Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center

Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center Մենք բարձրացնում ենք ձեր կյանքի որակն ու վերադարձնում ակտիվ կյանք

Հոկտեմբերի 16-ն անեսթեզիոլոգի համաշխարհային օրն է: Շնորհավորում ենք մեր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին՝ մասնագիտական տոն...
16/10/2025

Հոկտեմբերի 16-ն անեսթեզիոլոգի համաշխարհային օրն է: Շնորհավորում ենք մեր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ի ուրախություն բոլորիս՝ այս ոլորտը տարեցտարի զարգանում է և մասնագետներին հնարավորություն տալիս առավել որակյալ անզգայացում ապահովել բուժառուներին:

Սիրելի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, ձեզ անսահման համբերություն ենք մաղթում, առողջություն, ամուր նյարդեր: Շարունակեք սիրով կատարել ձեր մասնագիտական պարտքը: Շնորհակալ ենք նվիրումի և պրոֆեսիոնալիզմի համար:

Զինվորի տանը  #գործկաՀաստիքի անվանում՝                            ՀաշվապահԱշխատանքի վայր՝                ՀՀ. ք. Երևան Աբ...
15/10/2025

Զինվորի տանը #գործկա

Հաստիքի անվանում՝ Հաշվապահ
Աշխատանքի վայր՝ ՀՀ. ք. Երևան Աբովյան 58
Դիմելու վերջնաժամկետ՝ 15.11.2025թ.
Աշխատանքային գրաֆիկ Ամբողջ դրույք

Աշխատանքային պարտականություններ
• Ապրանքանյութական արժեքների շարժի գրանցում
• Հիմնական միջոցների հաշվառում, դրամական միջոցների հաշվառում
• Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
• Ինքնարժեքի հաշվարկ
• Բանկային հաշիվների կառավարում
• Հաշիվ/ապրանքագրերի դուրսգրում, ՀԾ ծրագիր ներմուծում, ձևակերպում
• Ստացված ապրանքների և ծառայությունների փաստաթղթերի մուտքագրում և ձևակերպում ծրագրում
• Հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում
• Գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների կատարում
• Վերլուծական մտածողություն
• Պատասխանատվության բարձր զգացում
• Պլանավորման, կազմակերպչական և առաջնորդման հմտություններ
• Ժամանակի կառավարման և վերջնաժամկետների պահպանման ունակություն
• Գրավոր և բանավոր հաղորդակցվելու, թիմային աշխատանքի և գործակցության ունակություններ
Պահանջվող որակավորումներ և հատկանիշներ

• Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտում
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
• Հարկային օրենսգրքի իմացություն
• ՀԾ համակարգի 07-ի իմացություն, E-invoicing, MS Office (հատկապես Excel) ծրագրերի իմացություն

Դիմելու ընթացակարգ

Եթե Ձեր փորձը և որակավորումները համապատասխանում են այս հաստիքի պահանջներին, ապա խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@zinvoritun.am էլ.փոստի հասցեին՝ «Թեմա/Subject» դաշտում նշելով «Հաշվապահ»։
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները:

14/10/2025

Երազանքի 8 տնակ՝ 8 զինհաշմանդամի համար։ Սա մի յուրօրինակ թաղամաս է լինելու՝ առանց խոչընդոտների և ամբողջությանբ հարմարեցված՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Մինչև 2026-ի ավարտը պատրաստ կլինի։

Նախագիծն իրականություն դարձնելու հարցում Զինվորի տանն աջակցեց «Հայաստան համահայկական հիմնադրամը» Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ ։ Տները կառուցվում են հիմնադրամի ֆինանսավորմամբ և օժանդակությամբ։

Առաջին ալիքի անդրադարձը 👇

ENG
Eight dream houses for eight veterans with disabilities.
This will be a unique block of houses, fully accessible and entirely adapted to the needs of people with disabilities. The project is expected to be completed by the end of 2026.
The implementation of this initiative of the Soldier’s Home has been supported by Hayastan All-Armenian Fund. The construction of the houses is being financed and assisted by the Fund.

Զինվորի տանը  #գործկաՀաստիքի անվանում՝ ՍանիտարԱշխատանքի վայր՝  ՀՀ. ք. Երևան, Էզրաս Հասրաթյան 9, Աբովյան 58Դիմելու վերջնա...
13/10/2025

Զինվորի տանը #գործկա
Հաստիքի անվանում՝ Սանիտար
Աշխատանքի վայր՝ ՀՀ. ք. Երևան, Էզրաս Հասրաթյան 9, Աբովյան 58
Դիմելու վերջնաժամկետ՝ Նոյեմբեր 28, 2025թ
Աշխատանքային գրաֆիկ՝ ամբողջ դրույք

Աշխատանքային պարտականություններ
• Բուժառուների դիրքային տեղափոխությունների իրականացում
• Սահմանափակ շարժունակություն ունեցող բուժառուների ուղեկցում
• Տվյալ հաստիքից բխող՝ անմիջական ղեկավարի այլ հանձնարարականների և ցուցումների կատարում

Պահանջվող որակավորումներ և հատկանիշներ
• Բարձր պատասխանատվության զգացում
• Ճշտապահություն
• Արագ կողմնորոշվելու ունակություն
• Հաղորդակցման հմտություններ
• Թիմում աշխատելու կարողություն

Դիմելու ընթացակարգ
Եթե Ձեր փորձը և որակավորումները համապատասխանում են սույն հաստիքի պահանջներին, ապա կարող եք զանգահարել 093982815 հեռախոսահամարին կամ Ձեր ինքնակենսագրականն ուղարկեք hr@zinvoritun.am էլ.փոստի հասցեին՝ «Թեմա/Subject» դաշտում նշելով «Սանիտար»։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները:

10/10/2025

17 տարեկանում թռել է ջրամբարը, պարանոցը կոտրել և արդեն 7 տարի սայլակին է։ Ռոբը Զինվորի տան՝ Ռուսաստանից ժամանած ժպտերես բուժառուն է։ Ուզում է օրինակ ծառայել սայլակին հայտնված մյուս մարդկանց համար՝ իր լավատեսությամբ, կյանքի հանդեպ սիրով ու այլ հայացքներով… Մանրամասները՝ մեր պատրաստած տեսանյութում։

08/10/2025

Պարանոցի ճողվածք: Աշխատում ենք բուժառուի ցավերը վերացնելու ուղղությամբ:

❗Հիշեցում. Զինվորի տանը կարող են բուժվել նաև քաղաքացիական անձինք և նրանց բուժումից ստացված ողջ շահույթն ուղղվում է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը:

Զինվորի տանը  #գործկաՀաստիքի անվանում ԳանձապահԱշխատանքի վայր ք. Երևան, Աբովյան 58Դիմելու վերջնաժամկետ Հոկտեմբեր 20, 2025...
02/10/2025

Զինվորի տանը #գործկա
Հաստիքի անվանում Գանձապահ

Աշխատանքի վայր ք. Երևան, Աբովյան 58
Դիմելու վերջնաժամկետ Հոկտեմբեր 20, 2025թ.
Աշխատանքային գրաֆիկ Ամբողջ դրույք

Աշխատանքային պարտականություններ
• Դրամական միջոցների ընդունում, հաշվառում
• Հաճախորդների սպասարկում, վճարումների վերահսկում
• Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
• Կատարված գործարքների փաստաթղթերի վարում
• Այլ ընթացիկ աշխատանքների կատարում

Պահանջվող որակավորումներ և հատկանիշներ

• Բարձրագույն կրթություն
• ՀԾ ծրագրի գերազանց իմացություն
• MS Word և Excel ծրագրերի լավ իմացություն
• Սպասարկման ոլորտում աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
• Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
• Հաղորդակցման գերազանց հմտություններ
• Պատասխանատվություն և կազմակերպվածություն

Դիմելու ընթացակարգ
Եթե Ձեր փորձը և որակավորումները համապատասխանում են այս հաստիքի պահանջներին, ապա խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@zinvoritun.am էլ.փոստի հասցեին՝ «Թեմա/Subject» դաշտում նշելով «Գանձապահ»։
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները:

01/10/2025

Սոթքում մահից հրաշքով փրկված Նարեկը նշանվել է։ Կոմայից մինչև կյանք, անկողնուց մինչև նոր հորիզոններ…Ո՞վ է այն աղջիկը, որ 2023-ին զոհվածների ցուցակում հայտնված տղային այսօր նոր ուժ է տալիս…

Զինվորի տանը Նարեկի հաջողություններով ուրախանում են, շարունակում բարելավել առողջական վիճակը։ Մանրամասները՝ մեր ռեպորտաժում։

29/09/2025

Արևի, առողջության, կյանքի նոր երանգի ու բարձր տրամադրության մասին է լողը... Արևոտ ու տաք վերջին օրերը՝ բաց լողավազանում: Տղաների լողի ծրագիրը շարունակվում է՝ նրանց կյանքին նոր երանգ ու էներգիա հաղորդելով:
Նրանց այցելել էին ծրագրի աջակիցները: Շնորհակալ ենք , :

ENG

Swimming directly relates to the sun, a healthy way of living, bringing new life color and good mood…
Last sunny and warm days are being spent in the open-air swimming pool.
The swimming program for our guys continues and brings new energy and zest to their life. They were visited by the Program supporters.
We are grateful to the Veterans of Armenia, the Hills Sport Complex.

27/09/2025

Պատերազմը չհաղթեց Արտուշին, բայց ընկերների կորուստը՝ այո... 44-օրյա պատերազմի մասնակիցն աստիճանաբար կյանք է վերադառնում։ Ասում է՝ սկզբում հայրն է շատ մեծ ուժ տվել, հիմա՝ սիրած աղջիկը։

ABC media-ի անդրադարձը

Հավերժ փառք և վառ հիշատակ մեր անմահացած տղաներին, խորին խոնարհում հերոսածին մայրերին և անվերջ երախտիք այն տղաներին, որ ի...
27/09/2025

Հավերժ փառք և վառ հիշատակ մեր անմահացած տղաներին, խորին խոնարհում հերոսածին մայրերին և անվերջ երախտիք այն տղաներին, որ իրենց առողջությունը նվիրեցին հայրենիքին։ Շնորհակալ ենք ՏՂԱՆԵՐ։

Զինվորի տանը   #գործկաՀաստիքի անվանում՝                     ռենտգեն լաբորանտԱշխատանքի վայր՝ ՀՀ. ք. Երևան Աբովյան 58Դիմել...
22/09/2025

Զինվորի տանը #գործկա

Հաստիքի անվանում՝ ռենտգեն լաբորանտ
Աշխատանքի վայր՝ ՀՀ. ք. Երևան Աբովյան 58
Դիմելու վերջնաժամկետ՝ 30.09.2025թ.

Աշխատանքային պարտականություններ
• Ռենտգեն սարքի, սենյակի նախապատրաստում
• Պացիենտի նախապատրաստում՝ ռենտգեն հետազոտությանը
• Ռենտգեն հետազոտության իրականացում
• Պացիենտների այցերի հաստատում՝ հետազոտման ընթացքում
• Պատասխանների կցում 1C ծրագրում, մատենավարում
• Հաստիքից բխող այլ գործառույթների կատարում

Պահանջվող որակավորումներ և հատկանիշներ
• Միջին մասնագիտական կրթություն
• Մասնագիտական գործունեության հավաստագրի առկայություն
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
• Համարգչային ծրագրերի/ Word, Excel/ իմացություն
• Հայերենի և ռուսերենի գերազանց իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը՝ ցանկալի

Դիմելու ընթացակարգ
Եթե Ձեր փորձը և որակավորումները համապատասխանում են այս հաստիքի պահանջներին, ապա խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@zinvoritun.am էլ.փոստի հասցեին՝ «Թեմա/Subject» դաշտում նշելով «Ռենտգեն տեխնիկ»։
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները:

Address

Abovyan Street 58
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37455204520

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category