08/10/2025
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Յոգայի Ֆեդերացիան սիրով կհյուրընկալի ԱՄՆ-ից ժամանած՝ տրավմատիկ խեղումների գծով փորձագետ, յոթ քայլային բիոֆիզիոսոցիալական և բնա-հոգևոր նորարարական մոդելի հեղինակ դոկտոր Անի Գալայճեանին:
Դոկտոր Անին կծանոթացնի և մասնակիցների հետ կանցկացնի «Հոգու սերֆինգ» ծրագիրը, որը ներառում է հետևյալ 7 քայլերը՝
1. Ուշադիր շարժվել և ձգվել:
2. Շնչառության օգտագործումը որպես վառելիք, սնունդ և դեղամիջոց:
3. Յուրաքանչյուր շնչառությամբ և ֆիզիկական շարժումով ազդող օրգանների պատկերացում:
4. Յուրաքանչյուր էներգետիկ կենտրոնի (չակրա) գույների վրա կենտրոնանալը, որոնք ծիածանի գույներ են:
5. Եթերային յուղերի օգտագործումն ազդեցությունը մեծացնելու համար:
6. Դրական հաստատումների օգտագործումը հստակ մտադրություններ սահմանելու համար:
7. Մեր մտքի հանգստացումը մեդիտացիայի և գիտակցված ներքին կապի միջոցով:
⏳Տևողությունը՝ 1 ժամ
📞Մասնակցությունը գրանցմամբ՝ հեռ. 094617686, 091305046
🏢Մուտքավճարը՝ 3000 դրամ.
Դոկտ. Անի Գալայճեանը հանդիսանում է Տրավմատիկ խեղումների գծով պաշտոնական հավաստագրված փորձագետ։ Նա հիմնադիր նախագահն է Տրավմաների կանխարգելման ու պաշտպանության ասոցիացիայի «Իմաստալից Աշխարհ»-ի, անդամ է ՄԱԿ-ի Հոգևոր արժեքների և գլոբալ մտահոգություններ գործադիր կոմիտեի, ղեկավարում է Միացյալ Նահանգների հոգեբանների ասոցիացիայի բռնությունների կանխարգելման և ուղղորդման կոմիտեի միջազգային բաժինը, բնագավառի տարբեր գրքերի հեղինակ և խմբագիր է: See less