Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն

Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն "ԱՐԹՄԵԴ" ԲՎԿ
ք. Երևան, Ծարավ Աղբյուրի փ., 55ա բուսաբանական այգու հարևանությամբ

“ԱՐԹՄԵԴ” բժշկական վերականգնողական կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2005 թվականից: Հիմնադրման պահից կենտրոնի առջև դրվել է նպատակ քայլել ժամանակակից բժշկությանը համընթաց, մշտապես համալրվել նորագույն տեխնոլոգիաներով և իրենց գործին գիտակ և փորձառու մասնագետներով: Բժշկական կենտրոնն ունի էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայր` տեղակայված է բուսաբանական այգու հարևանությամբ, ինչն առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում այցելուի համար առողջությունը վերականգնելու, բարելավելու և ամրապնդելու համար:
Ներկայումս “ԱՐԹՄԵԴ” ԲՎԿ-ն ունի Եվրոպական ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, լողավազան, սաունա, մարզասրահ և կանաչապատ տարածք զբոսանքի համար, որը լրացուցիչ հանգստություն և հարմարավետություն է ստեղծում մեր այցելուներին:
Մեր կենտրոնն առաջարկում է արդիական ախտորոշիչ-լաբորատոր և բուժական ծառայություներ, որն իրականացվում է միայն առավելագույն ճշգրտություն ապահովող լավագույն սարքավորումների և առաջատար արտադրողներից ձեռք բերված ծախսանյութերի միջոցով: Կենտրոնում Ձեր առողջության համար հոգ կտանեն բժշկական ոլորտում բարձր ձեռքբերումների հասած և արտերկրում վերապատրաստված մասնագետներ, ինչպես նաև փորձառու և բարեկիրթ սպասարկող անձնակազմ:
“ԱՐԹՄԵԴ” ԲՎԿ-ն նաև ունենալով իր գրասենյակը Նիդերլանդներում հնարավորություն է ընձեռում մեր այցելուներին ախտորոշման և/կամ բուժական ծառայություններից օգտվելիս դիմել նաև արտերկրում գտնվող փորձառու բուժ-անձնակազմին:

Ցավալի լուր. ավտովթարի հետևանքով զոհվել են «Արթմեդ» ԲԿ սիրելի բժիշկներ, Նյարդաբանության և ընդհանուր թերապիայի բաժանմունք...
27/10/2025

Ցավալի լուր. ավտովթարի հետևանքով զոհվել են «Արթմեդ» ԲԿ սիրելի բժիշկներ, Նյարդաբանության և ընդհանուր թերապիայի բաժանմունքի, Նյարդաբանության կլինիկայի ղեկավար Աշոտ Քոսյանը և նույն բաժանմունքի բժիշկ Կարինե Սաղաթելյանը:

Կարինե Սաղաթելայնի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Աշոտ Քոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ Զոլեր» սգո սրահում (Գրիգոր Հասրաթյան 25/3):

Ցավակցում ենք հարազատներին և գործընկերներին…

22/10/2025

Հոկտեմբեր ամիսն ամբողջ աշխարհում հանդիսանում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիս:

Ժամանակակից աշխարհում վաղ ախտորոշումը հասցնում է 5 տարվա ապրելիությունը 99%-ի:

Զանգահարեք մեզ գրանցվելու համար՝
📞 011625050
📞 044625050

📍 Ծարավ-Աղբյուր 55ա, Բուսաբանական այգու հարևանությամբ

-55 կիլոգրամ 6 ամսում ✨Արթմեդի փորձառու վիրաբույժների կողմից կատարվել է ստամոքսի երկայնակի մասնահատում: Այս վիրահատությո...
21/10/2025

-55 կիլոգրամ 6 ամսում ✨

Արթմեդի փորձառու վիրաբույժների կողմից կատարվել է ստամոքսի երկայնակի մասնահատում:

Այս վիրահատությունը համարվում է ճարպակալության բուժման ժամանակակից ամենաարդյունավետ միջոցներից մեկը:

Գրանցումների համար կապվեք մեզ հետ՝

📞 011625050
📞 044625050

📍 Ծարավ-Աղբյուր 55ա, Բուսաբանական այգու հարևանությամբ

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման ամիսն է 🎀
17/10/2025

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման ամիսն է 🎀

17/10/2025

Ստամոքսի երկայնակի մասնահատումը համարվում է ճարպակալման բուժման ժամանակակից ամենաարդյունավետ եղանակներից մեկը։

Գրանցումների համար կապվեք մեզ հետ՝

📞 011625050
📞 044625050

📍 Ծարավ-Աղբյուր 55ա, Բուսաբանական այգու հարևանությամբ

16/10/2025

Արթմեդ ԲՎԿ վիրաբուժական բաժանմունքը ստացել է Mindray ընկերության լապարասկոպիկ համակարգ՝ 4K, 3D հնարավորությամբ, որը համարվում է վիրաբուժական տեսողական տեխնոլոգիաների ամենաբարձր մակարդակներից մեկը։

13/10/2025

Կարոտե՞լ էիք շարքը 😌 Այս անգամ հերոսը Սոֆյա Բալյանն է 💙💛

09/10/2025

Էնդոսկոպիկ հայմորոտոմիան համարվում է ավելի փոքր ինվազիվ վիրահատություն և ավելի քիչ վնասում օրգանիզմը։

____

Գրանցումների համար կապվեք մեզ հետ՝

📞 011625050
📞 044625050

📍 Ծարավ-Աղբյուր 55ա, Բուսաբանական այգու հարևանությամբ

Հոկտեմբերի 3-ին և 4-ին Երևանում տեղի ունեցավ Ոսկրամկանային Ռադիոլոգիայի երկրորդ միջազգային կոնֆերանսը, որի մոդերատորն էր...
06/10/2025

Հոկտեմբերի 3-ին և 4-ին Երևանում տեղի ունեցավ Ոսկրամկանային Ռադիոլոգիայի երկրորդ միջազգային կոնֆերանսը, որի մոդերատորն էր «Արթմեդ» ԲՎԿ-ի ՄՌՏ ծառայության ղեկավար Դիանա Սահակյանը։

Արթմեդի ՄՌՏ բաժնի ղեկավար Դիանա Սահակյանը պատասխանում է ՄՌՏ-ի մասին 10 հարցի:
22/09/2025

Արթմեդի ՄՌՏ բաժնի ղեկավար Դիանա Սահակյանը պատասխանում է ՄՌՏ-ի մասին 10 հարցի:

10 հարց #ՄՌՏ -ի մասին | DR 10 / 02DR 10-ի ընթացքում #ուրոլոգ Դավիթ Տոնոյանը 10 հարց է ուղղում մասնագետին՝ Արթմեդ ԲԿ-ի ՄՌՏ ծառայության ղեկավար Դիանա Սահակյանի...

20/09/2025

Սիրելի՛ վիրաբույժներ,

շնորհավորում ենք ձեր մասնագիտական տոնը 💙💛

Արթմեդի բժիշկները նվաճում են ոչ միայն գիտության բարձունքները 🏔️ Արթմեդ ԲՎԿ վիրաբույժ Արթուր Հակոբյանը իրականացրեց իր վաղ...
11/09/2025

Արթմեդի բժիշկները նվաճում են ոչ միայն գիտության բարձունքները 🏔️

Արթմեդ ԲՎԿ վիրաբույժ Արթուր Հակոբյանը իրականացրեց իր վաղեմի նպատակը՝ բարձրացավ Արարատ լեռան գագաթը:

«Այս տարվա ամենահիշարժան իրադարձությունն էր ինձ համար՝ լի հիշողություններով և բացահայտումներով: Վերելքը տևեց 2.5 օր. աննկարագրելի պահերով և հույզերով լի օրեր էին», - պատմում է նա:

Զուգահեռներ է անցկացնում բժշկության և լեռնագնացության միջև. երկու դեպքում էլ անհրաժեշտ է որոշում կայացնելու, պատասխանատվություն վերցնելու կարողություն, ինչպես նաև թիմով միասնական աշխատելու պատրաստակամություն:

Շնորհավորում ենք բժիշկ Հակոբյանին և մաղթում նորանոր վերելքներ՝ թե մասնագիտության, թե լեռնագնացության ոլորտում:

Address

Ծարավ աղբյուրի 55ա
Yerevan
0052

Telephone

+37411625050

Alerts

Be the first to know and let us send you an email when Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Artmed MRC/Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category