01/10/2025
📌 Այս օրը բժշկության մեջ
✨ 1928թ․ հոկտեմբերի 1-ին բժշկության պատմության մեջ տեղի ունեցավ շրջադարձային իրադարձություն։
Այդ օրը շոտլանդացի միկրոբիոլոգ Ալեքսանդր Ֆլեմինգը իր լաբորատորիայում նկատեց, որ Penicillium notatum բորբոսը ոչնչացնում է շրջապատող բակտերիաները։
Հանգստի մեկնելուց առաջ Ֆլեմինգը լաբորատորիայի սեղանին թողել էր չլվացված թասիկները, որոնցում ուսումնասիրվում էին ախտածին մանրէները։
Վերադառնալով՝ նա նկատեց, որ դրանցից մեկը պատվել է բորբոսով, և դրա պատճառով ճնշվել է ախտածին մանրէների աճը։
Այդ պարզ, բայց ճակատագրական դիտարկումը դարձավ պենիցիլինի հայտնագործության սկիզբը։
🦠 Մինչ այդ բակտերիալ վարակները՝ թոքաբորբ, սեպսիս, մենինգիտ, հաճախ մահվան էին հասցնում։
💊 Պենիցիլինը դարձավ աշխարհում առաջին հակաբիոտիկը, որը փրկեց միլիոնավոր կյանքեր և բացեց նոր դարաշրջան վարակիչ հիվանդությունների բուժման մեջ։
🌍 Այսօր հակաբիոտիկները շարունակում են մնալ բժշկության ամենաազդեցիկ նվաճումներից մեկը։