10/06/2025
⚜️ Հայկական ուրոլոգիական ասոցիացիան շարունակում է զարգանալ և էլ ավելի է հարստացնում իր կրթական ծրագրերի զինանոցը:
⚜️ Օրերս տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն. Ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ առաջին անգամ կազմակերպվեց գարնանային կոնֆերանս, ինչն ավանդույթ դառնալու բոլոր նախադրյալներն ունի։
⚜️ Այդ դեպքում Տարեկան կոնգրեսի հետ միասին, որը ՀՈւԱ֊ի հիմնական ժողովն է և կազմակերպվում է ամեն տարի սեպտեմբերին, մենք կունենանք նաև ևս մեկ կոնֆերանս գարնանը։ Կայացած ժողովն աննախադեպ էր նաև իր բովանդակությանբ։ Առաջին անգամ 25֊ամյա պատմության մեջ Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի Տարեկան կոնգրեսի մասնակիցները կիսվեցին Մադրիդում հնչած վերջին նորություններով։
⚜️ Իսկ կոնֆերանսի երկրորդ մասում` Clinical Case discussion, քննարկվեց 8 կլինիկական դեպք տարբեր կլինիկաներից։ Կոնֆերանսն անցավ շատ ջերմ աշխատանքային, պրոֆեսիոնալ մթնոլորտում, խիստ օգտակար և արգասաբեր էր, իսկ ձևաչափը մասնակիցների կողմից ընդունվեց գրկաբաց։
⚜️ Կոնֆերանսի իրականացման կազմակերպչական կողմը լիովին և հաճույքով իր ուսերին էր վերցրել մեր Պլատինում գործընկեր, Ռեկորդատի ընկերությունը, ինչի համար մեր երախտագիտություն ենք հայտնում ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրինուհի տիկին Սաքեյան Քրիստինային։
__________________________________________________
#ՀՈՒԱ