17/01/2026
Ինչու՞ է երեխան թլվատախոս (թլոշ)
Խոսքի զարգացումը երեխայի մոտ սկսվում է գղգղանքից, դրան հաջորդում է թոթովանքի փուլը, հետո հայտնվում են առաջին բառերը, որոնք այնքան բերկրանք են պարգևում ընտանիքի անդամներին: Ծնողները սովորաբար չեն էլ հասցնում նկատել, թե ինչպես է երեխայի բառապաշարը հարստանում` կարճ ժամանակում հասնելով մինչև մի քանի տասնյակ բառի: Այս ընթացքում թերևս ծնողների համար առավել կարևոր է երեխայի մոտ շրջապատից ստացած բազմատեսակ ինֆորմացիայի, նոր յուրացվող բառերի քանակը: Սակայն դա միայն սկզբում, որովհետև 5-6տ.-ում ոչ միայն ծնողներին ու շրջապատին, այլև հենց իրեն`երեխային է սկսում անհանգստացնել, թե ինչպես է ինքն արտասանում բառերը: Այսինքն` ճի՞շտ է արտասանում արդյոք բառի բոլոր հնչյունները, բաց չի՞ թողնում արդյոք որոշ հնչյուններ բառի կազմում կամ էլ դրանք փոխարինում այլ հնչյուններով:
Հնչյունների արտաբերման սխալներ նկատվում են նախադպրոցական տարիքի շատ երեխաների մոտ, որոնք կարող են արտահայտվել խոսքում մեկ կամ ավելի հնչյունների կամ հնչյունախմբերի արտաբերման սխալներով` աղավաղմամբ, այլ հնչյուններով դրանց փոխարինմամբ, շփոթումներով (օր.` Ռհնչյունի շփոթում Յ-ով, Լ-ով, Ր-ով ,Կ հնչունը Տ-ով ևայլն)
Եթե երեխան խոսում է թլոշ, լեզուն ատամների արանքից թույլ կախվում է ապա ձեր երեխան ունի լեզվի խնդիր, (լեզուն թույլ է) և այդ խնդիրը մինչև չլուծվի երեխան չի կարող հստակ խոսել ,ճիշտ արտաբերել հնչյունները։Այդ խնդիրը լուծվում է20-30 պարապմունքի արդյունքում,Ձեր երեխան խոսում է ճիշտ և հստակ։Կան ծնողներ,որոնք ուրախանում են երբ իրենց բալիկը խոսում է փոքրիկի նման՝(թլոշ։):Հիշեք,որ դա խանգարում է լիարժեք խոսքի ձևավորմանը։
Երեխան ինչպես արտաբերում է բառերը այնպես էլ գրում է ։
#լոգոմեդարմենիա #