Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA

Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA, Հերացի 18, Yerevan.
(1)

Միջազգային չափանիշներին համապատասխան վերականգնողական ոլորտի մասնագետների մասնագիտական որակի բարձրացում` միջազգային հավաստագրմամբ, կրեդիտավորում, միջազգային առաջնությունների, կոնֆերանսների կազմակերպում։ «Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա» ՀԿ-ն հիմնադրվել է 2019 թվականի մայիսի 22-ին և իր գործունեության շրջանակներում հանդիսանում է ՀՀ-ում առաջինը:
Հեղինակային բոլոր իրավունքները պահպանված են ՀՀ օրենքով սահմանված կարգով. հիմք՝ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենք, հոդ. 65-69, 2021թ. մարտի 24-ին 08/5599 թվի ներքո:

Կազմակերպության առանցքային խնդիրներն ու գործունեության նպատակներն են՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով.

1. Բարձրացնել վերականգնողական ոլորտի (կինեզիոլոգ, կինեզիստ, մերսող, նաև բուժքույր) մասնագետների (նաև հաշմանդամներ) մասնագիտական որակը մասնագիտական ուսումնական ծրագրերի, վարպետաց դասերի, սեմինարների, ֆորումների, մրցույթների, ազգային և միջազգային առաջնությունների միջոցով՝ ներդնելով միջազգային և համաշխարհային փորձը Հայաստանում:
2. Գործատուի և մասնագետների միջև ստեղծել կապակցող հարթակ:
3. Համագործակցություն տարածաշրջանային և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հետ կրթության, առողջապահության, գիտական և ուսումնամեթոդական, գիտակրթական և գործնական կատարելագործման նպատակով:

ՀԿԱՄԱ-ն կրեդիտավորված է Առողջապահության Նախարարության կողմից:

2019 թվականին Հայաստանում ՀԿԱՄԱ-ն առաջին անգամ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպեց մերսման տարածաշրջանային բաց առաջնություն «Ոսկե Ձեռքեր», որից հետո ներգրավվեց միջազգային հարթակ և առաջին անգամ ներկայացրեց հայ մասնագետին մերսման եվրասիական առաջնությանը Մոլդովայում:
Կազմակերպության հետ ներկայումս համագործակցում են ինչպես ՀՀ-ի մի շարք բուժկենտրոններ, ուսումնական և սպա կենտրոններ, այնպես էլ եվրոպական և ասիական բազմաթիվ կազմակերպություններ (54 տարբեր երկրներ):

2020 թվականին ՀԿԱՄԱ-ն և եվրասիական մի շարք կազմակերպություններ հիմնադրեցին Եվրասիական Մերսման Կոնֆեդերացիա (EAMC): Նույն թվականին Ասոցիացիան դարձավ «Աբիլիմպիկս» միջազգային (Ճապոնիա) կազմակերպության անդամ, որն իրականացնում է հաշմանդամների համար հատուկ կրթական ծրագրեր: 2021 թվականին ՀԿԱՄԱ-ն ընդգրկվեց Մերսման Համաշխարհային Խորհրդի (WMC) կազմի մեջ՝ որպես Հայաստանյան պաշտոնական ներկայացչություն:

Անդամակցելով ՀԿԱՄ Ասոցիացիային՝ ձեռք կբերեք
- միջազգային մակարդակի մասնագիտական բարձր հմտություններ և կարողություններ,
- միջազգային, համաշխարհային ճանաչում,
- հնարավորություն կունենաք մասնակցել ազգային, միջազգային և համաշխարհային առաջնություններում՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային և համաշխարհային հարթակներում,
- հնարավորություն կունենաք մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին զեղչված կամ անվճար հիմունքներով,
- կարող եք հանդես գալ մասնագիտական առաջարկություններով և ներդրումներով:

Անդամագրվել կարող եք՝ գրանցվելով
https://docs.google.com/forms/d/1g8sXLcpb9cFnUTYzts9wF-J1yyj67UT9rK0b-5sZR94/edit
Կապ մեզ հետ՝ 091684902, 098684902

🇦🇲 Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ անցկացվեցին երկու յուրահատուկ և բարձրորակ վերապատրաստման ծրագրեր՝🤰 «Ալտերնատիվ ...
17/11/2025

🇦🇲 Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ անցկացվեցին երկու յուրահատուկ և բարձրորակ վերապատրաստման ծրագրեր՝
🤰 «Ալտերնատիվ մերսում․ մերսում հղիների համար»
🫀 «Ֆասցիալ կորեկցիոն մերսում (վիսցերալ մերսում)»

Դասընթացները վարեց բժշկական գիտությունների թեկնածու Լարիսա Կոնստանտինովնան, ով իր եզակի մասնագիտական մոտեցմամբ, գիտելիքների ամբողջականությամբ և անհատական աշխատանքի շնորհիվ մասնակիցներին փոխանցեց միջազգային մակարդակի գիտելիքներ ու հմտություններ։

🎓 Մասնակիցներին հանձնվեցին Ալմա-Աթայի կրթության նախարարության կողմից լիցենզավորված միջազգային հավաստագրեր, որոնք պաշտոնապես հաստատում են նրանց նոր որակավորումները և մասնագիտական աճը։

👏 Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին այս կարևոր ձեռքբերման համար։
🌸 Իսկ սիրելի դասախոսին սպասում ենք 2026 թվականի գարնանը՝ նոր դասընթացներով և նոր հնարավորություններով։
______

📢 Բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու «Ֆիզիկական (կեցվածքային) կառավարում. երկրորդային բարդությունների կա...
16/11/2025

📢 Բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու

«Ֆիզիկական (կեցվածքային) կառավարում. երկրորդային բարդությունների կանխարգելման ժամանակակից մոտեցումները» սեմինարին

👩‍⚕️ Սեմինարը վարում է Եկատերինա Կլոչկովան՝ բժիշկ, թերապևտ, «Ֆիզիկական վերականգնում» ԻՈԱԿ-ի տնօրեն, (Սանկտ Պետերբուրգ)

Սեմինարի ընթացքում դուք․

✅ կծանոթանաք ֆիզիկական (կեցվածքային) կառավարման ծրագրերի ապացուցողական բազային
✅ ռուսերեն լեզվով արդիական նյութեր կստանաք
✅ կծանոթանաք ռուսական և արտասահմանյան փորձին
✅ կքննարկեք մոտեցման հնարավորություններն ու սահմանափակումները արտացոլող կլինիկական դեպքերը

🗓 2025 թվկանի նոյեմբերի 17-ին
🕑 14:00
________

📢 Приглашаем всех заинтересованных лиц на семинар
«Физический (постуральный) менеджмент: современные подходы к профилактике вторичных осложнений»

👩‍⚕️ Семинар проводит Екатерина Клочкова,
врач, физический терапевт, директор АНО «Физическая реабилитация» (Санкт-Петербург)

На семинаре вы:

✅ узнаете о доказательной базе программ физического (постурального) менеджмента;
✅ получите актуальные материалы на русском языке;
✅ познакомитесь с российским и зарубежным опытом;
✅ разберёте клинические случаи, отражающие возможности и ограничения подхода.

🗓 17 ноября 2025
🕑 14:00

ՀԱՅ/ENG‼️ Մեյթլենդ կոնցեպտն արդեն Հայաստանում է:Ուրախ ենք հայտնել, որ աշխարհում լայնորեն ճանաչված Մեթլենդ Կոնցեպտի Maitl...
03/11/2025

ՀԱՅ/ENG
‼️ Մեյթլենդ կոնցեպտն արդեն Հայաստանում է:
Ուրախ ենք հայտնել, որ աշխարհում լայնորեն ճանաչված Մեթլենդ Կոնցեպտի Maitland Concept պաշտոնական գործընկերը հանդիսանում է «Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա» ՀԿ-ն, որը կհամակարգի մասնագիտական դասընթացների, սեմինարների և գործնական ծրագրերի իրականացումը։

Մեյթլենդ կոնցեպտը ժամանակակից մանուալ թերապիայի առաջատար մոտեցումներից է, որը միավորում է գիտական հիմնավորումը, կլինիկական փորձը և անհատականացված բուժման ռազմավարությունները

🤝 Այս համագործակցությունը նոր էջ է բացում Հայաստանի վերականգնողական բժշկության ոլորտում՝ հնարավորություն տալով մասնագետներին ձեռք բերել միջազգային մակարդակի գիտելիքներ և հմտություններ։

📍Շուտով կհայտնենք առաջին կրթական ծրագրերի մեկնարկի օրը։
--------
‼️ The Maitland Concept is now in Armenia!
We are pleased to announce that the world-renowned Maitland Concept has officially arrived in Armenia, and its official partner in our country is the Armenian Association of Kinesiologists and Professional Massage Therapists NGO.
The Association will coordinate the implementation of professional training programs, seminars, and practical workshops.

The Maitland Concept is one of the leading approaches in modern manual therapy, combining scientific evidence, clinical experience, and individualized treatment strategies.

🤝 This collaboration marks a new chapter in the development of rehabilitation medicine in Armenia, providing professionals with the opportunity to gain international-level knowledge and practical skills.

📍The launch date of the first educational program will be announced soon!

#ասոցիացիա #մանուալթերապիա #մեյթլենդ #կինեզիոլոգիա #ֆիզիոթերապիա #мануальнийтерапевт #мейтленд #ассоциация #физиотерапия #кинезиология

26/10/2025
26/10/2025

🇦🇲🥇 Ափսոսանքով պետք է նշենք, որ որոշ հանգամանքների պատճառով մեր մասնակից Ավետ Վանյանը չկարողացավ մնալ ևս մեկ օր՝ եզրափակչին մասնակցելու համար։

Այնուամենայնիվ, Ռումինիայի Մերսողների Ասոցիացիայի նախագահ Մոտոկ Յուլյանը այսօր հանդիսավոր կերպով հանձնեց նրան իր առաջին մրցանակը և վկայականը 🏅

Շնորհակալ ենք պարոն Մոտոկին ջերմ վերաբերմունքի և աջակցության համար, իսկ Ավետին մաղթում ենք առաջիկա մրցույթներում լիարժեք մասնակցություն և նոր հաղթանակներ 💪🇦🇲
_____
🇦🇲🥇 With some regret, we must note that due to certain circumstances, our participant Avetik Vanyan could not stay one more day to take part in the final round.

Nevertheless, Motoc Iulian President of the Romanian Massage Association, kindly presented him today with his first award and certificate 🏅

We sincerely thank Mr. Motoc for his warm support and recognition, and we wish Avetik full participation and new victories in the upcoming championships 💪🇦🇲

❤️ #ասոցիացիա
#մերսմանառաջնություն #Հայաստան #հաղթանակ #ассоциации #армения #чемпионатпомассажу #чемпионат

25/10/2025

ՀԱՅ/ENG
🥇I մրցանակ- անվանակարգ
🏆🇦🇲 Կեցցե՜ս, Ավետիք Վանյան.
Մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ հայ մերսողների ուժը, գիտելիքը և աշխատասիրությունը կարող են մեզ հասցնել ամենաբարձրին 💪

👏👏👏 Մեր թիմի ներկայացուցիչ Ավետիք Վանյանը փայլուն հանդես եկավ «Massage Super Cup 2025»-ում և արժանորեն անցավ եզրափակիչ փուլ

🏆🙏 Շնորհավորում ենք Ավետիքին այս կարևոր ձեռքբերման համար և մաղթում փառավոր հաղթանակ
Մենք հպարտ ենք քեզանով և քո նվիրումով՝ Հայաստանի անունը բարձր պահելու գործում ❤️🇦🇲
______
🥇I place Free Style Vestern category
🏆🇦🇲 Bravo, Avetik Vanyan!
Once again, we’ve proven that the strength, knowledge, and dedication of Armenian massage therapists can take us to the very top 💪

👏👏👏 Our team representative Avetik Vanyan delivered an outstanding performance at the Massage Super Cup 2025 and proudly made it to the final stage

🏆🙏 Congratulations to Avetik on this remarkable achievement, and we wish him a glorious victory
We are proud of you and your devotion to keeping Armenia’s name high ❤️🇦🇲

ՀԱՅ/ENG🏆Այս տարի «Աշխարի Մերսման Սուպեր Գավաթ 2025» առաջնությանը, որը կկայանա հոկտեմբերի 24-26-ը Ռումինիայի Սիբիու 🇷🇴 քա...
23/10/2025

ՀԱՅ/ENG
🏆Այս տարի «Աշխարի Մերսման Սուպեր Գավաթ 2025» առաջնությանը, որը կկայանա հոկտեմբերի 24-26-ը Ռումինիայի Սիբիու 🇷🇴 քաղաքում, Հայաստանը կներկայացնի ՀԿԱՄԱ ՀԿ ներկայացուցիչ՝ Ավետիք Վանյանը, ազատ ոճի անվանակարգում։

Ավետիքն աչքի է ընկել իր առանձնահատուկ մասնագիտական հմտություններով ու ճկունությամբ։

💪 Եկեք միասին մաղթենք նրան հաջողություն, մրցանակներ և լավագույն արդյունքներ այս միջազգային ասպարեզում։
______

🏆 This year, at the “World Massage Super Cup 2025”, taking place October 24–26 in Sibiu, Romania 🇷🇴, Armenia will be proudly represented by Avetik Vanyan from HKAMA NGO in the freestyle category.

Avetik stands out for his exceptional professional skills and flexibility.

💪 Let’s all wish him success, awards, and top achievements on this international stage!

#մերսում #առաջնություն #чемпионатпомассажу

21/10/2025

‼️ Միջազգային դասընթաց՝ «Վիսցերալ Մերսում (Reverse մերսում)» — դիսֆունկցիայից դեպի նորմա
📅 Նոյեմբերի 14, 15, 16
🕙 Ժամը՝ 10:00 - 18:00
📍 Ք. Երևան, Հերացի 18

📚Այս եզակի Վիսցերալ մերսման միջազգային դասընթացը ներքին օրգանների մանուալ թերապիայի մեթոդ է, որի նպատակն է վերականգնել օրգանների բնական շարժունակությունը, բարելավել արյան և ավշի շրջանառությունը, ինչպես նաև վերացնել մկանային և ֆասցիալ լարվածությունները։
💆‍♀️Այս մերսման միջոցով հնարավոր է ազդել ոչ միայն որովայնի, այլև ամբողջ օրգանիզմի ֆունկցիոնալ հավասարակշռության վրա՝ նպաստելով մարսողական, շնչառական, սրտանոթային և նյարդային համակարգերի աշխատանքին։

❓ Ինչ կսովորեն մասնակիցները՝
🔹Ներքին ֆասցիաների կառուցվածքի և ֆունկցիոնալ դերի խորքային ըմբռնում
🔹Ֆասցիալ շղթաների և օրգանների փոխկապակցվածության դիագնոստիկ մոտեցումներ
🔹Ցավային կետերի հայտնաբերման և ճիշտ ազդեցության տեխնիկաներ
🔹Նուրբ մանուալ Reverse տեխնիկա՝ oրգանիզմի վերականգնումն ակտիվացնելու համար
🔹Ֆասցիալ գործնական աշխատանքը՝ որպես արդյունավետ միջոց ներքին օրգանների ֆունկցիայի վերականգնման և ցավերի նվազեցման գործում

❓ Ո՞ւմ համար է նախատեսված դասընթացը՝
❗Մերսողներ, մանուալ թերապևտներ, օստեոպատներ, ֆիզիոթերապևտներ, ռեաբիլիտոլոգներ, կոսմետոլոգներ, վերականգնողական թերապիայի ոլորտի մասնագետներ և
այն բոլոր մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել գիտելիքները ֆասցիալ համակարգի և մարմնի ինքնակարգավորման մեխանիզմների մասին:

👩‍⚕️Դասընթացը վարելու է՝
Բժշկական գիտությունների թեկնածու Լարիսա Կոնստանտինովնա (Ալմա-Աթա) — միջազգային փորձագետ։

✍️ Այս դասընթացին գրանցվելու համար զանգահարեք` 091684902, 098684902

#ասոցիացիա #մերսում #մերսմանդասեր #վերապատրաստումներ #վիսցերալմերսում #ассоциация #висцеральныймассаж #массаж

👏 Մենք հպարտ ենք հայտարարել, որ Հայաստանում արդեն ունենք միկրոկինեզիոթերապիայի հավաստագրված մասնագետներ, ովքեր ստացել են...
15/10/2025

👏 Մենք հպարտ ենք հայտարարել, որ Հայաստանում արդեն ունենք միկրոկինեզիոթերապիայի հավաստագրված մասնագետներ, ովքեր ստացել են վկայականներ Ֆրանսիայի Միկրոկինեզիոթերապիայի միջազգային դպրոցից 🌍

🇫🇷 Հագեցած և արդյունավետ օրերի ընթացքում մեր մասնագետները յուրացրեցին միկրոկինեզիոթերապիայի I և II մոդուլները՝ Ֆրանսիայի միջազգային դպրոցի մեթոդաբանությամբ։

🙏 Շնորհակալ ենք դասախոս բժիշկ Վիտալի Ռոտարին մասնագիտական նոր հիմք դնելու համար Հայաստանում։ Նոր մակարդակ՝ վերականգնման և բուժման ոլորտում։
______
#ասոցիացիա #միկրոկինեզիթերապիա #ուսուցում

Address

Հերացի 18
Yerevan
ARMMASSAS19@GMAIL.COM

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00
Saturday 11:00 - 19:00
Sunday 11:00 - 19:00

Telephone

+37491684902

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիան հասարակական ոչ առևտրյաին կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2019 թվականի մայիսի 22-ին, և, որպես այդպիսին, հանդիսանում է այս ոլորոտւմ առաջինը Հայաստանում: Այն հավաստարգրված և լիցենզավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

ՀԿԱՄԱ-ն 2019 թվականին առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց Մերսման համազգային առաջնություն , այնուհետև առաջին անգամ Հայաստանը ներկայացրեց Մերսման եվրասիական առաջնությանը Մոլդովայում:

ՀԿԱՄԱ անդամներն ակտիվորեն մասնակցեցին նաև 2019 թվականի հոկտեմբերին Մոսկվայում կայացած Մերսման միջազգային առաջնությանը, որտեղ զբաղեցրեցին պատվավոր II և III տեղերը, ինտեգրելով նաև սահմանափակ կարողություններով հաշմանդամ անդամներին մասնակցելու անվանակարգին:

2020 թվականի սեպտեմբերի 1-ին ՀԿԱՄԱ-ն դարձավ -ի լիիրավ անդամ, որի գործունեությունն ուղղված է հաշմանդամ մասնագետների աջակցությանը ստանալու/բարելավելու մասնագիտական կարողությունները` հետագա զբաղվածության և հասարակությանը լիարժեք ինտեգրվելու նպատակով: