IR Center - Միջամտական ռադիոլոգիայի կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • IR Center - Միջամտական ռադիոլոգիայի կենտրոն

IR Center - Միջամտական ռադիոլոգիայի կենտրոն ՄԻՋԱՄՏԱԿԱՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

👀 Գիտեի՞ք, որ բժշկության մեջ կան բուժումներ, որտեղ վիրահատական դանակ ընդհանրապես պետք չէ։Այո՛, դա միջամտական ռադիոլոգիան...
16/10/2025

👀 Գիտեի՞ք, որ բժշկության մեջ կան բուժումներ, որտեղ վիրահատական դանակ ընդհանրապես պետք չէ։
Այո՛, դա միջամտական ռադիոլոգիան է։
💉 Մի փոքրիկ ասեղ, 🎯 ճշգրիտ տեխնոլոգիա և 🙌 շատ արագ ապաքինում։

📍 Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի Կենտրոն – Ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում՝ առանց վիրահատության։
📞 010 755 075 | 📩 Գրանցվեք խորհրդատվության ԻՌ կենտրոնում և մենք արդյունավետ կկառավարենք ձեր ցավերը։

14/10/2025

💥 Կլաստերային գլխացավեր — ամենասաստիկ ցավերից մեկը

Դրանք սկսվում են գլխի կեսի ուժեղ ցավով, հաճախ ուղեկցվում են 👁️ ակնախոռոչի այտուցվածությամբ, 😢 արցունքահոսությամբ և 🤧 քթահոսությամբ։
Շատ դեպքերում անգամ ամենահզոր ցավազրկող դեղերը չեն օգնում, և մարդը ստիպված է ժամեր կամ նույնիսկ օրեր տառապել նման ցավերից։

💉 Ինտերվենցիոն մոտեցում
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հսկողությամբ իրականացվում է նուրբ միջամտություն՝
ներմուծվում է ասեղային էլեկտրոդ, որը դադարեցնում է ցավի գեներացնող նյարդային ազդակները։

📈 Արդյունքը՝ նոպաները դառնում են ավելի հազվադեպ կամ լիովին վերանում են՝
պահպանելով ազդեցությունը ամիսներ և նույնիսկ տարիներ։

📍 Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի Կենտրոն — ճշգրիտ, անվտանգ և արդյունավետ բուժում առանց վիրահատության։
👨‍⚕️ Կարեն Ջանիկյան — Ցավի կառավարման մասնագետ

10/10/2025

💢 Ի՞նչ է միոֆասցիալ ցավային սինդրոմը

Միոֆասցիալ ցավային սինդրոմը մկանային ծագման քրոնիկ ցավ է, որն ուղեկցվում է մկանների լոկալ կոշտությամբ և գերլարվածությամբ։
Այն հաճախ զարգանում է՝
• 💻 Երկարատև նստած աշխատանքից (հատկապես համակարգչի մոտ)
• 🤕 Մկանային վնասումներից
• 😣 Սթրեսային իրավիճակներից
• 🧊 Սառեցումից
• 💤 Քնի խանգարումներից կամ սխալ կեցվածքից

Ցավը սովորաբար տարածվում է պարանոցի, ուսերի և մեջքի վերին հատվածում՝ խանգարելով առօրյա շարժումներին ու աշխատանքին։

✨ Եթե դուք զգում եք մշտական մկանային ցավ, լարվածություն կամ «կոշտ հանգույցներ» ուսերին ու պարանոցին — հնարավոր է՝ սա հենց միոֆասցիալ սինդրոմն է, որը կարելի է արդյունավետ բուժել։

📍 Ցավի կառավարման բաժին | Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի Կենտրոն
👨‍⚕️ Մասնագետ՝ Կարեն Ջանիկյան
📞 010 755 075 | 📩 Գրանցվեք խորհրդատվության

01/10/2025

Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնը (Interventional Radiology Center) հյուրընկալել էր հայազգի անվանի վիրաբույժ ՌԴ, ք․Մոսկվայի՝ Բուռանազյանի անվան բժշկա-կենսաբանական կենտրոնի վիրաբուժության կլինիկայի ղեկավար պրոֆ․ Սերգեյ Ոսկանյանին` ով հանդիսանում է ՀՀ ում կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստման հիմնադիրը։ Սերգեյ Ոսկանյանի կատարմամբ ՀՀ ում արդեն իսկ փոխպատվաստվել են թվով 8 բուժառուներ։ Սերգեյ Ոսկանյանը տպավորված էր ՀՀ ում միջամտական ռադիոլոգիայի նոր կենտրոնով , քնարկվեցին առավել սերտ համագործակցության հեռանկարները։ Նաև նշենք, որ արդեն տասնյակ տարի է ՀՀ-ի բուժառունեից շատերը իրենց բուժումն են գտնում Սերգեյ Ոսկանյանի ղեկավարած կլինիկայում , նա իր թիմով իրականացնում է օրգանների փոխպատվաստման , լյարդի լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների արմատական բուժման բարդագույն դեպքերը։ Միջամտական Ռադիոլոգիայի ողջ անձնակազմը շնորհավորում է Սերգեյ Ոսկանյանին ԱՊՀ երկրների նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում է բարի երթ նոր ստանձնած պատասխանատու գործում։

24/09/2025

Եթե ունեք գոտկատեղի ցավ, որը չի անցնում ոչ դեղերով💊, ոչ ֆիզիոթերապիայով , հնարավոր է՝ պատճառը սակրոիլեալ հոդն է։

Սակրոիլեալ ցավը հաճախ սխալ ախտորոշվում է որպես մկանային կամ գոտկատեղի ցավ, մինչդեռ այն կարող է լինել սակրոիլեալ հոդի բորբոքման կամ դեգեներացիայի հետևանք։ Ցավը սովորաբար տեղակայվում է ստորին գոտկային հատվածում, կոնքի շրջանում, ճառագայթվում է հետույք, երբեմն՝ ազդր և աճուկային հատված Առավել արտահայտված է առավոտյան կամ երկար նստելուց հետո։ Թեթևանում է շարժվելուց հետո:

Ի՞նչ միջամտություններ են կիրառվում միջամտական ռադիոլոգիայում ցավի մեղմացման նպատակով
1️⃣ - Սակրոիլեալ հոդի 🩻պատկեր ուղղորդմամբ ներարկում
• Նպատակը կրում է ախտորոշիչ և բուժական բնույթ
• Կատարվում է կոմպյուտերային տոմոգրաֆիայի կամ ռենտգենոսկոպիկ հսկողության պայմաններում
• Ներմուծվում են տեղային անզգայացնող և հակաբորբոքային միջոցներ
• Արդյունքը՝ հաստատում է, արդյոք սակրոիլեալ հոդից է գալից ցավի պատճառը , եթե այո ապա ապահովում է ադեկվատ ցավազրկում
2️⃣ - Ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ) սակրոիլեալ ցավի ժամանակ

📌 Ի՞նչ է ՌՀԱ-ն

Ռադիոհաճախական աբլացիան (ՌՀԱ) բժշկական միջամտություն է, որի նպատակը տվյալ տարածքի նյարդային վերջավորությունների ժամանակավոր կամ մշտական դեներվացիան է՝ ցավազրկման նպատակով։ Սակրոիլեալ ցավերի դեպքում կիրառվում է սակրումի հետին նյարդային ճյուղերի աբլացիա։

❗️Եթե դուք տառապում եք գոտկային ցավերով և կոնսերվատիվ բուժումները արդյունք չեն տալիս, ապա ժամանակն է լուծելու ձեր խնդիրը ինտերվենցիոն եղանակով մեր կենտրոնում։

📍 Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի Կենտրոն – Ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում՝ առանց վիրահատության։

📞 010 755 075 | 📩 Գրանցվեք խորհրդատվության ԻՌ կենտրոնում։

Карен Ашотович Джаникян

15/09/2025

🌍 Ավստրիայի Վիեննա քաղաքի համալսարանական հիվանդանոցի ԻՌ բաժանմունքի ավագ մասնագետ Ֆրեդրիկ Վանեկի կարծիքը Aramayis Galumyan-ի և Interventional Radiology- կենտրոնի վերաբերյալ ⤵️

✨ Ունեցա հնարավորություն հետևելու բժիշկ Արամայիս Գալումյանի աշխատանքին և համոզվեցի, որ նա իրականում կատարում է բարձրակարգ ու նորարար միջամտություններ Հայաստանում։

💡 Բժիշկ Գալումյանը իսկական առաջատար է ինտերվենցիոն ռադիոլոգիայի ոլորտում՝ ներկայացնելով այնպիսի մեթոդներ, որոնք հասնաելի են եվրոպական զարգացած երկրներում։

🤝 Նա մշտապես համագործակցում է աշխարհի լավագույն մասնագետների հետ, պարբերաբար թարմացնում է իր գիտելիքները և նորագույն տեխնոլոգիաները բերում է Հայաստան։

👏 Իր հիմնադրած կենտրոնով բժիշկ Գալումյանը ոչ միայն փոխում է հիվանդների կյանքը, այլ նաև բարձրացնում է ողջ ոլորտի մակարդակը։ 🏥🇦🇲

📍 Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի Կենտրոն – Ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում՝ առանց վիրահատության։

📞 010 755 075 | 📩 Գրանցվեք խորհրդատվության ԻՌ կենտրոնում։

🏆 Միջազգային համագործակցություն Ռադիոլոգների Եվրոպական Ասոցիացիայի միջամտական ուռուցքաբանության տանդեմային ֆելոշիփ ծրագր...
12/09/2025

🏆 Միջազգային համագործակցություն

Ռադիոլոգների Եվրոպական Ասոցիացիայի միջամտական ուռուցքաբանության տանդեմային ֆելոշիփ ծրագրի առաջին հաղթողներ ճանաչվեցին Հայաստանի ինտերվենցիոն ռադիոլոգիայի կենտրոնի տանդեմ թիմը՝

👨‍⚕️ Aramayis Galumyan– միջամտական ռադիոլոգ
👨‍⚕️ Հովհաննես Վարդևանյան – ախտորոշիչ ռադիոլոգ

📌 2024 թ․ նոյեմբերին նրանք մասնակցեցին Վիեննայի (Ավստրիա) AKH համալսարանական հիվանդանոցի միջամտական ռադիոլոգիայի բաժանմունքում անցկացված երկշաբաթյա վերապատրաստման՝ պրոֆ․ Ֆրեդրիկ Վանեկի ղեկավարությամբ։ Ուսուցումն ընդգրկում էր բազմապիսի նորարարություններ և միջազգային փորձի փոխանակում։

✨ Վերապատրաստումից ընդամենը մի քանի ամիս անց Հայաստանի ինտերվենցիոն ռադիոլոգիայի կենտրոնում, պրոֆ․ Վանեկի հեռակա մասնակցությամբ, իրականացվեց տրանսյուգուլյար պորտոսիստեմիկ շունտավորման (TIPS) առաջին միջամտությունը Հայաստանում։
Այս նշանակալի քայլը բացեց նոր հորիզոններ լյարդի ցիռոզի բարդությունների արդյունավետ կառավարման գործում։

🤝 Ստեղծվեցին ամուր համագործակցային կապեր Հայաստանի Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի կենտրոնի և Վիեննայի համալսարանական հիվանդանոցի միջև։

2025 թ․ հունիսին պրոֆ․ Ֆրեդրիկ Վանեկը այցելեց Երևան՝ մասնակցեց կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը և մեկ օր անցկացրեց մեր թիմի աշխատանքային առօրյայում։

🇦🇲 Սա ոչ միայն մասնագիտական մեծ հաջողություն է, այլև Հայաստանի բժշկագիտության համար միջազգային համագործակցության նոր սկիզբ։

#ԻնտերվենցիոնՌադիոլոգիա #ՀայաստանիՀաջողություն #ԲժշկականՆորարարություն
#ИнтервенционнаяРадиология #МедицинскиеДостижения #Армения

✨ Մեր թիմը շարունակում է ընդլայնվել՝ համալրվելով փորձառու մասնագետներով։👨‍⚕️ Կարեն Աշոտի Ջանիկյան 📅 Ծնված՝ 04/09/1980թ.🧠...
05/09/2025

✨ Մեր թիմը շարունակում է ընդլայնվել՝ համալրվելով փորձառու մասնագետներով։

👨‍⚕️ Կարեն Աշոտի Ջանիկյան
📅 Ծնված՝ 04/09/1980թ.
🧠 Բժիշկ նյարդաբան
💠 Ցավի կառավարման մասնագետ
⏳ Մասնագիտական փորձ՝ 15 տարի
https://www.facebook.com/share/17HwjV9uJj/?mibextid=wwXIfr

👏 Մեծ ուրախությամբ ներկայացնում ենք նրան որպես մեր թիմի նոր անդամ։

🤝 Վստահ ենք, որ նրա փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն մեր կենտրոնի մասնագիտական զարգացմանը և մեր հիվանդների առողջության պահպանմանը։

#ՄերԹիմը #ՆորԱնդամ #Նյարդաբան #ՑավիԿառավարում

 #ԳՈՐԾԿԱ ✅Մայրապետի աշխատանքի հնարավորություն՝ Ինտերվենցիոն Ռադիոլոգիական կենտրոնում ⤵️‼️ Պահանջվող հմտությունները.✅ Կար...
30/08/2025

#ԳՈՐԾԿԱ ✅

Մայրապետի աշխատանքի հնարավորություն՝ Ինտերվենցիոն Ռադիոլոգիական կենտրոնում ⤵️

‼️ Պահանջվող հմտությունները.

✅ Կարգապահություն
✅ Պարտաճանաչություն, ճշտապահություն
✅ Մաքրասիրություն

‼️ Աշխատանքային պարտականություններ.

✅ Աշխատասենյակների, միջանցքների և սանհանգույցների մաքրում
✅ Մաքրող միջոցների առկայության ստուգում, պատվիրում և ապահովում

Աշխատանքային ժամեր՝ 08:30-17:30 ⏰

Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն 🟢

Աշխատանքի վերաբերյալ մանրամասների համար զանգահարեք մեզ.՝ +374 010 755075 📲

Ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@ircenter.am էլ.փոստի հասցեին 📩

#Ինտերվինցիոնռադիոլոգիա #Ռադիոլոգիականկենտրոն #գործկա #ադմինիստրատոր

🌐 Ինտերվենցիոն ռադիոլոգիական կենտրոնը հյուրընկալել էր Զալցբուրգից հայազգի անոթային միջամտական ռադիոլոգ 👨‍⚕️ Արա Ուգուրլո...
25/08/2025

🌐 Ինտերվենցիոն ռադիոլոգիական կենտրոնը հյուրընկալել էր Զալցբուրգից հայազգի անոթային միջամտական ռադիոլոգ 👨‍⚕️ Արա Ուգուրլուեղյանին և կենտրոնի բարեկամ բժիշկ 👨‍⚕️ Գևորգ Յաղջյանին։

🔹 Բժիշկ Ուգուրլուեղյանը ծանոթացավ կենտրոնի տեխնիկական և մասնագիտական հնարավորություններին 🏥, ինչպես նաև քննարկվեցին ապագա համագործակցության հնարավորությունները 🤝։

📖 Գևորգ Յաղջյանի ջանքերով ժամանակին Արա Ուգուրլուեղյանի գլխավորած Ավստրիայի բժիշկների թիմը 2016թ․ Արցախում ներդրել է պերիֆերիկ անոթների միջամտական ռադիոլոգիայի հիմքերը 🇦🇲։

✨ Մեծ պատիվ է Ինտերվենցիոն ռադիոլոգիական կենտրոնի համար հյուրընկալելու հայազգի նշանավոր բժիշկներին 👏։


📍 Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի Կենտրոն – Ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում՝ առանց վիրահատության։

📞 010 755 075 | 📩 Գրանցվեք խորհրդատվության ԻՌ կենտրոնում և մենք արդյունավետ կկառավարենք ձեր ցավերը։

#միկրոալիքայինաբլացիա #միջամտականռադիոլոգիա #առողջություն
#микроволноваяаблация #интервенционнаярадиология #здоровье

✨ Նորագույն մեթոդ առանց վիրահատության🏥 Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնում կատարվեց արգանդի միոմատոզ հանգույցի մինիմալ ին...
22/08/2025

✨ Նորագույն մեթոդ առանց վիրահատության

🏥 Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնում կատարվեց արգանդի միոմատոզ հանգույցի մինիմալ ինվազիվ բուժում՝ միկրոալիքային աբլացիայի մեթոդով։

🔹 Ուլտրաձայնի հսկողությամբ թիրախավորվեց հանգույցը
🔹 Աբլացիոն էլեկտրոդը ներմուծվեց ուղիղ հանգույցի մեջ
🔹 Միոման ոչնչացվեց՝ առանց բաց վիրահատության և կտրելու

💡 Այս նորագույն մեթոդը հնարավորություն է տալիս խուսափել ծանր վիրահատություններից և արագ վերադառնալ բնական կենսակերպին։

👉 Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնը միայն այս տարի արդեն ներդրել է 5 նոր բժշկական միջամտություն, որոնք մինչ այժմ հասանելի չէին Հայաստանում։



📍 Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի Կենտրոն – Ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում՝ առանց վիրահատության։

📞 010 755 075 | 📩 Գրանցվեք խորհրդատվության ԻՌ կենտրոնում և մենք արդյունավետ կկառավարենք ձեր ցավերը։

#միկրոալիքայինաբլացիա #միջամտականռադիոլոգիա #առողջություն
#микроволноваяаблация #интервенционнаярадиология #здоровье

10/08/2025

💢Բուժառուի մոտ ախտորոշվել է ողնաշարի գոտկասրբանային հատվածի L5/S1 ողերի մեծ չափսերի ճողվածք և սակրոիլեալ (սրբոսկրա-զստային) հոդերի արթրոզ

🔹 L5/S1 հատվածի մեծ ճողվածքը բերում էր դեպի ոտքեր ճառագայթող սաստիկ ցավերի
🔹 Սակրոիլեալ (սրբոսկրա-զստային) հոդերի արթրոզը առաջացնում էր ցավեր զույգ աճուկային շրջաններում, ազդրերում և մեջքում

💉 Բուժման պլանը
Ռենտգեն վիրահատարանի պայմաններում, ԷՕՓ (ռենտգենոգրաֆ) հսկողությամբ իրականացրեցինք՝
✅ Սակրալ բլոկադա
✅ Զույգ սակրոիլեալ հոդերի ներարկումներ՝ տեղային անեսթետիկի և ստերոիդ հորմոնային դեղորայքի խառնուրդով։

📍 Ամենակարևոր փուլերից մեկն այն էր, որ շատ նուրբ և բարակ հոդաճեղքի մեջ ռենգեն հսկողությամբ ասեղը ճշգրիտ տեղադրելուց հետո ներարկվեց կոնտրաստ նյութը, ինչի արդյունքում հոդաճեղքը լիարժեք կոնտրաստավորվեց՝ «ներկվեց սև գույնով » հաստատելով ասեղի ճշգրիտ դիրքը։

🔍 Սակրալ բացվածքից դեպի էպիդուրալ տարածություն կոնտրաստանյութի ներթափանցումից հետո կրկին համոզվեցինք, որ ասեղը իր ճիշտ դիրքում է , որից հետո միայն ներարկվեց դեղորայքը (ինչը շատ կարևոր է բուժական արդյունք ակնկալելու առումով)։

💪 Այս մինիմալ ինվազիվ միջամտությունը հնարավորություն տվեց նվազեցնել ցավերը և բարելավել բուժառուի կյանքի որակը՝ առանց վիրահատության։



📍 Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի Կենտրոն – Ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում՝ առանց վիրահատության։

📞 010 755 075 | 📩 Գրանցվեք խորհրդատվության ԻՌ կենտրոնում և մենք արդյունավետ կկառավարենք ձեր ցավերը։

Address

Հակոբ Հակոբյան 3/15
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 11:00 - 15:00

Telephone

+37444804470

Alerts

Be the first to know and let us send you an email when IR Center - Միջամտական ռադիոլոգիայի կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to IR Center - Միջամտական ռադիոլոգիայի կենտրոն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram