Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital

Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital, Hospital, Ezras Hasratian 9, Yerevan.

Այսօր Լյարդի վիրաբուժության և հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ Սերգեյ Հակոբյանի ծննդյան օրն է։Սերգեյ Հակոբյանը «Միքայելյա...
17/10/2025

Այսօր Լյարդի վիրաբուժության և հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ Սերգեյ Հակոբյանի ծննդյան օրն է։

Սերգեյ Հակոբյանը «Միքայելյան» հիվանդանոցում աշխատում է 1989 թվականից․ նա նաև այստեղ է անցել կլինիկական օրդինատուրան, վերապատրաստվել է Ֆրանսիայում, տարբեր երկրներում մասնակցել գիտաժողովների։

Տասնամյակների փորձառություն ունեցող մասնագետը այսօր էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը՝ նպաստելով բազմաթիվ պացիենտների կյանքի որակի բարելավմանը և առողջության վերականգնմանը։

Սրտանց շնորհավորում ենք մեր հարգարժան գործընկերոջը տարեդարձի առթիվ և մաղթում առողջ ու երկար տարիների կյանք, նոր նախաձեռնություններ և բազմաթիվ հաջողություններ։

✨Վեց ամիս տևած ինտենսիվ աշխատանքների արդյունքում բացվեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի նոր «Էլիտ» բաժանմունքը՝ ...
15/10/2025

✨Վեց ամիս տևած ինտենսիվ աշխատանքների արդյունքում բացվեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի նոր «Էլիտ» բաժանմունքը՝ 20 հարմարավետ հիվանդասենյակով, ժամանակակից հարմարություններով և լիարժեք սննդի պայմաններով։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նոր բաժանմունք է բացվել Ռեկտորատի նիստն այսօր անցկացվեց «Միքայելյան» համալսարա...
13/10/2025

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նոր բաժանմունք է բացվել
Ռեկտորատի նիստն այսօր անցկացվեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում: Քննարկվեցին ուսումնական գործընթացներին, կլինիկական, վարչական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում կատարածի մասին, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից տրվեցին հանձնարարականներ:
🏥Նիստը «Միքայելյան»-ում նշանավորվեց նոր բաժանմունքի բացմամբ:
Համալսարանականների դատին ներկայացվեց հերթական նախաձեռնությունը, որն ուղղված է, առաջին հերթին, որակի բարձրացմանը, պացիենտների հետվիրահատական կամ կոնսերվատիվ բժշկական օգնության կազմակերպմանը առավել հարմարավետ, նորագույն չափանիշներին համահունչ միջավայրում:
Հիվանդանոցի տնօրենների խորհրդի համապատասխան որոշմամբ՝ շինվերանորոգման վեց ամիս տևողությամբ ինտենսիվ աշխատանքներից հետո, նոր բաժանմունքը՝ ստանալով «Էլիտ» անվանումը, ներառում է 20 հիվանդասենյակ՝ հագեցած ժամանակակից հնարավորություններով և սննդի բոլոր պայմաններով։
Նոր բաժանմունքն առանձնանում է բարձր հարմարավետությամբ հիվանդասենյակներով, որոնք, արդեն գործող բաժանմունքներին զուգահեռ, կընդլայնեն հիվանդանոցային այս ժամանակակից ծառայությունը։
🖊««Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը` այս պահին համալսարանական հիվանդանոցն ինձ համար առաջնահերթությունների շարքում է, մենք խորապես գիտակցում ենք, որ սա զուտ բժշկական համալսարանի սեփականությունը չէ, այլև մեր մասնագիտական պարտքն է վերակառուցել, վերականգնել այս բուժական կրթօջախը, որը հիմքն է եղել բժշկության 90-ականների վերջից և առաջատար դիրքեր է ունեցել»,-դիմելով ներկաներին ասաց Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ այստեղ կատարվող յուրաքանչյուր փոփոխություն իր համար նաև հուզական բաղկացուցիչ ունի, քանի որ երիտասարդության տարիներին աշխատել է վիրաբուժական ինստիտուտում:
«Շատ մեծ տեղ եմ հատկացնում հիվանդանոցի վերածննդին, վերազինմանը և այս բաժանմունքի վերաբացումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր բոլորի հաջողությունը, բոլորիս ուրախությունը, որ ուսանողները, ռեզիդենտները և առավել ևս պացիենտները վստահելու են հիվանդանոցին, կկարողանան մասնագիտացված բժշկական օգնություն ստանալ բացառիկ հարմարավետության, անվտանգության պայմաններում»,- ընդգծեց ռեկտորը` հատուկ շնորհակալություն հայտնելով հիվանդանոցի տնօրինությանը և զարգացման գծով տնօրեն Արմեն Հարությունյանին, ով ներդրումային ծրագիրն այնպես իրականացրեց, այնպիսի սրտացավությամբ, որ ոգևորեց անձնակազմին, բժիշկներին, բուժքույրերին:
«Համոզված եմ, որ ինչպես նախորդ ծրագրերը` սրտային վիրաբուժության, դիալիզի, էնդոսկոպիկ ծառայության, Comfort բաժնի այնպես էլ այս մեկը ուրույն տեղը կգտնի մեր զարգացման նախաձեռնություններում», -ասաց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ «Միքայելյան»-ում գրեթե չկան չվերանորոգված տարածքներ:
Շուտով կբացվի նաև ամբողջությամբ վերակառուցված հանրակացարանային համալիրը, Պաթանոտամիայի բաժինը, բանակցություններ են վարվում Ռադիոլոգիայի կենտրոնի, բաց սրտային վիրաբուժության ծառայությունների ձևավորման և զարգացման ուղղությամբ: Նախկինում, տարիներ առաջ, այս հիվանդանոցային հատվածը, որտեղ բացվել է նոր բաժանմունքը գործել է ռեանիմացիան` վերակենդանացման բաժինը, որտեղ հազարավոր կյանքեր են փրկվել, աշխատել են ականավոր մասնագետներ, բժիշկներ և այդ ավանդույթներն այսօր շարունակվում են:
«Պատվով պետք է շարունակենք այն գործը, որը ժամանակին ներդրել է ականավոր սրտային վիրաբույժ, բժիշկ-գիտնական Ալեքսանդր Միքայելյանը»,- շեշտեց բժշկական բուհի ղեկավարը:
Բացված նոր բաժանմունքի պահանջարկը, հիվանդանոցի զարգացման գծով տնօրեն Արմեն Հարությունյանի գնահատմամբ, իսկապես կար, քանի որ տարիների ընթացքում արձանագրել են հարմարավետությամբ ապահովված շատ սենյակների կարիքը, ինչն, անշուշտ, դարձավ այս նախաձեռնության առիթն ու ժամանակի թելադրանքը։
Տեղակայվելով ադմինիստրատիվ մասնաշենքի երրորդ հարկում՝ ընդհանուր վիրաբուժական կլինիկաների հարևանությամբ, նոր բաժանմունքը, կարճ ժամանակում կարևոր դերակատարում կունենա հիվանդանոցային գերհագեցած, ծանրաբեռնված առօրյայում:
📌Նշենք, որ 2018 թվականի սկզբից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասերի հսկիչ փաթեթը պատկանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին։
Փաստացի այս տարեթիվը դարձավ վիրաբուժական դարբնոցի պատմության նոր էջերի կերտման սկիզբը՝ հստակ ազդարարելով մասշտաբային զարգացման ծրագրերի մեկնարկի մասին, որոնք տարիներ անց իրականություն դարձան։

12/10/2025

💙 Հոկտեմբերի 12-ը Արթրիտի միջազգային օրն է. ռևմատոլոգ Նունե Մանուկյանի անդրադարձը 🩺

08/10/2025

👩‍⚕️«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ Սոֆյա Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության «Միֆ թե իրականություն» խորագրի շրջանակում անդրադարձել է հասարակության շրջանում լայն տարածում գտած մի շարք պնդումներին՝ ներկայացնելով, թե դրանցից որն է միֆ, որը՝ իրականություն։

📌 Մասնագետի խորհուրդները լսեք հաղորդման ընթացքում հետևյալ հարցերի շուրջ․
1️⃣ Օրական 2 լիտր ջուր խմելը պարտադի՞ր է։
2️⃣ Ուտելու ընթացքում ջուր խմել չի՞ կարելի։
3️⃣ Կծու սնունդը խո՞ց է առաջացնում։
4️⃣ Խոցը հնարավո՞ր է բուժել սխտորով և թթի օղով։
5️⃣ Քնելուց առաջ միրգ, բանջարեղեն չի՞ կարելի ուտել։
6️⃣ Դեմքի ակնեն աղիների վատ աշխատա՞նքն է։
7️⃣ Սննդի որոշ տեսակներ հիվանդությո՞ւն են առաջացնում։

🎥 Մանրամասները՝ տեսանյութում։

🏥64-ամյա կինը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝  վայր ընկնելու հետևանքով ձախ բազկոսկրի գլխիկի բազմաբեկորա...
06/10/2025

🏥64-ամյա կինը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ վայր ընկնելու հետևանքով ձախ բազկոսկրի գլխիկի բազմաբեկորային ներհոդային կոտրվածքի պատճառով։

👨‍⚕️Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի ղեկավար Ատոմ Տեր-Գրիգորյանի, Սպորտային վնասվածքաբանության և արթրոսկոպիայի բաժանմունքի ղեկավար Հայկ Աղամալյանի, նույն բաժանմունքի օրթոպեդ-վնասվածքաբան Էրիկ Քոսյանի և անեսթեզիոլոգ Վլադիմիր Հարությունյանի կողմից կատարվել է ձախ ուսահոդի ամբողջական ռևերսային էնդոպրոտեզավորում Reverse համակարգի միջոցով։

💬 Հայկ Աղամալյանը նշում է, որ նման համակարգով վիրահատություններ Հայաստանում կատարվում են ընդամենը մի քանի ամիս, դրանք թույլ են տալիս խուսափել հնարավոր բարդություններից, ապահովում են պացիենտի արագ ապաքինումը և շարժումների լիարժեք վերականգնումը։ Արդյունքում՝ ուսահոդը դառնում է ֆունկցիոնալ 💪։

🩺 «Նմանատիպ կոտրվածքների դեպքում, եթե կատարում ենք կոտրվածքի ֆիքսացիա, մեծ հավանականությամբ բարդություններ են առաջանում, քանի որ գլխիկը, որի մեջ մտնում են սնուցող անոթները, կոտրված է։ Ֆիքսացիայից հետո մեծ է հավանականությունը, որ ոսկորը չի կպնի, կսկսի նեկրոզվել, և այդ դեպքում պացիենտը ստիպված է լինում մի քանի անգամ վիրահատվել։ Կոտրվածքի տեսակը և բոլոր բարդությունները հաշվի առնելով՝ կատարվել է առաջնային ուսահոդի տոտալ ռևերսային էնդոպրոտեզավորում, այսինքն՝ հոդը փոխարինվել է արհեստական հոդով, որը ապահովում է պացիենտի արագ ռեաբիլիտացիան․ շարժումները լիածավալ վերականգնվում են, և պացիենտը խուսափում է հնարավոր բարդություններից»,– ասում է Հայկ Աղամալյանը։

✅ 64-ամյա պացիենտի վիրահատությունը անցել է բարեհաջող, հետվիրահատական ընթացքը ևս եղել է հարթ և առանց բարդությունների։ Այժմ կինը գտնվում է վերականգնողական փուլում՝ շարժումները աստիճանաբար վերականգնվում են։

👩‍⚕️«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած գիտական լսման զեկուցողը մեր թիմին վերջերս միացած բժիշկ-սննդաբան Վա...
03/10/2025

👩‍⚕️«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած գիտական լսման զեկուցողը մեր թիմին վերջերս միացած բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն էր։ Նրա զեկուցման թեման էր՝ կլինիկական դիետոլոգիա, ապացույցների վրա հիմնված մոտեցումներ 📚։

✨Վարդանուշ Պետրոսյանը ներկայացրեց հետաքրքիր և բովանդակալից զեկույց ։ Նա նախ խոսեց դիետոլոգիայի մասին և կարևորեց առողջ սնվելու անհրաժեշտությունը՝ որպես հիվանդությունների կանխարգելման և բուժման կարևոր միջոց։ Բանախոսը բացատրեց դիետոլոգի և նուտրիցիոլոգի տարբերությունները, նրանց դերը և գործառույթները 🔎։

📊Զեկույցի ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ վիճակագրություններ՝ ցույց տալով, թե ինչպես է սնունդը ազդում առողջության վրա և ինչպես կարելի է սննդի միջոցով նպաստել կոնկրետ հիվանդությունների բուժմանը։ Ըստ բանախոսի՝ սնունդը կապված է բժշկության գրեթե բոլոր ոլորտների հետ՝ սրտանոթային, էնդոկրին և նյութափոխանակության խնդիրներ, վիրաբուժություն, օնկոլոգիա, մկանային և ոսկրային հիվանդություններ, մանկաբուժություն, գաստրոէնտերոլոգիա, նյարդաբանություն և այլն։ «Թող սնունդը լինի ձեր դեղը, իսկ դեղը՝ սնունդը», – ընդգծեց Վարդանուշ Պետրոսյանը՝ ներկայացնելով իր երկարամյա փորձը սննդաբանության զարգացման ոլորտում։

❓Գործընկերները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին՝ կապված տարբեր բաժանմունքների և կոնկրետ հիվանդությունների դեպքում սննդի ընդունման նորմատիվների, հավելումների կիրառման, ինչպես նաև համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման հետ։

🤝Վարդանուշ Պետրոսյանն ու համալսարանական մասնագետները կարևորեցին սննդաբանության զարգացման անհրաժեշտությունը Հայաստանում՝ հատկապես բժշկական հաստատություններում։

Հոբելյարն այսօր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Զարգացման գծով տնօրեն և լապարոսկոպիկ ու ընդհանուր վիրաբուժության...
01/10/2025

Հոբելյարն այսօր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Զարգացման գծով տնօրեն և լապարոսկոպիկ ու ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հարությունյանն է։

Բժիշկ Հարությունյանը որպես վիրաբույժ երկար ճանապարհ է անցել և համարվում է Հայաստանում լապարոսկոպիկ վիրաբուժության հիմնադիրներից մեկը։ Նա մասնակցել է վերապատրաստումների տարբեր երկրներում և արտասահմանյան փորձը բերել է Հայաստան՝ հեղինակելով գիտական աշխատանքներ և զեկույցներ։

Վիրաբույժի մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ Արմեն Հարությունյանը նաև Զարգացման գծով տնօրենն է և մեծ ներդրում ունի համալսարանական հիվանդանոցի զարգացման նախագծերում։

Սրտանց շնորհավորում ենք Արմեն Հարությունյանին ծննդյան տոնի առթիվ և մաղթում առողջ, երջանիկ ու խաղաղ տարիներ, նպատակների իրականացում և շարունակական հաջողություններ։

📅 Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի միջազգային օրն էր։👩‍⚕️«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի...
30/09/2025

📅 Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի միջազգային օրն էր։

👩‍⚕️«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստ, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը հյուրընկալվել է «Ապրենք առողջ» հաղորդմանը և խոսել օրվա խորհրդի, կատաղության հիվանդության մասին։

👉Ի՞նչ հիվանդություն է կատաղությունը, որքանո՞վ է տարածված, ինչպե՞ս են վարակվում դրանով, ի՞նչ ախտանշաններ են առաջանում և ինչի՞ է հանգեցնում այս հիվանդությունը։

❗️«Կատաղությունը 100 տոկոս մահացու հիվանդություն է, եթե հիվանդության նշանները առաջացան, մարդուն այլևս օգնել չի լինի։ Դրա համար անհրաժեշտ է կենդանու կծելուց անմիջապես հետո դիմել բժշկի և ստանալ համապատասխան պատվաստումը, սա 100 տոկոսով էֆեկտիվ է։ Իսկ նշանները առաջանում են միջինում մեկ շաբաթից մինչև մեկ տարվա ընթացքում։ Երբեք ուշ չէ պատվաստվել, եթե եղել է կենդանու կծելու փաստը», – ասում է բժիշկը։

Ալվարդ Հովհաննիսյանը շեշտում է, որ սա միակ պատվաստումն է, որ չունի որևէ հակացուցում, որևէ սահմանափակում․ այն արվում է հղիներին, բոլոր տարիքային խմբերի անձանց։

🔍Հաղորդման ժամանակ բժիշկ-ինֆեկցիոնիստը անդրադարձավ նաև հիվանդության հետ կապված հիմնական միֆերին, ինչպես օրինակ՝ պետք է կենդանու վարքին հետևել, թե ոչ, այս հիվանդությունը առաջանում է միայն շների կծելու դեպքում և այլն։

Մանրամասները՝ հաղորդման ընթացքում 📺

https://www.youtube.com/watch?v=3R8vhCT5IGg

29/09/2025

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի սրտաբանները միացել են Սրտի համաշխարհային օրվա 🌍❤️ «Don’t miss a beat» արշավին։ Նրանցից յուրաքանչյուրը խորհուրդ է տալիս, թե ինչ է պետք անել սրտի զարկերի առողջության և կայունության համար 🫀✨։

Մանրամասները՝ տեսանյութում ▶️։

!

27/09/2025

Կատաղության դեմ պայքարի օրվա՝ սեպտեմբերի 28-ի կապակցությամբ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստ Ալվարդ Հովհաննիսյանն հյուրընկալվել է «Ապրենք առողջ» հաղորդմանը 📺։

🩺⏰Զրույցի ընթացքում նա ներկայացրել է հիվանդության կանխարգելման կարևորությունը, ժամանակին բժշկի դիմելու անհրաժեշտությունը և հանրային իրազեկման դերը՝ մարդու և կենդանու առողջության պահպանման գործում։

Հաղորդումը դիտեք այսօր՝ ժամը 15․30-ին 21TV-ի եթերում📺✨։

Address

Ezras Hasratian 9
Yerevan
0052

Alerts

Be the first to know and let us send you an email when Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category