Dr. Ida Navasardyan

Dr. Ida Navasardyan - գինեկոլոգ
#գինեկոլոգ

#гинеколог

12/03/2026

‼️ժամը 8.30 զանգում է բուժառուն, ով մոտեցել է շուրջօրյա լաբորատորիա երեխային (մանկական գինեկոլոգիա) քսուկ տալու նպատակով(դա շտապ անալիզ չէ) ու ուղեգիրը լաբորատորիան չի տեսնում - իմ աշխատանքային ժամը վաղուց ավարտվել է , որպեսզի անհարմարություն չլինի բուժառուին ես և լաբորատորիան պայմանավորվեցինք վաղը զանգվենք և խնդիրը լուծենք(ծրագրային է , քանի որ ինձ մոտ երևում է) ու նոր զանգահարենք մամային ու հրավիրենք երեխայի նմուշառումը վերցնելու
Հիմա սա ինչի եմ ասում- անկախ թէ պետպատվեր է, ցածր վարձատրություն է , բարձր վարձատրություն է հիմնականում բոլոր իմ իմացած իմ կոլեգաները միշտ աշխատում են օգտակար լինել մաքսիմալ🌹
Ես ընտանեկան բժիշկներ (կոլեգաներ) ունեմ, որ ժամը 7ին,8ին դեռ կաբինետում աշխատում են, որ առավոտյան մարդիկ հասցնեն գան հետազոտվելու - չունեմ իմ շրջապատում բժիշկ, որ ի շահ պացիենտի չի աշխատում❤️
բացառությունները չնչին են….Սիրում եմ մարդկային մոտեցումները բոլոր ոլորտներում և կոլեգիալությունը պահպանող մասնագետներին🌹
Միասին ազգը պահելու ենք առողջ -քիչ ենք և դժվարություններ անցած….

 #50+ Happy birthday to you❤️
10/03/2026

#50+
Happy birthday to you❤️

❤️իմ տղաներով շատ երջանիկ եմ ❤️ցանկացած մայր ուզում է իր երեխաներին երջանիկ տեսնի նաև իրենց անձնական կյանքում🙂գինեկոլոգի...
08/03/2026

❤️իմ տղաներով շատ երջանիկ եմ
❤️ցանկացած մայր ուզում է իր երեխաներին երջանիկ տեսնի նաև իրենց անձնական կյանքում
🙂գինեկոլոգիական փորձից միշտ զարմացել եմ այն կնոջ վրա, ով ասում է ,, երեխա չեմ պլանավորում- կյանքը վայելեմ,,
❤️Սիրելի կանայք! կյանքի ամենամեծ վայելքը ձեր երեխաներն են-ունեցեք և վայելեք-երջանկություն է

Կնոջից կախված է տան ✅մաքրությունը✅տրամադրությունը✅խաղաղությունը✅ջերմությունը‼️առանց նրանց տունը սառն է, դատարկ ու տխուր ...
07/03/2026

Կնոջից կախված է տան
✅մաքրությունը
✅տրամադրությունը
✅խաղաղությունը
✅ջերմությունը
‼️առանց նրանց տունը սառն է, դատարկ ու տխուր
Սիրելի գեղեցկուհիներ, սրտանց շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնը-լինեք սիրված,գնահատված և պահպանեք Ձեր կանացի առողջությունը❤️
Շնորհակալ եմ,որ հետևում եք իմ էջին
🌹

‼️2 խնդրանք ունեմ✅մի գրեք նամակ - կարելի է մի հարց տամ- հարցը գրեք ։ Ձեզ նամակը ավտոմատ է գալիս ,, եթե հարցը բժշկական չէ...
07/03/2026

‼️2 խնդրանք ունեմ
✅մի գրեք նամակ - կարելի է մի հարց տամ- հարցը գրեք ։ Ձեզ նամակը ավտոմատ է գալիս ,, եթե հարցը բժշկական չէ կբլոկվեք,, դա ես արանձին չեմ գրում(մի ուղարկեք ծաղիկներ, այլ հարցեր և շնորհավորանքներ)
✅ #ԱհԱհ այսինքն ապահովագրությունը ԱՆ -ի կողմից և բոլոր այլ տեսակի ապահովագրություններ մեզ մոտ գործում են 1 ին օրվանից- դիմել ինձ մանկական և մեծերի ( բոլոր տարիքային խմբերի) գինեկոլոգիական խնդիրներով զանգահարելով 091319677
Շնորհակալ եմ
#գինեկոլոգիա
#ԱՀԱՀ

#գինեկոլոգ

Շնորհակալ եմ պացիենտներին, որ համբերատար սպասում են, շնորհակալ եմ, որ ինձ կոնկրետ չեն ճնշում , որ այս կամ այն ուղեգիրը տ...
05/03/2026

Շնորհակալ եմ պացիենտներին, որ համբերատար սպասում են, շնորհակալ եմ, որ ինձ կոնկրետ չեն ճնշում , որ այս կամ այն ուղեգիրը տամ, այլ հետևում են հիմնավոր մասնագիտական նշանակումներին -դրա դիմաց իմ ողջ գիտելիքը ներդնում եմ, որ բուժվեն❤️
#ապահովագրություն

🔈Գինեկոլոգիական ծառայությունները՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ծրագրի շրջանակում

🩺Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ծրագրի ներդրումը շարունակում է ընդլայնել բուժօգնության հասանելիությունը քաղաքացիների համար։

🔶Ծրագրի շրջանակում «Հերացի» համալսարանական հիվանդանոցն ու պոլիկլինիկան ապահովում են որակյալ և ընդգրկուն բժշկական ծառայություններ։

Նշենք, որ առողջապահական ապահովագրության ծրագիրը ծածկում է նաև գինեկոլոգիական ծառայությունները՝ թերապևտի ուղեգրով դեպի նեղ մասնագետ, ինչպես նաև հետազոտություններ ու դեղեր:

👩‍⚕️«Հերացի» պոլիկլինիկայի գինեկոլոգ Իդա Նավասարդյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայությունների ցանկը ներառում է դեղերի լայն տեսականի, ինչպես նաև գրեթե բոլոր հորմոնային հետազոտությունները, օնկոմարկերները և ֆեմոֆլոր անալիզը։ Մասնագետի նշմամբ՝ այս ծառայությունների մի մասը նախկինում չէր ընդգրկվում նույնիսկ մասնավոր ապահովագրական ընկերությունների փաթեթներում։

💬Նրա խոսքով՝ ծրագիրը պացիենտների համար կարևոր և ողջունելի նախաձեռնություն է, որը էականորեն նպաստում է կյանքի որակի բարելավմանը՝ հնարավորություն տալով ժամանակին հետազոտվել և իրականացնել անգամ թանկարժեք վիրահատական միջամտություններ։

💊Միևնույն ժամանակ մասնագետը շեշտում է, որ դեղամիջոցների և հետազոտությունների տրամադրումը կատարվում է բացառապես բժշկի հիմնավոր ցուցմամբ․ որևէ ծառայություն չի կարող իրականացվել միայն պացիենտի ցանկությամբ։
#ապահովագրություն
#ԱՀԱհ

05/03/2026

‼️էնդոմետրիումի պոլիպը դեղահաբերով չի բուժվում😞

Խառը զրույց կստացվի,բայց փորձեմ դասավորել… ՖԲ ը մի տեսակ անծանոթ մարդկանց դարձրել է ծանոթներ-դա լավ է (ես շփվող մարդ եմ)...
03/03/2026

Խառը զրույց կստացվի,բայց փորձեմ դասավորել… ՖԲ ը մի տեսակ անծանոթ մարդկանց դարձրել է ծանոթներ-դա լավ է (ես շփվող մարդ եմ) մյուս կողմից շատ ինֆո է տալիս (կեսը ճիշտ, կեսը սուտ) , բայց հիմնականում տեղեկանում ենք մարդկանց վերաբերմունքին այս կամ այն հարցին,անգամ, գիտենք ով բաժանվեց,ով ամուսնացավ- էդ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում! հիմա հերթով….
✅Դուբայում մնացած մեր քաղաքացիները ահազանգում են ,որ ավտոբուսը մինչև Օման անվճար է , հետո 900 եվրո…
✅Իրանում հաստատ ունենք քաղաքացիներ, հայեր - չեմ տեսնում թեժ գիծ, աշխատանքներ,անհանգստություն..
✅Բեյրութում ունենք շատ հայեր- մի առաջարկ չկա …
✅Ալեն Ս. ասում է երբ ես 2 հատ BMV ունեի ոչ ոք չուներ- ամոթ է !!!
✅վարչապետը ասում է ավտոբուսի մեջ չեմ բռնվում ասֆալտը լավն է - ես էլ փոսեր ա որ ընկնում եմ - հասնում եմ աշխատանքի անպայման մազերս սանրում եմ- փոսեից ռեզինը իջնում է 🤗
✅ասում են ծանոթ բարեկամ դեր չունի- նորից հիասթափեցնեմ- ունի!
✅Լենա Ն գնում է աշխատանքի , որ խնդիրներ լուծի-ծաղրում է բժիշկներին ու էդ ինչ էյֆորիաի մեջ է մի քամի օր կարծումնէի ֆեյք կլինի չէի արձագանքում
✅բժիշկները փաստացի թվեր ունեն ստացած- աաում են լավ մաթեմատիկա չգիտեք…..
✅ազգի կեսը Հիպոկրատի մասիմ բան է լսել - չգիտի դա ինչ է ….
‼️Ես եղել է նախանձել եմ ինձանից վատ (գնային) հագած մարդուն, որը ավելի խելոք մտքեր էր արտահայտում, այսինքն իրա 2-3-5 BMV ն ինձ մոտ հաստատ նախանձ չեն առաջացնի! Քաղաքում նենց մեքենաներ կան, որ հերթով նախանձեմ պետք է կախվեմ… ու ավելի հաճելի է , երբ կարմիրի տակ մի էդպիսի ավտոից ապակին իջեցնում է ,, իդա ջան լավ եք? չիմացաք ? կնոջս հետ գալիս էինք բուժման,, դա իհարկե 2 անգամ է եղել, բայց հաճելի է , որ իմ մեքենայի համար չէին ճանաչում, այլ աշխատանքի , ինչ որ միմխումբ մարդկանց կյանքում օգտակար լինելու համար! Ու ես ճոխության ձգտող, ճոխությունը ի ցույց դնող մարդկանց խղճում եմ, չեմ հարգուք ու եթե դա պետության ղեկի մարդ է - ժողովրդին եմ խղճում!
Ուզում եմ մեր ժողովուրդը (ամեն մարդ) այնքան իրեն հարգի, որ թույլ չտա իրան օգտագործեն! Դա կլինի ընտրության ձայն, դա կլինի պաշտոնի դիմաց ինչ որ առաջարկ, որ ձեր պրինցիպներին դեմ է, դա կլինի ուղղակի լռել, եթե Դուք ճիշտը այլ բան եք համարում! Մի տեսակ խառը զրույց ստացվեց, բայց ինձ ճանաչողները կհասկանան!
❤️Մեր ինքնասիրությունը և հպարտությունը մեր Наша гордость и самолюбие — это внутренний стержень. То, что не позволяет нам унижаться, терпеть несправедливость или предавать себя ради одобрения.(հայերեն չկարողացա ձևակերպել միտքս)

հաճախ հարց են տալիս 65+ տարիքին  #ԱՀԱՀ   #ապահովագրություն ինչ է անում գինեկոլոգ էլ պետք չի‼️Ավելի շատ է պետքԻջեցումների...
28/02/2026

հաճախ հարց են տալիս 65+ տարիքին #ԱՀԱՀ #ապահովագրություն ինչ է անում գինեկոլոգ էլ պետք չի
‼️Ավելի շատ է պետք
Իջեցումների և անմիզապահության մասին հետո կգրեմ , հիմա ստիպված կեսը ռուսերեն գրեմ
Կա ախտորոշում ГУМС (генитоуринарный менопаузальный синдром)
✅քոր
✅դիսկոմֆորտ
✅հաճախամիզություն
✅ցավ
✅խոցոտում
✅ցավոտ միզարձակում
Այս ամենը հենց այս տարիքի կանանց մոտ է հանդիպում , քանի որ ցածր էստրոգենների պատճառով է զարգանում
☎️091319677
#ԱհԱհ
#ապահովագրություն

Միշտ գնահատել եմ համեստությունը,բայց հիմա ստիպված եմ մի փոքր անհամեստ քայլ անել , որ մեր ժողովրդին տեսանելի օրինակ բերեմ...
28/02/2026

Միշտ գնահատել եմ համեստությունը,բայց հիմա ստիպված եմ մի փոքր անհամեստ քայլ անել , որ մեր ժողովրդին տեսանելի օրինակ բերեմ Հիպոկրատի երդման մեջբերումներին իպատասխան!
90 ական թվականներին ուսանող էի բժշկականի ( հիպոկրատի երդում չէի տվել) սկսվեց պատերազմը- հայրիկիս հետ կամազով Երևանից գնացի Հադրութի գյուղեր ու տեսա 1 ին վիրավորներին ու զոհերին մի փոքր բժշկական հոսպիտալում
-վախում ես բալես?
-չէ պապ , ես բժիշկ եմ….
տեսա Հադրութի ծանոթ բուժքույրերին , որոնք բժշկի հետ հավասար պայքարում էին տղաների կյանքերի համար…
Ես երկար արձակուրդներիս սկսեցի գնալ հոսպիտալ(Հադրութ, հետո Ֆիզուլի) լվացվում էի վիրահատությունների, ցավազրկում էի, պերեվյազկաներ…. ինչով կարողացել եմ օգնել եմ - ՉԵՄ վարձատրվել!!
Ասեմ, որ պատերազմ էր, իսկական պատերազմ, 1 ին գիծ- մեր հոսպիտալի վրայով բոեվոյ սամոլյոտներ էին թռնում, մենք կանգնած էինք վիրահատարանում- դա Հիպոկրատի շնորհիվ չէր,այլ կոչումով բուժաշխատողի, հայրենասիրության շնորհիվ! Երբ մեղադրում էի իմ տղաներին պատերազմ գնալու համար, ինձ այս ամենը,, երեսով էին տալիս,,
-բա դու 18-19 տարեկանում ինչի գնացիր?!
Տեսակ է , մարդու տեսակ, եթե տեսակդ այլ է ոչ մի երդում չի օգնի!
‼️հիմա ուզում եմ իմ հայրենիքում արժանավայել ապրել և ճանապարհ չանցած պաշտոնյաների կողմից ծաղրանքի չարժանանալ! Եթե նորից սկսեի, նորից այս ճանապարհը կացնեի- ես տեսել եմ շատ շնորհակալական հայացքներ և դա ինձ միշտ ուժ է տվել-օգնության հասնելու, պայքարելու և հաղթելու ուժ!

27/02/2026

Նախարար Անահիտ Ավանեսյան (Anahit Avanesyan) գրատախտակի վրա թվեր է ներկայացրել (ես միշտ մաթեմատիկա չեմ սիրել) չեմ խորանում իմչեր է գրել , գումարել (անձամբ իրեն համակրում եմ-դրական մարդ է) բայց փաստ է , որ բժիշկը պետք է աշխատի քանակի վրա - գնա աշխատանքի , տեսնի քանի հոգի է ,, կպցնում,, (կներեք) որ 700 դրամ մաքուր գումար ստանա-խոսքս նեղ մասնագետների մասին է և նոր ձայնային լսեցի լրատվամիջոցից , որ իմ կոլեգան ասում է ընտանեկան բժիշկը կոմպով ուղեգրելու համար ստանում է 400 դր իսկ գինեկոլոգը, որը լսում է գանգատ, զննում և քսուկ վերցնում , հետո քսուկի պատասխանը մեկնաբանում ստանում է 150 դր! Հիմա հարցը սա չէ- ինչքան էլ գրեն մեկա մեր աշխատավարձը տպած է և ապացուցելը հեշտ է կոնկրետ թվերով- հաստատ բժիշկները չեն խաբում !
Հիմա սա չէի ուզում ասեի!
‼️Նայում եմ ովքեր են այս հաշվարկով բարձր ստացել ,ասեցի լայքած կլինեն
Ովքեր էին
✅բաժնի վարիչներ
✅մեզ ատկատ առաջարկող (մերժված) դեղագորժական ներկայացուցիչներ)
✅ռայոնի գլխավորներ
✅բավականին մեծ գումարներ աշխատող գինեկ. կենտրոնի տնօրեն
✅Արցախից ժամանած պաշտոն ստացած կենտրոնի տնօրեն
Այսքանին անձամբ եմ ճանաչում - նրանք հաստատ այս հաշվարկների հույսին չեն!!!!
Գիտեք, պատերազմն էլ է էսպես - ում տեղը տաք է ասում է պայքարեք, ով 1 ին գծում է ,նա իր կաշվի վրա է զգում տագնապը և որ դիվանին նստած ասում էիք ինչի գրանատով չպայթեցրին իրենց գերի ընկան -Դուք կարծում եք իրենք ուզում էին գերի ընկնեն?
Ոչ-նրանք դավաճանվել են, խաբվել են , հիմա տանջվում են , բայց ինքնասեր են, քան դավաճանները!
Հիմա վախեցնում են թէ ազատելու էն աշխատանքից ճիշտը չասեք- նրանքն վախենում են! վախկոտ են փող կորցնելու համար- Դուք պատկերացնում եք այդ վախկոտները( մեջը լիքը արական սեռի են) որ հանկարծ գերի ընկնեն- սաղ կպատմեն վախից մի փոր հացի համար- խոսող տեսակը ինքնասեր է, հայրենասեր է և հպարտ!
Ափսոսո , որ վախկոտ սերունդ եք տալիս Հայրենիքին!
🩷Սիրում եմ ճիշտը, հպարտությունը, պայքարող տեսակը և Հայրենասերներին
Բժիշկը պետք է ստանա բարձր ֆիքսված աշխատավարձ!
Մի հատ ել справочка - ինչքանով է էթիկային համապատասխան ՖԲ ով հաշվարկել բժիշկների աշխատավարձը?’ Ես չեմ պատկերացնում մի բանկի կառավարիչ,կամ այլ հիմնարկի մի տնօրեն ՖԲ գրատախտակի վրա բացատրի ինչպես է գոյանում իր աշխատողների աշխատավարձը- էդ դեպքում այ էս գրատախտակի պրինցիպով նկարագրեք ամբողջ պետական համակարգի աշխատավարձը և ինչ պրիվիլեգիայով են բաժանվել պարգևավճարները?!

Address

Гераци 7
Yerevan
0003

Telephone

+37491319677

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Ida Navasardyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Ida Navasardyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram