26/09/2025
Բավական հաճախ վարիկոզ հիվանդության կապակցությամբ տարած վիրահատություններից հետո պացիենտները երկար տարիների ընթացքւմ խուսափում են այցելել անոթաբանի, մտածելով, որ վիրահատությունը բոլոր դեպքերում լուծում է խնդիրը և հետագա որևէ միջամտություններ այլևս պետք չեն։ Այս դեպքում մոտ 12 տարի առաջ կատարված բաց վիրահատությունից հետո զարգացել է բավական խոշոր և ցավոտ խոց, որը 1 տարվա ընթացքում, չնայած դեղորայքային բուժմանը, միայն մեծացել է։Դուպլեքս հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ խոցի առաջացման պատճառը, բավական խոշոր չափերի նոր առաջացած վարիկոզ փոփոխված երակն է, որը տարիների ընթացքում դարձել է հսկայական չափերի։ Լազերային միջամտության միջոցով հնարավոր դարձավ առանց կտրվածքների շտկել խնդիրը։ Միջամտությունից անցել է 2 ամիս, խոցը գրեթե լավացել է, իսկ սաստիկ ցավերը անցել։