Altmed

Altmed ԱլտՄեդ՝ կանխարգելիչ և վերականգնողական բժշկական կենտրոն
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

"ԱլտՄեդ" բժշկական կենտրոն, որտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող, արտերկրում վերապատրաստում անցած մասնագետներ հետևյալ մասնագիտություններով` նյարդաբանություն, ռեաբիլիտոլոգիա, ֆիզիոթերապիա, կինեզիոթերապիա, մերսում, մանուալ թերապիա, ռեֆլեքսոթերապիա (ասեղնաբուժություն), հոմեոպաթիա, գաստրո-էնթերոլոգիա, դիետոլոգիա (նուտրիցիոլոգիա), մաշկավեներաբանություն, անեսթեզիոլոգիա, հոգեթերապիա, լոգոպեդիա:
Ծառայություններ "ԱլտՄեդ" բաժանմունքում ցուցաբերվում է ինտեգրատիվ բժշկական օգնություն` Արևելքի բազմադարյան փորձի կիրառմամբ.

Ռեֆլեքսոթեպիա (չինական "չժեն-ցզյու թերապիա")` կորպորալ ակուպունկտուրային կետերի կիրառմամբ, ֆրանսիական "աուրիկուլոթերապի"` ականջի խեցու ակուպունկտուրային կետերի կիրառմամբ, կորեական "Սու-Ջոք թերապիա"՝ ձեռքերի և ոտնաթաթերի ակուպունկտուրային կետերի կիրառմամբ, ոտնաթաթերի ռեֆլեքսոթերապիա՝ գերմանացի մասնագետ Հաննե Մարկվարդտի եղանակով, "կրանիոպունկտուրա" ՝ ռեֆլեքսաթերապիայի եղանակ, որտեղ կիրառվում են գլխի ակուպունկտուրային զոնաները;

Մանուալ թերապիա (խիրոպրատիկա և կրանիոսակրալ թերապիա);

Մերսում (սեգմենտար, կետային, բանկայով, վիբրացիոն);

Հոմեոպաթիա (դասական և համակցված հոմեոպաթիա, հոմեոսինիատրիա);

Ֆիտոթերապիա (բուժում խոտաբույսերով);

Գիրուդոթերապիա (բուժում տզրուկներով);

Ապիթերապիա (բուժում մեղուներով);

Արոմաթերապիա (բուժում հոտավետ յուղերով);

և Արևմուտքի ժամանակակից գիտության տեխնոլոգիաների կիրառմամբ.

Ոսկրային հյուսվածքի խտության ախտորոշում ռենտգեն-դենսինոմետրիայի օգնությամբ (DXA);
Օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի ախտորոշումը Վեգետատիվ ռեզոնանսային թեստի ապարատային-ծրագրային կոմպլեքսի օգնությամբ (ՎՌԹ);
Օրգանիզմի վիճակի ախտորոշում համակարգչային իրիդոախտորոշման սարքի օգնությամբ;
Օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի ախտորոշումը Պուլսային Մետաբոլիկ անալիզի համակարգչային կոմպլեքսի օգնությամբ (ՊՄԱ);
Թերապիա Բիոլոգիական հետադարձ կապի սարքի օգնությամբ (ԲՀԿ);
Թերապիա Բուբնովսկու դեկոմպրեսիոն և հակագրավիտացիոն բազմաֆունկցիոնալ տրենաժորի (BBT) օգնությամբ;
Պերիֆերիկ բլոկադաներ (բուժական ինֆիլտրացիոն և էպիդուրալ բլոկադներ, ֆարմակոպունկտուրա, մեզոպունկտուրա, մաշկի միջով հակացավային էլեկտրոնեյրոստիմուլյացիա);
Բուժական ֆիզկուլտուրա (ԲՖԿ);
Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ (ՈՒԲՀ-թերապիա, էլեկտրաիմպուլսային թերապիա, ուլտրաձայնային թերապիա, մագնիսաթերապիա, լազերաթերապիա, գալվանաթերապիա, էլեկտրաֆորեզ, լուսաբուժություն); և այլն:

"ԱլտՄեդ" կենտրոնում կատարվում է հիվանդների հետազոտություն (chek-up), նպատակ ունենալով հետևյալը.

Սկզբնական փուլում բոլոր օրգան-համակարգերի հիվանդությունների և պաթոլոգիկ վիճակների բացահայտումը; զանազան հիվանդությունների զարգացման հավանականության և գենետիկ նախատրամադրվածության որոշումը; մակաբուծական հիվանդությունների ախտորոշում՝ ասկարիդներով և այլ գելմինտներով վարակվածություն:

"ԱլտՄեդ" կենտրոնում օգտագործվող ախտորոշման եղանակները թույլ են տալիս արագ անցկացնել համակարգչային համակցված նախաախտորոշում և ստանալ հիվանդի ֆիզիկական և հոգե-հուզական վիճակի լիարժեք պատկերը: Ախտորոշման ժամանակակից, ավանդական և այլընտրանքային եղանակների օպտիմալ զուգակցումը թույլ է տալիս հիվանդությունը բացահայտել ամենավաղ շրջանում, հաճախ մինչև հիվանդագին ախտանշանների հայտնվելը: Հատուկ մշակված՝ կանխարգելիչ վերահսկման սխեմաների օգնությամբ մեր մասնագետները կիրականացնեն Ձեր առողջության վիճակի լիարժեք ստուգում, ինչը ներառում է հիմնական քրոնիկ ոչվարակիչ հիվանդությունների զարգազման հավանականության գնահատումը՝ հաշվի առնելով ժառանգականությունը, սթրեսային իրավիճակներին հակազդելը, սննդակարգի խախտումները, մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, վնասակար սովորությունները, ինչպես նաև հիվանդագին վիճակների և հիվանդությունների սկզբնական փուլերի բացահայտումը:

Այս տեղեկատվության շնորհիվ, հիմնվելով զանազան լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների վրա, մենք կստեղծենք Ձեր առողջության ճշգրիտ պատկերը՝ այսպես կոչված "Առողջության անձնագիր", հաստատապես կբացահայտենք հնարավոր "թույլ կետերը" և կառաջարկենք հատկապես Ձեզ համար մշակված՝ կանխարգելման և բուժման անհատական օպտիմալ ռազմավարություն:

"ԱլտՄեդ" բաժանմունքում անցկացվում է խորհրդատվական-ախտորոշիչ և բուժական-կանխարգելիչ օգնություն հետյալ հիվանդությունների դեպքում

Հենա-շարժական համակարգի հիվանդություններ՝
արթրիտ, արթրոզ, ողնաշարի օստեոխոնդրոզ և միջողային սկավառակների ճողվածքներ՝ զանազան կլինիկական արտահայտումներով՝ ցերվիկալգիա, առաջնային կրծքավանդակի համախտանիշ, ուսա-թիակային պերիարթրոզի համախատնիշ, արմունկային էպիկոնդիլյոզ և ուսա-դաստակային համախտանիշ, թորակալգիա, լյումբագո, լյումբաիշիալգիա, կոքցիգոդինիա, սպոնդիլոլիստոզ; կեցվածքի խանգարումներ՝ իդիոպատիկ սկոլիոզ և կիֆոսկոլիոզ; հոդերի կոնտրակտուրաներ, հարթաթաթություն, հոդերի, մկանների և ջլերի տրավմատիկ ախտահարում:

Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ
(նևրիտ, նևրալգիա, ռադիկուլիտ, նևրոզ, միգրեն, գլխապտույտ, գլխացավ, աղմուկ ականջներում, գիշերային անմիզապահություն, վերջույթների ֆանտոմի համախտանիշ, Herpes Zoster, անքնություն):

Աղե-ստամոքսային համակարգի հիվանդություններ
(գաստրիտ, խոցային հիվանդություն, խոլեցիստիտ, A և B տիպի հեպատիտի հետևանքներ, պանկրեատիտ, կոլիտ, հելմինթոզ, դիսբակտերիոզ, փորկապություն, թութք):

Էնդոկրին համակարգի և նյութափոխանակության խանգարումներ
(ճարպակալում, շաքարային դիաբետ, պոդագրա, օստեոպորոզ, հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ):

Մաշկային հիվանդություններ
(տարբեր էթիոլոգիայի դերմատիտներ, էկզեմա, փսորիազ):

Ալերգիկ վիճակներ
(ալերգիկ ռինիտներ, կոնյուկտիվիտներ):

Ուռոգենիտալ համակարգի հիվանդություններ
(դաշտանային համակարգի խանգարումներ, էնդոմետրիոզ, մաստոպաթիա, կլիմակտերիկ վիճակներ, միզաքարային հիվանդություն, պրոստատիտ, ցիստիտ, էնուրեզ):

Կակազում և խոսքի այլ խանգարումներ

Վնասվածքներից և վիրահատություններից հետո վերականգնում

"Ալտմեդ" բժշկական կենտրոնում հաջողությամբ գործում է "Ցավի կլինկա" – մի խումբ մասնագետներ (անեսթեզիոլոգ, նյարդաբան, հոգեբան, ռեֆլեքսաթերապևտ, ֆիզիոթերապևտ), որոնք զբաղվում են խրոնիկ ցավային համախտանիշների որակյալ բուժմամբ, օգտագործելով ցավերի բուժման տարբեր դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդներ: "Ալտմեդ" կենտրոնում լայնորեն օգտագործվում է Հայկական ժողովրդական բժշկությունը՝ բուժման եղանակներ, որոնց հիմքում ընկած է բուսաբուժության, տզրուկաբուժության, մեղվաբուծության մթերքներով բուժման, կավի, աղոտքներով բուժման բնագավառում մեր Հայրենիքի փորձը, գիտելիքները և գործնական հմտությունները:

"ԱլտՄեդ" բժշկական կենտրոնում առկա են հեղինակային աշխատանքներ, մշակվում են ժամանակակից և ավանդական բժշկության նոր յուրահատուկ ախտորոշիչ և բուժական եղանակներ: Դրանց հիմքում ընկած են՝ նոր գործիքային ախտորոշիչ "Բիոսկոպ" կոմպլեքսը, սկալպոթերապիայի նոր եղանակները (սկալպի որոշակի հատվածների էլեկտրաստիմուլյացիա համաձայն հատուկ համակարգչային ծրագրի՝ որովայնի ներքին օրգանների կենսաբանականորեն ակտիվ կետերի և սկալպի համապատասխան հատվածների բացահայտված կորելյացիայի կիրառմամբ) և հոմեոպատիկ պրեպարատներով (հոմոսինիատրիա) կորպորալ կենսաբանորեն ակտիվ կետերի ֆարմակոպունկտուրայի անցկացման ժամանակ դեղամիջոցների ստուգման նոր եղանակը; նոր սերնդի "Դի Բլյուդեն" ֆիտոհավաքածուի կիրառման հիման վրա նոր ֆիզիոթերապևտիկ եղանակներ:

"ԱլտՄեդ" վերականգնողական կենտրոնում հիվանդների բուժման հաջողության գրավականն են ժամանակակից արևմտյան և ավանդական արևելյան բժշկության համակցությունը, դեղորայքային և ոչդեղորայքային բուժման զանազան եղանակների լավագույն զուգակցման անհատական ընտրությունը, ինչպես նաև հիվանդի առողջական վիճակի մշտական հսկողությունը՝ մեր կլինիկայում ստեղծված "Առողջության մոնիտորինգ" կոմպլեքսային ախտորոշիչ համակարգի օգնությամբ:

Մենք հասնում ենք իրական արդյունքների "Ոսկե եռյակի" շնորհիվ՝ հիվանդի համակարգային հետազոտություն, հիվանդի կոմպլեքս բուժում և վերականգնում, հիվանդին նշանակվող դեղամիջոցների ստուգում:
"ԱլտՄեդ" բժշկական կենտրոնում հետազոտվել և իրական օգնություն են ստացել հազարավոր հիվանդներ: Եկեք մեզ մոտ, և մենք կօգնենք Ձեզ:

«ԱլտՄեդ»-ի բժիշկ-ռևմատոլոգ Նիկոլայ Եղիազարյանը մեծ փորձ ունի ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտ...
22/02/2026

«ԱլտՄեդ»-ի բժիշկ-ռևմատոլոգ Նիկոլայ Եղիազարյանը մեծ փորձ ունի ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում։

Նա պարբերաբար մասնակցում է միջազգային կոնգրեսների՝ իր գիտելիքները թարմացնելու համար։

Ներկայումս բժիշկ Եղիազարյանը զբաղվում է հոդերի, մկանների և ջլերի բորբոքային ու դեգեներատիվ հիվանդությունների բուժմամբ։

Խորհրդատվություն կամ այց գրանցելու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում կիրառվող ախտորոշման մեթոդները թույլ են տալիս արագ և համակարգված գնահատել պացիենտների ֆիզիկա...
18/02/2026

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում կիրառվող ախտորոշման մեթոդները թույլ են տալիս արագ և համակարգված գնահատել պացիենտների ֆիզիկական ու հոգեբանական վիճակը, հայտնաբերել հիվանդությունները վաղ փուլերում։

Այստեղ յուրաքանչյուր պացիենտի համար մշակվում է անհատական բուժման ռազմավարություն՝ հարմարեցված նրա պաթոլոգիաներին և առանձնահատկություններին։

- Ժամանակակից սարքավորումներ
- Գոյություն ունեցող խորքային ախտորոշում և կանխարգելում
- Անհատականացված թերապիա և վերականգնում

Խորհրդատվական այց գրանցելու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

Ստամոքսի խոցածին բակտերիայի ախտորոշում․ հելիոբակտեր պիլորի (Helicobacter pylori) բակտերիա է, որը հաճախ դառնում է ստամոքս...
15/02/2026

Ստամոքսի խոցածին բակտերիայի ախտորոշում․ հելիոբակտեր պիլորի (Helicobacter pylori) բակտերիա է, որը հաճախ դառնում է ստամոքսի խոցերի, գաստրիտի և այլ խնդիրների պատճառ։

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնը Հայաստանում առաջին բժշկական կենտրոններից է, որ ներդրել է ժամանակակից C-13 ուռեազային շնչառական թեստի սարքավորումը, որն աշխարհում համարվում է ոսկե ստանդարտ։

Այց գրանցելու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք մեզ՝
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24
Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

Մեր անհատականացված կինեզիոթերապևտիկ փաթեթը ներառում է՝- Բուբնովսկու և «Էկզարտ»-ի մեթոդներով ուժային բեռներ, ձգումներ, հո...
12/02/2026

Մեր անհատականացված կինեզիոթերապևտիկ փաթեթը ներառում է՝

- Բուբնովսկու և «Էկզարտ»-ի մեթոդներով ուժային բեռներ, ձգումներ, հոդերի հատուկ վարժություններ
- Վոյտայի և Բոբատ թերապիա՝ նյարդաբանական խնդիրների դեպքում
- Մկանների ֆունկցիայի գնահատում և վերականգնում ԷՄԳ-ԲՈՍ թերապիայով
- Մերսման տարբեր տեխնիկաներ՝ դասական, լիմֆոդրենաժային, վակուումային, ստորջրյա, ոտնաթաթերի ռեֆլեքսոթերապիա և այլ

Գրանցվեք՝ գրելով մեր էջին կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

«ԱլտՄեդ»-ում մերսումը դիտարկվում է ոչ միայն որպես հանգստացնող գործընթաց, այլև որպես բուժական արդյունավետ մեթոդ։ Այն նպաս...
07/02/2026

«ԱլտՄեդ»-ում մերսումը դիտարկվում է ոչ միայն որպես հանգստացնող գործընթաց, այլև որպես բուժական արդյունավետ մեթոդ։
Այն նպաստում է՝
🔹մկանային լարվածության և ցավի նվազեցմանը
🔹 բարելավում է արյան ու լիմֆայի շրջանառությունը
🔹արագացնում է վերականգնման գործընթացները

«ԱլտՄեդ»-ում կիրառվում են տարբեր մերսման տեխնիկա­ներ, որոնք ընտրվում են անհատական մոտեցմամբ՝ յուրաքանչյուր այցելուի կարիքներին համապատասխան։

Այս մոտեցումն իրականացվում է նաև մեր փորձառու մասնագետի՝ կինեզիոթերապիստ Լուսինե Մելքոնյանի կողմից։

Խորհրդատվական այցի կամ գրանցումների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում կիրառվող ախտորոշման մեթոդները թույլ են տալիս արագ և համակարգված գնահատել պացիենտների ֆիզիկա...
03/02/2026

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում կիրառվող ախտորոշման մեթոդները թույլ են տալիս արագ և համակարգված գնահատել պացիենտների ֆիզիկական ու հոգեբանական վիճակը, հայտնաբերել հիվանդությունները վաղ փուլերում։

Այստեղ յուրաքանչյուր պացիենտի համար մշակվում է անհատական բուժման ռազմավարություն՝ հարմարեցված նրա պաթոլոգիաներին և առանձնահատկություններին։
- Ժամանակակից սարքավորումներ
- Գոյություն ունեցող խորքային ախտորոշում և կանխարգելում
- Անհատականացված թերապիա և վերականգնում

Խորհրդատվական այց գրանցելու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

Մեր անհատականացված կինեզիոթերապևտիկ փաթեթը ներառում է՝ - Բուբնովսկու և «Էկզարտ»-ի մեթոդներով ուժային բեռներ, ձգումներ, հ...
26/01/2026

Մեր անհատականացված կինեզիոթերապևտիկ փաթեթը ներառում է՝

- Բուբնովսկու և «Էկզարտ»-ի մեթոդներով ուժային բեռներ, ձգումներ, հոդերի հատուկ վարժություններ
- Վոյտայի և Բոբատ թերապիա՝ նյարդաբանական խնդիրների դեպքում
- Մկանների ֆունկցիայի գնահատում և վերականգնում ԷՄԳ-ԲՈՍ թերապիայով
- Մերսման տարբեր տեխնիկաներ՝ դասական, լիմֆոդրենաժային, վակուումային, ստորջրյա, ոտնաթաթերի ռեֆլեքսոթերապիա և այլ

💡 Արդյունքում՝
- Ցավի նվազեցում և շարժունակության բարելավում
- Մկանների ուժի և ֆունկցիայի վերականգնում
- Հենաշարժողական համակարգի առողջության պահպանություն

Գրանցվեք՝ գրելով մեր էջին կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

«ԱլտՄեդ»-ում մերսումը դիտարկվում է ոչ միայն որպես հանգստացնող գործընթաց, այլև որպես բուժական արդյունավետ մեթոդ։ Այն նպաս...
22/01/2026

«ԱլտՄեդ»-ում մերսումը դիտարկվում է ոչ միայն որպես հանգստացնող գործընթաց, այլև որպես բուժական արդյունավետ մեթոդ։

Այն նպաստում է՝
🔹մկանային լարվածության և ցավի նվազեցմանը
🔹 բարելավում է արյան ու լիմֆայի շրջանառությունը
🔹արագացնում է վերականգնման գործընթացները

«ԱլտՄեդ»-ում կիրառվում են տարբեր մերսման տեխնիկա­ներ, որոնք ընտրվում են անհատական մոտեցմամբ՝ յուրաքանչյուր այցելուի կարիքներին համապատասխան։

Այս մոտեցումն իրականացվում է նաև մեր փորձառու մասնագետի՝ կինեզիոթերապիստ Լուսինե Մելքոնյանի կողմից։

Խորհրդատվական այցի կամ գրանցումների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

Ստամոքսի խոցածին բակտերիայի ախտորոշում․ հելիոբակտեր պիլորի (Helicobacter pylori) բակտերիա է, որը հաճախ դառնում է ստամոքս...
20/01/2026

Ստամոքսի խոցածին բակտերիայի ախտորոշում․ հելիոբակտեր պիլորի (Helicobacter pylori) բակտերիա է, որը հաճախ դառնում է ստամոքսի խոցերի, գաստրիտի և այլ խնդիրների պատճառ։

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնը Հայաստանում առաջին բժշկական կենտրոններից է, որ ներդրել է ժամանակակից C-13 ուրեազային շնչառական թեստի սարքավորումը, որն աշխարհում համարվում է ոսկե ստանդարտ։

✅ Առավելությունները՝
-Անվտանգ է (հակացուցումներ գրեթե չկան)
-Ապահովում է բարձր ճշգրտություն՝ արդյունքը պատրաստ է գրեթե անմիջապես
-Թույլ է տալիս խուսափել անհարմար և հաճախ ցավոտ հետազոտություններից

Այց գրանցելու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք մեզ՝
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24
Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

Արթուր Հարությունի Երանյան՝ կինեզիոթերապիստ, «ԱլտՄեդ» բժշկական կենտրոնի թիմի փորձառու մասնագետ, ով ունի ավելի քան 15 տար...
19/01/2026

Արթուր Հարությունի Երանյան՝ կինեզիոթերապիստ, «ԱլտՄեդ» բժշկական կենտրոնի թիմի փորձառու մասնագետ, ով ունի ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձ։

Արթուր Երանյանի հիմնական մասնագիտական ոլորտներն են՝
- Կինեզիոլոգիա (Կինեզիոթերապիա ըստ Բուբնովսկու մեթոդի, Բոբատ թերապիա, նեյրոզարգացման բուժում (NDT մեթոդ))
- Կենսաբանական հետադարձ կապ (ԿՀԿ)
- Բուժական և սպորտային մերսում
- Մարզական (սպորտային) վերականգնողական բժշկություն՝ վնասվածքներից հետո լիարժեք վերականգնման համար

Խորհրդատվական այցի կամ գրանցումների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92

📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնը ներկայացնում է «Առողջ Ապրելակերպ» ծրագիրը՝ Ձեր անձնական ուղեցույցը դեպի երկարատև առողջություն...
16/01/2026

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնը ներկայացնում է «Առողջ Ապրելակերպ» ծրագիրը՝ Ձեր անձնական ուղեցույցը դեպի երկարատև առողջություն։

Մեր ծրագիրը հիմնված է 4P բժշկության սկզբունքի վրա՝
Անհատականացում (personalization)
Կանխատեսում (prediction)
Կանխարգելում (prevention)
Մասնակցություն (participation)

Մենք օգտագործում ենք ժամանակակից և այլընտրանքային ախտորոշման մեթոդներ։
Մեր մասնագետների թիմը կմշակի անհատական ռազմավարություն՝ առողջ սովորություններ ձեռք բերելու, սթրեսը կառավարելու և կյանքի որակը բարելավելու համար։

Խորհրդատվական այցի կամ գրանցումների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116, տրված՝ 2024/12/30
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ - 00062

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 16:00

Telephone

+37491421002

Alerts

Be the first to know and let us send you an email when Altmed posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Altmed:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram