22/10/2025
«Ես ունեմ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ։ Կկարողանա՞մ արդյոք երբևէ մայր դառնալ…»
Սա ամենահաճախ տրվող հարցերից մեկն է ընդունելության ժամանակ։
Իմ պատասխանը միշտ նույնն է՝ այո, կկարողանաք🤍
📍 Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը՝ ախտորոշում է, որով ապրում է յուրաքանչյուր տասներորդ կինը։
Բայց սա դատավճիռ չէ, և առավել ևս՝ մայրանալու արգելք չէ։
Եկեք հանգիստ և հստակ ամեն ինչ պարզենք։
🔹 Քայլ 1. Սկսում ենք ոչ թե դեղահաբերից
Հիմնական նպատակը՝ վերականգնել ձվազատումը բնական ճանապարհով։
🔸 Ինչ են խորհուրդ տալիս ESHRE/ASRM ուխեցույցները՝
կյանքի ոճի փոփոխություն։
Քաշի ընդամենը 5–10% նվազեցումը (եթե ավել քաշ կա)՝ կեսի մոտ վերականգնում է ձվազատումը։
🔸 Անհրաժեշտության դեպքում միացնում ենք մետֆորմին՝ այն կարգավորում է ինսուլինային ռեզիստենտությունը, որը հաճախ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի հիմքում է։
🔹 Քայլ 2. ԱՄԲ-ն առաջին քայլը չէ
Առաջինը՝ ձվազատման խթանիչներ։ Սկզբում փորձում ենք դեղահաբերով ձևը, իսկ եթե արդյունք չկա՝ անցնում ենք Ներարկման դեղաձևերի։
Եթե ազդեցություն չկա՝ անցնում ենք հաջորդ փուլին։
🔹 Քայլ 3. Գնում ենք դեպի
ԱՄԲ
ԱՄԲ-ն պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի դեպքում հնարավոր և անվտանգ է։
📌 Մենք կիրառում ենք «freeze-all» մարտավարություն՝
բոլոր սաղմերը սառեցնում ենք, որպեսզի տեղափոխենք ավելի ուշ՝
հորմոնալ իդեալական պայմաններում։
Սա՝
— նվազեցնում է ռիսկերը,
— բարձրացնում է ներդրման (իմպլանտացիայի) հաջողությունը,
— և դարձնում է ցիկլը ավելի հարմարավետ օրգանիզմի համար։
📊 Վերջնական արդյունք՝ ձեր հղիանալու շանսերը ոչնչով չեն զիջում կանանց, ովքեր պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ չունեն։
💬 Հիշեք՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ ունեցող կանայք սովորաբար ունեն ֆոլիկուլների մեծ պաշար,
իսկ դա մեր օգտին է հղիություն ստանալու հարցում։
Այսպիսով՝ նույնիսկ այստեղ կան իրենց առավելությունները։
Իմ խնդիրը չէ նշանակել «կախարդական հաբ», այլ՝
🔹 հասկանալ՝ ինչն է հենց ձեր դեպքում խանգարում ձվազատմանը,
🔹 խուսափել ավելորդ հետազոտություններից,
🔹 և օգնել ձեզ մայրանալ՝ ամենակարճ, անվտանգ և անհատական ճանապարհով։