզ համար։
📍 Նալբանդյան 47
📞 099 54 44 77
Առաջին քայլը միշտ ամենադժվարն է, բայց դու արժանի ես աջակցության։ Զանգահարիր - մենք պատրաստ ենք լսել և օգնել 🤝
Պահպանիր այս պոստը, երբ մտածես, որ քո զգացմունքները “այնքան էլ կարևոր չեն” 💭
📚 Կրթության հոգեբանների կամավոր ատեստավորման նախապատրաստման առցանց դասընթաց
Սիրով ներկայացնում ենք մեր դասընթացավարներին և հանդիպումների ծրագիրը․
✨ Յուրաքանչյուր թեմա մշակված է ոլորտի փորձառու մասնագետների կողմից
✨ Յուրաքանչյուր հանդիպման նյութը համապատասխանեցված է անհրաժեշտ գրականությանը
🔹 04․10 | 17:30–20:30 | Տևողություն՝ 3 ժ.
👩🏫 Տաթևիկ Աբրահամյան
Թեմա․ Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի դերը և գործունեությունը
📖 Գրականություն․ Ավագյան Ա., Մանուկյան Ա.
«Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոնային պարտականությունների և գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների նկարագիր»
⸻
🔹 05․10 | 15:00–16:00 | Տևողություն՝ 1 ժ.
👩🏫 Տաթևիկ Աբրահամյան
Թեմա․ Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի դերը և գործունեությունը
📖 Գրականություն․ Ավագյան Ա., Մանուկյան Ա.
«Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոնային պարտականությունների և գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների նկարագիր»
🔹 05․10 | 16:00–18:00 | Տևողություն՝ 2 ժ.
👩🏫 Անի Խուդոյան
Թեմաներ․
• «Դեռահասների հետ հոգեբանական աշխատանք»
• «Տարիքային ճգնաժամեր»
📖 Գրականություն․
• Խուդոյան Ա. «Դեռահասների հետ հոգեբանական աշխատանքի ուղեցույց»
• Խուդոյան Ս. «Անձի զարգացման ճգնաժամային տարիքները»
⸻
🔹 11․10 | 17:30-20:30 | Տևողություն՝ 3 ժ.
👩🏫 Տաթևիկ Աբրահամյան
Թեմա․ Մանկական հոգեթերապիա
📖 Գրականություն․ Խանամիրյան Ի. «Մանկական հոգեթերապիա»
⸻
🔹 12․10 | 15։00-17:00 | Տևողություն՝ 2ժ.
👩🏫 Հայկանուշ Դիլանյան
Թեմա․ Վարքային խանգարումներ ունեցող երեխաների ներառումը
📖 Գրականություն․ Մանուկյան Ա., Թադևոսյան Հ.
«Վարքային խանգարումներ ունեցող երեխաների ներառումը ուսումնական գործընթացում»
🔹 12․10 | 17:30–18:30 | Տևողություն՝ 1 ժ 👩🏫 Տաթևիկ Աբրահամյան
Թեմա․ Երեխան և հոգետրավման
📖 Գրականություն․ Խանամիրյան Ի., Գևորգյան Դ. «Երեխան և հոգետրավման»
⸻
🔹 18․10 | 16:30–18:30 | Տևողություն՝ 2 ժ.
👨🏫 Դավիթ Ամիրյան
Թեմա․ Մասնագիտական աշխատանքը բռնության ենթարկված երեխաների հետ
📖 Գրականություն․ Սահակյան Ա., Կուրդովա Ա.
«Մասնագիտական աշխատանքը բռնության ենթարկված երեխաների հետ»
⸻
🔹 19․10 | 15:00–17:00 | Տևողություն՝ 2 ժ.
👩🏫 Լիլիթ Գուրգենի Կարապետյան
Թեմաներ․
• Վարքային խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատանք
• Հոգեբանական աջակցություն հոգեֆիզիոլոգիական զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին
📖 Գրականություն․
• Մանուկյան Ա., Թադևոսյան Հ. «Վարքային խանգարումներ ունեցող երեխաների ներառումը ուսումնական գործընթացում»
• Սարատիկյան Լ., Հարությունյան Մ. «Հոգեբանական աջակցությունը հոգեֆիզիոլոգիական զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին»
🔹 08․11 | 15:00–18:00 | Տևողություն՝ 3 ժ.
👩🏫 Լիլիթ Կարապետյան
Թեմա․ Հոգեբանության հիմունքներ
📖 Գրականություն․ Փիլոսյան Ս. «Ընդհանուր հոգեբանություն»
🔹 09․11 | 15:00–18:00 | Տևողություն՝ 3 ժ.
👩🏫 Լիլիթ Կարապետյան
Թեմա․ Հոգեբանության հիմունքներ
📖 Գրականություն․ Փիլոսյան Ս. «Ընդհանուր հոգեբանություն»
✨ Մասնակցելով՝ Դուք․
✅ Կլրացնեք մասնագիտական գիտելիքները
✅ Կկարողանաք արդյունավետ պատրաստվել ատեստավորմանը
✅ Կստանաք գրականության հղումներ և գործնական փորձառություն
📌 Դասընթացները անցկացվում են առցանց ձևաչափով
🔹 Մասնակցության արժեքը
💳 Ամբողջ դասընթացը՝ 54.000 դրամ
⚡ ՎԱՂ ԳՐԱՆՑՈՒՄ․ մինչև սեպտեմբերի 30-ը՝ 45.000 դրամ
🎟️ Յուրաքանչյուր առանձին հանդիպում՝ 6.000 դրամ
Բաց մի թողեք ձեր մասնագիտական աճի այս կարևոր քայլը 🚀․ սկսենք միասին հոկտեմբերի 4-ից 🌟
24/09/2025
🖇️ Նունե Պետրոսյանն արդեն մեր կենտրոնում է՝ խոսքը դարձնելով փոքրիկների կյանքի իսկական կամուրջ
✨ Մեր նոր լոգոպեդը՝ Նունեն, ավելի քան 12 տարի նվիրումով աշխատում է երեխաների հետ, ովքեր ունեն խոսքի, հաղորդակցության կամ զարգացման դժվարություններ: Նա օգտագործում է առաջատար մեթոդներ՝ ABA, PECS, PODD, ինչպես նաև խաղային ու ներառական մոտեցումներ:
Նունեն երեխաներին օգնում է ոչ միայն բառեր սովորել, այլև դրանք օգտագործել՝ խաղալու, ընկերանալու կամ պարզապես սիրելիին «սիրում եմ» ասելու համար։
✅ Ծնողներն ակտիվ մասնակից են յուրաքանչյուր առաջընթացի գործում, որովհետև փոքրիկի հաջողությունը կախված է աջակիցներից:
💡 Նունեն նաև դասավանդել է Չինաստանում՝ փոխանցելով իր փորձը միջազգային մակարդակում:
📞 Գրանցվեք հիմա՝ 099544477
🏢 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
24/09/2025
✨ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ ✨
😊 Սիրով ներկայացնում ենք ևս երեք դասընթացավարներին՝
👩🏫 Հեղինե Խաչատրյան
👩🏫 Լիլիթ Կարապետյան
👩🏫 Տաթևիկ Աբրահամյան
✅ Այսպիսով ամբողջացնում ենք մեր մասնագետների ցանկը։
📚 36 ժամանոց դասընթացի 12 հանդիպումները կսկսվեն 🗓️ հոկտեմբերի 4-ից, կտևեն 6 շաբաթ և կկայանան առցանց 💻։
⏰ Ամեն շաբաթ և կիրակի՝ 15:00-18:30։
🔜 Հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք յուրաքանչյուր օրվա թեման և դասընթացավարներին։
Be the first to know and let us send you an email when Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Contact The Practice
Send a message to Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center:
Ուրախ եմ ողջունել Ձեզ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի կայքում: Կենտրոնը կոչված է իր լուման ներդնել հոգեկան առողջության պահպանման և բարելավման գործում: Կենտրոնի գործունեության հիմքում ընկած է բազմաթիվ երկրների փորձը և հայաստանյան իրականության համադրությունը, ինչը հնարավորություն է տալիս կիրառել հոգեկան առողջության հիմնախնդիրների կարգավորման լավագույն մոդելը: Կենտրոնի ծառայություններն ուղղված են կարգավորելու հոգեկան առողջության խնդիրների գրեթե ողջ ներկապնակը. սկսած այն խնդիրներից, որոնք, գուցեև առանց օգնության էլ լուծվեին՝ ուղղակի ավելի շատ ժամանակ խլելով և անհանգստություն պատճառելով, վերջացրած անգամ ամբողջ ընտանիքին անլուծելի թվացողներով: Մենք պատրաստ ենք գործով ապացուցել, որ ցանկացած խնդիր միշտ ունի լուծում:
Եղեք առողջ՝ հոգով և մարմնով:
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար` Արմեն Սողոյան
Մեր կենտրոնի հիմանական ծառայություններն են․
Հոգեբուժական, հոգեբանական, թմարբանական օգնություն և խորհրդատվություն նաև առցանց/օնլայն տարբերակով
1. Անհատական հոգեբանական խորհրդատվություն կապված՝
-նևրոզների
-ֆոբիաների
-տագնապալիության
-հոգեմարմնական և մարմնահոգեկան խնդիրների հետ:
2. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված սուր սթրեսի և հետտրավմատիկ սթրեսի հաղթահարմանը:
3. Հոգեբանական խորհրդատվություն ընտանիքի և զույգերի համար' ուղղված տարբեր կոնֆլիկտային, պրոբլեմային, ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանը:
4. Անհատական հոգեբանական խորհրդատվություն դեռահասների համար' ուղղված միջանձնային, ներընտանեկան հարաբերությունների բարելավմանը, դեռահասության ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանը:
5. Անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք հոգեկան խանգարումների դեպքում /կոգնիտիվ-վարքային թերապիայի օգնությամբ/:
6. Խմբային հոգեբանական թրեյնինգ' ուղղված անձնային աճին:
7. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված ավելորդ քաշի նվազեցմանը:
8. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված տարբեր կախվածությունների հաղթահարմանը՝
-համակարգչային
-ալկոհոլային
-թմրանյութային
-ծխախոտային
-ազարտային խաղերի
-կրոնական:
9. Հոգեբանական աշխատանք սուիցիդալ վարքի դեպքում:
10. Հոգեախտորոշում և հոգեթերապիա մեջքի քրոնիկական ցավի դեպքում:
11. Լոգոպեդական ծառայություն