Gevorg Grigoryan / Գևորգ Գրիգորյան

Gevorg Grigoryan / Գևորգ Գրիգորյան MD Urologist, Andrologist, MPH,eMBA
Բժիշկ Ուրոլոգ, Անդրոլոգ, Առողջապահության կազմակերպիչ, ԲՎՄ

🏁 muzhik.am-ը՝ տղամարդկության և ուժի կողքին 💪Ուրախ ենք տեղեկացնել, որ muzhik.am  տղամարդու առողջության հարթակը հովանավոր...
20/10/2025

🏁 muzhik.am-ը՝ տղամարդկության և ուժի կողքին 💪

Ուրախ ենք տեղեկացնել, որ muzhik.am տղամարդու առողջության հարթակը հովանավորել է այս տարվա ամենաադրենալինային միջոցառումը՝ ArmTrial Off-road մրցաշարը 🚙🔥

Սա պարզապես ավտոմրցում չէ։ Սա ուժի, դիմացկունության և վարպետության փորձություն է՝ այն արժեքների, որոնց շուրջ էլ ստեղծվել է muzhik.am հարթակը։
Մենք հավատում ենք, որ իրական տղամարդկությունը սկսվում է ինքնախնամքով՝ առողջ մարմնից, պարզ միտքից և համարձակ սրտից ❤️‍🔥

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ մարտահրավերներին արժանապատվորեն դիմակայելու և տղամարդկության իսկական ոգին ներկայացնելու համար։

Հ.Գ. տեսանյութերը՝ շուտով

#ՏղամարդուԱռողջություն #ՈւժԵվԽիզախություն #ՄարզվելԶարգանալԳործել

Հոկտեմբերի 3-5-ը մասնակցեցի Ռուս-Հայկական Համալսարանի կողմից կազմակերպված «Կենսաակտիվ միացություններ և ֆունկցիոնալ սնուն...
08/10/2025

Հոկտեմբերի 3-5-ը մասնակցեցի Ռուս-Հայկական Համալսարանի կողմից կազմակերպված «Կենսաակտիվ միացություններ և ֆունկցիոնալ սնունդ. առողջության խթանման, հիվանդությունների կանխարգելման և բուժման հիմնական գործոններ» միջազգային կոնֆերանսին։

Ուրախ էի կիսվել ապացուցողական փաստերով «Միկրոէլեմենտներ և տղամարդու առողջություն» թեմայով՝ ինտեգրատիվ բժշկությանը, ճարպակալմանը և ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված բաժնում։

Տղամարդկանց առողջությունը հաճախ քննարկվում է հորմոնների, կենսակերպի կամ սովորությունների միջոցով, բայց միկրոէլեմենտները այդ ամենի հիմքն են։ Դրանք ձևավորում են տղամարդու էներգիան, պտղաբերությունը և նույնիսկ տրամադրությունը։

Ես շնորհակալ եմ կազմակերպիչներին հրավերի և ջերմ մթնոլորտի համար։ Հուսով եմ, որ սա ավելի ամուր համագործակցության և նոր գաղափարների սկիզբ է տղամարդկանց առողջությունը բարելավելու համար Հայաստանում և դրանից դուրս։ 🌿

#ՏղամարդկանցԱռողջություն #Միկրոէլեմենտներ #ՀանրայինԱռողջություն #Գիտություն #Արմենիա #ԻնտեգրատիվԲժշկություն #ԱռողջապահությանԽթանում

Երեկ մեկնարկեց MedMeet/medmeetexpo-ն՝  Հայաստանում ամենամեծ առողջապահական միջոցառումը:Սա ոլորտաին բացառիկ իրադարձություն...
20/09/2025

Երեկ մեկնարկեց MedMeet/medmeetexpo-ն՝ Հայաստանում ամենամեծ առողջապահական միջոցառումը:
Սա ոլորտաին բացառիկ իրադարձություն է, քանի որ միակն է, որը համադրում է մեր երկրի առողջապահական համակարգի միջազգայինացմումն ու պացիենտների համար հասանելիության բարձրացումը:

Դիտե՛ք abnews.am-ի անդրադարձը 👌🏻

Սեպտեմբերի 19, 20, 21-ին Meridian Expo կենտրոնը կդառնա մի վայր, որտեղ առողջապահությունը, գիտությունը և նորարարությունը կհամախմբվեն մեկ հարթակում։ Այս տարվա ծ...

18/09/2025

MedMeet/medmeetexpo

📆 Սեպտեմբերի 19,20,21

📍Meridian EXPO Center

Սպասված շաբաթ...❗️ Այս շաբաթվա վերջում դուք մասնակցելու եք առողջապահական ամենամեծ միջոցառմանը՝ MedMeet2025-ին...🏥 Այս շա...
15/09/2025

Սպասված շաբաթ...

❗️ Այս շաբաթվա վերջում դուք մասնակցելու եք առողջապահական ամենամեծ միջոցառմանը՝ MedMeet2025-ին...

🏥 Այս շաբաթը փոխելու է առողջապահական ոլորտի մարկետինգային դրույթները...

🤝 Այս շաբաթը փոխելու է առողջապահության ոլորտում համագործակցության ուղղությունները...

🏆 Այս շաբաթ մեր թիմը բարձրացնելու է առողջապահական միջոցառումների կազմակերպման և իրականացման հենց մեր կողմից սահմանած և դեռևս չգերազանցած նշաձողը...

📩 Եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպե՞ս կարող ես դառնալ այս ամենի մասնակիցը՝ գրիր ինձ, անպայման կպատասխանեմ ✌🏻

08/09/2025

ԱՐԻ՛ MEDMEET

 #ՄԱՏՉԵԼԻ դասընթաց  #բուժքույրերի համար 🤝ՇՏԱՊԻ՛Ր ԳՐԱՆՑՎԵԼ medu.am-ի առցանց դասընթացին և ստանալ 36  #ՇՄԶ կրեդիտ ✌🏻 #շարու...
07/09/2025

#ՄԱՏՉԵԼԻ դասընթաց #բուժքույրերի համար 🤝

ՇՏԱՊԻ՛Ր ԳՐԱՆՑՎԵԼ medu.am-ի առցանց դասընթացին և ստանալ 36 #ՇՄԶ կրեդիտ ✌🏻

#շարունակական #կրթութություն

04/09/2025

Շուտով այս տեսանյութը կկարողանաք տեսնել շատ տարբեր տեղերում ✌🏻

Արի՛ medmeetexpo/MedMeet և ստացի՛ր՝
📌 անվճար խորհրդատվություններ
📌 անվճար հետազոտություններ
📌տարբեր նվերներ մեր գործընկերների կողմից

🚐 🚌Ինչպես նաև ՇԱՀԻ՛Ր հանգստի մեկնելու 5 ուղեգրերից մեկը

Պատմեմ Ձեզ մի պատմություն, որն արմատապես փոխեց իմ պատկերացումները բժշկության, և «լավ մասնագետ» հասկացողության մասին:2014...
02/09/2025

Պատմեմ Ձեզ մի պատմություն, որն արմատապես փոխեց իմ պատկերացումները բժշկության, և «լավ մասնագետ» հասկացողության մասին:

2014 թվականն էր, երբ ես առաջին անգամ նշանակվեցի ուրոլոգիական ծառայության ղեկավար: Շատ էի ուրախացել, որովհետև այդ ժամանակ գրեթե չհանդիպող երևույթ էր «երիտասարդ ծառայության ղեկավար» հասկացողությունը, և գիտակցելով պատասխանատվության չափը անում էի ամեն բան, որպեսզի հաստատեի իմ դիրքը այլ ծառայությունների ղեկավարների մոտ:

Ստացվե՛ց: Մոտ երկու ամիս աշխատանքի և օրվա մեջ 17-18 ժամ հիվանդանոցում ժամանակ անցկացնելու արդյունքում ինձ սկսեցին վերաբերվել, ոչ թե որպես երիտասարդ մասնագետի, ում «բախտը բերել է» կամ «ծանոթ ունի», այլ որպես կայացած մասնագետի:

Եվ ահա, օրերից մի օր ինձ կանչում են վերակենդանացման բաժանմունք, որպեսզի մի պացիենտի զննեմ, ով այդ ժամանակաշրջանի պաշտոնավոր անձանցից մեկի կին էր: Զննեցի՝ ախտորոշումը իմ մասնագիտականն էր և պետք էր անհապաղ վիրահատություն, ինչի մասին գրառում կատարեցի հիվանդության պատմագրում, ինչից հետո գրեթե բոլոր ծառայությունների ղեկավարները սկսեցին կասկածներ հայտնել իմ դրած ախտորոշման նկատմամբ իբրև «տեսեք-տեսեք, սրա խելքը հասել ա»:

Բնականաբար իմ դրված ախտորոշումը հաստատվեց՝ կինը վիրահատվեց և ոչ միայն փրկվեց կնոջ կյանքը, այլ նաև պահպանվեց երիկամը: Հետվիրահատական շրջանը լավ անցավ, պացիենտը դուրս գրվեց և առ այսօր իրեն լավ է զգում, բայց... դուրս գրումից մեկ շաբաթ անց ինձ կանչեցին ադմինիստրացիա և խնդրեցին ներկայացնել աշխատանքից ազատման դիմում:

Մասնավոր զրույցի ժամանակ (տնօրենի հետ շատ ջերմ հարաբերություններ էին ձևավերվել), տնօրենը ասաց, որ «մոլորակները իմ դեմ են դասավորվել»՝ համ նախարարությունից են ինչ-որ ուժեղ մարդիկ «խորհուրդ տվել», որ ինձ ազատեն աշխատանքից, համ էլ «կոլեկտիվը պնդում է, որ ես կոնֆլիկտային եմ»:

Ինչևիցե, ես դիմումը ներկայացրեցի՝ դուրս եկա և 3 օր հետո աշխատում էի այլ բժշկական կենտրոնում, բայց հավատն առ այն, որ բժիշկը կարող է լինել լավ մասնագետ և դառնալ անփոխարինելի այլևս չկար:

Այդ օրվանից ես դադարեցի ռոմանտիզմով պատկերացնել բժշկությունն ու բժշկական կոլեգիալությունը և անցա պրագմատիկ դաշտ, որն անհամեմատ ավելի շատ օգնեց ինձ կայանալ և իրական կյանքի հետ առերեսվել:

Այսօր ես շնորհակալ եմ և նախարարության «ուժեղ մարդկանց» և ինձ «շատ սիրող» կոլեկտիվին այդ դասն ինձ տալու համար, որովհետև դա իրականում ինձ դարձրեց անխոցելի:

30/08/2025

Արի՛ #

25/08/2025

Հարգելի բուժքույրեր,

Ձեզ համար նոր #ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց ենք բերել:
Մասնակցելով, դուք կստանաք նոր գիտելիք 69 կրեդիտ 🎓
📆 Դասընթացը մեկնարկում է 04.09.2025
✅ Միացե՛ք medu.am/MEDU.am հարթակին և շարունակեք մասնագիտական զարգացումը հաճույքով ✌🏻

🗣️ Այսօր առցանց ներկայացրեցի «Չափը դեր է խաղում. առնանդամի մեծացման ոչ ինվազիվ մեթոդները» Ղրղզստանում անց կացվող CCA: Ca...
22/08/2025

🗣️ Այսօր առցանց ներկայացրեցի «Չափը դեր է խաղում. առնանդամի մեծացման ոչ ինվազիվ մեթոդները» Ղրղզստանում անց կացվող CCA: Caucasus and Central Asia Urology Congress միջազգային գիտաժողովին:

💻 Կիսվեցի Հայաստանում արդեն 2 տարի կատարվող միջամտության զարգացումներով և արդյունավետության ցուցանիշներով:

🌏 Ասիական ռասայի շրջանում նման միջամտությունների պահանջարկը ավելի մեծ է:
Կարծում եմ, որ շուտով անհրաժեշտություն կլինի, որպեսզի հանդես գամ նաև գործնական հմտությունների ցուցադրությունով✌🏻

Address

Արմենակյան 123, 3-րդ հարկ
Yerevan

Website

http://medu.am/, http://muzhik.am/, http://medmeet.am/

Alerts

Be the first to know and let us send you an email when Gevorg Grigoryan / Գևորգ Գրիգորյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Gevorg Grigoryan / Գևորգ Գրիգորյան:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram