Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia

Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն

ՀՀ Առողջապահության նախարարության Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնն արյան համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման եզակի մասնագիտացված կենտրոն լինելուց զատ իրականացնում է ուռուցքաբանական ծավալուն ծառայություններ։

2019թ․-ից կենտրոնի կազմում է նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որը մանկական արյունաբանական և ուռուցքաբանական ծառայություններ իրականացնող միակ կառույցն է ՀՀ-ում։

Կենտրոնում գործում է նաև միջազգային չափանիշներին համապատասխանող և ժամանակակից սարքավորումներով հագեցված Արյան բանկը, որը կոորդիանցնում է ՀՀ Արյան ծառայության բոլոր ստորաբաժանումների աշխատանքները և ցուցաբերում կազմմեթոդական օգնություն: Կենտրոնի ենթակայության տակ մարզերում գործում են Արյան բանկի հետևյալ բաժանմունքերը․

- Հրազդանի արյան բաժանմունք
- Գյումրու արյան բաժանմունք
- Արմավիրի արյան բաժանմունք
- Լոռու արյան բաժանմունք
- Սյունիքի արյան բաժանմունք

Կենտրոնի ախտորոշիչ և բուժական ծառայությունները տրամադրում են աշխարհի լավագույն հիվանդանոցներում շարունակաբար վերապատրաստվող բժիշկներ։

Յոլյան կենտրոնը հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի և ուռուցքաբանության ամբիոնի կլինիկական բազա:

15/10/2025

📆Հոկտեմբերի 3-6-ը Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ռուսաստանից մի շարք առաջատար մասնագետներ համախմբվեցին մեկ հարթակում` քննարկելու միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների և սուր լեյկոզների ախտորոշման, բուժման ու հսկողության արդի մոտեցումները։

🇦🇲🇫🇷ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, GREATLEAP COST Action և Transplant for Armenia-յի կողմից կազմակերպված հայ-ֆրանսիական գիտաժողովը նպաստեց մասնագիտական կապերի ամրապնդմանը, գիտելիքի փոխանակմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։

🇬🇧

📆From October 3 to 6, leading specialists from Armenia, France, Italy, Germany, and Russia came together on one platform to discuss modern approaches to the diagnosis, treatment, and monitoring of myeloproliferative diseases and acute leukemias.

🇦🇲🇫🇷The Armenian-French medical conference, organized by the RA Ministry of Health “Yeolyan” Hematology and Oncology Center, the Armenian Hematology Association, GREATLEAP COST Action, and Transplant for Armenia, contributed to strengthening professional ties, sharing knowledge, and fostering new collaborations.

🩸 Արյան պաշարների համալրման նախաձեռնությունը շարունակելով՝ այցելում ենք նոր բժշկական հաստատություններ:🏥 Այս անգամ «Յոլյա...
14/10/2025

🩸 Արյան պաշարների համալրման նախաձեռնությունը շարունակելով՝ այցելում ենք նոր բժշկական հաստատություններ:

🏥 Այս անգամ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության Գյումրու բաժանմունքի թիմը Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցում էր։ Աշխատակիցներն ու համայնքի բնակիչները դարձան արյան անհատույց դոնորներ՝ միանալով կյանքեր փրկելու կարևոր գործին։

Մեր հաջորդ կանգառը կլինի Տավուշի մարզում․ Տիրամայր Նարեկի հիվանդանոցը փոխանցել է էստաֆետը Դիլիջան Բժշկական Կենտրոն / Dilijan MCին։

❤️ Յուրաքանչյուր արյունատվություն կարող է փրկել մինչև երեք կյանք։ Միացե՛ք այս շղթային, հանձնե՛ք արյուն, նվիրե՛ք կյանք։

14/10/2025

🩸 Անվարձահատույց դոնորության մեր արշավը շարունակում է միավորել մարդկանց կյանքեր փրկելու գաղափարի շուրջ

Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի անձնակազմը միացել է արշավին՝ դառնալով արյան անհատույց դոնորներ, և փոխանցել էստաֆետը Դիլիջանի բժշկական կենտրոնին:

❤️ Միացեք նաև դուք՝ արյան կարիք կա ամեն օր

14/10/2025
13/10/2025

📍Հիվանդության մասին՝ միայն վստահելի աղբյուրներից։

🚀 ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կայքում՝ Yeolyan.org-ում, կարող եք գտնել արյունաբանական և ուռուցքաբանական ամենատարածված հիվանդությունների մասին հավաստի, մասնագիտական և հանրամատչելի տեղեկատվություն։

🌐 Ձեր առողջության կարևոր հարցերի պատասխանները գտեք այստեղ՝ https://yeolyan.org/diseases/

📢 «Յոլյան» կենտրոնում առկա է ՕՊԵՐԱՏՈՐԻ թափուր հաստիք (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ)Անհրաժեշտ հմտություններ.🔹 Բարձրագույն կամ միջին մասնագ...
13/10/2025

📢 «Յոլյան» կենտրոնում առկա է ՕՊԵՐԱՏՈՐԻ թափուր հաստիք (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ)

Անհրաժեշտ հմտություններ.

🔹 Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
🔹 Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Word, Excel),
🔹 Արմեդ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
🔹 Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում:

🔻 Աշխատանքային պայմաններ․
Երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09:00-ից 17:30-ն

📌 Դիմելու կարգը.

Հետաքրքրված անձինք կարող են՝
📎 դիմել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Անձնակազմի կառավարման բաժին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09:30-16:00,
📎 ինքնակենսագրականները (CV) ուղարկել hr@yeolyan.org
էլ․ հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով «Օպերատոր»:

📅 Դիմելու վերջնաժամկետ՝ 25.10.2025թ.

📍 Հասցե՝ ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 7

✔️ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

❗ ՇՏԱՊ անհրաժեշտ է AB (lV) Rh - (չորրորդ բացասական) կարգի արյուն🩸Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ «...
13/10/2025

❗ ՇՏԱՊ անհրաժեշտ է AB (lV) Rh - (չորրորդ բացասական) կարգի արյուն🩸

Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան բանկ․ Ձեր արյունը ԽԻՍՏ անհրաժեշտ է այս պահին։

✅ Դոնորների ընդունումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00-ից 13։30, անձնագրով։

Հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 7
☎️ 010 28 38 23
📲 033 28 38 23

Արյան ծառայության Արմավիրի բաժանմունք
ք. Արմավիր, Շահումյան 3
☎️ 0237-2-06-72

Արյան ծառայության Վանաձորի բաժանմունք
ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 2/42
☎️ 0322-4-30-53

Արյան ծառայության Գյումրիի բաժանմունք
ք. Գյումրի, Մազմանյան 3ա
☎️ 0312-5-93-15

Արյան ծառայության Գորիսի բաժանմունք
ք. Գորիս, Ավանգարդ թաղամաս, Արզումանյան 33
☎️ 093/091-78-01-16

Արյան ծառայության Հրազդանի բաժանմունք
ք. Հրազդան, Ռ․ Միքայելյան 29
☎️ 093-53-54-57

12/10/2025
11/10/2025

🌍💜 Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը նշվում է Պալիատիվ բժշկական օգնության համաշխարհային օրը:
Կարևորելով պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության դերն ու նշանակությունը` առողջապահության նախարարությունը բարեփոխումներ է իրականացնում նաև այս ուղղությամբ:

🏥 Հայաստանում պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորվել է 36 բժշկական հաստատություն, որոնցից 14-ը ծառայությունը մատուցում է պետական պատվերի շրջանակներում (Երևանում և հանրապետության տարբեր մարզերում):

Միջազգային չափանիշներին համապատասխան բաժանմունք է գործում ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում», իսկ ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում»` մանկական քաղցկեղի պալիատիվ ծառայությունը: Հիվանդանոցային պայմաններում մանկական պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրվում նաև «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի» պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքում:

🚐 Այս տարի նաև պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շարժական ծառայություն է ստեղծվել երեխաների համար, որի նպատակն է մասնագիտացված բուժօգնությունը տրամադրել տանը, առավել հարմարավետ միջավայրում: Մանկական պալիատիվ շարժական ծառայության նպատակն է մեղմելու պացիենտի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրները` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:

📍 Նոր ծառայությունը սպասարկում է Երևանի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզի` Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներում հաշվառված և բնակվող երեխաներին` նրանց բնակության վայրում: Ծառայությունը տրամադրվում է համապատասխան մասնագիտական շարժական թիմի կողմից` կոնսիլիումի եզրակացության հիման վրա շահառու ճանաչված երեխային:

⚽️ «Փյունիկ» ՖԱ-ն հյուրընկալել է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող և բուժումն ավար...
10/10/2025

⚽️ «Փյունիկ» ՖԱ-ն հյուրընկալել է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող և բուժումն ավարտած երեխաներին։

🩸 Ակումբի ֆուտբոլիստներն ու աշխատակիցները մասնակցել են նաև արյունատվության ակցիային՝ աջակցելով կյանքեր փրկելու գործին։

Address

Nersisyan 7
Yerevan
0014

Alerts

Be the first to know and let us send you an email when Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Our Story

Արյունաբանական կենտրոնում ախտորոշվում, բուժվում և դիսպանսեր հսկողության տակ են գտնվում այրան և լիմֆատիկ հանգույցների հիվանդություններով տառապող հիվանդները: Այստեղ գործում է նաև միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սարքավորումներով հագեցված Արյան բանկը, որը կոորդիանցնում է ՀՀ Արյան ծառայության բոլոր ստորաբաժանումների աշխատանքները և ցուցաբերում կազմմեթոդական օգնություն: Արյունաբանական կենտրոնում աշխատում են Հայաստանում և արտասհամանում վերապատրաստված փորձառու մասնագետներ: 2005թ-ից լույս է տեսնում "Արյուն" գիտա-գործնական ամսագիրը, որը տպագրվում է 3 լեզուներով. ռուսերեն, հայերեն և անգլերեն: